Զոյա (ֆիլմ, 1944)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոյա
ռուս.՝ Зоя
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1]
Թվական1944
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեո Արնշտամ[1]
Սցենարի հեղինակԼեո Արնշտամ և Բորիս Չիրսկով
ԴերակատարներԳալինա Վոդյանիցկայա
ՕպերատորԱլեքսանդր Շելենկով
ԵրաժշտությունԴմիտրի Շոստակովիչ
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ և Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն95 րոպե
 Zoya (film, 1944) Վիքիպահեստում

«Զոյա» (ռուս.՝ Зоя), ռեժիսոր Լեո Արնշթամի գեղարվեստական ֆիլմը[2], որ նկարահանվել է «Սոյուզդետֆիլմ» կինոստուդիայում 1944 թվականին (վերականգնվել է 1967 թվականին Գորկու անվան կինոստուդիայում)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է մոսկվացի մի աշակերտուհու՝ Զոյա Կոսմոդեմյանսկայայի կարճատև կյանքի մասին, որը Հայրենական մեծ պատերազմի սկզբում դարձել է պարտիզանուհի և դիվերսանտ ու մահապատժի ենթարկվել գերմանացիների կողմից 1941 թվականի նոյեմբերին Մոսկվայի մերձակայքում գտնվող Պետրիշչեվո գյուղում։ Իր սխրագործության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (հետմահու)։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտության հեղինակների և կատարողների միության մրցանակ՝ Բորիս Չիրսկովին լավագույն սցենարի համար, Կաննի առաջին միջազգային կինոփառատոնում (1946),
  • Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ Լեո Արնշթամին (ռեժիսոր), Գալինա Վոդյանիցկայային (գլխավոր դերակատար), Ալեքսանդր Շելենկովին (կինոօպերատոր), 1946 թվական։

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարձույթի առաջատար (1944, 3-րդ հորիզոնական), 21,87 մլն հանդիսատես,
  • Մարտական կադրերն ստեղծվել են Ալեքսանդր Պտուշկոյի տաղավարում,
  • Ալեքսեյ Բատալովը ֆիլմում կատարել է իր առաջին դերը կինոյում (Ալյոշա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0037482/
  2. Jay Leyda (1960). Kino: A History of the Russian and Soviet Film. George Allen & Unwin. էջ 379.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոյա (ֆիլմ, 1944)» հոդվածին։