Մարգարետ Սենգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարետ Սենգեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1879(1879-09-14)[1][2][3]
ԾննդավայրCorning, Ստուբեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էսեպտեմբերի 6, 1966(1966-09-06)[1][2][3] (86 տարեկան)
Մահվան վայրԹուսոն, Արիզոնա, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՔլավերքի քոլեջ
Մասնագիտությունբուժքույր, sex columnist, ակտիվիստ, արհմիութենական գործիչ, ֆեմինիստ և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Տարվա հումանիստ Կանանց փառքի ազգային սրահ[5] և Arizona Women's Hall of Fame?
Margaret Sanger Վիքիպահեստում

Մարգարետ Սենգեր (անգլ.՝ Margaret Higgins Sanger Slee, սեպտեմբերի 14, 1879(1879-09-14)[1][2][3], Corning, Ստուբեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 6, 1966(1966-09-06)[1][2][3], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի ակտիվիստ, «Ծնելիության վերահսկողության ամերիկյան լիգայի» հիմնադիրը (անգլ.՝ American Birth Control League)։ Սենգերը ԱՄՆ-ում բացել է ծնելիության վերահսկողությամբ զբաղվող առաջին հիվանդանոցը և հիմնել «Ընտանիքի պլանավորման միջազգային ասոցիացիան»։ Եղել է հակաբեղմնավորման, բացասական եվգենիկայի և ծնելիության վերահսկման գաղափարների ակտիվ կողմնակիցն ու քարոզիչը։ Նպաստել է ԱՄՆ Գերագույն դատարանի այն նշանակալի դատավարությանը, որն օրինականացրել է բեղմնականխումը Միացյալ Նահանգներում։ Նրա երիտասարդությունը անցել է Նյու Յորքում, որտեղ նա համագործակցել է այնպիսի հասարակական գործիչների հետ, ինչպիսիք են Էփտոն Բիլ Սինքլերը և Էմմա Գոլդմանը։ 1914 թվականին նա դեմ է արտահայտվել տնային պայմաններում կատարվող աբորտներին և սկսել է հրապարակվել «Կանանց ընդվզում» (The Woman Rebel) ամսաթերթը, որտեղ նա առաջին անգամ օգտագործել է «ծնելիության վերահսկողում» տերմինը։

1916 թվականին Սենգերը բացել է Միացյալ Նահանգներում ծնելիության կարգավորման առաջին կլինիկան։ Նրա հետագա ելույթները մեծ աջակցություն են ստացել հասարակության մեջ։ Սենգերը կարծում էր, որ քանի որ կանայք տղամարդկանց հետ հավասար դիրք են զբաղեցնում հասարակության մեջ, նրանք կարող են ինքնուրույն որոշում կայացնել երեխաների ծննդյան հարցում։

1921 թվականին Սենգերը հիմնել է «Ծնելիության վերահսկողության Ամերիկյան լիգան» (American Birth Control League), որը հետագայում սկսել է կոչվել «Ընտանիքի պլանավորման ամերիկյան ֆեդերացիա» (Planned Parenthood Federation of America): Նյու Յորքում Սենգերը բացել է ծնելիության վերահսկման առաջին կլինիկան, որտեղ կային բոլոր մասնագիտությունների կին բժիշկներ, ինչպես նաև` Հարլեմի կլինիկան, որի անձնակազմի բոլոր անդամները աֆրոամերիկացիներ էին։ 1929 թվականին նա ձևավորել է «Ծնելիության կարգավորման դաշնային օրենսդրության ազգային կոմիտեն» (National Committee on Federal Legislation for Birth Control), ինչը դարձել Միացյալ Նահանգներում ծնելիության կարգավորումն օրինականացնելու նրա փորձերի սկիզբը։ 1952-1959 թվականներին Սենգերը եղել է Ընտանիքի պլանավորման միջազգային ֆեդերացիայի նախագահը։

Սենգերը մահացել է 1966 թվականին, ձեռք բերելով լայն ճանաչում` որպես ծնելիության վերահսկողության համար ժամանակակից շարժման հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետ Հիգգինսը ծնվել է Նյու Յորքի Քոնինգ քաղաքում։ Մարգարետի մայրը՝ Աննա Պերսել Հիգինսը, հավատավոր կաթոլիկ էր։ Նա 22 տարվա ընթացքում հղի է եղել 18 անգամ[6], մահացել է 45 տարեկանում` տուբերկուլյոզից և արգանդի վզիկի քաղցկեղից[7]։

