Ազգային մարզադաշտ (Պեկին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
Մարզաձևթեթև աթլետիկա և ֆուտբոլ
ՏեղագրությունԱոյունջուն ենթաշրջան[1]
Երկիր Չինաստան[1]
Բացվածմարտ 2008
ՃարտարապետHerzog & de Meuron և Այ Վեյվեյ
ՃարտարագետArup
ՍեփականատերPeople's Government of Beijing Municipality?
ԳործաղեկավարCITIC Group?
Տարողություն80 000
Տնային թիմՉինաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքn-s.cn/en/
Քարտեզ
Քարտեզ
 Beijing National Stadium Վիքիպահեստում

Ազգային մարզադաշտ (Պեկին) (չինարեն՝ 国家体育场 (北京) փինյին guójiā tǐyùchǎng), սովորաբար հայտնի է «Թռչնի բույն» անունով, գտնվում է Պեկինի Չաոյան շրջանի Օլիմպիական այգում, զբաղեցնում է 204000 քմ տարածք։ Շինարարական աշխատանքները պաշտոնապես մեկնարկել են 2004 թվականի մարտին և ավարտվել են 2008 թվականի հունիսի 28-ին։ Ամբողջ մարզադաշտի ճարտարապետական տարրերը պտտվում են և հենվում մեկը մյուսի վրա։ Արտաքին տեսքը նման է ճյուղերից հյուսված թռչնի բնի։ Մարզադաշտում կա մոտ 91000 նստատեղ, այդ թվում՝ 11000 լրացուցիչ նստատեղ։ Ազգային մարզադաշտը Պեկինի նշանավոր ճարտարապետական կառույցներից մեկն է, որտեղ անցկացվել են 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիական խաղերի և 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները։ Այստեղ նաև անցկացվում են մի շարք համաշխարհային, ազգային, մշակութային և մարզական միջոցառումներ։ 2014 թվականին այն համալրել է «Պեկինի տասը հսկայական կառույցներ» ցանկը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հոկտեմբերի 25-ին Պեկինի քաղաքային ժողովրդական իշխանությունը և 29-րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Պեկինի Հատակագծման հանձնաժողովին լիազորեցին 2008 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտի հայեցակարգային նախագիծը։ 2002 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ խաղերի կազմակերպման գործերով զբաղվող գրասենյակը հայտնի դիզայներական ընկերությունների կողմից ստացել է ընդհանուր առմամբ 44 վավեր նախաորակավորման փաստաթուղթ։ 2003 թվականի մարտի 18-ին 13 համաշխարհային ճարտարապետական ընկերություններ և կառուցապատման կազմակերպություններ ժամանեցին Պեկին՝ մասնակցելու պաշտոնական մրցույթին։ Գնահատման հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ ընտրեց «Թռչնի բույն» նախագիծը և առաջարկեց իրականացնել այն։ Պեկինի միջազգային կոնֆերենցիաների կենտրոնը, մասնակիցների քվեարկության արդյունքում, «Թռչնի բույն» նախագիծն արժանացրեց առաջին հորիզոնականին։ Արդյունքում «Թռչնի բույն» նախագիծը, որը մշակվել է շվեյցարական «Herzog & de Meuron» նախագծային ընկերության և Չինաստանի ճարտարապետության և նախագծման հետազոտական խմբի կողմից, ընտրվեց որպես Չինաստանի Ազգային մարզադաշտի նախագծման ծրագիր[3]։

