Ձմեռային օլիմպիական խաղեր 2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
XXIV Ձմեռային օլիմպիական խաղեր
Изображение логотипа
ՏեսակՁմեռային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին, Չինաստան
ԵրկիրՉինաստան
Բացում2022 թվականի փետրվարի 4
ԲացեցՍի Ցզինպին
Փակում2022 թվականի փետրվարի 20
Հիմնական իրադարձություններՁմեռային օլիմպիական խաղեր 2022-ի բացման արարողություն և 2022 Winter Olympics closing ceremony?
ՄարզադաշտԱզգային մարզադաշտ (Պեկին), Beijing National Indoor Stadium?, Kuyangshu Nordic Center and Biathlon Center?, Cadillac Arena?, Capital Indoor Stadium?, National Speed Skating Oval? և Beijing National Aquatics Center?
Մարզիկներ3000+
Մասնակից երկրներ88+
Մեդալներմեդալների 98

հավաքածու 7 մարզաձևերում

(15 կատեգորիա)
ՆախորդՁմեռային Օլիմպիական խաղեր 2018
ՀաջորդՁմեռային Օլիմպիական խաղեր 2026
Կայքolympics.com/en/beijing-2022/(անգլ.)(ֆր.)(գերմ.)(իտալ.)(պորտ.)(իսպ.)(չին.)(արաբ.)(ճապոներեն)(հինդի)(կոր.)(ռուս.) և beijing2022.cn/en/(անգլ.)(ֆր.)(չին.)
 2022 Winter Olympics Վիքիպահեստում

Ձմեռային օլիմպիական խաղեր 2022 (անգլ.՝ 2022 Winter Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d’hiver de 2022, պաշտոնական անվանումը XXIV Ձմեռային օլիմպիական խաղեր), 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք կկայանան 2022 թվականի փետրվարի 4-ից փետրվարի 20-ը։ 2015 թվականի հուլիսի 31-ին Կուալա Լումպուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում Օլիմպիական խաղերի մայրաքաղաք է ընտրվել Պեկինը[1], որը դարձել է առաջին քաղաքը, որ հյուրընկալել է Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերը։

Կազմակերպիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քաղաքը, որը ՄՕԿ-ին պաշտոնական դիմում է ներկայացրել (2013 թվականի օգոստոսի կեսին), Ղազախստանի «հարավային մայրաքաղաքը» Ալմաթին է[2]։ Բացի այդ, Չինաստանի մայրաքաղաք Պեկինը նույնպես հայտ է ներկայացրել։

Այս երկու քաղաքները պայքարում էին Խաղերի անցկացման իրավունք ստանալու համար, և մինչև վերջին պահը պարզ չէ, թե ում ՄՕԿ-ն առաջնահերթություն կտա՝ Չինաստանին, որը համարվում է համաշխարհային տնտեսական հսկան կամ Կենտրոնական Ասիայի զարգացող ուժը, որտեղ Օլիմպիական խաղերը երբեք չեն եղել։

Քվեարկությունից առաջ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը ներկայացրեց Ալմաթիի հայտը։ Նա ընդգծել է, որ «Ալմաթիի ընտրությունը ռիսկ չէ, այլ ապացուցելու, որ փոքր զարգացող երկրները կարող են հաջողությամբ անցկացնել օլիմպիական խաղերը»[3]։

Պեկինի դիմումը ներկայացել է CCTV-ի նախկին հաղորդավար Յան Լանը։ Նա խոսեց իր երկրի տնտեսական ձեռքբերումների մասին և ասել, որ կարող է «պահպանել խաղերի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն և հեղինակության պաշտպանությունը»[4]։

Տեխնիկական սխալի պատճառով ՄՕԿ-ն երկու անգամ քվեարկեց։ Ի վերջո, Պեկինը Ալմա-Աթանին հաղթեց ընդամենը 4 ձայնի տարբերությամբ։ Չինաստանի մայրաքաղաքը կլինի առաջին քաղաքը, որտեղ տեղի կունենա ամառային օլիմպիական խաղեր և ձմեռային օլիմպիական  խաղեր։