Սենգերը որդիների՝ Հրանտի և Ստյուարտի հետ, մոտ 1919 թվական

Մարգարետի հայրը՝ Մայքլ Հենեսի Հիգինսը աթեիստ էր, եղել է կանանց իրավահավասարության և անվճար ժողովրդական կրթություն շարժման ակտիվիստ[8]։ Մարգարետը տասնմեկ երեխաներից վեցերորդն էր[9] և իր երիտասարդության մեծ մասն անցկացրել է` օգնելով մորը տնային տնտեսության գործերում և իր կրտսեր եղբայրների ու քույրերի դաստիարակությամբ[10]։ Երկու տարի սովորել է Նյու Յորքի համալսարանում։ 1896 թվականին հոր խնդրանքով վերադարձել է տուն՝ հիվանդ մորը խնամելու համար, որը մահացել է 1899 թվականի մարտի 31-ին[11]։ Հարյուրամյակի վերջին Կլավերիկի ընկերներից մեկի մայրը նրան առաջարկել է աշխատել Նյու Յորքի Ուայթ Փլեյնսի հիվանդանոցում[12]։ 1902 թվականին Մարգարետ Հիգինսն ամուսնացել է ճարտարապետ Ուիլյամ Սենգերի հետ և նրա հետ տեղափոխվել Նյու Յորք[13]։ Մորը խնամելու ժամանակ Մարգարետ Սենգերը վարակվել է տուբերկուլյոզով և հոսպիտալացվել աշխատանքի ժամանակ։ Նրան տեղափոխել են Նյու Յորք նահանգի Սարանակ քաղաք[14]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին, այն բանից հետո, երբ իրենց Հուդզոնի Հաստինգսում գտնվող տունը այրվել է, Սանգերների ընտանիքը կրկին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ Մարգարետն սկսել է բուժքույր աշխատել Մանհեթենի Իսթ-Սայդ քաղաքում։ Մարգարետն ու Ուիլյամը ընկղմվել են արմատական բոհեմական մշակույթի մեջ, որը ծաղկում էր Գրինվիչ Վիլիջում, և ներգրավվել են տեղի մտավորականների, արվեստագետների և ակտիվիստների միջավայրում[15], ինչպիսիք են Ջոն Ռիդը, Էփտոն Բիլ Սինքլերը, Մեյբել Դոջը և Էմմա Գոլդմանը[15]։ Այս ամենից ոգեշնչված` նա գրել է սեռական հիգիենայի վերաբերյալ մի շարք հոդվածներ, որոնք վերնագրված էին «Ինչ պետք է իմանա յուրաքանչյուր մայր» և «Ինչ պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ», հոդվածները սոցիալիստական «Նյույորքյան կոչ» ամսագրի համար էին (New York Call)[16]։

«Կանանց ընդվզում» ամսագրի առաջին թողարկումը (The Woman Rebel), 1914 թվականի մարտի

1914 թվականից Սենգերը սկսել է թողարկել «Կանանց ընդվզում» ութ էջանոց թերթը, որը քարոզում էր հակաբեղմնավորում` օգտագործելով «Աստվածներ չկան, տերեր չկան» կարգախոսը («No Gods, No Masters»)[17]։ Սենգերը, համագործակցելով անարխիստ ընկերների հետ, «ծնելիության վերահսկողություն» (birth control) եզրույթը սահմանել է որպես «ընտանիքի սահմանափակում» (family limitation)[18] ավելի մեղմ այլընտրանք և հայտարարել է, որ «յուրաքանչյուր կին պետք է դառնա իր մարմնի բացարձակ տիրուհին»[19][20]։ Սենգերը նաև ցանկացել է գիրք հրատարակել, որն ուղղակիորեն կպատմեր հակաբեղմնավորման մեթոդների մասին (ի տարբերություն «կանանց ընդվզման», որտեղ հակաբեղմնավորումը քննարկվում էր անուղղակի), որոնց մասին տեղեկատվությունը հավաքվել է առավելապես եվրոպական պարբերականներից, և հրապարակել է «Ընտանիքի սահմանափակում» (Family Limitation) պամֆլետը, որն ուղղակիորեն խախտել է «Կոմստոկի օրենքները»[21]։ «Կոմստոկի օրենքներն» արգելել են փոստով նյութեր ուղարկել, որոնք անպարկեշտ արտահայտություններ են պարունակում։ Այդպիսիք են եղել, մասնավորապես, հակաբեղմնավորիչ միջոցների մասին տեղեկատվությունը, հակաբեղմնավորիչ միջոցները և աբորտների մասին տեղեկատվությունը[22]։

Ծնելիության վերահսկման շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան սահմանափակում թերթից, 1917 թվական, արգանդի նկարագրություն

Եվրոպայում հակաբեղմնավորման վերաբերյալ ավելի ազատական մոտեցում կար, քան ԱՄՆ-ում, և երբ Սենգերը 1915 թվականին այցելել է հոլանդական ծնելիության վերահսկման կլինիկա և ուսումնասիրել է դիաֆրագման, համոզվել է, որ դա հակաբեղմնավորման ավելի արդյունավետ միջոց է, քան սուպոզիտորները, և նա մտածել է այն ԱՄՆ-ում տարածելու մասին[15]։

1916 թվականին Սենգերը հոդված է հրապարակել` «Ինչ պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ» (What every Girl Should Know) վերնագրով, որը շոշափել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են դաշտանը և սեքսուալությունը։ 1917 թվականին նա սկսել է հրապարակել «Ծնելիության վերահսկողության տեսություն» (The Birth Control Review) ամսաթերթը։

