Նարո-Ֆոմինսկ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Նարո-Ֆոմինսկ | |||||
| ռուս.՝ Наро-Фоминск | |||||
| |||||
| 55°23′00″N 36°44′00″E / 55.38333°N 36.73333°E | |||||
| Երկիր | |||||
| Ենթարկում | մարզային | ||||
| Մարզ | Մոսկվայի մարզ | ||||
| Շրջան | Նարո-Ֆոմինսկի շրջան | ||||
| Համայնք | Նարո-Ֆոմինսկի շրջան | ||||
| Քաղաքապետ | Անատոլի Շկուրկով | ||||
| Հիմնադրված է | 1840 թ. | ||||
| Առաջին հիշատակում | 1339 | ||||
| Մակերես | 22 կմ² | ||||
| ԲԾՄ | 180 մ | ||||
| Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||||
| Բնակչություն | ▼ 62 295 մարդ (2014) | ||||
| Կրոնական կազմ | ուղղափառություն | ||||
| Տեղաբնականուն | նարոֆոմինցի (ռուս.՝ нарофоми́нцы, нарофоми́нец) | ||||
| Ժամային գոտի | UTC+3 | ||||
| Հեռախոսային կոդ | +7 49634 | ||||
| Փոստային դասիչ | 143301, 143302, 143306, 143310 | ||||
| Պաշտոնական կայք | nfcity.ru | ||||
|
| |||||
Նարո-Ֆոմինսկ (ռուս.՝ Наро-Фоминск), քաղաք (1926 թվականից) Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում։ Նարո-Ֆոմինսկի շրջանի վարչական կենտրոնն է։ 2009 թ.-ի մայիսի 8-ից «Զինվորական փառքի քաղաք» է։
Տեղակայված է Նարա գետի ափին, Մոսկվայից 70 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումները Ֆոմինսկում ցույց են տվել, որ 12-րդ դարում այնտեղ գոյություն է ունեցել բնակավայր, որը եղել է Սմոլենսկի իշխանության կազմի մեջ մտնող Ֆոմինսկի իշխանության կենտրոնը։ Նարա գետի վրա Ֆոմինսկոյե գյուղն առաջին անգամ հիշատակվում է 1339 թ.-ին, Իվան Կալիտայի հոգևոր կտակում։ Ռուսաստանի 1812 թ.-ի Հայրենական պատերազմի ժամանակ Նապոլեոն I-ի 110 հազարանոց բանակը Մոսկվայից դեպի Սմոլենսկ նահանջելիս անցել է Ֆոմինսկոյե գյուղի միջով։ Գյուղի մասին հիշատակվում է նաև Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպում։ 1840 թ.-ին Ֆոմինսկոյե գյուղի հարևանությամբ տեղակայված Մալայա Նարա գյուղում բացվում է թղթի վերամշակման գործարան, որը հետագայում դառնում է քաղաք ձևավորող ձեռնարկություն։ 1864 թ.-ին մոսկովյան առևտրականներ Յակունչիկովները ձեռք են բերում այդ գործարանը, և այդ ժամանակվանից սկսած երկու գյուղերը սկսկում են անվանել միասին՝ Նարո-Ֆոմինսկ։
ԽՍՀՄ կազմում, 1918-1922 թվականներին եղել է համանուն ուեզդի կենտրոնը։ 1926 թ.-ի մարտի 15-ին Կենտրոնական գործկոմի որոշմամբ ստացել է քաղաքի կարգավիճակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1941 թ.-ի հոկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 26-ը գտնվել է ֆաշիստական օկուպացիոն զորքերի հսկողության տակ։ Դեկտեմբերի 26-ին խորհրդային 33-րդ բանակը՝ գեներալ Մ․ Եֆրեմովի գլխավորությամբ, ամբողջովին ազատագրել է քաղաքը։ Երկու ամիս տևած մարտերի արդյունքում ավերվել են 687 բնակելի շինություններ, ավերակների է ենթարկվել կտորի ֆաբրիկան։
Աղբյուրներ և արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի ադմինիստրացիայի պաշտոնական կայք Արխիվացված 2020-11-29 Wayback Machine
- Ուղղափառ եկեղեցիններ և տաճարներ Արխիվացված 2007-12-12 Wayback Machine
- Նարո-Ֆոմինսկի եկեղեցիներ
- Գեներալ-մայոր Սուրչենկոյի հիշողությունները
- Պատկեր․ խորհրդային զորքերը Նարո-Ֆոմինսկի համար մղվող մարտերում. 1941 թ. Արխիվացված 2021-06-12 Wayback Machine
- Բորովյան տրակտ(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարո-Ֆոմինսկ» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||