Քվեարկության արդյունքներ
Թեկնածուներ Երկիր 1-ին փուլ 2-ին փուլ
Պեկին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 44 -
Ալմաթի Ղազախստան Ղազախստան 40 -

Թեկնածությունը հանածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեհաստան Լեհաստան, Կրակով։ Լեհական Կրակով քաղաքը, օլիմպիական խաղերի անցկացման հանրաքվեից հետո, որը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 25-ին, չեղյալ հայտարարեց իր դիմումը[5]։
  • Ուկրաինա Ուկրաինա, Լվով։ Լվովի թեկնածությունը հանելու որոշումը կայացվել է երկրում գործող քաղաքական և տնտեսական անկայունության պատճառով։
  • Նորվեգիա Նորվեգիա, Օսլո։ Թագավորության մայրաքաղաք Օսլոն նույնպես առաջադրել է իր թեկնածությունը և ընդգրկվել խաղերի թեկնածուների վերջնական ցուցակում, սակայն 2014 թվականի   հոկտեմբերի 1-ին հայտը հետ է վերցվել, որոհետև Նորվեգիայի կառավարությունը պատրաստ չէր տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ խաղերի անցկացման համար[6][7]։
  • Շվեդիա Շվեդիա, Ստոկհոլմ։ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը[8]։ Սակայն, 2014 թվականի սկզբին, քաղաքապետարանը որոշեց, որ խաղերը չպետք է անցկացվի Շվեդիայում[9]։

Դուրս մնացած թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկայացած թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ փուլում խաղերը ընդունելու իրենց ցանկություն են արտահայտել հետևյալ քաղաքներն ու երկրները՝

Մարզական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրապետական մարզադաշտ (Պեկին) - բացման և փակման արարողություններ
  • Պեկինի սպորտի ազգային պալատը - գեղասահք, շորթ թրեկ
  • Ուկեսոս - տափօղակով հոկեյ
  • Մետրոպոլիտի սպորտի պալատը - տափօղակով հոկեյ
  • Պեկինի ազգային լողի համալիր - Կյոռլինգ
  • Չմշկավազքի Ազգային մարզադաշտ - Արագ չմշկավազք

Յանցին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեռնադահուկային դաշտ Սյաոխայտո - լեռնադահուկային սպորտ
  • Սահնակային Բոբսլեյի կենտրոն Սյաոխայտո - բոբսլեյ, սահնակային սպորտ, սկելետոն

Չժանցզյակուո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դահուկային կենտրոն Գույաշու - դահուկավազք, դահուկային երկամարտ
  • Լեռնադահուկային թռիչքի կենտրոն Գույաշու - դահուկացատկ, դահուկային երկամարտ
  • Բիաթլոնի մարզադաշտ Խուալինդուն - բիաթլոն
  • Գենտի - ֆրիսթայլ (հաֆպայպ), սնոուբորդ (հաֆպայպ)
  • Տայվու - ֆրիսթայլ (սլոուպստայլ, սկի-կրոս), սնոուբորդ (սլոուպստայլ, սնոուբորդ-կրոս)
  • Վանլուն - ֆրիսթայլ (ակրոբատիկա, մոգուլ), սնոուբորդ (զուգահեռ մարզաձևեր)
 ԲԱ Բացման արարողություն  ●   Որակավորում  №   Մրցույթների եզրափակիչներ  ՑԵ  Ցուցադրական ելույթներ ՓԱ  Փակման արարողություն

Օլիմպիական խաղերի օրացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

[22]