1916 թվականի հոկտեմբերի 16-ին Սենգերը բացել է ընտանիքի պլանավորման և ծնելիության վերահսկման կլինիկա Բրուքլինի Բրաունսվիլ արվարձանում, որն առաջինն է իր տեսակի մեջ Միացյալ Նահանգների տարածքում[23]։ Սենգերը կլինիկայի բացումից ինն օր անց ձերբակալվել Է` Նյու Յորք նահանգի օրենքների խախտման համար, որն արգելում էր հակաբեղմնավորիչների տարածումը, դատը կայացել է 1917 թվականի հունվարին[24]։ Դատավորն առաջարկել է ավելի մեղմ դատավճիռ կայացնել, եթե նա խոստանա կրկին չխախտել օրենքը, ինչին Սենգերը պատասխանել է․ «Ես չեմ կարող հարգել այսօր գոյություն ունեցող օրենքը»[25]։ Նա դատապարտվել է 30 օրվա ուղղիչ աշխատանքների[25]։ Առաջին բողոքարկումը մերժվել է, երկրորդ դատը կայացել է 1918 թվականին, և ծնելիության վերահսկման շարժումը հաղթանակ է տարել, երբ Նյու Յորքի վերաքննիչ դատարանի դատավոր Ֆրիդերիկ Քրեյնը օրենք է հրապարակել, որը բժիշկներին թույլ է տալիս հակաբեղմնավորում սահմանել[26][27]։

Սենգերն ամուսնուց հեռացել է 1913 թվականին, պաշտոնական ամուսնալուծությունը տեղի է ունեցել 1921 թվականին[28]։ Ամուսնու հետ հարաբերությունների խզման ժամանակ նա կապեր է ունեցել Էլիս Հէվլոկի և Հերբերտ Ուելսի հետ[29]։ 1922 թվականին Սենգերն ամուսնացել է նավթային մագնատ Նոա Սլիի հետ և նրա հետ մնացել մինչև 1943 թվականը[30]։

Ծնելիության վերահսկման ամերիկյան լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենգերի կողմից հրապարակվել Է ծնելիության վերահսկողություն (Birth Control Review) ակնարկը, 1917 թվականից մինչև 1929 թվականը

1921 թվականին Սենգերը հիմնել է ծնելիության վերահսկման ամերիկյան լիգան (American Birth Control League)՝ իր կողմնակիցների թիվն ընդլայնելու նպատակով[31]։ Ծնելիության վերահսկման ամերիկյան լիգայի հիմնարար սկզբունքներն էին[32]

Մենք ցանկանում ենք, որ երեխաները 1) լինեն սիրո ծնունդ 2) ծնվեն մոր գիտակցված ցանկությամբ, 3) նրանց ծննդյան համար ապահովվեն առողջ ժառանգականության պայմաններ։ Այսպիսով, մենք պայքարում ենք այն բանի համար, որ յուրաքանչյուր կին պետք է ուժ և ազատություն ունենա` բեղմնավորումը կանխելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված պայմանները բավարարվում են։

1923 թվականին նա հիմնել է Կլինիկական Հետազոտական Բյուրոն (Clinical Research Bureau)[33]: Կլինիկական հետազոտական բյուրոն դարձել Է ԱՄՆ-ում ծնելիության կարգավորման առաջին օրինական կլինիկան, և այն ամբողջությամբ համալրվել է բժիշկների և սոցիալական աշխատողների կանանց անձնակազմով[34]։ Կլինիկան ֆինանսավորում է ստացել Ռոքֆելլերների ընտանիքից, որոնք տասնամյակի ընթացքում շարունակել են Սենգերի գործի ֆինանսավորումը, սակայն դա արել են անանուն՝ նրանց ազգանվան դեմ հասարակական դժգոհությունից խուսափելու համար[35]։ 1922 թվականին Սենգերը մեկնել է Չինաստան, Կորեա և Ճապոնիա։ Աշխատելով Պերլ Բաքի հետ` Շանհայում բացել է ընտանիքի պլանավորման կլինիկա[36]։ Սենգերը Ճապոնիա է այցելել վեց անգամ՝ համագործակցելով ճապոնացի ֆեմինիստուհի Կատո Շիջյուի հետ՝ առաջ մղելով ծնելիության կարգավորման գաղափարը[37]։

1926 թվականին Սենգերը Նյու Ջերսի նահանգի Սիլվեր Լեյքի (Silver Lake) Կու-կլուքս-կլանի կանանց բաժանմունքի համար ծնելիության վերահսկողության դասախոսություն է կարդացել[38]։ Սենգերի ելույթը լավ է ընդունվել խմբի կողմից, և արդյունքում առաջարկներ են ստացվել նման տասնյակ խմբերի կողմից[38]։

1928 թվականին ծնելիության կարգավորման շարժման ղեկավարության մեջ վեճ է ծագել, ինչի արդյունքում Սենգերը հրաժարվել է ծնելիության կարգավորման ամերիկյան բյուրոյի նախագահի պաշտոնից և, լինելով կլինիկական հետազոտական բյուրոյի ղեկավար, այն վերանվանել Է ծնելիության կարգավորման կլինիկական հետազոտական բյուրո, սկիզբ է դրվել շարժմանը, որը շարունակվել է մինչև 1938 թվականը[39]։