2003 թվականի դեկտեմբերի 24-ին, առավոտյան ժամը 9։15-ին, Ազգային մարզադաշտում իրականցվեց կառույցի հիմնադրման արարողակարգը։ Արարողակարգին մասնակցում էին Ծիա Ցիընլին (Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, Չինաստանի խորհրդատվական կոնֆերանսի ազգային կոմիտեի նախագահ), Լիո Ցին (Պեկինի քաղաքային կոմիտեի քարտուղար, Պեկինի օլիմպիական կազմկոմիտեի գործադիր նախագահ), Վան Ցիշանը (Պեկինի քաղաքապետ և Պեկինի օլիմպիական կազմկոմիտեի անդամ)[4]։ 2004 թվականին, այդ ժամանակ Պեկինի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Վան Ցիշանը նշեց, որ Պեկինի օլիմպիական կազմկոմիտեն և այլ համապատասխան մարմինները պետք է ձևավորեն «Օլիմպիական խաղերը ֆինանսապես իրականացնելու» հայեցակարգը և նվազեցնեն ծրագրի իրականացման ծախսերը՝ ելնելով տնտեսական և անվտանգային ոլորտներից։ Ազգային մարզադաշտի կառուցման աշխատանքները հուլիսի 30-ից դադարեցվել են՝ սպասելով շինարարական սխեմայի ճշգրտմանը[5]։ Փորձագետների ուսումնասիրության համաձայն՝ Ազգային մարզադաշտի նախնական նախագծով սահմանված բացվող տանիքը չեղարկվել էր, իսկ տանիքի բացվածքը՝ ընդլայնվել։ Պողպատե շինվածքի փոփոխման արդյունքում կառույցի համար նախատեսված պողպատի քանակը կրճատվում է՝ կազմելով 22,3%, իսկ թաղանթային շինվածքը՝ 23%։ Փոփոխված և ճշգրտված ծրագրի համաձայն՝ կառուցման համար նախատեսված գումարը պետք է վերահսկվի Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի կողմից, իսկ պահանջվող գումարն էլ պետք է կազմի 2,267 միլիարդ յուան[6]։ 2004 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային մարզադաշտի շինարարական աշխատանքները վերսկսվեցին[7]։

Մարզադաշտի շինարարական աշխատանքներ, 2007 թվական սեպտեմբեր

2005 թվականի նոյեմբերի 15-ին մարզադաշտի հիմնական բետոնե տանիքի աշխատանքները ավարտվեցին[8]։ 2006 թվականի օգոստոսի 31-ին ժամը 13։00-ին պողպատե կառույցի 26 միացումները եռակցվեցին[9]։ Նույն տարվա սեպտեմբերին բեռնաթափվեց 150000 տոննա պողպատ և առանձնացվեցին 78 բռնաթափման կետ։ Ամենամեծ բեռնաթափման կետում պողպատի քանակը հավասար էր 320 տոննայի[10]։ 3 ամիս անց ավարտին հասցվեցին պողպատե դետալների տեղադրումը, որին մասնակցում էին 1209 աշխատակից, աշխատանքի ժամանակ օգտագործվել էին 24 ամբարձիչ[11]։ 2008 թվականի հունիսի 28-ին Ազգային մարզադաշտի շինարարական աշխատանքները պաշտոնապես ավարտվերցին[12]։

2009 թվականի ապրիլի 2-ին Ջեքի Չանը հայտարարեց, որ մայիսի 1-ին Ազգային մարզադաշտում կանցկացնի «Վիշապի հետնորդներ» խորագրով համերգը, այսպիսով դառնալով առաջին երգիչը, որը իր համերգն է կազմակերպելու Ազգային մարզադաշտում[13]։

«Թռչնի բուjն» 2008 թվական

Շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային մարզադաշտը կառուցվել է PPP մոդելով։ 2003 թվականի օգոստոսի 9-ին 9 ամիս տևած մրցակցությունից հետո, «Չինաստանի Միջազգային ներդրումային և գույքի կառավարման ընկերությունը» (CITIC Group) (ներառյալ Պեկինի «Քաղաքային շինարարություն» ընկերությունը (Beijing Urban Construction Group), ԱՄՆ-ի «Գոլդեն սթեյթ հոլդին» ընկերությունը (Golden State Holding Group Corporation), Չինաստանի «Կուոան» ընկերությունը (CITIC Guoan Group) ստանձնեց Ազգային մարզադաշտի 30 տարվա շահագործման իրավունքը[14]։ Սա նաև եզակի երևույթ էր, քանի որ Չինաստանում առաջին անգամ մրցույթի ձևաչափով էր ընտրվում կառույցի շահագործման իրավունքը ստանձնող ընկերությունը[15]։ Չինաստանի «Միջազգային ներդրումային և գույքի կառավարման» ընկերությունը և Պեկինի պետական և վարչական գործառույթների իրականցմամբ զբաղվող ընկերությունը (Beijing State-owned Assets Management) ստեղծեցին մի նոր նախագծային ընկերություն՝ «Ազգային մարզադաշտ» ՍՊԸ։ Պեկինի պետական և վարչական գործառույթների իրականցմամբ զբաղվող ընկերության կողմից կատարած ներդրումը կազմում էր 58%, Չինաստանի «Միջազգային ներդրումային և գույքի կառավարման» ընկերությունը՝ (CITIC Group) 42%, (Չինաստանի «Միջազգային ներդրումային և գույքի կառավարման» ընկերության (CITIC Group) պատկանող մյուս ընկերություններինը՝ 65%, Պեկինի «Քաղաքային շինարարություն» ընկերությունը՝ (Beijing Urban Construction Group) 30%, ԱՄՆ-ի «Գոլդեն սթեյթ հոլդին» ընկերությունը՝ (Golden State Holding Group Corporation) 5%։

