Jump to content

Հույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրիացի փախստական աղջիկ՝ հուսադրող հայացքով

Հույս, լավատեսական հոգեվիճակ, հիմնված է դրական արդյունքների ակնկալիքի վրա՝ կապված մարդու կյանքում կամ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների և հանգամանքների հետ[1]։ Որպես բայ, այն սահմանվում է որպես՝ «վստահաբար ակնկալել» և «փափագել»[2]։

Հույսի հակադրություններից են ընկճվածությունը, հուսահատությունը և հուսաբեկությունը[3]։

Որպես մարդկային կյանքի խորը արմատավորված ասպեկտ, այն ընդգրկում է մի քանի հարթություններ, ինչպիսիք են հույսը, որը պահանջվում է յուրաքանչյուր գործողության մեջ գործնական դատողությունների համար, հույսի կրոնական առաքինությունը, հոգեբանական հույսը, հույսի իրավական կողմը և մշակութային և դիցաբանական մոտեցումը։

Հոգեբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հույսը՝ ընկած արկղի հատակին, մնաց։ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի այլաբանական նկարը, 1886 թվական

Հոգեբանության պրոֆեսոր Բարբարա Ֆրեդրիքսոնը պնդում է, որ հույսն ինքնին առաջանում է, երբ ճգնաժամ է առաջանում՝ մեր առջև բացելով ստեղծագործական նոր հնարավորություններ[4]։ Ֆրեդերիքսոնը պնդում է, որ երբ մեծ կարիք կա, գաղափարների անսովոր լայն շրջանակ է առաջ գալիս, ինչպես նաև այնպիսի դրական հույզեր, ինչպիսիք են՝ երջանկությունն ու ուրախությունը, քաջությունը և հզորացումը, որոնք բխում են անձի չորս տարբեր ոլորտներից՝ ճանաչողական, հոգեբանական, սոցիալական կամ ֆիզիկական[5]։ Հույս ունեցող մարդիկ «նման են այն փոքրիկ շարժիչին, որը կարող է, (որովհետև) նրանք անընդհատ ասում են իրենց. «ես կարծում եմ, որ կարող եմ, կարծում եմ, որ կարող եմ»[6]։ Այսպիսի դրական մտածողությունը պտուղ է տալիս, երբ այն հիմնված է իրատեսական լավատեսության, այլ ոչ թե դյուրահավատ «կեղծ հույսերի» վրա[7][8]։

Հոգեբան Չարլզ Ռիչարդ Սնայդերը «հույս»-ը կապեց նպատակի գոյության հետ՝ զուգորդված այդ նպատակին հասնելու վճռական պլանների հետ[9]։ Ալֆրեդ Ադլերը նմանապես քննարկել է մարդու հոգեբանության մեջ նպատակ փնտրելու կենտրոնականությունը[10], ինչպես նաև փիլիսոփայական մարդաբաններ, ինչպիսին Էռնստ Բլոխն է[11]։ Սնայդերը նաև ընդգծեց հույսի և մտավոր կամքի ուժի (կենսակայունություն)[12] միջև կապը, ինչպես նաև նպատակների իրատեսական ընկալման անհրաժեշտությունը (խնդիրների կողմնորոշում)[13]՝ պնդելով, որ հույսի և լավատեսության միջև տարբերությունն այն է, որ առաջինը կարող է թվալ ցանկալի մտածողություն, բայց երկրորդը ապահովում է բարելավված ապագայի համար գործնական ուղիներ գտնելու էներգիան[14]։ Դոնալդ Վիննիկոտը երեխայի հակասոցիալական վարքագիծը դիտում էր որպես օգնության կանչի արտահայտություն, հասարակության մեջ իշխանության տիրողների համար անգիտակցաբար երջանիկ ավարտի հույս՝ իր անմիջական ընտանիքում անհաջողություններից հետո[15]։ Ըստ օբյեկտային հարաբերությունների տեսության, վերլուծական փոխանցումը մասամբ պայմանավորված է նախորդ կոնֆլիկտների և տրավմաների հետ կրկին հաղթահարելու անգիտակցական կարիքով[16]։

Հույսի տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դրական հոգեբանության մասնագետ՝ Սնայդերը ուսումնասիրել է, թե ինչպես հույսը և ներողամտությունը կարող են ազդել կյանքի մի քանի ասպեկտների վրա, ինչպիսիք են՝ առողջությունը, աշխատանքը, կրթությունը և անձնային նշանակությունը։ Նա ենթադրեց, որ կան երեք հիմնական բաղադրիչներ, որոնք կազմում են հուսադրողական մտածողությունը[17]՝

  • Նպատակներ – Կյանքին մոտենալ նպատակաուղղված կերպով։
  • Ուղիներ – Գտնել նպատակներին հասնելու տարբեր ուղիներ։
  • Շարժառիթներ – Հավատալ, որ դուք կարող եք փոփոխություններ հրահրել և հասնել այս նպատակներին։
Հույս արտահայտող վարդ․Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում

Այլ կերպ ասած, հույսը սահմանվել է որպես ցանկալի նպատակներին հասնելու ուղիներ գտնելու և շարժառիթային մտածողության միջոցով ինքն իրեն դրդելու՝ այդ ճանապարհներով գնալու ընկալված կարողություն։

