Մարդոնգներ
Մարդոնգներ ռուս.՝ Мардонги | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1991 |
«Մարդոնգներ» (ռուս.՝ «Мардонги»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի փիլիսոփայական-երգիծական կեղծ գրախոսականը, որը հրապարակվել է 1991 թվականին։
Պատմվածքի՝ «Իմ մասին ասեկոսեները կանցնեն դիակի նեխած հոտի պես» բնաբանը ընթերցողին հղում է Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկները» ժողովածուին։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում 1990-ական թվականներին, երբ ոմն Անտոնով հնարում է նոր աղանդ։ Աղանդում ստեղծվում է մահվան յուրահատուկ պաշտամունք, ամբողջ կյանքը, որը աղանդում կոչվում է «նախամահ», դիտվում է որպես մահվան՝ «դիակացման», նախապատրաստություն։ Աղանդում զարգացած են հոգևոր պրակտիկաներ, մասնավորապես՝ «Պուշկինը պուշկինաբար մեծ է» մանտրայի վանկարկում։ Անտոնովցիների աղանդում բանաստեղծի կերպարը կարևոր դեր է խաղում։ Մեկ այլ պրակտիկա է հին ռուսական մշակույթի ուսումնասիրությունը։ Այսպես, մատրյոշկան դառնում է ներդրված մեռելների համակարգ[1]։
Անտոնովի «ինքնաիրացումից» հետո (սովորական լեզվով ասած՝ մահանալուց հետո) նրա «մարդոնգը», այսինքն՝ դիակը, որը վերածվել է արձանի, դառնում է աղանդավորների ուխտավայր[1]։
Ողջ այս դիապաշտությունը կասկածի տակ է առնվում պատմվածքի վերջին արտահայտությամբ. «Մայրուղուց բացվում է ապշեցուցիչ տեսարան»[1]։
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահվան թեման կենտրոնական է, կազմակերպող նաև «Մարդոնգներում»[2]։ «Մարդոնգներում» Պելևինի նպատակը աղանդի համոզմունքների, նրա տեսական աշխատանքների և հիմնական գործչի՝ Անտոնովի, որի անունով էլ կոչվել է, այդ շարժման անդամների հատկանիշների և այլնի մաքուր արտացոլանքը ցույց տալն է։ Հետազոտողները նշում են, որ պատմվածքի ձևը նման էր ռեֆերատի։
Պատմվածքում օգտագործվում են հակադրություններ, որոնք հյուսում են այս և «Նեկրոմենթ» պատմվածքների փոխատեքստային միասնություն, օգտագործվում է «հավերժական - ժամանակավոր» հակադրությունը։ Այս հակադրությունն իրագործվում է մի շարք պատկերավոր համեմատությունների միջոցով. Անտոնով - գեներալ Կրուշին, ճանապարհը, որի մոտ տեղադրված է Անտոնովի մարդոնգը - ճանապարհներ, որոնց վրա տեղադրվում են նեկրոմոդուլները, մարդոնգներ - նեկրոմոդուլներ։ Ընդ որում, հակադրության առաջին մասին վերաբերում է հավերժության գաղափարը, իսկ երկրորդ մասին՝ որոշակի ժամանակի, որոշակի դարաշրջանի և, ի վերջո, ժամանակավորի հասկացությունը[2]։
Ըստ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ե. Ն. Վագների, որն ատենախոսությունում վերլուծելով առասպելներն ու Ալեքսանդր Պուշկինի հիշատակումները, պատմվածքը գրված է Բորխեսի գրական-հետազոտական նորավեպերի ոճով[3]։ Ըստ Օ. Վ. Բոգդանովայի՝ Պելևինի պոստմոդեռնիզմի նախակարապետը Անդրեյ Բիտովի «Պուշկինի տունն» է։ Վագները նշում է նաև «մարդոնգ» հասկացության նմանությունը Լենինի պաշտամունքին[4]։
Հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է Վիկտոր Պելևինի առաջին հեղինակային «Կապույտ լապտեր» ժողովածուում (1991)[5]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարդոնգները» Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. В. Биякаева. Рассказы В. Пелевина «Мардонги» и «Некромент»: идейные и формальные особенности метатекстового объединения//Вестник Инновационного Евразийского университета. 2011
- Богданова, О.В. «Пушкин — наше всё»: литература постмодерна и Пушкин. — Факультет филологии и искусств СПбГУ, 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Русская фантастика / Книжная полка. Виктор ПЕЛЕВИН. МАРДОНГИ». books.rusf.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 2,0 2,1 «Рассказы В. Пелевина «Мардонги» и «Некромент»: идейные и формальные особенности метатекстового объединения». articlekz.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Вагнер, Е. Н. Национальные культурные мифы в литературе русского постмодернизма. Диссертация на соискание учёной степени кандидата филологических наук. //Глава 3.7. Памятник Пушкину в творчестве В. Пелевина («Чапаев и Пустота», «Мардонги»). Режим доступа: https://www.irlc.msu.ru/irlc_projects/library/file.php/e78bf0f790bd1cb8b259f08f4cd75ca4.pdf. — Արխիվացված 2021-04-19 Wayback Machine стр. 166. — Барнаул: ГОУ ВПО «Алтайский государственный университет». — 2007.
- ↑ Богданова О. В. Постмодернизм в контексте современной русской литературы (60-90-е годы 20 века — начало 21 века). — СПб. — 2004. — 716 с. — стр. 302.
- ↑ «Виктор Пелевин «Мардонги»» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.