Սենգերը շատ է աշխատել հասարակության հետ։ 1916 թվականից սկսած՝ նա հաճախ հանդես է եկել եկեղեցիներում, կանանց ակումբներում, տներում, թատրոններում՝ բանվորների, հոգևորականների, լիբերալների, սոցիալիստների, գիտնականների և բարձրագույն դասի կին-ներկայացուցիչների համար[40]։

1920-ական թվականներին նա գրել է մի քանի գիրք, որոնք համազգային նշանակություն են ունեցել ծնելիության կարգավորման գաղափարի առաջմղման համար։ 1920 և 1926 թվականների ընթացքում վաճառվել է «Կինը և նոր ռասան» (Woman and the New Race) և «Քաղաքակրթության շրջադարձը» (the Pivot of Civilization)[41]։

Ընտանիքի պլանավորման դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Սենգերը հիմնել է ծնելիության վերահսկման դաշնային օրենսդրության ազգային կոմիտեն՝ հակաբեղմնավորման սահմանափակումների վերացման օրենսդրության մեջ լոբբինգի նպատակով[42][43][44]։

Ծնելիության կարգավորման կլինիկական հետազոտական բյուրոն, որը 1930 թվականից մինչև 1973 թվականը ղեկավարել է Սանգերը[43]:

1937 թվականին Սենգերը դառնում է ծնելիության վերահսկման ամերիկյան խորհրդի (Birth Control Council of America) նախագահը և փորձում է հարթել ծնելիության վերահսկման ամերիկյան բյուրոյի և ծնելիության վերահսկման կլինիկական հետազոտական բյուրոյի միջև առկա պառակտումը[45]։ Նրա փորձը հաջողությամբ է պսակվում 1939 թվականին[46]։ Չնայած նրան, որ Սենգերը շարունակել է աշխատել որպես նախագահ, նա այլևս չուներ այն իշխանությունը, որը ուներ շարժման ստեղծման տարիներին[47]։

1946 թվականին Սենգերը հիմնադրել է ընտանիքի պլանավորման միջազգային կոմիտեն (International Committee on Planned Parenthood), որը 1956 թվականին վերածվել է ընտանիքի պլանավորման միջազգային ասոցիացիայի։ Սենգերը կազմակերպության առաջին նախագահն էր և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 80 տարեկան[48][49]։

Սենգերի ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենգերը մահացել է 1966 թվականին Թուքսոնում (Արիզոնա նահանգ), 86 տարեկան հասակում, սրտային անբավարարությունից։ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Կոնեկտիկուտի դեմ Գրիսվոլդի գործով օրինականացրել է ծնելիության նկատմամբ վերահսկողությունը[50]։

Մարգարետ Սենգերի հրապարակը, Մոտթ և Բլիքեր փողոցների խաչմերուկում

Սենգերի պատմությունը գրվել է բազմաթիվ կենսագիրների կողմից, որոնց թվում է 1970 թվականին Դևիդ Քենեդիի (David Kennedy) կողմից գրած կենսագրականը, որի համար նրան շնորհվել է մրցանակ[51]։ Սենգերի գործերը պահվում են երկու համալսարաններում[52] և Սմիթ քոլեջում[53]։ Կառավարությունը և այլ կազմակերպություններ հավերժացրել են Սենգերի անունը։ Նրա անունով են կոչվում մի քանի օբյեկտներ, ինչպիսիք են Սթոունի Բրուքի համալսարանի բնակելի համալիրը, Ուելսլիի քոլեջի գրադարանի ընթերցասրահը (Wellesley College's)[54] և Մարգարետ Սենգերի պուրակը Նյու Յորքի Գրինվիչ Վիլիջում[55][56]։ 1966 թվականին Ընտանիքի պլանավորման միջազգային ասոցիացիան սկսել է Մարգարետ Սենգերի անվան ամենամյա մրցանակը շնորհել «այն անձին, որն աչքի է ընկել և առաջատար է ճանաչվել վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների համար պայքարում»։ Մրցանակով պարգևատրվել են Ջոն Դ. Ռոքֆելլեր III-ը, Քեթրին Հեփբըրնն, Ջեյն Ֆոնդան, Հիլարի Քլինթոնը և Թեդ Թըրները, Մարտին Լյութեր Քինգը[57]։

Կյանքի իրավունքի համար շարժումը հաճախ մեղադրում է Սենգերին մոր առողջության նկատմամբ վերաբերմունքի համար և քննադատում է նրա տեսակետները ռասայի, աբորտների և եվգենիկայի վերաբերյալ[58][59]։

Հայացքներ և տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին Եվրոպայում ճամփորդելիս Սենգերը ծանոթացել է Հեբելոկ Էլիսի (Havelock Ellis) հետ, որը սեռականության մասին շատ աշխատություններ հեղինակած հոգեբան էր[60]։ Էլիսի ազդեցությամբ Սենգերը մերժել է Ֆրոյդի` սեռականության վերաբերյալ հայացքները, դրա փոխարեն ընդունելով Էլիսի մոտեցումները, որը կարծում էր, թե սեռականությունը հզոր, ազատագրող ուժ է[61]։

