Հրաձգություն Կոլորադո Սփրինգսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաձգություն Կոլորադո Սփրինգսում
Սպանության ձևԲռնություն զենքի գործադրմամբ և anti-abortion violence?
Երկիր ԱՄՆ
Կոորդինատներ
Ամսաթիվնոյեմբերի 27, 2015
Սպանվածներ3 մարդ
Վիրավորներ9

Կոլորադո Սփրինգսում (ԱՄՆ, Կոլորադո նահանգ) հրաձգությամբ միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 27-ի ցերեկը։ 57-ամյա Ռոբերտ Լյուիս Դիարը՝ զինված հրազենով, հարձակվել է Ընտանիքի պլանավորման կենտրոնի վրա, որը պատկանում է Planned Parenthood կազմակերպությանը, այնուհետև փոխհրաձգություն է սկսվել դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ։ Մի քանի ժամ տևած դիմակայությունից հետո անվտանգության ուժերը գրոհել են շենքի վրա, որից հետո հարձակվողը հանձնվել է[⇨]։ Հարձակման արդյունքում զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, ևս 9-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել[⇨]։

Հետաքննության ընթացքում հնարավոր եղավ պարզել, որ Դիարը աբորտի մոլի հակառակորդ էր և հարձակվել էր Ընտանիքին պլանավորման կենտրոնի վրա, քանի որ այնտեղ նման տեսակի վիրահատություններ էին իրականացվում։ Դատի ընթացքում հանցագործը ընդունել է իր մեղքը և հայտարարել, որ ինքը «պայքարել է երեխաների համար»։ Կատարված հոգեբուժական փորձաքննությունը պարզել է Դիարի անմեղսունակությունը, և 2016 թվականի մայիսի 11-ին նա դատարանի կողմից ճանաչվել է դատապարտման ոչ ենթակա՝ անգործունակության պատճառով և ուղարկվել հարկադիր բուժման[⇨]։

Հարձակումը ամերիկյան հասարակության ուշադրությունը հրավիրեց այն հակասությունների վրա, որոնք երկրում զարգացել են աբորտի խնդրի հետ կապված։ Եվս մեկ անգամ ամենաբարձր մակարդակով հարց բարձրացվեց ռազմական զենքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը ընդլայնելու անհրաժեշտության մասին[⇨]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Planned Parenthood Federation of America (PPFA) կամ Planned Parenthood-ը ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն է, վերարտադրողական առողջության ոլորտում ծառայությունների խոշորագույն մատակարար, ներառյալ՝ հղիության արհեստական ընդհատման ծառայությունները։ Հիմնադրվել է 1916 թվականին Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում բուժքույր և հասարակական գործիչ Մարգարետ Սենգերի կողմից։ 2015 թվականի վերջի դրությամբ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում ունեցել է 59 մասնաճյուղ և 700 կլինիկա[1]։

Planned Parenthood-ը բազմիցս քննադատության է ենթարկվել աբորտների, պահպանողականների և կրոնական գործիչների դեմ շարժումների ներկայացուցիչների կողմից[1][2]։ 2015 թվականի առաջին կեսին ամերիկյան հասարակությունում բուռն քննարկումներ են ծավալվել մի քանի տեսագրությունների շուրջ, որոնցում իբր ապացույցներ էին պարունակվում, որ PPFA-ն, խախտելով օրենսդրությունը, բժշկական հետազոտությունների համար աբորտային նյութ է վաճառում[1][3][4]։ «Լավ խմբագրված և ապատեղեկատվական տեսանյութերի հայտնվելուց հետո մենք գրանցեցինք ատելության և սպառնալիքների աննախադեպ աճ Planned Parenthood-ի դեմ։ Մենք վախենում էինք, որ ի վերջո դա կհանգեցնի բռնության, որին ականատես եղանք այսօր», - պատմել են կազմակերպությունում Կոլորադո Սփրինգս քաղաքում տեղի ունեցած հրաձգության միջադեպից հետո[4]։

