Ազնվականների տուն (Ստոկհոլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Ազնվականների տուն
շվեդերեն՝ Riddarhuspalatset
Riddarhuspalatset, 2019 (04).jpg
Տեսակպալատ և տեսարժան վայր
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրԳամլա ստան
ՓողոցՌիդդարհուստորգետ (10)
Ճարտարապետական ոճդասական ճարտարապետություն
ԲնակիչQ10401121?
Հիմնադրված է1674
ՃարտարապետՍիմեն դե լա Վալլե, Justus Vingboons?, Jean de la Vallée? և Ադոլֆ Վիլհելմ Էդելսվերդ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ազնվականների տուն (շվեդերեն՝ Riddarhuset), պատմական շենք Գամլաստանում, Ստոկհոլմ, Շվեդիա։ Կառուցվել է 1641–1674 թվականներին՝ շվեդական ազնվականության հավաքույթներ անցկացնելու համար։ Համարվում է 17-րդ դարի դասական ամենագեղեցիկ շենքերից մեկը Շվեդիայում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1626 թվականին Գուստավ II Ադոլֆը հավանություն տվեց հավաքույթների շենք` ասպետական տուն (շվեդերեն՝ Riddarhuset) կառուցելու շվեդական ազնվականության մտադրությանը։ Նախնական նախագիծը մշակել էր ճարտարապետ Սիմոն դե Լյա Վալեն։ Ենթադրվում էր, որ այն կկառուցվի Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատի նմանությամբ՝ որպես շենքերի մեծ համալիր[1]։

Սակայն, կառուցվեց միայն հիմնական տունը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել 1641 թվականին։ 1642 թվականին դե լա Վալայի մահից հետո շինարարության պատասխանատվությունը ստանձնեց գերմանացի ճարտարապետ Գ. Վիլհելմը[2]։ 1650 թվականին Քրիստինա թագուհու թագադրության կապակցությամբ ազնվականները ժամանակավորապես հավաքվել էին դեռևս անավարտ պալատում[3]։ 1652 թվականին՝ Գ. Վիլհելմի մահից հետո, հրավիրվեց հոլանդացի ճարտարապետ Յուստուս Վինգբոնսը, որը հանդիսանում է շենքի ճակատային մասի հեղինակը[4][1]։ Սակայն, 1656 թվականի հունիսին նրան աշխատանքից ազատեցին և շինարարությունն ավարտեց Ժան դե Լյա Վալեն (Սիմոն դե Լյա Վալեի որդին)։ Նրա նախագծով կառուցվել են պալատի տանիքը այլաբանական պատկերներով, ներքին մոնումենտալ գլխավոր սանդուղքը և Riddarhussalen մեծ դահլիճի ինտերիերը[4]։ Շինարարական աշխատանքներն ավարտվեցին 1674 թվականին։

1774 թվականի հունիսի 24-ին պալատի դիմաց կանգնեցվեց Գուստավ Վազայիի հուշարձանը։ 1900-ականների սկզբին արձանը տեղափոխվել է շենքին ավելի մոտ[5]։ 1890 թվականին հյուսիսային ճակատի դիմաց կանգնեցվեց կանցլեր Ակսել Օքսենշերնայի արձանը։ Շենքը հիմնանորոգվել է 1815-1817, 1847 և 1903-1904 թվականներին[4]։ 1870 թվականին ճարտարապետ Ադոլֆ Վիլհելմ Էդելսվերդի նախագծով կառուցվեցին պալատի կողային տաղավարները։

1668-1866 թվականներին Մեծ դահլիճը օգտագործվում էր Ռիքսդագի ազնվական պալատի ժողովների անցկացման համար[6]։ Ներկայումս շենքն օգտագործվում է նախատեսված նպատակներով՝ որպես Շվեդիայի ազնվական ընտանիքների զանազան միջոցառումների անցկացման վայր, որոնց զինանշանները զարդարում են ազնվական պալատի մեծ դահլիճը։ Կողային տաղավարները վարձակալության են հանձնվում և օգտագործվում են որպես գրասենյակներ[7]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը երկհարկանի է, ուղղանկյունաձև։ Ճակատային մասը կառուցված է բաց կարմիր աղյուսից, որը ուղղահայաց բաժանված է թեթև քառանկյուն որմնասյուներով և թեթև գոթլանդական ավազաքարերի կորնթոսյան սյունաշարով, ինչը բնորոշ է հոլանդական պալլադիականությանը[1]։ Ճակատային մասի կենտրոնական հատվածը զարդարված է ավազաքարե պատկերներով։ Հյուսիսային ճակատում պատկերված է ասպետական շղթայով հնագույն մարտիկ (հավանաբար անձնավորում է ասպետականությունը), որը շրջապատված է Խոհեմության և Հերակլեսի քանդակներով։