Սա ևս մեկ առիթ է դարձել Սենգերի համար՝ աջակցելու ծնելիության վերահսկողությանը. կանայք պետք է կարողանան իրականացնել սեռական ցանկությունների բավարարման կարևորագույն հոգեբանական պահանջը՝ չվախենալով անցանկալի հղիությունից[62]։ Սենգերը նաև կարծում էր, որ սեռականությունը պետք է քննարկվի առավել մեծ անկեղծությամբ[61]։

Եվգենիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենգերը կարծում էր, որ ինչպես ծնելիության վերահսկողությունը, այնպես էլ եվգենիկայի քարոզչությունը «ռասան տանում են թերարժեք մարդկանց ոչնչացման ճանապարհով» («assist the race toward the elimination of the unfit»)[63]: Սենգերը մերժողական եվգենիկայի կողմնակից էր, սոցիալական փիլիսոփայություն, ըստ որի մարդու ժառանգական հատկանիշները կարող են բարելավվել սոցիալական միջամտության միջոցով։

Սենգերն առաջարկել է եվգենիկայի խնդիրները լուծել ներգաղթի խիստ քաղաքականության միջոցով, ծնելիության վերահսկման մեթոդների ազատ օգտագործմամբ, ազատամիտ մարդկանց ընտանիքի պլանավորման լիարժեք իրավունքով և մտավոր հետամնացների պարտադիր սեգրեգացիայով կամ ստերջացմամբ[64][65]։ «Քաղաքակրթության շրջադարձը» (The Pivot of Civilization) գրքում Սենգերը հանդես է գալիս «ակնհայտ թուլամիտների» սերունդների առաջացման բռնի կանխման օգտին[66][67][68][69]։ Ելույթ ունենալով բացասական եվգենիկայի օգտին՝ Սենգերը պնդում է, որ եվգենիկան ինքն իրենով արդյունավետ չէ, և միայն ծնելիության նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով կարող է հասնել իր նպատակներին[67][70][71][72]։

Սենգերը նաև կարծում էր, որ աղքատ շրջանների բնակիչները, «որոնք իրենց կենդանական բնույթի շնորհիվ ճագարների պես բազմանում են և շուտով կարող էին հատել իրենց շրջանների կամ տարածքների սահմանները, այնուհետև վարակել հասարակության լավագույն մասին հիվանդություններով և ցածր գեներով», պետք է ենթարկվեն բնական ընտրության[73][74]։

Կանանց մայրության ծառայություններն աղքատ շրջաններում վնասակար են հասարակության և ռասայի համար։ Գթասրտությունը միայն երկարացնում է կյանքին չհարմարվածների չքավորությունը:

— Մարգարետ Սենգեր, The Pivot of Civilization, 1922.

Քաղաքական եվգենիկայի հետ հավասարապես Սենգերն աջակցում է կոշտ ներգաղթի քաղաքականությանը։ «Ծրագիր հանուն խաղաղության» («A Plan for Peace») աշխատության մեջ նա առաջարկել է Կոնգրեսում ստեղծել բնակչության խնդիրներով զբաղվող վարչություն[64][65][75][76]։

Ռասա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոիսը ծառայել է Հարլեմյան Սենգերի կլինիկայի տնօրենների խորհրդում[77]։

Սենգերը կարծում էր, որ սպիտակամաշկերի ռասան գերազանացում է գունավոր ռասային։ Նա առաջարկում էր հարկադրական ստերջացում նրանց համար, որոնց համարում էր վերարտադրության համար ոչ պիտանի։ Օրինակ, իր «Ծննդյան վերահսկողության ակնարկ» ամսագրում 1933 թվականի ապրիլի համարում նա մի ամբողջ թողարկում է նվիրել ստերջացմանը[78]։ Ընդ որում, «վերարտադրության համար ոչ պիտանի» էին համարվում ոչ միայն որոշակի ռասայի և ազգությունների ներկայացուցիչները (սևամորթներ, հրեաներ, ներգաղթյալներ Հարավային Եվրոպայից, սլավոններ), այլև «մտավոր զարգացման ցածր գործակից ունեցող անձինք»։ 1929 թվականին  սևամորթ սոցիալական աշխատող և Նյու Յորքի քաղաքային լիգայի (Urban League) առաջնորդ Ջեյմս Հաբերտը Սենգերին խնդրել է կլինիկա բացել Հարլեմում[79]։

1930 թվականին Սենգերը, օգտագործելով Ջուլիուս Ռոզենվալդի հիմնադրամի միջոցները, բացել Է աֆրոամերիկացի բժիշկներով համալրված կլինիկա։ Կլինիկան կառավարվում էր 15 անդամից բաղկացած խորհրդակցական կոլեգիայով, որոնք աֆրոամերիկացի բժիշկներ էին, բուժքույրեր, կղերականներ, լրագրողներ և սոցիալական աշխատողներ։ Կլինիկան գովազդվել է աֆրոամերիկյան մամուլում և աֆրոամերիկյան եկեղեցիներում[80]։