Կոլորադոյի արևելքում գտնվող Կոլորադո Սփրինգս քաղաքում աբորտի հակառակորդները բազմիցս բոյկոտել են Planned Parenthood-ի տեղական Ընտանիքի պլանավորման կենտրոնի գործունեությունը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաստատությունը տեղափոխվեց նոր շենք, որը մշտապես անվանվեց «ամրոց», քանի որ այն լավ պաշտպանված էր ցուցարարներից[4]։

Հանցագործի ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Լյուիս Դիար

Ռոբերտ Լյուիս Դիար կրտսերը (անգլ.՝ Robert Lewis Dear, Jr.) ծնվել է 1958 թվականի ապրիլի 16-ին Հարավային Կարոլինա նահանգում, մեծացել է Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Լյուիս Դիար ավագը, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, իսկ հետո 40 տարի աշխատել է ծխախոտ արտադրող՝ Liggett & Myers Tobacco Company ընկերությունում[5][6]։

Դիարը կրթություն է ստացել Միդվեստերն քոլեջում (Այովա նահանգ), վարել է մեկուսացված ապրելակերպ և աշխատել որպես արվեստի անկախ դիլեր։ Որոշ ժամանակ ապրել է Հյուսիսային Կարոլինայի լեռներում, որտեղ փոքրիկ խրճիթ էր կառուցել։ Հրաձգության միջադեպից առաջ տղամարդը տեղափոխվել էր Կոլորադոյի Հարթսել քաղաք, որտեղ ապրել է 6 հազար դոլարով գնված հողամասում գտնվող ավտոքարշակում[3][7]։ Ռոբերտի հետ շփվող մարդիկ նրան նկարագրում էին որպես անդեմ և ոչ մարդամոտ մարդ, ում խոսքը ծայրահեղ անկապ էր[8]։ Ջեյմս Ռասելը, ով ապրում Էր Հյուսիսային Կարոլինայում, Դիարի հարևանությամբ, նշում էր, որ նա քիչ էր շփվում և խուսափում էր նայել զրուցակցի աչքերին[1]։

Դիարն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1979 թվականի դեկտեմբերին Քիմբերլի Անն Դիար անունով կնոջ հետ, որը 1980 թվականին նրանից որդի է ունեցել՝ Մեթյու անունով։ Երեք տարի անց ամուսինները բաժանվել են, սակայն ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվել է միայն 1985 թվականի սեպտեմբերին։ Ամուսնալուծությունից երեք ամիս անց Դիարն ամուսնացել է Բարբարա Էնն Մեշերի հետ, սակայն նրանց հարաբերությունները չեն ստացվել․ 1986 թվականի նոյեմբերին Ռոբերտը և նրա նախկին կինը որդի են ունեցել՝ Էնդրյուին, իսկ 1990 թվականին նրանից որդի է ունեցել Պամելա Ռոսը, ով հետագայում դարձել է նրա երրորդ կինը։ Բացի բազմաթիվ արտամուսնական կապերից, իրավիճակը բարդացնում էր ֆինանսական դժվարությունները, և այս ամենը, ի վերջո, հանգեցրել են նրան, որ Բարբարան և Ռոբերտը բաժանվել են։ Նրանց ամուսնալուծությունը վերջնականապես ձևակերպվել է 1994 թվականի հունիսին[3][9]։ Պամելա Ռոսի հետ ամուսնությամբ նա ապրել է մինչև 2001 թվականի նոյեմբերը[9]։

Դիարը բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ 1991 թվականի մայիսին նա ձերբակալվեց և դատապարտվեց Չարլսթոնում՝ ապօրինի սառը զենք կրելու և լիցքավորված զենք պահելու համար[9]։ 1992 թվականի նոյեմբերի 29-ին, տղամարդու երկրորդ կնոջ խոսքով, նա բռնաբարել է նրան՝ սպառնալով դանակով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն Դիարին որևէ մեղադրանք չի առաջադրվել։ 1997 թվականին, ըստ ոստիկանական փաստաթղթերի, Ռոբերտը հարձակվել է իր երրորդ կնոջ վրա, սակայն կոնֆլիկտն ավարտվել է հաշտությամբ[3][9]։ 2003 թվականին Դիարը ձերբակալվել և մեղադրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, սակայն դատարանում մեղավոր չի ճանաչվել[3]։