Սնայդերը պնդում է, որ այն անհատները, ովքեր ի վիճակի են գիտակցել այս երեք բաղադրիչները և հավատալ իրենց կարողություններին, հույս ունեցող մարդիկ են, ովքեր կարող են հաստատել հստակ նպատակներ, պատկերել բազմաթիվ գործունակ ուղիներ դեպի այդ նպատակները և համառել, նույնիսկ երբ խոչընդոտներ են հայտնվում իրենց ճանապարհին։

Սնայդերը առաջարկեց «հույսի սանդղակ», ըստ որի՝ նպատակին հասնելու մարդու վճռականությունը կախված է հույսի չափից։ Սնայդերը տարբերակում է մեծահասակների հույսի չափ և երեխաների հույսի չափ։ Մեծահասակների հույսի սանդղակը Սնայդերի կողմից պարունակում է 12 հարց․ 4 հարց չափում է «ուղիների մտածողությունը», 4 հարց չափում է «շարժառիթների մտածողությունը», իսկ մյուս 4-ը՝ պարզապես լրացուցիչ հարցեր են։ Յուրաքանչյուր ոք պատասխանում է յուրաքանչյուր հարցին՝ օգտագործելով 8 բալանոց սանդղակ[18]։ Ֆայբելը և Հեյլին հույսը չափում են՝ համատեղելով Սնայդերի հույսի սանդղակը իրենց սեփական հաջողության ընդհանրացված ակնկալիքի սանդղակի (անգլերեն՝ Generalized Expectancy for Success Scale, GESS) հույսը էմպիրիկորեն չափելու համար[19]։ Սնայդերը գտնում էր, որ հոգեթերապիան կարող է օգնել կենտրոնացնել ուշադրությունը սեփական նպատակների վրա՝ հիմնվելով դրանց հասնելու լուռ գիտելիքների վրա[20]։ Նմանապես, կա հույսի իրականության հեռանկար և ըմբռնում՝ տարբերակելով «Հույս չկա», «Կորած հույս», «Կեղծ հույս» և «Իրական հույս», որոնք տարբերվում են հեռանկարային և իրատեսական առումով[21]։

Հույս ունեցող Հեռանկար Ցանկալի Հանձնառու
Հույս ունեցող հեռակնար

Խեղաթյուրված րրականություն

Կեղծ հույս

Հույս ունեցող հեռակնար

Ճշգրիտ իրականություն

Իրական հույս

Սկեպտիկ Հույս չկա

Անհույս հեռանկար

Խեղաթյուրված րրականություն

Կորած հույս

Անհույս հեռանկար

Ճշգրիտ իրականություն

Անհույս Անօգնական Հանձնված
Իրականության ըմբռնում
Անտեղյակ

Խեղաթյուրված

Հերքված

Տեղյակ

Ճշգրիտ

Հաստատված

Ժամանակակից փիլիսոփա Ռիչարդ Ռոորտին հույսը հասկանում է ավելի շուտ որպես մետանառատիվ (անգլերեն՝ metanarrative), քան պարզապես նպատակ դնելը։ Մետանառատիվը, պատմություն է, որը ծառայում է որպես խոստում կամ պատճառ ավելի լավ ապագա ակնկալելու համար։ Ռոորտին՝ որպես պոստմոդեռնիստ, կարծում է, որ անցյալի մետա-պատմությունները, ներառյալ քրիստոնեական պատմությունը, ուտիլիտարիզմը և մարքսիզմը, ստեղծել են կեղծ հույսեր և այդ տեսությունը չի կարող սոցիալական հույս առաջարկել, և, որ այդ ազատական մարդը պետք է սովորի ապրել առանց սոցիալական հույսի կոնսենսուսային տեսության[22]։ Ռոորտին ասում է, որ նոր խոստման փաստաթուղթ է անհրաժեշտ, որպեսզի սոցիալական հույսը նորից գոյություն ունենա[23]։

Առողջապահության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական տեսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհամար մոդելներից, որոնք ուսումնասիրում են հույսի կարևորությունը մարդու կյանքում, երկու հիմնական տեսություններ զգալի ընդունվածություն են ձեռք բերել հոգեբանության ոլորտում։ Այս տեսություններից մեկը, որը առաջ է քաշել Չարլզ Ռ. Սնայդերը, նշում է, որ հույսը պետք է դիտարկել որպես ճանաչողական հմտություն, որը ցույց է տալիս մարդու կարողությունը՝ մնալ մոտիվացված՝ հասնելու կոնկրետ նպատակին[24]։ Այս մոդելը հուշում է, որ հույսը պահպանելու մարդու կարողությունը կախված է երկու տեսակի մտածողությունից՝ շարժառիթներ և ուղիներ փնտրելու մտածողությունից։ Շարժառիթային մտածողությունը վերաբերում է անձի իրենց նպատակներին հասնելու վճռականությանը՝ չնայած հնարավոր խոչընդոտներին, մինչդեռ ուղիներ փնտրելու մտածողությունը վերաբերում է այն ուղիներին, որոնց շնորհիվ մարդը հավատում է, որ կարող է հասնել այդ անձնական նպատակներին։

Սնայդերի տեսությունը հույսն օգտագործում է որպես մեխանիզմ, որն առավել հաճախ հանդիպում է հոգեթերապիայի մեջ։ Այս դեպքերում թերապևտը օգնում է այցելուներին հաղթահարել խոչընդոտները, որոնք խանգարում են հասնել իրենց նպատակներին։ Այնուհետև թերապևտը կօգնի այցելուին դնել իրատեսական և համապատասխան անձնական նպատակներ (այսինքն՝ «ես կգտնեմ մի բան, որը կլցնի ինձ խանդավառությամբ և կօգնի ինձ լավ զգալ իմ նկատմամբ») և կօգնի նրանց հույս ունենալ այս նպատակներին հասնելու իրենց կարողության վրա և կառաջարկի այդ ամենն իրագործելու ճիշտ ուղիները։

