Մեծ Մուկ դետեկտիվը
Մեծ Մուկ դետեկտիվը (անգլ.՝ The Great Mouse Detective), ամերիկական անիմացիոն ֆիլմ (1986 թվական)։ «Բեզիլը Բեյհկեր փողոցից» (հեղինակներ՝Պոլ Կելդոուն և Իվ Տիտուս) պատմվածքի էկրանիզացիան է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոն, 1897 թվական։ Աղջիկ մուկը՝ Օլիվիա անունով տոնում է իր ծննդյան տարեդարձը իր հայրիկի հետ՝ վարպես Ֆլեվերշեմի, որը աշխատում է տիկնիկային վարպետ։ Բայց այդտեղ նրան հանկարծակի առևանգում է մի Ֆիդջետ անունով կաղ չղջիկ։ Նույն պահին Լոնդոն է ժամանում մի թոշակառու զինվորական բժիշկ, որը եկել է մայրաքաղաք երկարատև ծառայությունից հետո Աֆղանստանում։ Ժամանելուց անմիջապես հետո նա հանդիպում է երիտասարդ Օլիվիային, հուսահատված փորձում է գտնել Մեյզլին Բեյհկեր փողոցից, որը հայտնի է որպես մկների թագավորության հանրաճանաչ դետեկտիվ։ Բժիշկ Դոուսոնը և Օլիվիան ուղևորվում են նրա մոտ, և պարզվում է, որ նա ապրում է Շերլոկ Հոլմսի տանը, հիմնականում նա կրկնում է իր նշանավոր գործընկերոջ աշխատելաոճը։ Աղջիկը խնդրում է Բեյզիլին օգնել գտնել նրա հորը։ Գործի քննման ժամանակ պարզվում է, որ առևանգողը՝ հանցավոր աշխարհի հանճար՝ Ռետիգան առնետն է։ Բեզիլը. բժիշկ Դոուսոնը և Օլիվիան գնում են հետքերով շան՝ Տոբիի վրա նստած, խաղալիքների խանութ, որտեղ գտնում են առաջին ապացույցները։ Հետաքննության ընթացքում Ֆիդջետը առևանգում է Օլիվիային և տանում է Ռետիգանի թաքստոց։ Քիմիական փորձի անցկացումից հետո Բեզիլը և Դոուսոնը գտնում են Օլիվիային, այսպիսով ընկնում են չարագործի թակարդը և բացահյտելով նրա ծրագիրը՝ սպանել թագուհուն և գրավել մկների թագավորությունը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի հերոսը | Կոնան Դոիլի հերոսը | Կրկնօրինակման դերասան | Կրկնօրինակման դերասան (ռուսերեն) |
---|---|---|---|
Բեզիլ | Շերլոկ Հոլմս | Բարրի Ինգեմ | Օլեգ Կուլիկովիչ |
Բժիշկ Դեյվիդ Դոուսոն | Բժիշկ Բատսոն | Վել Բեթթին | Վիկտոր Կոստեցկի |
Օլիվիա Ֆլավերշեմ | Սյուզաննա Պոլատչեկ | Ալբինա Իշմուրատովա | |
Վարպետ Ֆլավերշեմ | Ալան Յանգ | Վալերի Կուհարեշին | |
Պրոֆեսոր Ռետիգան | Պրոֆեսոր Մորիարտի | Վինսեթ Պրայս | Սերգեյ Լիսով |
Ֆիդջետ | Ջոնաթան Սմոլլ | Քենդի Քանդիդո | Բորիս Հվոշնյանսկի |
Թագուհի | Վիկտորիա թագուհի | ԵՎա Բրեններ | Տատյանա Իվանովա |
Տիկին Ջադսոն | Տիկին Հադիսոն | Դիանա Չեսնի | Լյուդմիլա Բեզգուլայա |
Ավազակների օգնականներ | Տոնի Անսելիմո, Ուեյն Օլլվայն, Ուոկեր Էդմիսթոն, Վել Բեթթին |
- Կրկնօրինակման ռեժիսոր- Օլգա Միխեեվա
- Հնչյունային օպերատոր- Մարինա Մակուրինա
- Թարգմանիչ- Աննա Սեվոստյանովա
- Երգերի բառերի հեղինակ- Ելենա Ստավրոգինա
- Տնօրեն- Ստանիսլավ Կոնցեվիչ
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեզիլը Բեյկեր փողոցից - մուլտֆիլմի գլխավոր հերոսը, հայտնի մուկ դետեկտիվ։ Նրա կերպարը հիմնված է հորինված դետեկտիվ Շերլոկ Հոմսի կերպարով։ Մուլտֆիլմի ամբողջ ընթացքում նրա առաջադրանքն է լինում գտնել պրոֆեսոր Ռետիգանին, փրկել Օլիվիայի հորը, ինչպես նաև խափանել Վիկտորիա թագուհու սպանությունը։