Ամուսնալուծության դատական փաստաթղթերում Դիարի երկրորդ կինը նշել է, որ տղամարդը իրեն դասել է ավետարանական քրիստոնյաների շարքին, բայց ոչ թե «իր գործողություններով հետևել է Աստվածաշնչին», այլ կարծել է, որ մինչ նա կփրկվի, կարող է անել այն ամենը, ինչ կամենում է[9]։ Ռոբերտին ճանաչող մարդիկ նշում էին, որ նա դեմ էր աբորտներին, ինչպես նաև իրեն համարում էր «Աստծո բանակ» ահաբեկչական կազմակերպության անդամ, որը մի քանի հարձակում էր գործել նման գործողություններ իրականացնող կլինիկաների դեմ[9]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան Դիարը, զինված կիսաավտոմատ հրացանով, իր ավտոմեքենայով եկել է Planned Parenthood-ին պատկանող Ընտանիքի պլանավորման կենտրոն[9][10]։ Ըստ կլինիկայի աշխատակիցների՝ առաջին կրակոցները հնչել են դեռ դրսում[11][12]։ «Նա նայեց ուղիղ իմ դեմքին, նա նշան բռնեց իմ գլխի վրա։ Ես տեսա նրա աչքերում… քարե սառը դեմքը»,-հիշել է 61-ամյա Օզի Լիկանոն, որը տուժել էր հարձակման ժամանակ։ Հանցագործը կրակ է բացել Լիկանոյի մեքենայի վրա, երբ նա գտնվում էր դրա մեջ, ինչի արդյունքում տղամարդը վնասվածք էր ստացել առջևի ապակու կտորներից[13]։

911 ծառայությանն առաջին ահազանգը ստացվել է ժամը 11:38-ին (MST)[11]: Հարձակվողը նկարագրվել է որպես երկարափող զենք և որսորդական հանդերձանք ունեցող մարդ[4][14]։ Դեպքի վայր ժամանած առաջին ոստիկանները Դիարի կողմից հարձակման են ենթարկվել շենքին մոտենալու փորձի ժամանակ, իսկ փոխհրաձգության ընթացքում հանցագործին հաջողվել է սպանել մեկին և վիրավորել մի քանի ուժայինների[11]։

Կրակոցների վայր են ժամանել տեղի տասնյակ ոստիկաններ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները, բժիշկները, հրշեջները, ինչպես նաև Էլ Պասո շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցները, ընդ որում, Վաշինգտոնում ՀԴԲ-ի գործակալները, ինչպես հաղորդել Է The New York Times թերթը, «անակնկալի են եկել» և հարձակումից հետո մի քանի ժամվա ընթացքում քիչ տեղեկություններ են ունեցել տեղի ունեցածի մասին[15]։ Դեպի կենտրոն տանող ճանապարհները փակվել են, սկսվել է այն մարդկանց տարահանումը, ովքեր չէին հասցրել լքել Կենտրոնը։ Կլինիկայի որոշ աշխատակիցներ և հիվանդներ թաքնվել են անվտանգության սենյակներում, որոնք հատուկ նախատեսված են եղել տարբեր սպառնալիքների դեպքում օգտագործման համար[12]։ Մերձակա շենքերի բնակիչները չեն տարհանվել, սակայն նրանց խնդրել են դուրս չգալ փողոց, իսկ մոտակա առևտրի կենտրոնի այցելուներին հրահանգվել է մնալ ներսում մինչև ուժային գործողության ավարտը[4]։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուժայիններին օգնության խնդրանքով դիմել է տեղի բնակիչը՝ ատրճանակով և զինամթերքով, սակայն սպաները նրան հրամայել են անհապաղ հեռանալ վտանգավոր գոտուց[4]։