Մինչ Սնայդերի տեսությունը կենտրոնանում է հույսի վրա՝ որպես նպատակներին հասնելու անհատի մոտիվացիայի բացակայությունը հաղթահարելու մեխանիզմ, մյուս հիմնական տեսությունը, որը առաջարկել է Քեյ Հերթը, ավելի կոնկրետ վերաբերում է անհատի ապագա նպատակներին, քանի որ դրանք վերաբերում են հիվանդությունների հաղթահարման գործընթացներին[25]։ Հերթը հույսը դիտարկում է որպես «մոտիվացիոն և ճանաչողական հատկանիշ, որը տեսականորեն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար գործողություն սկսելու և պահպանելու համար»[26]։ Այս իրավիճակում իրատեսական և հասանելի նպատակներ դնելը ավելի դժվար է, քանի որ, ամենայն հավանականությամբ, անհատի ապագա առողջությունը անմիջական կերպով վերահսկված չէ։ Փոխարենը, Հերթը առաջարկում է, որ նպատակները պետք է վերաբերվեն նրան, թե ինչպես է անհատը պատրաստվում անձամբ վարվել այդ հիվանդությունների հետ. «հիվանդությանս ցավը թեթևացնելու համար խմելու փոխարեն կշրջապատեմ ինձ ընկերներով և ընտանիքով»[26]։

Թեև Սնայդերի մոդելի նպատակների բնույթը տարբերվում է Հերթի մոդելի նպատակներից, նրանք երկուսն էլ հույսը դիտարկում են որպես անձնական մոտիվացիան պահպանելու միջոց, որն ի վերջո կհանգեցնի լավատեսության ավելի մեծ զգացողության։

Հիմնական էմպիրիկ բացահայտումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույսը կամ ավելի կոնկրետ՝ անհատականացված հույսը համարվել է հիվանդությունից ապաքինման գործընթացի կարևորագույն մաս. այն մեծ հոգեբանական օգուտներ է բերում հիվանդներին՝ օգնելով նրանց ավելի արդյունավետ կերպով հաղթահարել իրենց հիվանդությունը[27]։ Օրինակ, հույսը մարդկանց դրդում է առողջ ապրելակերպ վարել ապաքինման համար, ինչպիսիք են՝ մրգեր և բանջարեղեն ուտելը, ծխելը թողնելը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը: Սա ոչ միայն օգնում է արագացնել հիվանդությունից հետո ապաքինման գործընթացը, այլ նաև օգնում է կանխել այդ հիվանդությունների առաջացումը[28]։ Հույսի բարձր մակարդակ ունեցող հիվանդների մոտ բարելավվում է կյանքին սպառնացող հիվանդությունների կանխատեսումը և բարելավվում է կյանքի որակը[29]։ Հավատը և ակնկալիքները, որոնք հույսի հիմնական տարրերն են, արգելափակում են ցավի զգացողությունը քրոնիկական հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ՝ ազատելով էնդորֆիններ և ընդօրինակելով մորֆինի ազդեցությունը։ Հետևաբար, այս գործընթացի միջոցով հավատը և ակնկալիքները կարող են օրգանիզմում ստեղծել մի նոր շղթայական ռեակցիա, որն ավելի հավանական է դարձնում քրոնիկական հիվանդություններից ապաքինվելը։ Այս շղթայական ռեակցիան հատկապես ակնհայտ է պլացեբոյի էֆեկտը ցուցադրող ուսումնասիրություններում, մի վիճակ, երբ հույսը միակ փոփոխական մեծությունն է, որն օգնում է հիվանդներին ապաքինվել[28]։

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիվանդությունից ապաքինման ժամանակ հույսի զգացումը պահպանելը օգտակար է։ Ապաքինման ժամանակ հուսահատության զգացումը շատ դեպքերում հանգեցրել է հիվանդի առողջության անբարենպաստ պայմանների (այսինքն՝ ապաքինման գործընթացից հետո դեպրեսիայի և տագնապային խանգարման զգացողություններ)[30]։ Բացի այդ, կոգնիտիվ (ճանաչողական) թերապիայից առաջ և ընթացքում ավելի մեծ հույս ունենալը հանգեցրել է պատերազմի վետերանների մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) հետ կապված դեպրեսիայի ախտանիշների նվազմանը[31]։ Պարզվել է նաև, որ հույսը կապված է սուբյեկտիվ առողջության ավելի դրական ընկալումների հետ։ Այնուամենայնիվ, հետազոտական ​​գրականության ակնարկները ցույց են տվել, որ հոգեկան առողջության այլ խանգարումների դեպքում հույսի և ախտանիշների ծանրության միջև կապն ավելի անորոշ է, օրինակ՝ շիզոֆրենիա ունեցող անձանց դեպքում[32]։

