Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն
Санкт-Петербургский академический театр комедии им. Н. П. Акимова
Eliseevs' House SPB 02.jpg
Կոմեդիայի թատրոնի շենքը
Տեսակթատրոն
ՏնօրենԵլենա Յաստրեբովա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվհոկտեմբերի 1, 1929
Անվանված էՆիկոլայ Ակիմով
ՃարտարապետGavriil Baranovsky?[1]
Կայքkomediaspb.ru
Theatre of Comedy named of Akimov Վիքիպահեստում

Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն (ռուս.՝ Санкт-Петербургский академический театр комедии им. Н. П. Акимова), դրամատիկական թատրոն, որը մեծ ճանաչում ստացավ և մեծապես զարգացավ Նիկոլայ Ակիմովի գլխավորությամբ։ Հիմնադրման պաշտոնական ամսաթիվն է 1929 թվականի հոկտեմբերի 1-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1904-1935[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառական Ելիսեևների տան երկրորդ հարկում տեղակայված թատերական դահլիճը, որը կառուցվել էր 1904 թվականին ճարտարապետ Գավրիիլ Բարանովսկու կողմից, միշտ գործում էր։ 1904 թվականից դահլիճը վարձակալությամբ էր տրվում տարբեր թատերախմբերի՝ մայրաքաղաքային «Նևայի ֆարսին», «Ժամանակակից թատրոնին», Վալենտինա Լինի կողմից ղեկավարվող թատերական ընկերությանը։

Միայն 1929 թվականին տարածքը տրամադրվեց դեռ 1925 թվականին ստեղծված Երգիծական թատրոնին, որը դրանից քիչ առաջ ստացել էր պետական կարգավիճակ։ Հոկտեմբերի 1-ին թատերախումբը՝ Դավիդ Գուտմանի ղեկավարությամբ, որի մեջ մտնում էր նաև Լեոնիդ Ուտյոսովի թեո-ջազը, խաղաց Վասիլի Շկվարկինի «Խաբեբա» պիեսի պրեմիերան։

1931 թվականին Երգիծական թատրոնը միավորեցին «Կոմեդիա»-ի թատրոնի հետ, որն ստեղծվել էր 1925 թվականին «Պասաժ» թատրոնի հիման վրա և ղեկավարվում էր Ստեփան Նադեժդինի կողմից։ «Կոմեդիայի» խաղացանկը կենտրոնացած էր Ելենա Գրանովսկայայի՝ քնարակատակերգական դերասանուհու վրա․ թատրոնում բեմադրվում էին հիմնականում կատակերգություններ, վոդևիլներ և այն ժամանակ հայտնի էստրադային ակնարկներ։ Գրանովսկայան, ում մշտական խաղընկերը Ալեքսանդր Արդին էր, փաստացի գլխավորեց և նոր թատրոնը, որը մի քանի տարիների ընթացքում վերանվանվեց Լենինգրադի երգիծանքի և կոմեդիայի թատրոնի[2]։ Նախկինի պես բեմադրվում էին վոդևիլներ և էստրադային ակնարկներ, ինչպես նաև Վալենտին Կատաևի, Վասիլի Շկվարկինի, Վլադիմիր Կիրշոնի առաջին խորհրդային կատակերգությունները։

1935 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին թատրոնը կորցրեց իր հանրաճանաչությունը։ Մշակույթի նախարարությունում որոշվեց «Լենինգրադի ամենավատ թատրոնի» ղեկավարումը հանձնարարել Նիկոլայ Ակիմովին, ով այդ ժամանակ հայտնի բեմանկարիչ էր, թեև միայն մեկ գեղարվեստական աշխատանք էր կատարել՝ Վախթանգովի անվան թատրոնի բեմադրած աղմուկ բարձրացրած ներկայացումը։ Պայմանավորված ժամկետի՝ մեկ տարվա ընթացքում Նիկոլայ Պավլովիչը համաձայնվեց թատրոնը կարգի բերել, հակառակ դեպքում այն կփակվեր։ Ոչ ոք չէր սպասում, որ ուղիղ մեկ տարի անց թատրոնը «կթնդա» ամբողջ Լենինգրադով։

Նիկոլայ Ակիմով[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի պաստառներից մեկի մոտ, Լենինգրադ, հոկտեմբերի 26, 1941 թ

Նիկոլայ Ակիմովը չէր վախենում փորձեր կատարելուց։ Նա ձևավորեց նոր թատերախումբ՝ առաջատար դերասանուհի Գրանովսկայայի մասնակցությամբ, հրաժարվեց Ուտյոսովի թեո-ջազի ծառայություններից, բերեց երիտասարդ դերասաններ, «Էքսպերիմենտ» թատերական ստուդիաի անդամներ (որն ինքն էր ղեկավարում մինչև փակվելը՝ 1934 թվականը)։ Ալեքսանդր Բենիամինովը, Լիդիա Սուխարևսկայան, Իրինա Զարուբինան, Սերգեյ Ֆիլիպովը, Բորիս Տենինը, Ելենա Յունգերը, Տատյանա Չոկոյը այն հրաշալի դերասանների խումբն էր, որ դարձան ոչ միայն Կոմեդիայի թատրոնի դեմքը, այլև ամբողջ թատերական Լենինգրադի հպարտությունը։