Դիարի և ուժայինների դիմակայությունը տևել է մի քանի ժամ։ Այդ ընթացքում ոստիկաններին հաջողվել է միանալ Կենտրոնի շենքի ներսում գտնվող տեսախցիկներին, ինչի շնորհիվ նրանք կարողացել են հետևել հանցագործի տեղաշարժերին ներսում, ինչպես նաև պարզել, թե որտեղ են գտնվում կլինիկայի ոչ տարհանված աշխատակիցներն ու հիվանդները[12]։ Ժամը 16:50-ի սահմաններում SWAT հատուկ ստորաբաժանման մարտիկները զրահապատ ավտոմեքենայով մտել են շենքի նախասրահ՝ կոտրելով դռների երկու համակարգերը, որից հետո Դիարը, որը հայտնվել էր թակարդում, ենթարկվել է ոստիկանների հորդորներին հանձնվել և վայր է դրել զենքը[2][3][15]։

Մոտավորապես ժամը 16:52-ին Դիարը ձերբակալվել է։ Ուժայիններն անմիջապես ձեռնամուխ են եղել դեպքի վայրի զննմանը, քանի որ տեղեկություն էր ստացվել, որ տղամարդը, հնարավոր է, Կենտրոնի շենք է տարել ինչ-որ «վտանգավոր սարքեր»[16]։ Կատարվել է նաև հանցագործի ավտոմեքենայի զննություն, ըստ որոշ տեղեկությունների, դրանում գտնվել են պրոպանի բալոններ, որոնք, ըստ իրավապահների, Դիարը մտադիր է եղել պայթեցնել[10][10]։

Զոհեր և վիրավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ՝ 44-ամյա ոստիկան Գարեթ Սուեյզին, 29-ամյա Քի Արեյ Ստյուարտը և 35-ամյա Ջենիֆեր Մակովսկին։

  • Գարեթ Սուեյզին ծնվել էր 1971 թվականի նոյեմբերի 16-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Երիտասարդ տարիքում բազմիցս մասնակցել էր գեղասահքի ազգային առաջնություններին և զբաղեցրել մրցանակային տեղեր, հրաձգության միջադեպի պահին ծառայում էր Կոլորադո Սփրինգսի Կոլորադոյի համալսարանի ոստիկանության բաժնում։ Ամուսնացած էր, երկու երեխաների հայր էր։ Սուեյզին առաջիններից էր, որ եկել էր հարձակման ազդանշանը ստանալուն պես և զոհվեց Դիարի հետ փոխհրաձգության ժամանակ[1]։
  • Քի Արեյ Ստյուարտը Իրաքի պատերազմի վետերան է եղել, 2005 թվականից մինչև 2007 թվականը ծառայել է ԱՄՆ Ֆորտ-Հուդ գլխավոր ռազմակայաններից մեկում, և կարճ ժամանակով՝ 2013 թվականին բանակը թողնելուց առաջ՝ Ֆորտ-Կարսոնի բազայում[17]։ Նրան կրակել են այն պահին, երբ նա փորձում էր վազել դեպի շենքի կենտրոն, որպեսզի հրաձգության մասին նախազգուշացնի այնտեղ գտնվող մարդկանց[17]։
  • Ջենիֆեր Մակովսկին երկու երեխաների մայր էր։ Կինը կլինիկա էր եկել ընկերոջն ուղեկցելու համար[18]։

Տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել 9 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկան[3][4][8]։

Հետաքննություն և դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքի հետաքննությանը մասնակցել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի աշխատակիցները[19]։ Դիարի մոտիվները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել, քանի որ ձերբակալության ժամանակ նա «քաոսային հարցազրույց» է տվել, որում ասել է «Այլևս ոչ մի մանկական օրգաններ» արտահայտությունը և բացասաբար է արտահայտվել գործող կառավարության մասին[3][20]։

2015 թվականի նոյեմբերի 30-ին Դիարին մեղադրանք է առաջադրվել, որը ներառում էր 179 կետ, որոնցից մի քանիսով մահապատիժ էր սպառնում[21]։ Այդ պահին Էլ Պասոյի շրջանի բանտում գտնվող տղամարդը դատարանի առաջ կանգնել է տեսակապով, իսկ մեղադրանքի հրապարակումից հետո դատավորին պատասխանել է, որ ինքը հարցեր չունի։ Դիարին հանրային պաշտպան էր նշանակվել Դենիել Քինգը, որը նախկինում հանդես է եկել որպես Ջեյմս Հոլմսի փաստաբան Օրորա քաղաքի կինոթատրոնում զանգվածային սպանության գործով[22]։

