Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ
| Տեսակ | բազմաֆունկցիոնալ մարզադաշտ և Օլիմպիական մարզադաշտ |
|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ և ռեգբի 15 |
| Ամբողջական անվանում | Ջուզեպպե Մեացցայի անվան Սան Սիրո մարզադաշտ |
| Տեղագրություն | Միլան |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1925 |
| Անվանված է | Ջուզեպպե Մեացցա |
| Կառուցված | 1925 |
| Բացված | 1926 սեպտեմբերի 19 |
| Կառուցման գին | ₤5,000,000 (1926), ₤5,100,000 (1939), $60,000,000 (1989) |
| Ճարտարապետ | Ուլիսե Ստաչին |
| Սեփականատեր | Stadio San Siro S.p.A.?[3] |
| Գործաղեկավար | M-I Stadio S.r.l.? |
| Տարողություն | 75 817[4] |
| Տնային թիմ | Միլան ՖԱ[2] և Ինտեր Միլան[2] |
| Դաշտի չափսեր | 105 x 68 մ |
| Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster? |
| Կայք | sansirostadium.com(իտալ.)(անգլ.) |
![]() | |
| |
Ջուզեպպե Մեացցա կամ Սան Սիրո մարզադաշտը (իտալ.՝ Stadio Giuseppe Meazza կամ իտալ.՝ Stadio San Siro), ֆուտբոլային մարզադաշտ Իտալիայի Միլան քաղաքում։ «Ինտեր Միլան» և «Միլան» ֆուտբոլային ակումբների տնային մարզադաշտն է, կոչվել է իտալացի նշանավոր ֆուտբոլիստ Ջուզեպպե Մեացցայի պատվին։ «Սան Սիրո» կոչում են «Միլանի» երկրպագուները, իսկ «Ինտերի» երկրպագուները մարզադաշտը կոչում են «Ջուզեպպե Մեացցա» քանի որ Ջուզեպպե Մեացցան եղել է Միլանի Ինտերի նախկին խաղացող։
Տեղավորում է մոտ 80 000 հանդիսատես, կառուցվել է 1925 թվականին։
Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարանը (արևելյան տրիբունայի հետևում)։ Բացի ֆուտբոլային խաղերից, Սան-Սիրոյում անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր։ Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր[5]։