1939-1942 թվականներին Սանգերը պատվավոր պատվիրակ էր Ամերիկայի ծնելիության հսկողության ֆեդերացիայում` ղեկավար լինելով Մերի Լասկերի (Mary Lasker) և Կլարենս Գամբլի (Clarence Gamble) հետ միասին, մասնակցելով «Սև նախագծին» (Negro Project)՝ աղքատ աֆրոամերիկացիների համար ծնելիության նկատմամբ հսկողություն սահմանելու փորձին[81]։ Դրա իրականացման համար ներգրավվել են մի քանի սևամորթ հոգևորականներ, որոնք ուղևորվել են Միացյալ Նահանգների հարավ և աֆրոամերիկացիների շրջանում քարոզել են ծնելիության վերահսկողություն[82]։

Աբորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենգերը ընտանիքի պլանավորման կողմնակիցն էր ցանկացած մեթոդներով, ինչը շատ մանրամասն նկարագրված է նրա «Woman and the New Race» գրքում[83][84]։ Նա նշում է, որ աբորտներն ավելի վնասակար են մոր առողջության համար[85], քան հակաբեղմնավորումը, բայց կարծում է, որ կինը պետք է ցանկացած միջոցներ ձեռնարկի, որպեսզի սահմանափակի իր երեխաների քանակը՝ հանուն ազատության և հանուն արդեն գոյություն ունեցող երեխաների պաշտպանության[86][87][88][89]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր և պարսավագիրներ
  • What Every Mother Should Know — Originally published in 1911 or 1912, based on a series of articles Sanger published in 1911 in the New York Call, which were, in turn, based on a set of lectures Sanger gave to groups of Socialist party women in 1910-11.[90] Multiple editions published through the 1920s, by Max N. Maisel and Sincere Publishing, with the title What Every Mother Should Know, or how six little children were taught the truth …. Online (1921 edition, Michigan State University)
  • Family Limitation — Originally published 1914 as a 16 page pamphlet; also published in several later editions. Online (1917, 6th edition, Michigan State University)
  • What Every Girl Should Know — Originally published 1916 by Max N. Maisel; 91 pages; also published in several later editions. Online (1920 edition); Online (1922 ed., Michigan State University)
  • The Case for Birth Control: A Supplementary Brief and Statement of Facts‎ — May 1917, published to provide information to the court in a legal proceeding. Online (Google Books)
  • Woman and the New Race, 1920, Truth Publishing, forward by Havelock Ellis. Online Archived 2007-03-13 at the Wayback Machine. (Harvard University); Online (Project Gutenberg); Online (Google Books)
  • Debate0 on Birth Control — 1921, text of a debate between Sanger, Theodore Roosevelt, Winter Russell, George Bernard Shaw, Robert L. Wolf, and Emma Sargent Russell. Published as issue 208 of Little Blue Book series by Haldeman-Julius Co. Online (1921, Michigan State University)
  • The Pivot of Civilization, 1922, Brentanos. Online (1922, Project Gutenberg); Online (1922, Google Books)
  • Motherhood in Bondage, 1928, Brentanos. Online (Google books).
  • My Fight for Birth Control, 1931, New York: Farrar & Rinehart
  • An Autobiography. — New York, NY: Rowman & Littlefield, 1938. — ISBN 0-8154-1015-8
Պարբերական հրատարակություններ
  • The Woman Rebel — Seven issues published monthly from March 1914 to August 1914. Sanger was publisher and editor.
  • Birth Control Review — Published monthly from February 1917 to 1940. Sanger was Editor until 1929, when she resigned from the ABCL.[91] Not to be confused with Birth Control News, published by the London-based Society for Constructive Birth Control and Racial Progress.
Ժողովածուներ և անթոլոգիա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 946.
  5. https://www.womenofthehall.org/inductee/margaret-sanger/
  6. Cox, p 4; Steinem Gloria (1998-04-13)։ «Time's 100 Most Important People of the Century: Margaret Sanger»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին։ Վերցված է 2020-04-17 
  7. Buchanan, p 121
  8. Rosalind Rosenberg, Divided lives: American women in the twentieth century, p 82; Sanger, Autobiography, p 13.
  9. Cooper, James L.; Cooper, Sheila M. The Roots of American Feminist Thought. — Alvin and Bacon, 1973. — С. 219.
  10. Baker, p 23
  11. The selected papers, Vol 1, p 4
  12. The selected papers, Vol 1, pp 4-5
  13. Baker, pp 33-36
  14. Baker, p 33-38
  15. 15,0 15,1 15,2 Chesler, Ellen Woman of valor: Margaret Sanger and the birth control movement in America. — New York: Simon Schuster, 1992. — ISBN 0-671-60088-5
  16. Blanchard, Revolutionary sparks: freedom of expression in modern America , p 50. Baker, p 69. Coates p 49
  17. Kennedy, pp 1,22.
  18. Sanger, The selected papers of Margaret Sanger, Volume 1, p 70