Գործը քննվել է Կոլորադո նահանգի 4-րդ շրջանային դատարանում՝ դատավոր Գիլբերտ Մարտինեսի կողմից[23]։ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել առաջին նիստը, որտեղ ամբաստանյալն ընդունել է իր մեղքը, սակայն զղջում չի հայտնել, նյարդայնացած է եղել և բազմիցս բարձրացրել է ձայնը՝ խոսելով Մարտինեսի հետ։ Տղամարդը պնդել է, որ «պայքարել է երեխաների համար»՝ պատճառաբանելով, որ հարձակումն ուղղված է եղել հղիության արհեստական ընդհատման գործողությունների դեմ, որոնք անցկացվել են Ընտանիքի պլանավորման կենտրոնում, ինչպես նաև դատավորին առաջարկել է հաշվի առնել, թե քանի երեխա պետք է զոհվեր այդ կլինիկայում անցկացվող աբորտների հետևանքով[8]։

Հետագա լսումների ընթացքում Դիարը կտրուկ կերպով դժգոհություն է հայտնել իր պաշտպանից՝ նրան մեղադրելով Planned Parenthood-ի հետ դավադրության մեջ, և հրաժարվել է հոգեբուժական հետազոտություն անցնել։ 2015 թվականի դեկտեմբերի 23-ի նիստում ամբաստանյալը պահանջել է ազատել իր փաստաբանին և հայտարարել, որ ցանկանում է օգտվել իրեն ինքնուրույն պաշտպանելու սահմանադրական իրավունքից։ Դատավորը, լսելով Դիարի փաստարկները, նրան ուղարկել է հոգեբուժական փորձաքննության, որտեղ մասնագետները պետք է որոշեին, թե արդյոք նա գործունակ է՝ դատարանում ինքն իրեն ներկայացնելու համար[24]։

2016 թվականի մայիսի 11-ին Դիարը ճանաչվել է անգործունակ և ոչ ենթակա դատապարտման։ Դատավորը որոշել է, որ դատաքննությունը պետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ մեղադրյալը համապատասխան հոգեբուժական բուժում չի անցել, ընդ որում, եթե մասնագետները հետագայում նրան մեղսունակ համարեն, ապա գործընթացը կվերսկսվի[21][25]։ Հանցագործն անորոշ ժամանակով ուղարկվել է Կոլորադոյի պետական հոգեբուժարան[26]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեպքի մասին տեղեկացվել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Լայզա Մոնակոյից, իսկ ավելի ուշ հանդես է եկել միջադեպի դատապարտմամբ[27]։ «Սա նորմալ չէ, և մենք չենք կարող թույլ տալ, որ սա դառնա նորմ <…> Բավական է, ուրեմն՝ բավական է»,-հայտարարել է նա[13][28]։ Օբաման, ով ավելի վաղ բազմիցս առաջարկել էր խստացնել երկրում հրազենի նկատմամբ վերահսկողությունը, հերթական անգամ կոչ է արել վերանայել զենքի կիրառման գործող քաղաքականությունը[13][29][30][31]։

Մենք դեռ չգիտենք, թե ինչն է եղել այսպես կոչված մոտիվը, որով առաջնորդվել է այդ զինված մարդը, ով մարտական զենքից կրակ է բացել, սպանել, վիրավորել և պատանդ է վերցրել 12 մարդու Կոլորադոյի Ընտանիքի պլանավորման կլինիկայում։ Բայց մենք գիտենք, որ նա սպանել է ոստիկանի և երկու քաղաքացու, որոնց այդ ոստիկանը փորձել է պաշտպանել։ Մենք գիտենք, որ իրավապահ մարմինների աշխատակիցները փրկում են մարդկանց կյանքը։ Դա տեղի է ունենում ամեն օր ամբողջ Ամերիկայում։ Եվ մենք գիտենք, որ շատ ամերիկացիներ ու նրանց հարազատները ստիպված են վախենալ իրենց կյանքի համար։

