Տրամվայի թանգարան
Տրամվայի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | տրանսպորտային թանգարան և աշխատանքային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Վայր | Ստոկհոլմ[1] |
Հասցե | Tegelviksgatan 22[1] և Gasverkstorget 1 |
Հիմնադրված է | 1922 |
Հիմնադիր | Էռնստ Հյորցբերգ |
Կայք | sparvagsmuseet.sl.se |
![]() | |
![]() |
Տրամվայի թանգարան (շվեդերեն՝ Spårvägsmuseet), թանգարան Ստոկհոլմի Սյոդերմալմ շրջանում։ Հանդիսանում է Storstockholms Lokaltrafik-ի (Մեծ Ստոկհոլմի տեղական տարանցիկ ընկերություն) սեփականություն և շահագործվում նույն ընկերության կողմից և ցույց է տալիս հասարակական տրանսպորտի զարգացումը Ստոկհոլմի տարածքում 1650-ականներից մինչ օրս։ Թանգարանն ընդգրկում է նաև Ստոկհոլմի շրջանում ժամանակակից և ապագա հասարակական տրանսպորտը և տարածքում ջրային փոխադրումները։
Թանգարանում կա նաև գրադարան, արխիվ և սրճարան։ 2005 թվականին տարածքին ավելացավ Leksaksmuseet-ը (Խաղալիքների թանգարան)։
Թանգարանը հանրության համար փակվել է 2017 թվականի սեպտեմբերին և կվերաբացվի 2020 թվականի սկզբին Հյորթագեն թաղամասում գտնվող նախկին գազի գործարանի շենքում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրամվայի մենեջեր Էռնստ Հյորցբերգը իրերը սկսել է հավաքել 19-րդ դարի շրջանում, երբ Ստոկհոլմի փողոցներում դեռևս ձիակառքեր էին վարում։ Փոքր մասնավոր թանգարանը գտնվում էր Tegnérgatan ընկերության կենտրոնակայանում։ Պահպանված առաջին տրանսպորտային միջոցներից է եղել թիվ 12 ձիակառքը, որը Շվեդիայի առաջին տրամվայներից էր[3]։
1944 թվականին թանգարանը բացվեց հասարակության համար Տուլեգատանում՝ հին տրամվայի պահեստի մոտ։ 1964 թվականին թանգարանը տեղափոխվեց Օդենպլան մետրոյի կայարան, որտեղ հարթակի վրա ցուցադրվեց թիվ 12 ձիակառքը, բայց հասանելի տարածքը սահմանափակ էր, և հնարավոր չէր շատ ցուցանմուշներ ունենալ[4][5]։
1990 թվականին Տրամվայի թանգարանը տեղափոխվեց ավելի հարմար վայր՝ Տեգելվիկսգատան 22 հասցեում, Սյոդերմալմում գտնվող Սյոդերդեպոն (Söderdepån) տրամվայի և ավտոբուսի դեպարտամենտի առաջին հարկ։ Հավաքածուի մեծ մասը հասանելի էր հանրությանը, ատրակցիոնների շարքում էր երեխաների համար նախատեսված մինի-մետրոն[6]։
2017 թվականի սեպտեմբերի 10-ին Սյոդերմալմում գտնվող թանգարանը փակվեց, քանի որ Սյոդերդեպոն դեպարտամենտը քանդեցին և վերակառուցեցին։ Թանգարանի նոր վայրը նախատեսվում է բացել 2020 թվականին։ Այն գտնվում է նախկին Վորտագասվերկետ (Värtagasverket) գազամուղի 9-րդ շենքում։ 1893 թվականին կառույցը նախագծել է Ֆերդինանդ Բոբերը և եղել է մաքրման գործարան։
Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում առկա են մոտ 60 տրամվայներ, ավտոբուսներ, տրոլեյբուսներ, ծայրամասային երկաթուղային և մետրոյի գնացք, որոնց մեծ մասը տեղակայված էին տեղում։ Մյուսները գտնվում են Լիդինգբյոբանում, Ռոսլագսբանում, Սալցյոբանանում և մետրոյի այն հատվածում, որտեղ նրանք գործում են հատուկ միջոցառումների ժամանակ, և Դյուրգորդ գծում։ Թանգարանի հավաքածուն ներառում է նաև նկարների ընդարձակ արխիվ, լուսանկարների հավաքածու և տեղեկատու գրադարան։
Տրանսպորտային միջոցների և առարկաների մշտական ցուցադրությունը պատկերում էր հասարակական տրանսպորտի պատմությունը։ Հավաքածուի ամենահին մեքենան ձիու հանրակառքն է, այսպես կոչված Wurst-ը, որը, հավանաբար, կառուցվել է 1840-ականներին։ Դա, ամենայն հավանականությամբ, Շվեդիայի ամենահին պահպանվող հասարակական տարանցիկ փոխադրամիջոցն է։ Ինչպես նաև Nya Spårvägsaktiebolag թիվ 12 ձիակառք, հավաքածուի մեկ այլ կարևոր տարր է հանդիսանում Stockholms Smsdra Spårvägsaktiebolags (Ստոկհոլմի հարավային ճանապարհային ընկերություն) թիվ 14 էլեկտրական տրամվայը, որը կառուցվել է 1901 թվականին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Spårvägsmuseet» [The tram museum will receive new premises in Hjorthagen] (Swedish)։ Sveriges Television AB։ Վերցված է օգոստոսի 30, 2017
- ↑ «På Hjortzbergs tid»։ Spårvägsmuseet (sv-se)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-15-ին։ Վերցված է 2018-03-14
- ↑ «Tulegatan»։ Spårvägsmuseet (sv-se)։ Արխիվացված է օրիգինալից մարտի 15, 2018-ին։ Վերցված է 2018-03-14
- ↑ «Odenplan»։ Spårvägsmuseet (sv-se)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-15-ին։ Վերցված է 2018-03-14
- ↑ «Söderhallen»։ Spårvägsmuseet (sv-se)։ Արխիվացված է օրիգինալից մարտի 15, 2018-ին։ Վերցված է 2018-03-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրամվայի թանգարան կատեգորիայում։ |