Հույսը հզոր պաշտպանիչ միջոց է քրոնիկական կամ կյանքին սպառնացող հիվանդությունների համար։ Նույնիսկ երբ բախվում է մահացու հիվանդության, մարդու հույսը կարող է օգտակար լինել ուրախություն կամ մխիթարություն գտնելու առումով։ Այն կարող է նախագծվել և հարմարեցվել կյանքի կոնկրետ նպատակներին համապատասխանելու համար, օրինակ՝ թոռների հետ հանդիպելը կամ երեխայի հարսանիքին մասնակցելը։ Հույսը կարող է մեզ գոյատևելու և սարսափելի հանգամանքները հաղթահարելու կարողություն տալ։ Երբ մենք բախվում ենք կյանքի հետընթացի, դժբախտ պատահարի կամ մեր կյանքի վերջին ամիսներին, հույսը կարող է մխիթարություն ապահովել՝ ծառայելով որպես կամուրջ մի փուլից մյուսը[33]։

Հույսի ընդգրկումը բուժման ծրագրերում կարող է օգուտ բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությանը։ Հույսը՝ որպես ավելի լավ բուժման մեխանիզմ, ուսումնասիրվել է ՀՏՍԽ-ի, խրոնիկ ֆիզիկական հիվանդության և մահացու հիվանդության համատեքստում՝ ի թիվս այլ խանգարումների և հիվանդությունների[31][32]։ Հոգեկան առողջության պրակտիկայում բժիշկները խորհուրդ են տվել կիրառել հույսի միջամտություններ՝ ի լրումն ավելի ստանդարտ կոգնիտիվ-վարքային թերապիաների[32]։ Ֆիզիկական հիվանդության աջակցության առումով, հետազոտությունը ցույց է տալիս, որ հույսը կարող է խթանել էնդորֆինների և էնկեֆալինների արտազատումը, որոնք երկուսն էլ օգնում են արգելափակել ցավը[28]։

Կան երկու հիմնական փաստարկներ, որոնք հիմնված են այն անհատների նկատմամբ դատողությունների վրա, ովքեր առաջարկում են հույսն օգտագործել ծանր հիվանդությունների բուժման համար։ Դրանցից առաջինն այն է, որ եթե բժիշկները չափազանց մեծ հույսեր ունեն, նրանք կարող են ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել հիվանդի նկատմամբ։ Բժիշկը որոշակի հույսեր է կապում, որ հիվանդը կարող է ապաքինվել։ Այսպիսով, դա ստիպում է նրանց փորձարկել այնպիսի մեթոդներ, որոնք ավելի թանկ են և կարող են ունենալ բազմաթիվ կողմնակի ազդեցություններ։ Բժիշկներից մեկը նշեց[34], որ ափսոսում է, որ հույսեր է կապել իր հիվանդի հետ, քանի որ դա հանգեցրեց ևս երեք տարվա տառապանքի, որին հիվանդը չէր ենթարկվի, եթե բժիշկը ընդուներ, որ ապաքինումն անհնար է։

Երկրորդ փաստարկը կապված է հույսի և ցանկության տարանջատման հետ։ Նրանք, ովքեր հույս ունեն, ակտիվորեն փորձում են ընտրել գործողությունների լավագույն ուղին` հաշվի առնելով խոչընդոտները։ Հետազոտությունը[28] ցույց է տվել, որ թեև «հույս» ունեցողներից շատերը ցանկություն են հայտնում և գործում պասիվ, նրանք կարծես թե ժխտում են իրենց իրական վիճակը։ Ժխտման մեջ լինելը և չափազանց մեծ հույս ունենալը կարող է բացասաբար ազդել և՛ հիվանդի, և՛ բժշկի վրա։

Առավելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ազդեցությունը, որը կարող է հույսը ունենալ հիվանդի ապաքինման վրա մեծապես աջակցվում է ինչպես էմպիրիկ հետազոտության, այնպես էլ տեսական մոտեցումների միջոցով։ Այնուամենայնիվ, գրականության ակնարկները նաև պնդում են, որ ավելի երկարատև և մեթոդաբանորեն հիմնավորված հետազոտություն է անհրաժեշտ՝ պարզելու համար, թե հույսի որ միջամտություններն են իրականում ամենաարդյունավետը և ինչ պայմաններում (այսինքն՝ քրոնիկ հիվանդություն ընդդեմ մահացու հիվանդության)[32]։

Մշակույթի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալացման առումով հույսը կենտրոնացած է տնտեսական և սոցիալական հզորացման վրա։

Կենտրոնանալով Ասիայի որոշ տարածքների վրա՝ հույսը աշխարհիկ կամ նյութապաշտական ​​ձև ստացավ՝ կապված տնտեսական աճի ձգտման հետ։ Հիմնական օրինակները Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունների վերելքն են, ինչը համապատասխանում է «Չինդիա» (անգլերեն՝ Chindia) հասկացությանը։ Երկրորդ հիմնական օրինակը զարգացող տնտեսություններում ժամանակակից ճարտարապետության կիրառման մակարդակի բարձրացումն է, ինչպիսիք են Շանհայի Համաշխարհային ֆինանսական կենտրոնի, Բուրջ Խալիֆայի և Թայբեյ 101-ի կառուցումը, ինչը գերակշռող հույս է ստեղծել ծագման երկրներում[35]։ Քաոսային միջավայրում հույսը հաղթահարվում է առանց մշակութային սահմանների։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական ծրագիրն աջակցում է փախստական ​​երեխաներին ստեղծագործական կրթության և հոգեսոցիալական աջակցության միջոցով[36]։ Հույսի սերմանման միջմշակութային այլ աջակցությունը ներառում է սննդի մշակույթը, փախստականներին տրավմայից հեռացնելը նրանց հարուստ մշակութային անցյալի մեջ ընկղմելու միջոցով[37]։

