Գալինա Վոդյանիցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Վոդյանիցկայա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1918(1918-08-26)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինա
Մահացել էհուլիսի 13, 2007(2007-07-13) (88 տարեկան) կամ հունիսի 13, 2007(2007-06-13)[1] (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ
Commons-logo.svg Galina Vodyanitskaya Վիքիպահեստում

Գալինա Վոդյանիցկայա (ռուս.՝ Водяницкая, Галина Владимировна, օգոստոսի 26, 1918(1918-08-26), Խարկով, Ուկրաինա - հուլիսի 13, 2007(2007-07-13) կամ հունիսի 13, 2007(2007-06-13)[1], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի։ Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1918 թվականի օգոստոսի 26-ին, Խարկովում։ Հայտնի գիտնական-կենսաբաններ Վլադիմիր Վոդյանցիկու և Նինա Մորոզովա-Վոդյանցիկայայի դուստրն է։

1936-1939 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանում[2]։

1944 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դերասանական բաժինը։

«Զոյա» ֆիլմի հաջողությունից հետո, որտեղ Վոդյանիցկայան դեռ ուսանողուհի լինելով, խաղացել է կոմերիտուհի Զոյա Կոսմոդեմյանսկայայի դերը, նա եղել է Կաննի կինոփառատոնում խորհրդային առաջին պատվիրակության կազմում[3]։ Միխայիլ Կալատոզովը, որը եղել է Կաննում խորհրդային պատվիրակության ղեկավարը, կինոֆորումի արդյունքների մասին ԽՍՀՄ Կենտրոնական կոմիտեին տված իր հաշվետվությունում 1946 թվականի հոկտեմբերին դերասանուհու մասին գրել է. «Ի դեմս նրա օտարերկրացիներն առաջին անգամ տեսել են կենդանի խորհրդային «կինոաստղի», և դա դարձել է թեժ քննարկումների առարկա, իսկապես սենսացիա»[4]։

1946-1947 թվականներին եղել է Լենկոմ թատրոնի դերասանուհի։

1950-1951 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոնի դերասանուհի, դրանից հետո աշխատել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայում։

1964 թվականից եղել է արտասահմնայան ֆիլմերի` ռուսերենով կրկնօրինակման հնչյունային ռեժիսոր[2]։

Առաջին ամուսինը (1943-1946 թվականներին) կինոռեժիսոր Իլյա Ֆրեզն էր, երկրորդ ամուսինը` կինոռեժիսոր Ս. Վասիլևը, երրորդ ամուսինը կինոռեժիսոր Լեո Արնշտամն էր։

Գ. Վոդյանիցկայան մահացել է 2007 թվականի[5] հուլիսի 13-ին։ Թաղված է Մոսկվային Նովոդևիչյան գերեզմանատանը (№ 8 հատվածում)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1944 թվական` Զոյա` Զոյա Կոսմոդեմյանսկայա
  • 1956 թվական` Մեծ բլուրներ` Աննա
  • 1958 թվական` Հոկտեմբերի օրերին` ամերիկացի լրագրող Լուիզա Բրայանտ
  • 1964 թվական` Թեթև կյանք` դասավանդող
  • 1971 թվական` Լաուտարներ` գնչուհի Լյանկան ծեր ժամանակ

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1946 թվականին)` «Զոյա» ֆիլմում գլխավոր դերի կատարման համար (1944 թվականին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Водяницкая Галина Владимировна // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. 78. — 640 с.
  3. Алена КАТАШИНСКАЯ (2014-26-08)։ «Галина Водяницкая - та, которая блистала на Первом Каннском кинофестивале.»։ Комсомольская правда։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-19-ին։ Վերցված է 2015-19-05 
  4. Фомин, Валерий Первый триумф советского кино в Канне // Искусство кино. — 2003. — № 9.
  5. Прощание: Галина Водяницкая // Газета «СК-новости», №7 (237) от 5.07.2007 — стр. 17(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]