Ձմեռային օլիմպիական խաղեր 2022-ի բացման արարողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային օլիմպիական խաղեր 2022-ի բացման արարողություն
Putin attended the opening ceremony of 2022 Beijing Winter Olympics (2).jpg
Ժամանակփետրվարի 4 2022
20:00 - 22:20 (UTC+8)
ՎայրՊեկին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Պեկինի ազգային մարզադաշտ
Կոորդինատներ39°59′30″ հս․ լ. 116°23′26″ ավ. ե.HGЯO
Նկարահանել էCCTV և OBS

Ձմեռային օլիմպիական խաղեր 2022-ի բացման արարողություն, տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 4-ին Չինաստանի Պեկին քաղաքի Ազգային մարզադաշտում։ Բացման արարողությունը ղեկավարել է կինոռեժիսոր և պրոդյուսեր Չժան Յիմոուն, ով նախկինում ղեկավարել է 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները[1][2][3][4]։ Խաղերը պաշտոնապես բացել 1 Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղար և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը[5]։

Արարողության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի փետրվարի 4-ին, ժամը 20։00-ին (այսուհետ տեքստում՝ Պեկինի ժամանակով) սկսվել է հետհաշվարկ 24-ից մինչև 1։ Յուրաքանչյուր թվի հետ էկրանի վրա չինարեն և անգլերեն ցուցադրվել է չինական արևային օրացույցի սեզոնի անվանումը՝ «անձրևաջրից» «գարնան սկիզբ», որի հետ մեկտեղ ցուցադրվել է սեզոնին համապատասխան շարժվող պատկեր։ Միևնույն ժամանակ, 24-ից 11-ը ներառյալ սեզոնների համար, չինական գրականության հայտնի ստեղծագործությունների հատվածներ են հայտնվել, օրինակ՝ Դյու Մուի «Աշնանային երեկո» բանաստեղծության երկրորդ հատվածը՝ Աշնան սկիզբ սեզոնի համար. Հետհաշվարկից հետո հայտնվել են լուսինը և թիթեռներ։ Երեխան փչել է մարզադաշտի կենտրոնում տատանվող հսկայական խատուտիկին, որի սերմերը երկինք են բարձրացել, ինչին հրավառություն է հաջորդել[6]։

Ազգերի շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե օլիմպիական օղակների ձևավորումից հետո մարզադաշտում հայտնվել են ողջույններ աշխարհի շատ լեզուներով։ Իսկ ժամը 20։17-ին սկսվել է ազգերի շքերթը[1]։ Ինչպես 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, երկրների մուտքի հերթականությունը կախված էր երկրի անվան չինական հիերոգլիվների մասնիկների քանակից[7]։ Առաջին անցնում էին չինարենով անվան քիչ հարվածներ ունեցող երկրները։ Որպես բացառություն՝ Հունաստանը, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք՝ առաջինն էր, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը՝ որպես ընդունող երկիր, վերջինն էր ազգերի շքերթում։

Ազգերի շքերթի ժամանակ հնչել են դասական երաժշտության 19 հայտնի ստեղծագործություններ։։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անցման ժամանակ հնչել է «Ձոն հայրենիքին» ստեղծագործությունը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chinese director Zhang Yimou to oversee opening ceremony of 2022 Winter Olympics»։ The Standard։ Reuters։ 8 January 2022։ Արխիվացված է օրիգինալից 19 January 2022-ին։ Վերցված է 19 January 2022 
  2. «Beijing 2022: Winter Olympics opening ceremony – live!»։ Guardian։ 4 February 2022։ Արխիվացված է օրիգինալից 4 February 2022-ին։ Վերցված է 4 February 2022 
  3. «US applies for visas for 18 officials to attend Beijing Winter Olympics amid diplomatic boycott»։ Արխիվացված է օրիգինալից 5 February 2022-ին։ Վերցված է 5 February 2022 
  4. «US says diplomats going to Beijing to help athletes after China blasts boycott 'farce'»։ 27 December 2021։ Արխիվացված է օրիգինալից 30 December 2021-ին։ Վերցված է 5 February 2022 
  5. «How do the Olympic Games opening and closing ceremonies take place»։ International Olympic Committee (անգլերեն)։ 2021-11-23։ Արխիվացված է օրիգինալից 19 November 2021-ին։ Վերցված է 2021-12-08 
  6. 6,0 6,1 «第二十四屆冬季奧林匹克運動會在北京隆重開幕» (չինարեն)։ www.people.com.cn։ 2022-02-05 
  7. Mather Victor, Buckley Chris (4 February 2022)։ «The Chinese language determines the order of the Parade of Nations.»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 4 February 2022