Էրիքսոն Գլոբ
| Տեսակ | բազմաֆունկցիոնալ համալիր |
|---|---|
| Մարզաձև | տափօղակով հոկեյ |
| Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
| Երկիր | |
| Հիմնադրված | սեպտեմբերի 10, 1986[2] |
| Անվանված է | Ավիչի |
| Բացված | փետրվարի 19, 1989[3] |
| Ճարտարապետ | Berg Arkitektkontor[4] |
| Սեփականատեր | SGA Fastigheter |
| Գործաղեկավար | Anschutz Entertainment Group և Stockholm Live? |
| Տարողություն | 13 850[5] |
| Տնային թիմ | Djurgården Hockey?, AIK IF Herr? և Շվեդիայի տափօղակով հոկեյի տղամարդկանց հավաքական |
| Կայք | aviciiarena.se(անգլ.)(շվեդ.) |
![]() | |
| |
«Էրիքսոն Գլոբ» (շվեդ.՝ Ericsson Globe, ոչ պաշտոնապես պարզապես Գլոբեն — Globen , «գլոբուս»), տարբեր կիրառություններ ունեցող 85-մետրանոց արենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Խոշորագույն գնդաձև կառույցն աշխարհում, համերգների ու սպորտային միջոցառումների անցկացման վայր։ Արենան գտնվում է Գլոբեն Սիթի միկրոշրջանում, որը ստեղծված է հատուկ նրա համար։ Տարողությունը 16 000 մարդ է համերգների ժամանակ և 13 850 մարդ հոկեյի խաղերի ժամանակ։
Արենան բացվել է 1989 թվականի փետրվարի 19-ին[6]։ Իրենից ներկայացնում Արև Շվեդիայի արեգակնային համակարգում՝ Արեգակնային համակարգի` աշխարհի խոշորագույն մոդելում[7]։
2009 թվականի փետրվարի 2-ից «Ստոկհոլմ Գլոբեն Արենա»-ի սեփականության իրավունքը ձեռք է բերել շվեդական Ericsson հեռահաղորդակցության ընկերությունը։ Այդ ժամանակից ի վեր արենան սկսեց կոչվել «Էրիքսոն Գլոբ»[8]։
Նախագծի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ստոկհոլմ Գլոբեն Արենա» եւ Գլոբեն Սիթի Նախագիծը մշակվել է ճարտարապետ Սվանտե Բերգի (շվեդ.՝ Svante Berg) կողմից՝ նոր մարզադաշտի լավագույն նախագծի մրցույթի շրջանակներում, որը Ստոկհոլմ քաղաքը հայտարարեց 1985 թվականին։ Գլոբեն Սիթիի, իսկ դրա հետ մեկտեղ «Ստոկհոլմ Գլոբեն Արենա» -ի մակետը ստեղծվել է 1985 թվականին։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արենայի հիմնարկեքը տեղի է ունեցել 1986 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ շինարարությունը սկսվեց նույն թվականի աշնանը։ 1987 թվականի ապրիլին արդեն դրվել էր հիմնակմախքի քառորդ մասը, հունիսին՝ կեսը։ Սեպտեմբերին արդեն մասամբ պատրաստ էր գնդաձև գմբեթը։ Նոյեմբերին կատարվեց լուսային մոնտաժը և արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր գմբեթը։ 1988 թվականին արենան ամբողջությամբ կառուցված էր։
- Արենայի կառուցումը
- «Գլոբեն»-ը 1987 թվականի ապրիլին
- «Գլոբեն»-ը 1987 թվականի սեպտեմբերին
- 1988 թվականի օգոստոսի արենան ամբողոջությամբ կառուցված է
Կոնստրուկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գլոբեն»-ի գնդաձև գմբեթը կազմված է 48 թեքված երկաթյա սյուներից։ Գնդի ներքին ծածկույթը կազմված է վանդակաձև ալյումինից, արտաքինը՝ սպիտակ լաքապատ, բարակ մետաղական սալերից՝ 140 մմ հաստությամբ և հավասարապես դասավորված ալյումինե վանդակներում։ Փխրուն գմբեթին լրացուցիչ ժանդակություն են խողովակ-սյուները, որոնք նույնպես ալյումինից են։ Արենայի տրամագիծը կազմում է 110 մետր։
Ներսույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արենայի ներսում տեղավորված է հարթակը, որը կարող է օգտագործվել և՛ տափօղակով հոկեյի խաղերի ժամանակ, և՛ համերգների։ Հարակից շինությունում տեղ կա ոչ մեծ հանդիսությունների համար։
SkyView
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի փետրվարին արենայի արտաքին հարավային կողմում բացվեց վերելակ, որը այցելուներին տեղափոխում էր արենայի գմբեթ։ SkyView-ը կազմված է 2 գոնդոլներից, որոնցից յուրաքանչյուրը կարող է տանել 16 մարդ և շարժվում են 2 զուգահեռ ուղիներով։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտային
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արենան ընդունել է 1989 թվականի Եվրոպայի վոլեյբոլի առաջնությունը, բասկետբոլի Եվրոպայի 2003 թվականի առաջնությունը, հանդբոլի 2002 թվականի Եվրոպայի առաջնությունը, հոկեյի 1989, 1995, 2012, 2013 թվականի աշխարհի առաջնությունները և հոկեյի աշխարհի գավաթի 1996 և 2004 թվականի խաղարկությունները։ Ամեն տարի «Էրիքսոն Գլոբ»-ում անցկացվում է Ստոկհոլմի թեթև ատլետիկայի Գրան պրին։
Երաժշտական
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիքսոն Գլոբում կայացել են այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող կատարողների համերգներ, ինչպիսիք են՝ Էմինեմը, Շերը, Լեդի Գագան, Ջասթին Թիմբերլեյքը, Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն։
Արենայում կայացել են «Եվրատեսիլ 2000» երգի մրցույթը «Մելոդիֆեստիվալեն»-ի 1989[9] և 2002-2012 թվականների եզրափակիչները[10]։ 2016 թվականի մայիսի 10, 12 և 14-ին «Էրիքսոն Գլոբ»-ում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016»-ը[11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համերգ
- Հոկեյի մրցաշար
- SkyView
- Արենան 2014 թվականի սեպտեմբերին
- «Էրիքսոն Գլոբ» շրջակայքը
- Տեսքը գիշերով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Petersen L. Allt ljus på Globen (շվեդերեն) — 2009. — ISSN 1101-2412
- ↑ Globen fyller 25 år idag — 2014.
- ↑ Berg Arkitektkontor (գերմ.) — 1994.
- ↑ Utsålt på Globen — 2007.
- ↑ Petersen, Leif. «Allt ljus på Globen». SvD.se. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Sweden Solar System: English summary». Sweden Solar System. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Press release for Ericsson naming rights» (PDF). globearenas.se. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «80-talet» (Swedish). SVT. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «2000-talet» (Swedish). SVT. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Stockholm to host 2016 Eurovision Song Contest». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-09-05 Wayback Machine(անգլ.)
- Տեսահսկողություն
- Stockholm Globe City Արխիվացված 2008-05-07 Wayback Machine
- Hockeyarenas.net entry Արխիվացված 2009-03-08 Wayback Machine
- Տեսաէքսկուրսիա «Գլոբեն Արենա»-ում և բարձրացում SkyView ատրակցիոնով
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիքսոն Գլոբ» հոդվածին։ |
| ||||||||||||||