    Galvin, Rachel. Margaret Sanger’s «Deeds of Terrible Virtue» Archived 2010-12-29 at the Wayback Machine. Humanities, National Endowment for the Humanities, September/October 1998, Volume 19/Number 5
  19. Engelman, Peter C, «Margaret Sanger», article in Encyclopedia of leadership, Volume 4, George R. Goethals, et al (Eds), SAGE, 2004, p 1382
    Engelman cites facsimile edited by Alex Baskin, Woman Rebel, New York: Archives of Social History, 1976. Facsimile of original.
  20. McCann 2010 pp 750-1
  21. Engelman p 34; Rosenbaum, p 252
  22. ««Безнравственность»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-16-ին։ Վերցված է 2012-02-17 
  23. Selected Papers, vol 1, p 199
    Baker, p 115
  24. Engelman, p 101
  25. 25,0 25,1 Cox, p 65
  26. Engelman, pp 101-3
  27. McCann 2010, p 751
  28. Cox, p 76
  29. Chesler, pp 182, 186
  30. Cohen, p 64
  31. Freedman, Estelle B., The essential feminist reader, Random House Digital, Inc., 2007 p 211.
  32. What it is, How it works, What it will do", The Proceedings of the First American Birth Control Conference, Nov 11,12 1921, pp 207-8
    The Birth Control Review, Vol V. Num 12, December 1921, Margaret Sanger (Ed), p 18.
    Sanger, Pivot of Civilization, 2001 reprint edited by Michael W. Perry, p 409
    These principles were adopted at the first meeting of the ABCL in late 1921
  33. Baker, p 196
  34. Baker, pp 196—197
    The Selected Papers, Vol 2, p 54
  35. Chesler, pp 277, 293, 558
    Harr, John Ensor; Johnson, Peter J. The Rockefeller Century: Three Generations of America's Greatest Family. — New York: Charles Scribner and Sons, 1988. — С. 191, 461—62. — crucial, anonymous Rockefeller grants to the Clinical Research Bureau and support for population control
  36. Cohen, pp 64-5
  37. Baker, p 275
    Katō, Shidzue, Facing two ways: the story of my life, Stanford University Press, 1984, p xxviii
    D’Itri, Patricia Ward, Cross currents in the international women’s movement, 1848—1948, Popular Press, 1999pp 163—167
  38. 38,0 38,1 Sanger, Margaret Margaret Sanger, An Autobiography. — New York: W. Norton & Company, 1938. — С. 361, 366—7.
  39. McCann (1994), pp 177-8
    «MSPP > About > Birth Control Organizations > Birth Control Clinical Research Bureau»։ Nyu.edu։ 2005-10-18։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-02-ին։ Վերցված է 2009-10-07 
  40. Sanger, Margaret The Autobiography of Margaret Sanger. — Courier Dover Publications, 2004. — С. 366. — ISBN 0486434923
  41. Baker p 161
    Cohen, p 63
  42. NYU Margaret Sanger Papers Project «National Committee on Federal Legislation on Birth Control»
  43. 43,0 43,1 «Biographical Note», Smith College, Margaret Sangers Papers
  44. Rose, Melody, Abortion: a documentary and reference guide, ABC-CLIO, 2008, p 29
  45. NYU Margaret Sanger Papers Project «Birth Control Council of America»
  46. The Margaret Sanger Papers (2010 [last update])։ «MSPP > About > Birth Control Organizations > PPFA»։ nyu.edu։ Արխիվացված օրիգինալից 2012-06-16-ին։ Վերցված է 2011-10-17 
  47. Chesler, p 393 NYU
  48. Ford, Lynne E., Encyclopedia of women and American politics, p 406
    Esser-Stuart, Joan E., «Margaret Higgins Sanger», in Encyclopedia of social welfare history in North America, Herrick, John and Stuart, Paul (Eds), SAGE, 2005 p 323
  49. Engelman, Peter, «McCormick, Katharine Dexter», in Encyclopedia of Birth Control, Vern L. Bullough (Ed.), ABC-CLIO, 2001, pp 170-1
    Marc A. Fritz, Leon Speroff, Clinical Gynecologic Endocrinology and Infertility, Lippincott Williams & Wilkins, 2010, pp 959—960
  50. Baker, p 307
  51. «Choices of the Heart: The Margaret Sanger Story (1995)»։ IMDb։ 1995-03-08։ Վերցված է 2009-07-29 ]
  52. Нью-Йоркском Университете
  53. Smith College collection web site
  54. Friends of the Library Newsletter
  55. Kayton, Bruce Radical Walking Tours of New York City. — New York: Seven Stories Press, 2003. — С. 111. — ISBN 1583225544
  56. «National Historic Landmark Program»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2012-02-17 
  57. «Rockefeller 3d Wins Sanger Award»։ New York Times։ Վերցված է 2011-02-14 
    «Planned Parenthood Salutes Visionary Leaders in the Fight for Reproductive Freedom.» Press release in Business Wire 29 Mar. 2003: 5006. General OneFile. Web. 11 Feb. 2011.
    Lozano Juan (2009-03-27)։ «Clinton champions women's rights worldwide»։ Houston Chronicle։ Վերցված է 2011-02-14 