2009 թվականի օգոստոսի 20-ին Պեկինի քաղաքային ժողովրդական կառավարությունը և Չինաստանի «Միջազգային ներդրումային և գույքի կառավարման» ընկերությունը (CITIC Group) ստորագրեցին Ազգային մարզադաշտի շահագործման և պահպանման մասին համաձայնագիր։ Համաձայնագրի մեջ նշված էր, որ Ազգային մարզադաշտը պետք է դառնա բաժնետիրական կառույց, և Պեկինի քաղաքապետարանի տնօրինած 58% կազմող բաժնետոմսերը կդառնան սեփական կապիտալ։ Նախկինում 42% բաժնետոմս ունեցող Չինաստանի «Միջազգային ներդրումային և գույքի կառավարման» ընկերությունը (CITIC Group) փաստացի զրկվում էր իր արտոնություններից։ Ազգային մարզադաշտի շահագործման և պահպանման հարցրերով զբաղվող խումբը, որը ձևավորվել է Պեկինի կուսակցական կոմիտեի և Պեկինի քաղաքային ժողովրդական կառավարության կողմից, ստեղծվել էր նոր համակարգ ձևավորելու համար, որն էլ պետք է զբաղվի Ազգային մարզադաշտի շահագործման հարցերով[16]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե պատկերացնենք, որ թասանման տրիբունան լցված լինի հանդիսատեսով, ապա ամբոխը կդառնա կառույցի մի մասը։ Այսպիսի մարզադաշտը մարդականց մեջ ոգևորություն է առաջացնում և ստեղծում է հիանալի մթնոլորտ՝ անցկացվող միջոցառումները վայելելու համար։

Լի Սիընկան (Չինաստանի գլխավոր ճարտարապետ)

Ազգային մարզադաշտի տրիբունաները հարմարացված են բետոնե «թասի» վրա։ Այդ «թասի» շուրջ տեղակայված են 24 սյուներ, որոնց գագաթին մետաղական կոր հյուսքեր են։ Կառույցի վերին հատվածում առկա են հատուկ թաղանթներ, որոնք էլ կազմում են ծածկույթի վերին հատվածը։ Ծածկույթի ստորին հատվածում օգտագործվել է մեկ այլ տեսակի թաղաթ։ Այդ երկու տեսակի թաղանթներն էլ թափանցիկ են, ինչի շնորհիվ էլ արևի լույսը ներթափանցում է տրիբունաներ։ Շենքի վերին մակերեսի երկար առանցքը կազմում է 332,3 մետր, կարճ առանցքը՝ 296,4 մետր, ամենաբարձր կետի բարձրությունը 68,5 մետր, իսկ ամենացածր կետինը՝ 42,8 մետր։

Մարզադաշտի մակերեսը կազմում է 258000քմ, հողատարածքինը՝ 204000քմ, իսկ ընդհանուր մակերեսը՝ մոտ 550000քմ։ Կառույցի հիմնական հատվածը բաժանված է երկու՝ մեկհարկանի ստորգետնյա և յոթհարկանի վերգետնյա հատվածների։ Գետնից բարձրությունը կազմում է 69,21 մետր։

