Զոյա Կոսմոդեմյանսկայա
| Զոյա Կոսմոդեմյանսկայա | |
|---|---|
| Зоя Космодемьянская | |
| սեպտեմբերի 13, 1923[1][2] - նոյեմբերի 29, 1941[1][2] (18 տարեկան) | |
| Ծննդավայր | |
| Մահվան վայր | |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Soviet partisans? |
| Կոչում | Կարմիրբանակային |
| Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
| Պարգևներ | |

Զոյա Անատոլևնա Կոսմոդեմյանսկայա (ռուս.՝ Зоя Анатольевна Космодемьянская, սեպտեմբերի 13, 1923[1][2], Օսինո-Գայ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 1941[1][2], Պետրիշչևո (գյուղ, Ռուզսկի շրջան), Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պարտիզանուհի[3], Խորհրդային Միության հերոս (1942, հետմահու[4]), ՀամԼԿԵՄ անդամ (1938)։
Սովորել է Մոսկվայի 201-րդ դպրոցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նարո-Ֆոմինսկի շրջանում կոմերիտական պարտիզանների հետ անցել է ռազմաճակատի գիծը և հակառակորդի թիկունքում մարտական առաջադրանք կատարելիս բռնվել Պետրիշչևո գյուղի մոտ։ Կախաղան է հանվել 1941 թվականի նոյեմբերի 29-ին Նացիստական Գերմանիայի ներխուժող ստորաբաժանումների դեմ դիվերսիոն անհաջող գործողություններից հետո։
Խորհրդային շրջանում Կոսմոդեմյանսկայային են նվիրվել բազմաթիվ գրական գեղարվեստական գործեր, նրա անունով կոչվել փողոցներ, դպրոցներ։ 1942 թվականից թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Космодемьянская Зоя Анатольевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Pravda.ru Russian women heroes of the "Great Patriotic War" Արխիվացված 2009-06-09 Wayback Machine, a photo report
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза т. т. Гурьянову М. А., Космодемьянской З. А., Кузину И. Н., особо отличившимся в партизанской борьбы в тылу против немецких захватчиков» от 16 февраля 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — 10 марта (№ 7 (166)). — С. 1.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 610)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոյա Կոսմոդեմյանսկայա» հոդվածին։ |
| ||||||||||||
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 1941 մահեր
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային Միության հերոսներ
- Խորհրդային հետախույզներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Մահապատժի ենթարկված կանայք