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետա Լինչը հարձակումը որակել է որպես «հանցագործություն առողջապահության ծառայություններ ստացող կանանց, իրավապահ մարմինների դեմ, որոնք ձգտում են պաշտպանել և ծառայել նաև այլ անմեղ մարդկանց» և խոստացել է գործի դնել արդարադատության նախարարության բոլոր ռեսուրսները տեղի ունեցածը հետաքննելիս[3][32]։

«Ինչպես և շատ ամերիկացիներ, մենք անհանգստացած ենք, որ ծայրահեղականները պայմաններ են ստեղծել, որոնք նպաստում են այս երկրում ահաբեկչության տարածմանը։ Մենք երբեք չենք հրաժարվի անվտանգ, բարենպաստ պայմաններում բժշկական ծառայություններ մատուցելուց այն մարդկանց, որոնց պետք են այդ ծառայությունները և ովքեր վստահում են մեզ»,- հայտարարել է Planned Parenthood-ի տեղական բաժանմունքի ղեկավար Վիկի Քոուերթը[30]։

Քոուերթը, ինչպես նաև Արկանզաս նահանգի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, միջադեպը անվանել են «ներքին ահաբեկչության ձև»[33]։ Այս տերմինը կանանց՝ հղիությունն ընդհանելու իրավունքը պաշտպանող փաստաբաններն օգտագործել են ավելի վաղ, երբ 2015 թվականի հոկտեմբերին NARAL շարժման կողմնակիցները սկսեցին տարածել խնդրագիր, որը հասցեագրված է ԱՄՆ արդարադատության նախարարությանը, որտեղ առաջարկվում էր առանձին կատեգորիայի մեջ առանձնացնել աբորտներ կիրառող կլինիկաների վրա հաճախակի դարձած հարձակումները։ «Տեխնիկապես «ներքին ահաբեկչություն» տերմինն արտացոլում է երկրի քաղաքացիների որոշակի կատեգորիայի դեմ բռնության կիրառում՝ նրանց կայացրած որոշումների վրա ազդելու նպատակով։ Եվ մենք պահանջել ենք այդ կատեգորիան ճանաչել՝ մինչև Կոլորադոյի սարսափելի միջադեպը»,- նշել է NARAL-ի փոխնախագահ Սաշա Բրյուսը[34]։