«Թռչնի բույն» մշակութային կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 21-ին Ազգային մարզադաշտ պաշտոնապես ստեղծվեց «Թռչի բույն» մշակութային կենտրոնը։ Այդ նույն օրը ստեղծվել էր նաև «Լիան Ճոնկուո» (Լուսավոր Չինաստան) հարթակը, որը հանդիսանում է «Թռչնի բույն» մշակութային կենտրոնի մի մասը[17]։ «Թռչնի բույն»-ը սպորտային, ֆինանսական, հանրային և մշակութային կենտրոն է։ Հիմնադրման օրվանից սկսած մշակութային կենտրոնը կազմակերպել է ֆորումներ, անց է կացրել ցուցահանդեսներ, մրցույթներ և մի շարք այլ միջոցառումներ։ 2015 թվականի վերջին մշակութային կենտրոնը բացեց «Յաչան» սպորտին և արվեստին նվիրված գրախանութը։ Գրախանութում ներկայացված է մեծ թվով արտադրանք, որը հենց գրախանութի սեփական արտադրանքն է։ Գրախանութը նաև մատուցում է թանգարանային ծառայություններ[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «中国当代十大建筑评选». house.qq.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  3. «奥运"鸟巢"见证中国胸怀 重视"后奥运开发"-搜狐2008奥运». 2008.sohu.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  4. «2003年12月24日:国家体育场开工仪式举行-搜狐2008奥运». 2008.sohu.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  5. «北京节俭办奥运 30多亿元"鸟巢"停工待改-搜狐体育». sports.sohu.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  6. «"鸟巢"取消可开启屋顶 方案调整风格不变(图)-搜狐新闻中心». news.sohu.com. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  7. «2008年奥运会主体育场复工_新闻中心_新浪网». news.sina.com.cn. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  8. «国家体育场鸟巢混凝土主体结构提前封顶». 中国网. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2005 թ․ նոյեմբերի 16-ին.
  9. «60焊工连续作业12小时 "鸟巢"钢结构工程圆满合龙». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «北京2008年奥运会主会场国家体育场钢结构主桁架梁成功卸载». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «"鸟巢"钢结构吊装工作全部完成». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. «北京"鸟巢"举行落成典礼». BBC中文网. 2008年6月28日. Արխիվացված օրիգինալից 2016年3月7日-ին. Վերցված է 2008年7月25日-ին.
  13. 「鳥巢」開唱第一人 成龍「五.一」打頭炮 Արխիվացված 2009-04-05 Wayback Machine香港文匯報,2009年4月2日
  14. «中信35亿筑奥运"鸟巢"». news.sohu.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  15. «北京奥运会主体育场招标成功 首次引入社会资金». www.chinanews.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  16. «鸟巢特许经营流产变"国字号" 北京市政府接盘-搜狐新闻». news.sohu.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  17. «鸟巢文化中心成立 推出体育经济孵化器». 中国新闻网. 2015 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  18. «鸟巢文化中心:打造体育双创平台». 搜狐. 2016 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Աթենքի օլիմպիական մարզադաշտ
Աթենք
Ամառային օլիմպիական խաղեր
Բացման և փակման արարողության անցկացման վայր(Օլիմպիական մարզադաշտ

2008
Հաջորդող՝
Օլիմպիական մարզադաշտ (Լոնդոն)
Լոնդոն
Նախորդող՝
Աթենքի օլիմպիական մարզադաշտ
Աթենք
Ամառային օլիմպիական խաղեր

Ատլետների պայքար
Հիմնական վայր
2008

Հաջորդող՝
Օլիմպիական մարզադաշտ (Լոնդոն)
Լոնդոն
Նախորդող՝
Աթենքի օլիմպիական ստադիոն
Աթենք
Ամառային օլիմպիական խաղեր

Տղամարդկանց ֆուտբոլի ոսկե մեդալի պայքարի
Հիմնական վայր
2008

Հաջորդող՝
Ուեմբլի մարզադաշտ
Լոնդոն
Նախորդող՝
Աթենքի օլիմպիական մարզադաշտ
Աթենք
Ամառային պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողություն
(Պարալիմպիկ գլխավոր ստադիոն)

2008
Հաջորդող՝
Օլիմպիական մարզադաշտ (Լոնդոն)
Լոնդոն
Նախորդող՝
Աթենքի օլիմպիական մարզադաշտ
Աթենք
Ամառային պարալիմպիկ խաղերի ատլետների պայքար

2008
Հաջորդող՝
Օլիմպիական մարզադաշտ (Լոնդոն)
Լոնդոն
Նախորդող՝
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆCrypto.com մարզադաշտ
Լեգենդների լիգա աշխարհի առաջնություն

2017
Հաջորդող՝
Կորեա Ինչհոն
Ինչոն Մունհակ մարզադաշտ
Նախորդող՝
Փհենչանի օլիմպիական մարզադաշտ
Կորեա
Ձմեռային օլիմպիական խաղեր
Բացման և փակման արարողություն(Օլիմպիական գլխավոր ստադիոն

2022
Հաջորդող՝
Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ(բացման արարողություն)
Վերոնայի արենա(փակման արարողություն)
Միլան
Նախորդող՝
Փհենչանի օլիմպիական ստադիոն
Կորեա
Ձմեռային պարալիմպիկ օլիմպիական խաղեր
բացման և փակման արարողություն(Գլխավոր պարալիմպիկ ստադիոն)

2022
Հաջորդող՝

Միլան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային մարզադաշտ (Պեկին)» հոդվածին։