Բժիշկ Դեյվիդ Դոուսոն- մուկ- վիրաբույժ, ծառայել է 66-րդ թագավորական գնդում՝ Աֆղանստանում։ Հորինված է բժիշկ Ջհոն Վաթսոնի կերպարի հիման վրա, Շերլոկ Հոմսի պատմությունից։ Դոուսոնին հիացնում են հանցագործության բացահայտման ձևերը, որոնք ստեղծել է Բեզիլը։ Վերջ ի վերջո նա դառնում է հանճարեղ դետեկտիվի լավ ընկեր, անձնական կենսագիր։
Օլիվիա Ֆլեվերշեմ - փոքրիկ մուկ շոտլանդական արմատներով, ով դիմում է Բեյզիլին, որպեսզի գտնեն նրա հորը, ում առևանգել են։
Հիրամ Ֆլավերշեմ - Օլիմիայի սիրելի հայրիկը։ Խաղալիքների պատրաստման լավագույն վարպետը։ Ֆիլմի սկզբում նրան առևանգում է Ֆիդջետը, որպեսզի Հիրամը ստեղծի մկների թագուհու՝ Վիկտորիայի մեխանիկական նմանակաին, Ռետիգանի նենգ ծրագրերը իրականացնելու համար։ Հիրամը փորձում է դիմադրել, մինչ Ռետիգանի չի սկսի շանտաժ անել նրան իր աղջկա կյանքով։
Պրոֆեսոր Ռետիգան - գլխավոր չարագործը։ Նա առնետ է, բայց պահանջում է, որպեսզի նրան ընդունեն որպես մուկ։ Նա չար է, դավադիր և շատ ճարպիկ։ Նրակ կերպարը հիմնված է պրոֆեսոր Ջեյմս Մորիարտիի կերպարի վրա, Շերլոկ Հոմսի ծանոթագրություններից։ Ռետիգանը ցանկանում է գրավել բրիտանական մկների միապետությունը, որի համար նա ստիպում է առևանգել Ֆլավերսեմին։ Ֆիլմի վերջում, Բեյզիլի հետ ունեցած թեժ մարտերից հետո, նա զոհվում է, ընկնելով Բիգ Բենից։ Այդ դրվագը պատրաստվել է Շերլոկ Հոմսի պատմություններից մեկի նմանությամբ, որը ուներ «Վերջին գործ» անվանումը։
Ֆիդջետ - չղջիկ։ Ռետիգանի օգնականը։ Կատարում է ողջ կեղտոտ գործերը, իր տնօրենի փոխարեն։ Նրա մի ոտքի փոխարեն փայտե հենարան է, իսկ ձախ թևը ջարդված է։ Չնայած դրանց, նա ընդունակ է ինչ-որ ձև թռչելու։ Ֆիլմի վերջում Ռետիգանը թողնում է Ֆիդջետին թռչող մեքենայում Տեմզույում։
Թագուհի Վիկտորիա - Անգլիայի մկների թագուհին, ում գահը ցանկանում է զբաղեցնել Ռետիգանը։ Նա համարվում է Վիկտորիա թագուհու ծաղրապատճենը, և ըստ ֆիլմի նրա ծննդյան օրը համընկնում է իրական թագուհու ծննդյան օրվա հետ։
Տիկին Ջադիսոն - Բեզիլի սպասուհին։ Նա պաշտում է նրան, բայց բարկանում է, երբ Բեզիլը վատ է վերաբերվում նրա սիրելի բարձերի հետ, ատրճանակով կրակելով նրանց վրա։ Նրա նախատիպն է՝ Տիկին Հադիսոնը։
Թոբի - Բեզիլի ընտելացրած Dachshund-ը, ապրում է իր մուկ նմանատիպից մեկ հարկ վերև։ Բեզիլի փոխադրման միջոցն է։
Ֆելիզիա - մեծ, գեր, կապույտ ժապավենով կատու, Ռետիգանի սիրելին։ Նա կանչում է կատվին զանգի միջոցով, իր թշնամիներին և դավաճաններին պատժելու համար։ Սովորաբար նա թողնում է նրան ուտել նրանց, ով, իր խոսքերով՝ հիասթափեցնում է նրան։ Ֆիլմի վերջում նա, փախչում է Թոբիից և ընկնում է շների հյուղակ, որտեղ նրան պատառ-պատառ են անում։