Տեղի ունեցածին արձագանքել են ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը Դիարին «մոլագար» է անվանել[22][35], իսկ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը Twitter-ի էջում իր համերաշխությունն է հայտնել Planned Parenthood-ին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Стрельбу в Колорадо-Спрингс устроил противник абортов» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2015 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 «Три человека погибли в результате перестрелки с неизвестным в Колорадо» (ռուսերեն). Интерфакс. 2015 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Макарычев М. Убийца вышел из леса(ռուս.) // Российская газета. Столичный выпуск. —М. — № 6841 (270; 30 ноября 2015). Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Артур Громов (2015 թ․ նոյեմբերի 28). «Аборты попали под расстрел» (ռուսերեն). Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. Towle, Andy (2015 թ․ նոյեմբերի 28). «Planned Parenthood Gunman Identified as Robert Lewis Dear» (անգլերեն). Towleroad. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. Turkewitz, Julie; Fausset, Richard; Blinder, Alan; Mueller, Benjamin (2015 թ․ նոյեմբերի 28). «Robert Dear, Suspect in Colorado Killings, 'Preferred to Be Left Alone'» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Wan, William; Sullivan, Kevin; Jordan, Mary (2015 թ․ նոյեմբերի 28). «Alleged Colorado gunman was adrift and alienated» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 8,2 Иван Пильщиков (2015 թ․ դեկտեմբերի 10). «Мужчина, устроивший стрельбу в Колорадо-Спрингс, признал свою вину в суде». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Fausset, Richard (2015 թ․ դեկտեմբերի 1). «For Robert Dear, Religion and Rage before Planned Parenthood Attack» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  10. 10,0 10,1 10,2 Conlon, Kevin; Botelho, Greg; Brown, Pamela (2015 թ․ նոյեմբերի 29). «Source: Suspect spoke of 'baby parts' after Planned Parenthood shooting» (անգլերեն). CNN. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. 11,0 11,1 11,2 Ford, Matt (2015 թ․ նոյեմբերի 27). «A Planned Parenthood Clinic Shooting in Colorado» (անգլերեն). The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. 12,0 12,1 12,2 Healy, Jack; Eckholm, Erik. (2015 թ․ նոյեմբերի 28). «Siege Highlights Security Used in Abortion Clinics» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. 13,0 13,1 13,2 Ruth Styles, Christopher Brennan (2015 թ․ նոյեմբերի 29). «EXCLUSIVE: Divorced recluse who 'killed three' in assault on Planned Parenthood clinic was an oddball loner - but never expressed political views to neighbors after moving to remote Colorado cabin» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  14. Hughes, Trevor; Stanglin, Doug (2015 թ․ նոյեմբերի 27). «Gunman shoots 4 cops in Planned Parenthood clinic in Colo» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. 15,0 15,1 Turkewitz, Julie; Mueller, Benjamin (2015 թ․ նոյեմբերի 28). «In Colorado, Bustling With Shoppers, Then Gripped by Chaos» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «Три человека стали жертвами стрельбы в Колорадо» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  17. 17,0 17,1 «Iraq War Veteran Identified as Victim in Planned Parenthood Shooting» (անգլերեն). KKTV 11 News. 2015 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  18. Aguilar, John (2015 թ․ դեկտեմբերի 4). «Jennifer Markovsky, Planned Parenthood shooting victim, mourned» (անգլերեն). The Denver Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  19. Castillejo, Esther (2015 թ․ նոյեմբերի 27). «4 Officers Shot Near Colorado Springs Planned Parenthood» (անգլերեն). ABC News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  20. «Planned Parenthood Shooting Suspect Robert Dear Appears in Court Wearing 'Suicide Prevention Garment'» (անգլերեն). ABC News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  21. 21,0 21,1 Алексей Качалин (2016 թ․ մայիսի 12). «AP: убийцу трех человек в Колорадо-Спрингс признали неподсудным по состоянию здоровья» (ռուսերեն). ТАСС. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  22. 22,0 22,1 «Убийцу из Колорадо-Спрингс защищает тот же адвокат, что и стрелка из кинотеатра» (ռուսերեն). Газета.Ru. 2015 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  23. Fausset, Richard (2015 թ․ դեկտեմբերի 9). «Colorado Shooting Suspect Declares 'I'm Guilty' in Court» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  24. Collins, Vicky; Schuppe, Jon (2015 թ․ դեկտեմբերի 23). «Robert Dear, Accused Planned Parenthood Killer, Tries to Fire Lawyers» (անգլերեն). NBC News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  25. «Суд в США признал невменяемым стрелка из Колорадо» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  26. Hughes, Trevor (2016 թ․ մայիսի 11). «Planned Parenthood shooting suspect found incompetent to stand trial». USA Today. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  27. «Президент Обама проинформирован о стрельбе в Колорадо» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  28. Martin, Jonathan (2015 թ․ նոյեմբերի 28). «Obama Says 'Enough Is Enough' After Colorado Shooting» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  29. Иван Лебедев (2015 թ․ նոյեմբերի 28). «Обама призвал ограничить в США оборот оружия в связи со стрельбой в Колорадо-Спрингс» (ռուսերեն). ТАСС. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  30. 30,0 30,1 Служба новостей «Голоса Америки» (2015 թ․ նոյեմբերի 29). «Обама в ответ на стрельбу в Колорадо: «Хватит!»» (ռուսերեն). Голос Америки. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  31. Grice, Will (2015 թ․ նոյեմբերի 28). «Colorado Springs shooting: Barack Obama condemns attack and says 'enough is enough'» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  32. «Attorney General Loretta E. Lynch Statement on Yesterday's Attack in Colorado» (անգլերեն). United States Department of Justice. 2015 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  33. «Colorado Planned Parenthood shooting: 3 dead, suspect captured» (անգլերեն). CNN. 2015 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  34. «Атаки на клиники, практикующие аборты, призывают отнести к терроризму» (ռուսերեն). ForumDaily. 2015 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  35. «Трамп назвал стрелявшего в Колорадо-Спрингс маньяком» (ռուսերեն). Газета.Ru. 2015 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]