Հարավային ճակատում տեղադրված է Nobilitas ազնվականությունը ներկայացնող կնոջ քանդակ, որը կանգնած է տղամարդու և կնոջ միջև, ինչը կարելի է մեկնաբանել որպես ռազմական և քաղաքացիական պատրաստություն։ Քանդակի հեղինակն է Հենրիկ Լիխտենբերգը[4]։

Տանիքի արևելյան և արևմտյան մասերը զարդարված են Միներվայի և Ասպետի քանդակներով, որը մարմնավորում է Arte et Marte Ասպետական տան նշանաբանը։ Քանդակների հեղինակն է Յոհան Բապտիստա Դուսարտը (շվեդերեն՝ Johan Baptista Dusart)[2]: Տանիքի վերին հատվածի անկյուններում տեղակայված չորս կոթողները իրենցից ներկայացնում են ծխնելույզներ։ Կառույցի ներքին շինությունների ընդհանուր մակերեսը (բացառությամբ նկուղների և ձեղնահարկերի) կազմում է մոտ 1700 քմ, որից հիմնական սանդուղքը զբաղեցնում է տարածքի մեկ քառորդը (450 քմ)։ Մեծ դահլիճի մակերեսը կազմում է ավելի քան 300 քմ[8]։ Հիմնական սանդուղքի լապտերները ստեղծվել են 1765 թվականին ճարտարապետ Ժ. Է. Ռենայի նախագծով և կրկնօրինակում են Ստոկհոլմի թագավորական պալատում քանդակագործ Էդմե Բուշարդոնի բրոնզե լապտերի ձևը[9]։ Մեծ դահլիճում (Riddarhussalen) տեղադրված են 2331 ազնվականական զինանշաններ, ինչը ստեղծում է բացառապես լավ ակուստիկա[6]։

Առաստաղը զարդարված է նկարիչ Դավիդ Կլյոկեր-Էրենստրալի կողմից 1670-ականներին[4] ստեղծված «Շվեդիայի փառաբանումը» զարդաքանդակով։ Այս ճարտարապետական հուշարձանի ինքնատիպությունը կայանում է տանիքի բարոկկո բարդ ուրվագծի հետ պալլադիական ճակատի համադրության մեջ։ Տանիքի նման ձևերը տարածված էին Շվեդիայում 17-րդ և 18-րդ դարերում և հազվադեպ է հանդիպում այլ երկրներում[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 История архитектуры, 1969, էջ 469
  2. 2,0 2,1 Nordisk familjebok, 1916, էջ 228
  3. «Riddarhusets huvudarkitekter» (շվեդերեն)։ Riddarhuset 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Nordisk familjebok, 1916, էջ 229
  5. Nordisk familjebok, 1916, էջ 230
  6. 6,0 6,1 «Riddarhussalen» (շվեդերեն)։ Riddarhuset 
  7. «Park och paviljonger» (շվեդերեն)։ Riddarhuset 
  8. «Yta och material» (շվեդերեն)։ Riddarhuset 
  9. «Stenhallen» (շվեդերեն)։ Riddarhuset 
  10. История архитектуры, 1969, էջ 470

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всеобщая история архитектуры: Западная Европа и Латинская Америка XVII-первая половина XIX вв. — Изд-во Академии архитектуры СССР, 1969. — Т. 7.
  • Роджерс Б. Р., Роджерс С. Стокгольм: Путеводитель. — М.: ФАИР, 2010. — 160 с.
  • Riddarhuspalatset // Nordisk familjebok. — 2-е. — 1916. — С. 223—230.(շվեդ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]