Դիաբազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիաբազ

Դիաբազ, հրաբխային ապար։ Քիմիական և միներալային կազմով նման է բազալտին։ Կառուցվածքը մանրահատիկ բյուրեղային է, գույնը՝ մուգ մոխրագույնից կանաչավուն սև։ Դիաբազի զանգվածներն առաջացնում են մինչև 200 մ հզորության դայքեր և այլ մարմիններ։ Հայաստանում տարածված է Ալավերդու, Շամլուղի, Քաջարանի պղնձի հանքավայրերում։ Օգտագործվում է շինարարության և կաղապարային քարաձուլման մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 368 CC-BY-SA-icon-80x15.png