  58. Robert G. Marshall; Donovan, Chuck Blessed Are the Barren: The Social Policy of Planned Parenthood. — Fort Collins, CO: Ignatius Press, 1991. — ISBN 0898703530; ISBN 978-0-89870-353-5
  59. «Minority Anti-Abortion Movement Gains Steam»։ NPR։ 2007-09-24։ Արխիվացված օրիգինալից 2012-06-16-ին։ Վերցված է 2009-01-17 
  60. Cox, p 55
  61. 61,0 61,1 Chesler, pp 13-14
  62. Chesler
    Kennedy, p 127
  63. Engelman, p. 132.
  64. 64,0 64,1 Porter, N. S.; Bothne N.; Leonard, J. Public Policy Issues Research Trends / Evans, S. J.. — Nova Science, 2008. — С. 126. — ISBN 9781600218736
  65. 65,0 65,1 «The Sanger-Hitler Equation», Margaret Sanger Papers Project Newsletter, #32, Winter 2002/3. New York University Department of History
  66. Sanger, Pivot, p. 181; quoted in Charles Valenza: «Was Margaret Sanger a Racist?» Family Planning Perspectives, January-February 1985, p. 44.
  67. 67,0 67,1 Kevles Daniel J. (1985)։ In the Name of Eugenics: Genetics and the Uses of Human Heredity։ University of California Press։ էջեր 90–96։ ISBN 0-520-05763-5 
  68. «The Public Papers of Margaret Sanger: Web Edition»։ nyu.edu։ Վերցված է մարտի 11, 2016 
  69. «People & Events: Eugenics and Birth Control»։ PBS։ Վերցված է օգոստոսի 6, 2015 
  70. Sanger, M. «Birth Control and Racial Betterment», Birth Control Review, Feb. 1919, pp. 11—12, Online Archived 2015-09-06 at the Wayback Machine.
  71. Franks, A. Margaret Sanger's eugenic legacy: the control of female fertility. — 1971. — С. 49. — ISBN 978-0-7864-2011-7
  72. Freedman, E. B. The essential feminist reader. — Modern Library, 2007. — С. 211.
  73. Stoddard Lothrop (1920)։ The Rising Tide of Color Against White World-Supremacy։ Charles Scribner's Sons։ ISBN 1539888339 
  74. Sanger, M. «The Pivot of Civilization», 1922
  75. Sanger, «A Plan For Peace», Birth Control Review, April 1932, p. 106. Online
  76. Lader Lawrence (1955)։ The Margaret Sanger Story and the Fight for Birth Control։ Doubleday։ ASIN B000GP4KVY 
  77. Baker, p 200
  78. Sanger, Birth Control Review, April 1933, p. 85-105. Online Archived 2013-04-25 at the Wayback Machine.
  79. Hajo, p. 85
  80. Hajo, p. 85
    From Planned Parenthood: «The Truth about Margaret Sanger»։ Planned Parenthood Federation of America։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-13-ին։ Վերցված է 2012-02-17  :
  81. Engelman, p 175
    Birth Control Federation of America, The Margaret Sanger Papers Project
    Birth Control or Race Control? Sanger and the Negro Project(անգլ.) // Margaret Sanger Papers Project Newsletter : journal. — Margaret Sanger Papers Project, 2002. — № 28.
  82. «Smear n Fear», New York University, History Department, Margaret Sanger Papers Project, 2010, [1] br/>Birth Control or Race Control? Sanger and the Negro Project(անգլ.) // Margaret Sanger Papers Project Newsletter : journal. — Margaret Sanger Papers Project, 2002. — № 28.
  83. «Woman and the New Race», V. The Wickedness of Creating Large Families
  84. Lader Lawrence (1995)։ A Private Matter: RU486 and the Abortion Crisis։ Prometheus Books։ ISBN 9781573920124 
  85. Sanger Margaret (1931)։ My Fight for Birth Control։ Farrar & Rinehart։ ASIN B0045FG280 
  86. «Woman and the New Race», X. Contraceptives or Abortion?
  87. Sanger Margaret (1938)։ An Autobiography։ W. W. Norton։ OCLC 00700090 
  88. At this time several other prominent advocates for birth control, such as Lawrence Lader, Frederick J. Taussig, and William J. Robinson, saw contraception and abortion as being inextricably linked, and were calling for legalization of abortion. See Lader Lawrence (1995)։ A Private Matter: RU486 and the Abortion Crisis։ Prometheus Books։ էջեր 36–39։ ISBN 9781573920124 ; Taussig Frederick J. (1936)։ Abortion, Spontaneous and Induced: Medical and Social Aspects։ C. V. Mosby։ OCLC 00400798 ; and Robinson William J. (1931)։ Doctor Robinson and Saint Peter: How Dr. Robinson Entered the Heavenly Gates and Became St. Peter's Assistant։ Eugenics Publishing Company։ ASIN B000R7V5XW .
  89. Koblitz Ann Hibner (2014)։ Sex and Herbs and Birth Control: Women and Fertility Control Through the Ages։ Kovalevskaia Fund։ ISBN 9780989665506 
  90. Coates, p 48
    Hoolihan, Christopher (2004), An Annotated Catalogue of the Edward C. Atwater Collection of American Popular Medicine and Health Reform, Vol 2 (M-Z), University Rochester Press, p 299
  91. ««Birth Control Review», Margaret Sanger Papers Project, NYU»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-08-ին։ Վերցված է 2012-02-17 

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]