Բարտոլոմեո- Ռետիգանի թափթփուկներից։ Ֆիլմի սկզբում, Ռետիգանի երգի ժամանակ, արբած Բարտոլոմեոն անվանում է իր տնօրենին «առնետ»։ Բարկացած Ռետիգանը վռնդում է նրան փողոց, ասելով; «Օ, սիրելի Բարտոլոմեո, ինչպես եմ վախենում, որ քո անուշադրությունը կհիասթափեցնի ինձ», և կանչում է Ֆելիցիային, և նա ուտում է արբած գողին։ Այդ ժամանակ նա դեռ ողջ էր, քանի որ լսվում էր նրա ձայնը Ֆիլիցիայի ստամոքսից։
Պրեմերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստապրեմերիա
Մուլտֆիլմի պրեմերիան կայացել է ԱՄՆ-ում Disney Channel հեռուստաալիքում, ինչպես նաև այն ցուցադրվել է American Broadcasting Company-ում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ BBC-ով և ITV-ով։ Ռուսաստանում ցուցադրվել է ОРТ-ով «Սիլենա Ինտերնեյշալի» բազբաձայնային թարգմանությամբ 1996 թվականին։ Ինչպես նաև 1996 և 1997 թվականներին ցուցադրել են 51 հեռուստաալիքով Ալեքսեյ Միխալյովայի միաձայն թարգմանությամբ։ Նաև 90-ականներին վերջին և 2000 թվականի սկզբին ցուցադրել են СТС-ով։
Տեսագրության պրեմերիա
1980-ականների վերջին և 90-ականների սկզբին անիմացիան VHS թողարկումը չստացվեց, բայց հետագայում այն թողարկվել է 1992 թվականի հուլիս-օգոստոսին Walt Disney Classics հրատարակությունում։ Ռուսաստանում 1990-ականների կենտրոնում անիմացիան տարածվել է «Приключения великого мышиного сыщика» անունով Ալեքսեյ Միխալյովայի թարգմանությամբ։
ԱՄՆ-ում և Կանադայում անիմացիան առաջին անգամ DVD-ով թողարկվել է 1997 թվականին։ Ռուսաստանում անիմացին դուրս է եկել 2002 թվականին Յուրի Ժիվովի թարգմանությամբ «Приключения великого мышиного детектива» անվանմամբ VHS-ում համակարգում, DVD-ով 1997 թվականի գարնանը։
2003 թվականին թողարկվել է բազմաձայնային թարգմանությամբ DVD-ով «Бэзил — Великий мышонок сыщик» անվանումով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 The Great Mouse Detective — 1986.
- ↑ http://www.d-zine.se/filmer/basil.htm
- ↑ The Encyclopedia of Animated Cartoons — 1991. — P. 159. — ISBN 978-0-8160-2775-0, 978-0-8160-2252-6
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=greatmousedetective.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Box office information for The Great Mouse Detective Internet Movie Database
- The Great Mouse Detective կայքում
- Մեծ Մուկ դետեկտիվը կայքում
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1986 մուլտֆիլմեր
- 1986 ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Անգլերեն մուլտֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Մուլտֆիլմեր կենդանիների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Հորինված խոսող կենդանիներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1897 թվականին
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ֆիլմեր Շերլոք Հոլմսի մասին