Հույսի իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույսը լայնորեն ճանաչվել է որպես մարդկային գոյության էական և անբաժանելի մաս, ոչ միայն տարբեր ծագում ունեցող փիլիսոփաների, այլ նաև ազգային և միջազգային դատարանների կողմից, հատկապես վերջին տասնամյակում։ Յուրաքանչյուր անհատի մեջ ծառայելով որպես էքզիստենցիալ տարր՝ հույսը տարբեր կերպ է դրսևորվում ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ոլորտներում։ Մինչ անցյալ դատական որոշումները հաճախ կենտրոնացած էին իրավական վեճերից և առօրյա կյանքից բխող հույսերի վրա, քննարկման ներկայիս գերակշռող թեման կենտրոնանում է բանտարկյալների ազատ արձակման հույսերի շուրջ[38]։

Ռիոֆրիոյի ուսումնասիրությունը խորանում է ոչ միայն հույսի իրավունքի կոնկրետ արտահայտությունների մեջ, այլ նաև հենց հուսալու իրավունքի մեջ՝ որպես համընդհանուր հասկացություն[39]։ Այս ուսումնասիրության մեջ նա կապեր է հաստատում առօրյա հույսերի վերաբերյալ բազմաթիվ իրավական դոկտրինների միջև, ինչպիսիք են՝ օրինական ակնկալիքների և հնարարավորությունների կորստի դոկտրինները։

Հիմնվելով ընդարձակ իրավագիտության վրա՝ բացահայտորեն մեջբերելով հույսի իրավունքը, միջազգային իրավական նախադեպերը, նշանավոր գիտնականների փիլիսոփայական ուսմունքները և որոշ աստվածաբանական փաստարկներ՝ Ռիոֆրիոն եզրակացնում է, որ հույսի չթվարկված իրավունքը ներառում է չորս հիմնական տարրեր[39]՝

  1. Ցանկություններ, ձգտումներ, ծրագրեր և համոզմունքներ ունենալու իրավունք՝ միաժամանակ խուսափելով անհատներին անօրինական կերպով հուսալքող գործողություններից, ինչպես, օրինակ, բարոյալքել զորքերը պատերազմի ժամանակ։
  2. Որոշակի կոնկրետ հնարավորությունների իրավունք՝ երբեմն համահունչ է ծրագրային սոցիալական իրավունքներին, բայց նաև ներառում է օրինական ակնկալիքների դոկտրինան։
  3. Հույսի իրականացման միջոցների իրավունք՝ ներառում է հույսը հիմնավորող միջոցներին վնասելու արգելքը, օրինակ՝ պարողի վերջույթները կամ նկարչի տեսիլքը։
  4. Որոշ հաստատված շանսերի իրավունք, որտեղ կարևոր դեր է խաղում շանսի կորստի դոկտրինը։

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փորագրություն, որտեղ պատկերված է Պանդորան, ով փորձում է փակել արկղը, որը բացել էր հետաքրքրությունից դրդված: Ձախ կողմում աշխարհի չարիքները փախչելիս ծաղրում են նրան: Փորագրությունը հիմնված է Ֆրեդերիկ Ստյուարտ Չըրչի նկարի վրա
Hope is the thing with feathers that perches in the soul and sings the tune without the words and never stops at all.

Գաղափարը, որ «Հույսը հավերժ է բխում»՝ հույսի դասական ակնարկ է, որը ներթափանցել է ժամանակակից լեզու Ալեքսանդր Փոփի «Էսսե մարդու մասին» աշխատությունից։ Այն ասում է. «հույսը հավերժ է բխում մարդու կրծքում, Մարդը երբեք չի լինում, բայց միշտ պետք է լինի երջանիկ»[41]։ Մեկ այլ հայտնի հղում է «Հույսը փետուրներով մի բան է», որը վերցված է Էմիլի Դիքինսոնի բանաստեղծությունից[42]։

Հույսը կարող է օգտագործվել որպես գեղարվեստական սյուժեի մեխանիզմ և հաճախ խթանող ուժ է դինամիկ կերպարների փոփոխության համար։ Արևմտյան հանրաճանաչ մշակույթի տարածված հղումը «Նոր հույս» ենթավերնագիրն է «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ տիեզերական օպերայի սկզբնական առաջին մասից (այժմ համարվում է IV դրվագ)[43]։ Ենթավերնագիրը նշում է, որ ֆիլմի շրջանակներում Լյուք Սքայուոքերը՝ գլխավոր հերոսներից մեկը, պետք է թույլ տա, որ ապագայում բարին ի վերջո հաղթի չարին։

Ծիծեռնակը հույսի խորհրդանիշ է եղել Եզոպոսի առակներում և բազմաթիվ այլ պատմական գրականության մեջ[44]։ Այն խորհրդանշում է հույսը, մասամբ այն պատճառով, որ այն առաջին թռչուններից է, որը հայտնվել է ձմռան վերջում և գարնան սկզբին[45]։ Հույսի այլ խորհրդանիշներից են խարիսխը[46] և աղավնին[47]։

Նիցշեն հույսի վերաբերյալ հակասական, բայց համահունչ տեսակետ էր առաջարկում.

... Zeus did not wish man, however much he might be tormented by the other evils, to fling away his life, but to go on letting himself be tormented again and again. Therefore he gives Man hope,—in reality it is the worst of all evils, because it prolongs the torments of Man.

Դիցաբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլպիսը (հույսի ոգին) հայտնվում է հին հունական դիցաբանության մեջ Զևսի և Պրոմեթևսի պատմությամբ։ Պրոմեթևսը կրակ էր գողացել Զևսից, որը վրդովեցրել էր գերագույն աստծուն։ Իր հերթին՝ Զևսը ստեղծեց մի արկղ, որը պարունակում էր աշխարհի բոլոր տեսակի չարիքները, որոնք անհայտ էին արկղի ստացողին։ Պանդորան բացեց այդ արկղը, թեև նրան զգուշացրել էին, որ չանի, և այսպես նա դուրս արձակեց բազմաթիվ վնասակար ոգիներ, որոնք ժանտախտներ, ախտեր և հիվանդություններ պատճառեցին մարդկությանը։ Ագահության, նախանձի, ատելության, անվստահության, վշտի, զայրույթի, վրեժի, ցանկասիրության և հուսահատության ոգիները ցրվել էին ամենուր՝ փնտրելով մարդկանց տանջելու համար։ Սակայն, արկղի ներսում կար նաև բաց չթողնված մի բուժիչ ոգի, որի անունը Հույս էր։ Հին ժամանակներից ի վեր մարդիկ գիտեին, որ հույսի ոգին ունի ուժ բուժելու տառապանքները և օգնում է նրանց հաղթահարել մեծ տառապանքների, հիվանդությունների, աղետների, կորուստների և ցավի ժամանակները, որոնք պատճառել էին չար ոգիները կամ այլ դեպքերը[49]։ Հեսիոդոսի «Աշխատանքներ և օրեր» էպիկական պոեմում հույսի անձնավորումը կոչվում է Էլպիս։

Սկանդինավյան դիցաբանությունը, այնուամենայնիվ, Հույսը (Vön) համարում էր Ֆենրիր գայլի[50] (գերմանա-սկանդինավյան դիցաբանության մեջ հսկայական գայլ՝ Լոկիի և Անգրբոդայի որդին) բերանից կաթացող թուքը. քաջության նրանց հայեցակարգը ընդգծում էր երջանիկ քաջությունը հույսի բացակայության մեջ[51]։

Հույսը աշխարհի հիմնական կրոնների մեծ մասի հիմնական գաղափարն է, որը հաճախ նշանակում է, որ «հույս ունեցողը» հավատում է, որ անհատը կամ հավաքական խումբը կհասնի դրախտի գաղափարին։ Կախված կրոնից՝ հույսը կարող է դիտվել որպես հոգևոր նվաճումների նախապայման և/կամ կողմնակի արդյունք։

Հուդդայականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական հանրագիտարանը նշում է «tiḳwah» (հայերեն՝ հույս, եբրայերեն՝ תקווה) և «seber»՝ որպես հույսի տերմիններ՝ ավելացնելով, որ «miḳweh» և «kislah» նշանակում են «վստահություն», իսկ «toḥelet» նշանակում է «ակնկալիք»[52]։

Քրիստոնեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդիկ «հրաշք ջուր» են լցնում Լուրդում, Ֆրանսիա

Հույսը քրիստոնեական կրոնի երեք աստվածաբանական առաքինություններից մեկն է[53]՝ հավատքի և սիրո կողքին[54]։ «Հույս» Աստվածաշնչում նշանակում է ապագա վարձատրության «ուժեղ և վստահ ակնկալիք» (տե՛ս Տիտոս 1.2): Ժամանակակից լեզվով հույսը նման է վստահության և վճռական ակնկալիքի»[55]։ Պողոս Առաքյալը պնդում էր, որ Քրիստոսը հույսի աղբյուր էր քրիստոնյաների համար. «Որովհետեւ մենք հույսով փրկվեցինք»[55] (տե՛ս Հռովմայեցիս 8.24):

Ըստ «Holman Bible Dictionary»-ի՝ հույսը «վստահելի ակնկալիք է... Աստծո առաջնորդությամբ բարենպաստ արդյունքի ակնկալիք»[56]։ «The Pilgrim's Progress»-ում Հույսն է, ով մխիթարում է քրիստոնյային Կասկածելի ամրոցում․ մինչդեռ, ընդհակառակը, Դանթեի դժոխքի մուտքի մոտ գրված էր «Ո՛վ մտնողներ, թողեք ձեր հույսը համայն» բառերը[57]։

Հինդուիզմի պատմական գրականության մեջ հույսը նշվում է որպես Pratidhi (հայերեն՝ ակնկալել, սանսկրիտ՝ प्रतिधी)[58], կամ Apêksh (հայերեն՝ հույս ունենալ, սանսկրիտ՝ अपेक्ष)[59][60]։ Այն քննարկվում է «կիրք» և «ցանկություն» հասկացությունների հետ։ Վեդայական փիլիսոփայության մեջ կարման կապված էր ծիսական զոհաբերությունների (yajna) հետ, հույսը և հաջողությունը կապված էին այդ ծեսերի ճիշտ կատարման հետ[61][62]։ Վիշնու Սմրիտիում հույսի, բարոյականության և աշխատանքի կերպարը ներկայացված է առաքինի մարդու տեսքով, ով հեծնում է կառքը և առաջնորդվում է իր հուսադրող մտքով դեպի իր բաղձալի ցանկությունները, առաջնորդվում է իր հինգ զգայարաններով, ով գնում է առաքինի ճանապարհներով և չի շեղվում այնպիսի սխալների պատճառով, ինչպիսիք են՝ ցասումը, ագահությունը և այլ արատները[63]։