Փետրվար 2
Չոր
3
Հնգ
4
Ուրբ
5
Շաբ
6
Կիր
7
Երկ
8
Երք
9
Չոր
10
Հնգ
11
Ուրբ
12
Շաբ
13
Կիր
14
Երկ
15
Երք
16
Չոր
17
Հնգ
18
Ուրբ
19
Շաբ
20
Կիր
Մեդալներ
Արարող․ ԲԱ ՓԱ
Բիաթլոն Բիաթլոն 1 1 1 1 1 2 1 1 1 1 11
Բոբսլեյ Բոբսլեյ 1 1 1 1 4
Լեռնադահուկային սպորտ Լեռնադահուկային սպորտ 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 11
Կյոռլինգ Կյոռլինգ 1 1 1 3
Չշկավազք Չմշկավազք 1 1 1 1 1 1 1 1 2 1 1 2 14
Դահուկային երկամարտ Դահուկային երկամարտ 1 1 1 3
Դահուկավազք Դահուկավազք 1 1 2 1 1 1 1 2 1 1 12
Դահուկացատկ Դահուկացատկ 1 1 1 1 1 5
Սահնակ Սահնակ 1 1 1 1 4
Սկելետոն Սկելետոն 1 1 2
Սնոուբորդ Սնոուբորդ 1 1 2 1 2 1 1 2 11
Գեղասահք Գեղասահք 1 1 1 1 1 ՑԵ 5
Ֆրիսթայլ Ֆրիսթայլ 1 1 1 1 1 2 1 1 1 2 1 13
Հոկել Հոկեյ 1 1 2
Շորթ թրեք Շորթ թրեկ 1 2 1 1 2 2 9
Մեդալներ մեկ օրում 6 7 8 10 6 8 6 7 6 6 9 7 6 4 9 4 109
Մեդալներ ընդհանուր 6 13 21 31 37 45 51 58 64 70 79 86 92 96 105 109
Փետրվար 2 Չոր 3 Հնգ 4 Ուրբ 5 Շաբ 6 Կիր 7 Երկ 8 Երք 9 Չոր 10 Հնգ 11 Ուրբ 12 Շաբ 13 Կիր 14 Երկ 15 Երք 16 Չոր 17 Հնգ 18 Ուրբ 19 Շաբ 20 Կիր Մեդալներ

Խոչընդոտող հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID համաճարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից երկու տարի առաջ աշխարհում սկսվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի աննախադեպ համաճարակ։ Խաղերի նախաշեմին համաճարակային իրավիճակը ոչ միայն չի կարգավորվել, այլև շատ առումներով սրվել է նոր շտամների, այդ թվում՝ «Օմիկրոնի» ի հայտ գալու հաշվին։ Չնայած կոնկրետ Չինաստանում 2022 թվականի սկզբին հիվանդների թիվը համեմատաբար փոքր էր, սակայն առկա էր նոր բռնկումների վտանգ։

2021 թվականի դեկտեմբերի 22-ին Հոկեյի ազգային լիգան պաշտոնապես հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճի պատճառով լիգայում հանդես եկող խաղացողները չեն մասնակցելու Օլիմպիական խաղերին[23]։

Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Նիդերլանդները և Հնդկաստանը հայտարարել են, որ չեն ուղարկի պետական պաշտոնյաների COVID-19 պանդեմիայի պատճառով[24][25][26][27]։

Դիվանագիտական բոյկոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիան և ԱՄՆ-ն հայտարարել են խաղերի «դիվանագիտական բոյկոտի» մասին, որին միացել են նաև մի շարք այլ երկրներ։ Դա նշանակում էր, որ Պեկին չէին մեկնելու այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչները։ Մարզիկների համար արգելք նախատեսված չէր։ Բոյկոտի պատճառը մարդու իրավունքների «աղաղակող» (անգլ.՝ egregious) խախտումներ էին Սինցզյան նահանգում մուսուլմանների և էթնիկ փոքրամասնությունների (առավելապես ույղուրներ, ղազախներ և ղրղզներ) վերադաստիարակման ճամբարներում։

