Գրիպսհոլմ
![]() | |
Տեսակ | դղյակ, մշակութային արժեք և տեսարժանություն |
Տեղագրություն | Մարիեֆրեդ[1] |
Վարչական միավոր | Ստրենգնես[1] |
Երկիր | ![]() |
Համալիրի մաս | Շվեդիայի թագավորական պալատներ և ամրոցներ |
Կազմված է մասերից | Վարազ և խոզ |
Կառուցված | 1537 |
Ճարտարապետ | Հենրիկ ֆոն Կյոլլեն, Ֆրեդերի Նուսդորֆեր և Էրիկ Պալմստեդտ |
Ճարտարապետական ոճ | Վերածնունդ |
Ընթացիկ սեփականատեր | Պետական գույքի կառավարման խորհուրդ[2] |
Վերահսկվում է | Շվեդիայի թագավորական պալատների կառավարչի գրասենյակ |
Կայք | royalpalaces.se/english/royal-palaces-and-sites/gripsholm-castle.html(անգլ.) |
![]() | |
![]() | |
Gripsholms slott Վիքիպահեստում |
Գրիպսհոլմ (շվեդ.՝ Gripsholms slott), դղյակ Մարիեֆրեդում (Շվեդիա), Մելարեն լճում գտնվող կղզում, Ստոկհոլմից 60 կմ արևմուտք[3]: Գուստավ I Վազայի ժամանակաշրջանից ի վեր Գրիպսհոլմը պատկանել է Շվեդիայի թագավորական ընտանիքին և օգտագործվել է որպես նրանց նստավայրերից մեկը մինչև 18-րդ դար: Այժմ այն թանգարան է, բայց այն դեռ համարվում է արքայի տրամադրության տակ գտնվող պալատ, և որպես այդպիսին այն կազմում է Շվեդիայի թագավորական պալատների մի մասը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցն իր անվանումը ստացել է ասպետ Բու Յոնսսոն Գրիպի անունից, որն այն հիմնադրել է մոտավորապես 1380 թվականին: 1526 թվականին ամրոցն անցել է Գուստավ I Վազայի տիրապետության տակ, որը 1537 թվականին սկսել է ամրոցի վերակառուցումը իր ժամանակակից տեսքով: Կառուցապատման աշխատանքները ղեկավարել է Հենրիկ ֆոն Կյոլլենը:
16-րդ դարում ամրոցում են բանտարկվել կոմս Յուհանը և արքա Էրիկ XIV-ը, ինչպես նաև Կատերինա Յագելլոնկան, ով ամրոցում որդի է ունեցել, որն էլ հետագայում դարձել է Սիգիզմունդ III թագավոր: Կարլ IX-ի օրոք (1604-1611) կատարվել է ամրոցի փուլային վերակառուցում: Մասնավորապես կառուցվել է արքայական հարկը ընդունելության սրահով, նախասրահը, Կարլ IX-ի կցակառույցը և կոմս Կառլի ննջասենյակը, որը մինչ օրս պահպանվել է գրեթե իր սկզբնական տեսքով:
Կարլ X Գուստավի (1654-1660) մահից հետո ամրոցը որպես լենական տիրույթ պատկանել է նրա այրուն՝ Հեդվիգ Էլեոնորային: Նրա օրոք դղյակում նոր աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում, ի թիվս այլ բաների, կառուցվել է այսպես կոչված Թագուհու կցակառույցը: 1708-1709 թվականներին վերակառուցվել են ամրոցի վերին հարկերը: 1715 թվականից հետո Գրիպսհոլմի դղյակը որոշ ժամանակ դադարել է օգտագործվել որպես թագավորական նստավայր: Այդ ժամանակահատվածում նրա որոշ տարածքներ դարձել են բանտախցեր, բայց Գուստավ III-ի (1771-1792) օրոք այն կրկին ծաղկում է ապրել: Այս ժամանակ կառուցվել են շինություններ պալատականների և Գրիպսհոլմի ամրոցի թատրոնի համար: 1773 թվականին թագուհի Սոֆիա Մագդալենան ամրոցում կազմակերպել է փոքր թատրոն, իսկ 1781 թվականին ճարտարապետ Էրիկ Պալմստեդտին հանձնարարվել է այն վերածել լիարժեք պալատական թատրոնի: Մեկ տարի անց թատրոնը պատրաստ էր, որտեղ կառուցվել է նոր բեմ թատերական մեխանիզմներով և դեկորացիաներով: 1809 թվականին Գրիպսհոլմի ամրոցում Գուստավ IV Ադոլֆ թագավորը ստորագրել է գահից հրաժարվելու փաստաթուղթ:
1889 թվականին հիմնադրված Գրիպսհոլմյան ընկերությունը 1891-1899 թվականներին իրականացրել է ամրոցի փուլային վերակառուցում՝ ճարտարապետ Ֆրեդրիկ Լիլեկվիստի նախագծերի հիման վրա: Նրա նպատակն էր ամրոցն ազատել 17-րդ և 18-րդ դարերի ճարտարապետական շերտանստվածքներից և վերադարձնել այն վերածննդի ժամանակաշրջանի տեսքի: Այս վիճահարույց որոշման իրագործման ընթացքում թագավորական հարկաբաժիններին ավելացվեց երրորդ հարկը: Վերակառուցումը կտրուկ քննադատությունների ենթարկվեց, այդ թվում՝ գրող Վերներ ֆոն Հեյդենստամի կողմից:
Ամրոցում ցուցադրվում են Անդրեյ Չոխովի (1577-1579) կողմից պատրաստված երկու երկարափող թնդանոթներ:
Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1822 թվականին դղյակում է տեղակայվել Շվեդիայի դիմանկարների ազգային պատկերասրահը, որը 1860-ական թվականներին եղել է Շվեդիայի ազգային թանգարանի ազդեցության ներքո:
1889-1894 թվականներին ամրոցը վերականգնվել է ճարտարապետ Ֆրեդրիկ Լիլեկվիստի կողմից, որի ընթացքում վերացվել են 17-րդ և 18-րդ դարերի փոփոխությունները[4]: Ամենամեծ փոփոխությունը երրորդ հարկի ավելացումն էր. թևային հատվածի պլանային քանդում տեղի չի ունեցել:
Այժմ ամրոցը թանգարան է, որը բաց է հանրության համար, որտեղ ներկայացվում են նկարներ և արվեստի գործեր: Ամրոցի մի մասում տեղակայված է աշխարհի ամենահին դիմանկարների հավաքածուներից մեկը՝ Ազգային դիմանկարների պատկերասրահը (Statens porträttsamlingar)[5]: Թանգարանում է գտնվում Գրիպսհոլմի առյուծ<ի խրտվիլակը, որը վատ է լցոնված և անիրական տեսք ունի[6]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=se-bbr&srlanguage=sv&srid=21300000012921 — 2017.
- ↑ https://www.sfv.se/en/fastigheter/sverige/sodermanlands-lan-d/gripsholms-slott/gripsholm-castle/
- ↑ «Gripsholm Slott, (The Kingdom of Sweden)»։ Members.shaw.ca։ Վերցված է 2014-06-28
- ↑ Hall, Melanie. Towards World Heritage: International Origins of the Preservation Movement, 1870-1930 (Heritage, Culture and Identity) Ashgate Publishing Co. 2011. Page 205. 978-1409407720
- ↑ «About the Gripsholm Castle ( Stockholm Museums of Palaces and Castles)»։ Stockholmmuseum.com։ Վերցված է 2014-06-28
- ↑ «The Lion of Gripsholm Castle»։ Mentalfloss։ Վերցված է փետրվարի 22, 2014
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Eriksson, Eva Den moderna stadens födelse: svensk arkitektur 1890-1920 (Ordfront, 1990)
- Gripsholm at the Nationalmuseum
- Legnér, Mattias (25 februari 2013). ”Kakelugnen värmde under lilla istiden”. Svenska Dagbladet.
- Strömbom, Sixten Gripsholm: slottet och dess samlingar 1537-1937 (Nordisk rotogravyr, Stockholm: 1937)
- Svensk historia [microform) enligt samtida skildringar
- Tucholsky, Kurt "Schloss Gripsholm".
- Westlund, Per-Olof, Gripsholm under Vasatiden, 1949, Stockholm.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրիպսհոլմ կատեգորիայում։ |