Հետագա դարերում կարմայի հայեցակարգը հաղորդության ծեսերից փոխվեց իրական մարդկային գործողության, որը կերտում և ծառայում է հասարակությանը և մարդկային գոյությանը[61][62]. հույսը, համոզմունքների և դրդապատճառների կառուցվածքում, երկարաժամկետ կարմայական հասկացություն է։ Ըստ հինդուիստական ​​հավատքի՝ գործողություններն ունեն հետևանքներ, և թեև մարդու ջանքերն ու աշխատանքը մոտ ապագայում կարող են կամ չեն կարող պտուղ տալ, սակայն, դրանք կծառայեն լավին, որպես մարդու տքնաջան ջանքերի ուղի (կարմա), և թե ինչպես է մարդը գնում այդ ճանապարհով[64] և այդ ամենը վաղ թե ուշ կհանգեցնի երանության և մոկշայի[61][65][66]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hope | Define Hope at Dictionary.com». Dictionary.reference.com. 1992 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «Hope – Definition and More from the Free Merriam-Webster Dictionary». Merriam-webster.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. B. Kirkpatrick ed., Roget's Thesaurus (1995) pp. 852–3
  4. Fredrickson, Barbara L. (2009 թ․ մարտի 23). «Why Choose Hope?». Psychology Today. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. Fredrickson, Barbara L., et al. (2008). «Open Hearts Build Lives: Positive Emotions, Induced Through Loving-Kindness Meditation, Build Consequential Personal Resources» (PDF). Journal of Personality and Social Psychology, 95, pp. 1045–1062. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «Mental Health, Depression, Anxiety, Wellness, Family & Relationship Issues, Sexual Disorders & ADHD Medications». Mentalhelp.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. D. Goleman, Emotional Intelligence (1996) p. 88
  8. Roth, Leopold Helmut Otto (2021). «Factor structure of the "Top Ten" positive emotions of Barbara Fredrickson». Frontiers in Psychology. 12: 641804. doi:10.3389/fpsyg.2021.641804. PMC 8162787. PMID 34054647.
  9. «Breaking down Barack Obama's Psychology of Hope and how it may help you in trying times… – Wellness, Disease Prevention, And Stress Reduction Information». Mentalhelp.net. 2008 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. Eric Berne, What Do You Say After You Say Hello? (1974) p. 57–8
  11. Peter Berger, A Rumour of Angels (1973) p. 79
  12. Snyder, Charles D. The Psychology of Hope: You Can Get Here from There. New York: The Free Press, 1994, pp. 7–8
  13. D'Zurilla, Thomas J.; Nezu, Arthur M. (1999). Problem-solving Therapy: A Social Competence Approach to Clinical Intervention (անգլերեն). New York: Springer Publishing. ISBN 978-0-8261-1266-8.
  14. Snyder, Charles D. The Psychology of Hope: You Can Get Here from There. New York: The Free Press, 1994, pg. 19
  15. D. W. Winnicott, The Child, the Family, and the Outside World (1973) pp. 228–9
  16. P. Casement, Further Learning from the Patient (1990) p. 7
  17. «Hope Theory» (PDF). Teachingpsychology.files.wordpress.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  18. Snyder, C. R., Rand, K. L., & Sigmon, D. R. (2002). Hope Theory: A Member of the Positive Psychology Family. In C. R. Snyder & S. J. Lopez (Eds.), Handbook of positive psychology (pp. 257–276). New York: Oxford University Press.
  19. «Self-concept, Hope and Achievement: A look at the relationship between the individual self-concept, level of hope, and academic achievement». Missouriwestern.edu. 1997 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. Snyder, Charles D., The Psychology of Hope: You Can Get Here from There. New York: The Free Press, 1994, p. 10
  21. «Emotional Competency - Hope». www.emotionalcompetency.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  22. D. L. Hall, Richard Rorty (1994) p. 150 and p. 232
  23. Rorty, Richard. Philosophy and Social Hope. London: Penguin Books, 1999
  24. Snyder, C.R (1994). The Psychology of Hope. New York, NY: Free Press. ISBN 9780029297155.
  25. Weis, Robert; Speridakos, Elena (2011). «A Meta-Analysis of Hope Enhancement Strategies in Clinical and Community Setting». Psychology of Well-Being: Theory, Research and Practice. 1: 5. doi:10.1186/2211-1522-1-5.
  26. 26,0 26,1 Herth, K.A. (2000). «Enhancing hope in people with a first recurrence of cancer». Journal of Advanced Nursing. 32 (6): 1431–1441. doi:10.1046/j.1365-2648.2000.01619.x. PMID 11136411.
  27. Wiles, R.; Cott, C.; Gibson, B.E. (2008). «Hope, expectations, and recovery from illness: A narrative synthesis of qualitative research». Journal of Advanced Nursing. 64 (6): 564–573. doi:10.1111/j.1365-2648.2008.04815.x. PMID 19120569.
  28. 28,0 28,1 28,2 28,3 Enayati, Amanda. «How hope can help you heal». CNN. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  29. Simonik, T. «Reflections on hope and recovery». National Eating Disorder Information Centre. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  30. «How to Spot and Overcome Hopelessness in Recovery». New Hope Ranch. 2021 թ․ հուլիս. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  31. 31,0 31,1 Phillips, Suzanne (2012 թ․ օգոստոս). «Does Hope Really Make a Difference? Scientific Findings». PsychCentral. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 Schrank, Beate; Stanghellini, G; Slade, M (2008). «Hope in psychiatry: a review of the literature». Acta Psychiatrica Scandinavica (Submitted manuscript). 118 (6): 421–33. doi:10.1111/j.1600-0447.2008.01271.x. PMID 18851720. S2CID 205802998.
