Ջոն Ռիդ
| Ջոն Ռիդ John Reed | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հոկտեմբերի 22, 1887[1][2][3][…] |
| Ծննդավայր | Պորտլենդ[4][5] |
| Մահացել է | հոկտեմբերի 17, 1920[4][1] (32 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[4][5] |
| Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն[6] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | աթեիզմ |
| Կրթություն | Հարվարդի համալսարան և Morristown-Beard School? |
| Երկեր | Տասը օր, որ ցնցեցին աշխարհը և Insurgent Mexico? |
| Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, գրող, սցենարիստ, արհմիութենական գործիչ, communist և հեղինակ |
| Ամուսին | Լուիզ Բրայանտ |
| Ծնողներ | մայր՝ Margaret Green Reed? |
| Կուսակցություն | Ամերիկայի կոմունսիտական-բանվորական կուսակցություն և Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն |
| Ստորագրություն | |
Ջոն Ռիդ (անգլ.՝ John Reed, հոկտեմբերի 22, 1887[1][2][3][…], Պորտլենդ[4][5] - հոկտեմբերի 17, 1920[4][1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[4][5]), ամերիկացի գրող, հրապարակախոս, սոցիալիստական շարժման գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Հարվարդի համալսարանը (1910)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռիդը ռազմաճակատային թղթակից էր նախ՝ Արևմտյան Եվրոպայում, ապա՝ 1915 թվականից՝ Եվրոպայում։ 1917 թվականի օգոստոսին, որպես ռազմական թղթակից, եկել է Պետրոգրադում, մտերմացել բոլշևիկների հետ, ականատես եղել Ձմեռային պալատի գրավմանը, ներկա եղել սովետների 2-րդ համագումարին։
Բուռն կերպով սատարել է Հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1918 թվականին վերադառնալով ԱՄՆ, հարել է խորհրդային կուսակցության ձախ թևին։ 1919 թվականից դարձել է այդ կուսակցության անդամ, ընտրվել է 1919 թվականի ապրիլից հրատարակվող «New York Communist» նոր թերթի խմբագիր։ Նույն թվականի օգոստոս-սեպտեմբերին Ռիդը մասնակցել է Ամերիկայի կոմունիստական բանվորական կուսակցության կազմակերպմանը։
1919 թվականի հոկտեմբերին եկել է Մոսկվա, բազմիցս հանդիպել Լենինի հետ։ Ընտրվել է Կոմինտերնի գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել նրա 2-րդ կոնգրեսի աշխատանքներին։ Մահացել է տիֆից։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին Ռիդը հրատարակել է «Ապստամբած Մեքսիկան» գիրքը, որում դատապարտելով ԱՄՆ-ին Մեքսիկայի ներքին գործերին միջամտելու համար՝ պաշտպանել է մեքսիկական ժողովրդի հեղափոխական պայքարը։
1919 թվականի մարտին ԱՄՆ-ում հրատարակվել է Ռիդի «10 օր, որ ցնցեցին աշխարհը» գիրքը, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել և արժանացել Լենինի բարձր գնահատականին՝ նրա համար գրած առաջաբանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Babelio (ֆր.) — 2007.
- 1 2 3 4 5 6 Рид Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://fr.rbth.com/histoire/87541-etrangers-enterres-place-rouge
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 660)։ |
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1920 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կոմունիստներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի հեղափոխականներ
- Կոմունիստ ղեկավարներ
- Ամերիկացի աթեիստներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Տիֆից մահացածներ