Միևնույն ժամանակ ձևավորվում էր համագործակցություն դրամատուրգ Եվգենի Շվարցի հետ․ «Ստվեր» և «Դրակոն» պիեսները, որոնք մտնում էին համաշխարհային դրամատուրգիայի գանձարանի մեջ, գրվեցին հատուկ ակիմովյան թատրոնի համար։ Թարգմանիչ և պոետ Միխայիլ Լոզինսկու հետ համագործակցությունը բացեց արտասահմանյան դասականների պիեսները․ բեմադրվեցին հրաշալի թարգմանությամբ պիեսներ՝ Լոպե դե Վեգայի «Շունը ծղոտների վրա» (ռուս.՝ Собака на сене) և «Վալենսիացի այրին», Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», Շերիդանի «Չարախոսության դպրոցը»։

«Կոմեդիա» բառը թատրոնի անվան մեջ այդ ժամանակ սկսեց գրվել մեծատառով․ ակիմովյան կ տառն այժմ էլ կարելի է գտնել թատրոնի ճակատային մասում։

Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական Մեծ պատերազմի առաջին տարվա ընթացքում Կոմեդիայի թատրոնը բաց մնաց․ ներկայացումները բեմադրվում էին Դրամատիկական մեծ թատրոնի շենքում, որը միակ վայրն էր, որ ուներ ապաստարաններ՝ ռմբակոծություններից։ Այնտեղ հանգրվանեց նաև թատերախումբն իրենց ընտանիքներով, ղեկավարներով և ինքը՝ Նիկոլայ Պավլովիչը։ 30 դերասան գնաց ռամաճակատ․․․ Միայն 1941 թվականի դեկտեմբերին Ակիմովը տարհանման թույլտվություն ստացավ։ Աշխաբադում պատերազմի տարիներին թատրոնը 16 պրեմիերա ունեցավ։

1949-1956[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին «արվեստում ֆորմալիզմի» և «արևմտամետության» համար Ակիմովը հեռացվեց թատրոնի ղեկավար պաշտոնից։ Դա մեծ անակնկալ էր թատրոնի համար․ հաճախելիությունը գրեթե զրո դարձավ, և թատրոնը կրկին փակման եզրին հայտնվեց։

Ակիմովը 1956-1968 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասված ռեժիսորը վերադարձավ 1956 թվականին՝ Ե․ Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացմամբ։ Ակիմովի հետ թատրոնում հայտնվեցին երիտասարդներ՝ նոր ակիմովցիներ՝ Վերա Կարպովան, Իննա Ուլյանովան, Վալերի Նիկիտենկոն, Բորիս Ուլիտինը, Լև Միլինդերը, Սվետլանա Կարպինսկայան, Օլգա Անտոնովան և այլք․ նրանք ոչ երկար թատրոնի համբավը տարածեցին Պետերբուրգում և ամբողջ Ռուսաստանում։ 1968 թվականի Մոսկվայի հյուրախաղերի ժամանակ ռեժիսորը մահացավ։

Ակիմովից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարվա ընթացքում՝ 1968-1970 թվականներին թատրոնում այնքան ղեկավար փոխվեց, որ թատերախումբն այդպես էլ չկարողացավ համակերպվել կորստի հետ։ 1970 թվականին թատերախումբը գլխավորեց Վադիմ Գոլիկովը։ Ռեժիսորի աչքի ընկնող աշխատանքներից էին՝ Ֆեոդոր Դոստոևսկու «Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները», Էմիլ Բրագինսկու և Էլդար Ռյազանովի «Գործընկերներ», Բեռնարդ Շոուի «Խնձորով լի սայլակը»։

1970 թվականին թատրոնն ստացավ ակադեմիական կոչում։

1977-1981 թվականներին Կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Պյոտր Ֆոմենկոն, ով մեծ հետք թողեց թատրոնի պատմության մեջ։ Նրա ներկայացումներից էին՝ Ալեքսեյ Արբուզովի «Այս գեղեցիկ հին տունը», Միխայիլ Ռոշչինի «Հին նոր տարին», Ալեքսանդր Տվարդովսկու «Տերկին-Տերկին»։

1981 թվականից հետո Ֆոմենկոյի հեռանալուց հետո նրա տեղն զբաղեցրեց Յուրի Աքսյոնովը, ով 20 տարի շարունակ աշխատել էր Գեորգի Տովստոնոգովի հետ Դրամատիկական մեծ թատրոնում։ Նրա օրոք թատրոն ընդունվեցին կատակերգակ դերասաններ Միխայիլ Սվետինը, Իգոր Դմիտրիևը, Ալեքսանդր Դեմյանենկոն, Անատոլի Ռավիկովիչը և Իրինա Մազուրկևիչը։

1989 թվականին թատրոնը սկսեց կոչվել «Լենինգրադի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն»։

1991-1995 թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր հայտնի կինոռեժիսոր Դմիտրի Աստրախանը։