  33. Stern, Adam (2021 թ․ հուլիսի 16). «Hope: Why it matters». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  34. Jarrett, Christian. «Is it ethical to instill false hope?». Research Digest. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  35. Moïsi, Dominique. "The Culture of Hope." The Geopolitics of Emotion: How Cultures of Fear, Humiliation, and Hope Are Reshaping the World. New York: Doubleday, 2009. 30–55. Print.
  36. «Five stories of hope from Zaatari refugee camp - United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  37. Refugees, United Nations High Commissioner for. «Berlin refugee guides show off cultural riches from home». Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  38. «Graham v. Florida, 560 U.S. 48 (2010)». Justia Law (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 15-ին.
  39. 39,0 39,1 Riofrio, Juan Carlos (2023 թ․ հոկտեմբերի 1). «The Right To Hope: A New Perspective Of The Right To Have Expectations, Opportunities And Plans». Washington and Lee Journal of Civil Rights and Social Justice. 30 (1): 79. ISSN 1535-0843.
  40. «SparkNotes: Dickinson's Poetry: " 'Hope' is the thing with feathers—..."».
  41. Pope, Alexander (1811). An essay on man – Alexander Pope – Google Boeken. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  42. Dickinson, Emily. «Hope is the thing with feathers». Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  43. «"A New Hope" – Star Wars». IMDb.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  44. Christos A. Zafiropoulos (2001), Ethics in Aesop's Fables: The Augustana Collection, 978-9004118676, Brill Academic, page 61
  45. Hope B. Werness (2006), The Continuum Encyclopedia of Animal Symbolism in Art, 978-0826419132, page 395
  46. M. Ferber, A Dictionary of Literary Symbolism (2007) 'Anchor'
  47. J. Matthews, The Grail Tradition (2011) p. 67
  48. «Human, All Too Human (1878)». 2019 թ․ նոյեմբերի 23.
  49. Magaletta, Philip R., & Oliver, J.M (1999 թ․ ապրիլ). «The Hope Construct, Will, and Ways: Their Relations with Self-Efficacy, Optimism, and General Well-Being». Journal of Clinical Psychology. 55 (5): 539–551. doi:10.1002/(SICI)1097-4679(199905)55:5<539::AID-JCLP2>3.0.CO;2-G. PMID 10392785.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  50. Tom Shippey, J. R. R. Tolkien (2001) p. 153
  51. Tom Shippey, The Road to Middle-Earth (1992) p. 140–3
  52. Kohler, K., Guttmacher, A., Hope, Jewish Encyclopedia, accessed 16 February 2023
  53. "hope" A Dictionary of Phrase and Fable. Edited by Elizabeth Knowles. Oxford University Press, 2006. Oxford University Press.
  54. «Meaning of : Hope; Bible Definition». Bible-library.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  55. 55,0 55,1 «Hope | Bible.org – Worlds Largest Bible Study Site». Bible.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  56. «HOPE – Holman Bible Dictionary on». Studylight.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  57. Dante, Hell (1975) p. 85
  58. prati-dhi Sanskrit Lexicon, University of Koeln, Germany (2009), see page 666
  59. Apêksh Sanskrit Lexicon, University of Koeln, Germany (2009), see page 56
  60. apekSA Արխիվացված 2017-06-30 Wayback Machine Spoken Sanskrit-English dictionary Version 4.2, Germany (2008)
  61. 61,0 61,1 61,2 De John Romus (1995), Karma and Bhakti ways of Salvation: A Christological Perspective, Indian Journal of Theology, Volume 37, Issue 1, pages 1–14
  62. 62,0 62,1 De Smet, R. (1977), A Copernican Reversal: The Gītākāra's Reformulation of Karma, Philosophy East and West, 27(1), pages 53–63
  63. Maurice Bloomfield, The Mind as Wish-Car in the Veda, Journal of the American Oriental Society, Volume 39, pages 280–282
  64. David Krieger (1989), Salvation in the World – A Hindu-Christian Dialogue on Hope and Liberation, in Jerald Gort (Editor, Dialogue and Syncretism: An Interdisciplinary Approach), 0-8028-0501-9, see Chapter 14
  65. Jeffrey Wattles, The Concept of Karma in the Bhagawad Gita, Department of Philosophy, Wabash Center, Kent State University (2002)
  66. Bennett, Oliver (2011 թ․ մարտի 22). «The manufacture of hope: religion, eschatology and the culture of optimism». International Journal of Cultural Policy (անգլերեն). 17 (2): 115–130. doi:10.1080/10286632.2010.543462. ISSN 1028-6632. S2CID 11071239.

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Averill, James R. Rules of hope. Springer-Verlag, 1990.
  • Miceli, Maria and Cristiano Castelfranchi. "Hope: The Power of Wish and Possibility" in Theory Psychology. April 2010 vol. 20 no. 2 251–276.
  • Kierkegaard, Søren A. The Sickness Unto Death. Princeton University Press, 1995.
  • Snyder, C. R. Handbook of hope: theory, measures, & applications. Academic [Press], 2000.
  • Stout, Larry. Ideal Leadership: Time for a Change. Destiny Image, 2006
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հույս հոդվածին