Եվա Բոննիեր
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1857[2][3][4] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[2][5] |
Վախճանվել է | հունվարի 13, 1909[2][3] (51 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական բարձրագույն դպրոց, Ավգուստ Մալմստրեմի արվեստի դպրոց[2][7], Fruntimmersavdelningen vid Kungliga Akademien? և Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ժանր | դիմապատկեր[8] |
Թեմաներ | women's suffrage in Sweden?[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Interior of a Studio in Paris?, Old Grandmother? և Reflection in Blue? |
Անդամակցություն | Երազների գաղութ |
Հայր | Ալբերտ Բոննիեր[3][5] |
Մայր | Betty Bonnier?[3][5] |
![]() |
Եվա Ֆրեդրիկա Բոննիեր (շվեդ.՝ Eva Bonnier, նոյեմբերի 17, 1857[2][3][4], Ստոկհոլմ, Շվեդիա[2][5] - հունվարի 13, 1909[2][3], Կոպենհագեն, Դանիա[6]), շվեդ նկարիչ, մեկենաս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվա Բոննիերը ծնվել է 1857 թվականին Ստոկհոլմում, Բոնիեր դինաստիայի անդամ, հրատարակիչ Ալբերտ Բոննիերի ընտանիքում։ 1878 թվականին նկարչություն է ուսանել շվեդ նկարիչ Ավգուստ Մալմստրյոմի հետ, այնուհետև՝ Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։
Ընկերուհու՝ դիմանկարիչ Հաննա Հիրշի հետ միասին 1883-1889 թվականներին սովորել է Փարիզում։ Փարիզյան սալոնում Եվա Բոննիերի «Երաժշտություն» (1889 թ.) նկարն արժանացել է հատուկ հիշատակում մրցանակի[9]։ 1889 թվականին Շվեդիա վերադառնալուց հետո մինչև 1900 թվականը հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ ինքնադիմանկար, Լիսեն Բոնիերի դիմանկարը, շվեդ գիտնական Հյալմար Լունդբոմի, քաղաքական գործիչ Մորից Ռուբենսոնի, մանկավարժ Կարլ Յոնաս Մեյերբերգի, բանաստեղծ և քննադատ Օսկար Լևերտինի դիմանկարները։ Նկարչի վերջին աշխատանքներից է «Դերձակները» (1887 թ.) կտավը։ Նկարում հետաքրքրական է պատուհանից ներս թափանցած լույսի օգտագործումը։
Եվա Բոննիերը եղել է Շվեդիայի նկարիչների ասոցիացիայի անդամ, որոշ ժամանակ անցել է Ասոցիացիայի կառավարման կազմում։
1900-ական թվականներին, Բոնիերը ժառանգություն ստանալով, զբաղվել է բարեգործական գործունեությամբ։ Հիմնադրել է Ստոկհոլմի բարեկեցության հիմնադրամը, որի միջոցներով ստեղծվել են արվեստի գործեր հասարակական վայրերի ձևավորման համար, ինչպիսիք են Շվեդիայի ազգային գրադարանը, Ստոկհոլմի համալսարանը, ստոկհոլմյան դպրոցները և այլն։
Եվա Բոննիերը մահացել է 1909 թվականի հունվարի 13-ին։ Նկարչի աշխատանքները պահվում են Շվեդիայի ազգային թանգարանում, մասնավոր հավաքածուներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gynning, Margareta: Det ambivalenta perspektivet: Eva Bonnier och Hanna Hirsch-Pauli i 1880-talets konstliv, Stockholm, Bonnier, (diss. Uppsala University), 1999.
- Hedberg, Tor: «Bonnier, Eva Fredrika», Svenskt biografiskt lexikon, 5, pp. 436–438.
- Görel Cavalli-Björkman: Eva Bonnier. ett konstnärsliv. Albert Bonniers Förlag, Stockholm 2013, ISBN 978-91-0-013093-0.
- Margareta Gynning: Det ambivalenta perspektivet. Eva Bonnier och Hanna Hirsch-Pauli i 1880-talets konstliv. Bonnier, Stockholm 1999, ISBN 91-0-056898-8.
- Margareta Gynning: Pariserbref. Konstnären Eva Bonniers brev 1883—1889. Klara, Stockholm 1999, ISBN 91-630-7567-9.
- Tord Lund: Eva Bonnier: 1857—1909: Thielska galleriet. Stockholm 2007.
- Georg Nordensvan: Eva Bonnier. In: Svensk konst och svenska konstnärer i nittonde århundradet. Ny, grundligt omarbetad upplaga — Neue, gründlich überarbeitete Auflage. Band2: II. Från Karl XV till sekelslutet. Albert Bonniers Verlag, Stockholm 1928, S. 284—286.
- Hanna Pauli: Eva Bonnier. Några minnesord. In: Dagny. Tidning för svenska kvinnorörelsen. Jg.2, Nr.5, 1909, S.49-52 .
- Eva Bonnier. Minnesutställning 9 sept. 30 sept. Stockholm 1961.
- August Strindberg, Michael Robinson (Hrsg.): Strindberg’s Letters. Band1. Athlone, London 1992, ISBN 0-485-11410-0, S.366.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Փարիզի ստուդիայի ներքին հարդարանքները, Ազգային թանգարան, 1886, Ստոկհոլմ
-
Մագդալենա Վալդեմարսուդդե, 1887
-
Հիվանդը, Ազգային թանգարան, 1887
-
Դերձակուհիներ, 1887
-
Տիրուհի, Ազգային թանգարան, 1890, Ստոկհոլմ
-
Կազդուրվող Լիսեն Բոննիեր, 1890
-
Յուլիա Հասսելբերգ, 1906
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Eva F Bonnier (շվեդերեն) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Eva Fredrika Bonnier 1857-11-17 — 1909-01-13 Konstnär, mecenat
- ↑ 4,0 4,1 Det ambivalenta perspektivet – Eva bonnier och Hanna Hirsch-Pauli i 1880-talets konstliv (շվեդերեն) — 1 — Albert Bonniers Förlag, 1999. — P. 260. — ISBN 91-0-056898-8
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Det ambivalenta perspektivet – Eva bonnier och Hanna Hirsch-Pauli i 1880-talets konstliv (շվեդերեն) — 1 — Albert Bonniers Förlag, 1999. — P. 13. — ISBN 91-0-056898-8
- ↑ 6,0 6,1 6,2 Det ambivalenta perspektivet – Eva bonnier och Hanna Hirsch-Pauli i 1880-talets konstliv (շվեդերեն) — 1 — Albert Bonniers Förlag, 1999. — P. 263. — ISBN 91-0-056898-8
- ↑ Eva Fredrika Bonnier
- ↑ Det ambivalenta perspektivet – Eva bonnier och Hanna Hirsch-Pauli i 1880-talets konstliv (շվեդերեն) — 1 — Albert Bonniers Förlag, 1999. — P. 7. — ISBN 91-0-056898-8
- ↑ Gynning, Margareta. «Eva Fredrika Bonnier». Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Բոննիեր» հոդվածին։ |
|