Թատրոնն այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին թատրոնը գլխավորեց Տատյանա Կազակովան։ Նախկին թատրոնից՝ ակիմովյանից, ամբողջ Ռուսաստանով հայտնի, քիչ բան էր մնացել․ միայն ակիմովյան թատերախմբից մի քանի դերասաններ էին մնացել, ովքեր նրա ավանդույթի պահպանողներն էին և այժմ էլ ներկայացնում էին թատերախմբի գույնը։ Սակայն կյանքը շարունակվում է․ խաղացանկ մտան նոր անուններ․ «բարձր կատակերգության» ժանրի նկատմամբ բազմաբնույթ մոտեցումը (ինչպես ասում էր Նիկոլայ Պավլովիչը) ընկած է թատրոնի քաղաքականության հիմքում, ձևավորվում է նոր՝ վառ անհատականություններով հագեցած թատերախումբ։

2008 թվականի ամռանը Կոմեդիայի թատրոնի տարածքը փակեցին՝ հիմնովին վերանորոգելու համար՝ 60 տարվա ընթացքում առաջին անգամ։ Մեծ դահլիճի վերանորոգման ժամանակ, որն իրականացնում էր «Սպեցպրոեկտռեստավրացիա»-ն, բեմը զգալիորեն մեծացվեց և ձևափոխվեց։ Դահլիճի հատակի մակարդակը բարձրացվեց՝ ավելի լավ տեսանելիություն ապահովելու համար, փոխվեցին հանդիսատեսների աթոռները։ Վերանորոգումից հետո թատրոնը բացվեց 2009 թվականի մարտի 21-ին Եվգենի Շվարցի լեգենդար «Ստվեր» ներկայացմամբ[3]։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակիմովցիներ»՝ Ն․ Ակիմովի աստղային թատերախումբ

  • Օլգա Արոսևա (1946-1950)
  • Ալեքսանդր Բենիամինով (1941, 1946-1978)
  • Ալեքսեյ Բոնդի
  • Գենադի Վորոպաև
  • Էրաստ Գարին
  • Իրինա Գոշևա
  • Իրինա Զարուբինա (1935-1979)
  • Լև Կոլեսով
  • Լև Լեմկե (1962-1996)
  • Ժոզեֆ Լեցկի
  • Լև Միլինդեր (1954-2005)
  • Պավել Պանկով (1956-1964)
  • Պավել Սուխանով
  • Լիդիա Սուխարևսկայա
  • Վլադիմիր Թաթոսով (1947-1963 և 1999 թ-ից)
  • Գեորգի Տեյխ (1962-1968)
  • Բորիս Տենին
  • Նիկոլայ Տրոֆիմով (1946-1963)
  • Ելիզավետա Ուվարովա (1944-1977)
  • Իննա Ուլյանովա (1957-1963)
  • Սերգեյ Ֆիլիպով
  • Ելենա Յունգեր (1936-1999)
  • Ալեքսեյ Սավոստյանով
  • Նիկոլայ Վոլկով
  • Աննա Սերգեևա
  • Կիրա Գուրեցկայա
  • Իոսիֆ Խանզել
  • Վլադիմիր Ուսկով
  • Կոնստանտին Զլոբին
  • Օլգա Պորուդալինսկայա
  • Լյուդմիլա Լյուլկո
  • Եվգենի Ժարով
  • Եվգենիա Վոլկովա
  • Ալեքսեյ Վոլկով
  • Գլեբ Ֆլորինսկի
  • Տատյանա Իվանովնա
  • Լեոնիդ Լեոնիդով
  • Թամարա Սեզենևսկայա
  • Իվան Պոլյակով
  • Տատյանա Սուկովա
  • Օլեգ Կոնոնով
  • Կալերիա Զեմլեգլյադովա
  • Վլադիմիր Չոբուր
  • Նիկոլայ Խարիտոնով
  • Իսահակ Լուրիե

Ներկայիս թատերախումբ

  • Օլգա Անտոնովա (1937-ից մինչ այժմ)
  • Օլգա Վոլկովա (1968, 1970-1976)
  • Իրինա Գրիգորիևա (վերջին դերասանուհին, ում Ակիմովն ընդունեց թատերախումբ, 1968-ից մինչ այժմ)
  • Սվետլանա Կարպինսկայա
  • Վերա Կարպովա (1936-ից մինչ այժմ)
  • Լիլիան Մալկինա (1972-1980)
  • Վալերի Նիկիտենկո
  • Վիկտոր Սուխորուկով (1979-1983, 1995-2000)
  • Վլադիմիր Տրուխանով (1947-ից մինչ այժմ)
  • Բորիս Ուլիտին
  • Սերգեյ Դրեյդեն (1964-1980)
  • Մայա Տուպիկովա

Վադիմ Գոլիկովի թատերախումբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  2. Шнеер А. Я. Грановская, Елена Маврикиевна // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — Советская энциклопедия, 1961-1965. — Т. 2.
  3. Театр комедии откроется после реставрации 21 марта // Карповка.нет. - 15 марта 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]