2022 թվականի հունվարի դրությամբ խաղերի դիվանագիտական բոյկոտը հայտարարել էին․

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ բոյկոտը խախտում է չեզոքությունը սպորտում և հիմնված է ստի ու ասեկոսեների վրա, ինչպես նաև նշել է Չինաստանի կիրառած հակամիջոցների մասին՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որոնք են դրանք[37][38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пекин выбран столицей зимней Олимпиады-2022». Русская служба Би-би-си. 2015 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  2. Казахстан официально подал заявку на проведение зимних Олимпийских игр 2022 года в Алматы
  3. Выступление Карима Масимова в Куала-Лумпуре 31 июля на презентации заявки Алматы на проведение Олимпийских игр 2022
  4. Выступление Ян Лан в Куала-Лумпуре 31 июля на презентации заявки Пекина на проведение Олимпийских игр 2022
  5. Kraków wycofuje wniosek o organizację igrzysk w 2022 r. Արխիվացված 2014-10-06 Wayback Machine(լեհ.)
  6. Høyre sier nei til OL
  7. Осло отозвал заявку на право проведения зимней Олимпиады в 2022 году
  8. Стокгольм будет претендовать на проведение зимней Олимпиады-2022.
  9. Стокгольм не будет претендовать на проведение зимних Игр-2022.
  10. Швейцарцы отказались принимать зимнюю Олимпиаду-2022
  11. Зима-2022: Прощай, Олимпиада! — swissinfo.ch
  12. Барселона не будет выставлять свою кандидатуру на право проведения зимних Олимпийских игр 2022 года.
  13. Жители Баварии проголосовали на референдуме против подачи Мюнхеном заявки на проведение Олимпиады-2022.
  14. «Денвер хочет провести зимнюю Олимпиаду-2022». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին.
  15. Urheiluministeri Wallin haluaa talviolympialaiset Suomeen vuonna 2022 — MTV3.fi — Uutiset — Kotimaa
  16. Barèges propose des Jeux Olympiques 2022 dans les Pyrénées
  17. «China's Harbin considering bid for 2018 Winter Games». ESPN. 2008 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.
  18. «No 2Ф018 Olympic Winter Bid from China». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  19. Dacă FOTE 2013 iese bine, urmează Jocurile Olimpice de Iarnă la Brașov
  20. «PLEASE SUPPORT THE OLYMPIC COMMITTEE OF BOSNIA AND HERZEGOVINA'S APPLICATION FOR THE 2022 SARAJEVO WINTER OLYMPICS. IF APPROVED, IN 2015, 2022 WILL BE ALMOST THE 40TH ANNIVERSARY OF THE 1984 SARAJEVO OLYMPICS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  21. «Расписание Пекин-2022 Олимпийские игры». olympics.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  22. «НХЛ официально отказалась от участия в Олимпиаде-2022» (ռուսերեն). «Газета.ru». Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. Noyan, Oliver (2021 թ․ դեկտեմբերի 15). «Austria says its Olympic boycott is not political». www.euractiv.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  24. New Zealand won't send diplomats to Beijing Olympics, cites COVID-19 | Reuters
  25. «Beijing Winter Olympics 2022: Sweden won't send any government representatives». Firstpost. 2022 թ․ հունվարի 11. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  26. «Netherlands won't send diplomatic group to Beijing Olympics». Channel News Asia. Reuters. 2022 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.
  27. «2022 Beijing Winter Olympics: Australia joins US diplomatic boycott». BBC News. 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  28. «Beijing Olympics boycott: Belgium follows in the footstep of US & UK — The BL». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  29. «Australia, UK join diplomatic boycott of Beijing Winter Games». Reuters. 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  30. «Denmark to join diplomatic boycott of Beijing Olympics over human rights». Reuters. 2022 թ․ հունվարի 14. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  31. «Canada joining diplomatic boycott of Beijing Winter Olympics». Global News. 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  32. «Kosovo boycotts Beijing Winter Olympics». Alsat News. 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  33. «Lithuania confirms diplomatic boycott of Beijing 2022 Winter Olympics». ANI News. 2021 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  34. «White House announces US diplomatic boycott of 2022 Winter Olympics in Beijing». CNN. 2021 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  35. «Japan won't send Cabinet ministers to attend Beijing Olympics». The Japan Times (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  36. 2022 Beijing Winter Olympics: China criticises US diplomatic boycott
  37. 2022 Beijing Winter Olympics: Australia joins US diplomatic boycott, BBC, 8.12.2021

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]