Լուիզա Բրայանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Բրայանթ
Ծնվել էդեկտեմբերի 5, 1885(1885-12-05)[1]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 6, 1936(1936-01-06)[1] (50 տարեկան)
Վախճանի վայրՍևր
ԳերեզմանԳոնարդների գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, գրող և սուֆրաժիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունՕրեգոնի համալսարան և Նևադայի համալսարան, Ռենո
Գրական ուղղություններՀարլեմյան Վերածնունդ
ԱնդամակցությունԼուռ պահապաններ և Ազգային կանանց կուսակցություն[2]
ԱմուսինՈւիլյամ Բուլլիտ, Ջոն Ռիդ և Պոլ Թրուլինգեր
 Louise Bryant Վիքիպահեստում

Լուիզա Բրայանթ (անգլ.՝ Louise Bryant, մկրտությամբ՝ Աննա- Լուիզա Մոեն, դեկտեմբերի 5, 1885(1885-12-05)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 6, 1936(1936-01-06)[1], Սևր), ամերիկացի կին գրող, լրագրող։

Սոցիալիստ և լրագրող Ջոն Ռիդի կինը, «Տասը օրեր, որոնք ցնցեցին աշխարհը» գրքի (1919 թվական) հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզայի հայրը ՝ իռլանդացի ներգաղթյալների հետնորդ Հյու Մոենը, պատանեկության տարիներին աշխատել է Փենսիլվանիայի ածխի հանքերում։ Լուիզան ստացել է խորթ հոր՝ երկաթգծի վագոնավար Շերիդան Բրայանթի ազգանունը, որը դաստիարակել է նրան։

Որոշ ժամանակ նա աշխատել է որպես ուսուցչուհի Ամերիկայի արևմուտքի տարբեր քաղաքներում, ապա տեղափոխվել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաք, որտեղ 1909 թվականին ամուսնացել է ատամնաբույժ Փոլ Տրուլինգերի հետ։

1915 թվականին Լուիզան ծանոթացել է լրագրող- սոցիալիստ Ջոն Ռիդի հետ, և միասին մեկնել են Նյու Յորք։ Այնտեղ նա դարձել է հայտնի լրագրող։

«Նա վայրի է, համարձակ և ուղղամիտ, իսկ նրա նրբագեղությունն ու սիրալիր տեսքը սփոփանք են աչքերի համար։ Ոգու և բանականության բոլոր արկածների սիրահար, ես որևէ մեկի մեջ չեմ գտել այդքան սառցե արհամարհանք կայունության և նստակեցության նկատմամբ...Այդ ոգեղեն վակուումում, այդ անպտուղ հողի վրա նա հասակ է առել (ինչպե՞ս . չեմ պատկերացնում) որպես նկարիչ, զվարթ, սանձարձակ անհատականություն, բանաստեղծ և հեղափոխական»,– գրել է Ջոն Ռիդը 1915 թվականին Բրայանթի մասին։

1916 թվականի նոյեմբերին Լուիզան և Ջոն Ռիդն ամուսնացել են։ 1917 թվականին միասին գնացել են Ռուսաստան, որտեղ էլ ականատես են եղել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության իրադարձություններին։

1918 թվականի փետրվարին ամերիկացի լրագրողները՝ Ռուսական հեղափոխության մասնակիցները, վերադարձել են ԱՄՆ, որտեղ ենթարկվել են քաղաքական հետապնդումների։

1919 թվականի փետրվարին Լուիզա Բրայանթը, Ջոն Ռիդը, Ալբերտ Ռիս Վիլյամսը և Բեսի Բիթը ցուցմունք են տվել ԱՄՆ Սենատի հակակոմունիստական հանձնաժողովի դեմ։ Այնուհետև Ջոն Ռիդը, հետո՝ Լուիզան նորից ուղևորվել են Ռուսաստան, որտեղ Ջոնը հանկարծակի հիվանդացել է տիֆով և սեպտեմբերին մահացել հենց կնոջ ձեռքերի վրա։

1920–1921 թվականներին Լուիզա Բրայանթը կրկին եկել է Խորհրդային Ռուսաստան, հանդիպել Վ.Ի.Լենինի հետ։ Իր՝ «Մոսկվայի հայելիները» գրքում ամփոփվել են Վ.Ի.Լենինի, Մ.Ի.Կալինինի, Ֆ.Է. Ձերժինսկու, Գ.Վ.Չիչերինի և այլ գործիչների մասին հիշողությունները։

Բրայանթի անունով հավաստագիրը՝ տրված Լենինի կողմից 1921 թվականի հունվարին, երաշխավորել է նրան որպես «ամերիկացի կոմունիստ, ընկեր Ջոն Ռիդի այրի»՝ չնայած նա այդ ժամանակ Կոմունիստական կուսակցության մեջ չէր, և Լենինի երաշխավորագիրը հիմնված էր նրա կոմունիստական գրականության և հասարակական գործունեության վրա[3]։

1922 թվականի սկզբին Փարիզում Լուիզան ծանոթացել է Ուիլյամ Բուլիթի հետ։ Վերադառնալով ԱՄՆ՝ սկսել է լրագրողի կարիերան, շուտով դարձել է առաջատար լրագրող։ 1924 թվականին ամուսնացել է Ուիլյամ Բուլիթի հետ, ով այցելել էր հեղափոխական Ռուսաստան՝ որպես ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական առաքելության անդամ։ Շուտով ծնվել է նրանց դուստրը՝ Աննան (1924—2007): Միասին տեղափոխվել են Փարիզ։ 1930 թվականին նրանք բաժանվել են։ Կատարվել է ամուսնալուծության գործընթաց, որը նախաձեռնել է Բուլիթը։

Լուիզա Բրայանթը տառապել է հարբեցողությամբ[3]։ Մահացել է Ֆրանսիայում 1936 թվականին՝ ծանր հիվանդությունից հետո։

Կինոմարմնավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հեղափոխության օրերին», խորհրդային ֆիլմ՝ նկարահանված 1958 թվականին։ Լուիզա Բրայանթի դերում՝ Գալինա Վոդյանիցկայա։
  • «Կարմիրները», ամերիկյան ֆիլմ՝ նկարահանված 1981 թվականին։ Լուիզա Բրայանթի դերում՝ Դայանա Քիթոն, Ջոն Ռիդի դերում՝ Ուորեն Բիթի, Յուջինա Օ՚ Նիլի դերում՝ Ջեք Նիկոլսոն։ Ֆիլմը ստացել է երեք «Օսկար»՝ ներառյալ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։
  • «Կարմիր զանգակները»։ Ֆիլմ 2. «Ես տեսել եմ նոր աշխարհի ծնունդը», Սերգեյ Բոնդարչուկի խորհրդային ֆիլմերից՝ նկարահանված 1982 թվականին։ Լուիզա Բրայանթի դերը խաղացել է Սիդնի Ռոմը: Ֆիլմը 1985 թվականին Հնդկաստանում ստացել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» մրցանակ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վեց կարմիր ամիսներ Ռուսաստանում» (1919 թվական)
  • «Հեքիաթներ պրոլետարական երեխաների համար» (1919 թվական)
  • «Մոսկվայի հայելիները» (1923 թվական)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Ռիդ
  • Ալբերտ Ռիս Վիլյամս
  • Բեսի Բիթ
  • Օվերմենի կոմիսիան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Online Biographical Dictionary of the Woman Suffrage Movement in the United States / T. Dublin, K. K. SklarAlexander Street Press.
  3. 3,0 3,1 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Բրայանթ» հոդվածին։