Հին քաղաք, Ստոկհոլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Gamla stan February 2013 01.jpg
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Բնակչություն3000 մարդ (2006)
##Հին քաղաք, Ստոկհոլմ (Շվեդիա)
Red pog.png

Գամլա-Ստան (շվեդերեն՝ Gamla stan [gamla stan]), մինչև 1980 թվականը պաշտոնապես կոչվում էր Քաղաք կամուրջների միջև (շվեդ․ Staden mellan broarna) - Ստոկհոլմի պատմական կենտրոն, որը գտնվում է Ստադշոլմեն կղզում[1]։ Սկզբնապես «Ստոկհոլմ» անվանումը վերաբերում էր միայն Հին քաղաքին, բայց երբ քաղաքն ընդլայնվեց, անունը տարածվեց ներկայիս Ստոկհոլմի ամբողջ տարածքում։ 2006 թվականի դրությամբ Գամլա-Ստանում ապրում էր շուրջ 3000 բնակիչ։ Գամլա-Ստանը պատկանում է Սոդերմալմի մարզին և ունի 36 հեկտար տարածք[2]։

Քաղաքի մի հատվածի հիմքը սկիզբ է առել 13-րդ դարից, ուստի Գամլա-Ստանում կան բազմաթիվ նեղ խճապատ փողոցներ և նրբանցքներ, ինչպես նաև հին ճարտարապետական կառույցներ։ Հյուսիսային գերմանական գոթիկան ուժեղ ազդեցություն է ունեցել Գամլա-Ստանի ճարտարապետության վրա։

Գամլա-Ստանում են գտնվում․

և այլ տեսարժան վայրեր։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում տեղակայված է մետրոյի «Գամլա Ստան» կայարանը, որով անցնում են Ստոկհոլմի մետրոյի Կարմիր և Կանաչ գծերը (Թունելբանա)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гамла Стан – старый город между мостами — UspehMedia» (ru-RU)։ Վերցված է 2021-04-08 
  2. Делия Полина (2012-05-04)։ «Гамла Стан: город между мостами»։ Делия Телеграф (ru-RU)։ Վերցված է 2021-04-08 
  3. Ltd rome2rio Pty։ «Центральный вокзал Стокгольма → Гамла стан (станция метро): 3 способа добраться от $3»։ Rome2rio (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]