Թայբեյ 101

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Տեղագրություն
Կառուցման ժամանակ
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ

Թայբեյ 101, երկնաքեր Թայվանի մայրաքաղաք Թայբեյում։ Գտնվելու վայրը` Չինաստան, շինարարություն` 1999-2003 թթ., ճարտարապետ ՝ C.Y.Lee և Partners, սեփականատեր՝ Taipei Financial Center Corp, կառուցապատողներ՝ KTRT Joint Venture Samsung Enginneering Construction, վերելակների քանակ՝ 61-ից ավելի, շենքի ներսի տարածք՝ 412500 մ/ք, հարկերի քանակը՝ 101:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայբեյ 101-ը երկնաքեր է, որը գտնվում է Թայվանի մայրաքաղաք Թայբեյում։ Երկնաքերն ունի 101 հարկ, բարձրությունը `509.2 մ, սայրի հետ միասին։ Ստորին հարկերում գտնվում են առևտրի կենտրոններ, վերին հարկերում` գրասենյակներ։ Թայբեյ 101-ն աշխարհի ամենաբարձր շինությունների շարքում 8-րդն է, իսկ Ասիայում` 5-րդը։ 2003-ից մինչեւ 2007 թ. եղել է մայրցամաքի ամենաբարձր շենքը։ Երկնաքերի շինարարությունը սկսվել է 1999 թ-ին, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2003 թ-ի նոյեմբերի 17-ին։ Երկնաքերի արժեքը կազմել է 1,7 մլրդ. $։ Այս երկնաքերում գտնվում են աշխարհի ամենաարագ վերելակները, որոնք շարժվում են 60.6 կմ/ժ արագությամբ։ 5-րդ հարկից մինչև 89-րդ հարկ կարելի է հասնել 39 վայրկյանում։ Ապակուց, պողպատից և ալյումինից այս շինությունը պահում են 380 բետոնե հիմք, որոնցից յուրաքանչյուրը մտնում է հողի տակ` 80 մ խորության վրա։ Փլուզման վտանգը մրրիկից և երկրաշարժից նվազեցնում է 660 տոննայանոց ճոճվող-գունդը, որը գտնվում է 87 և 91-րդ հարկերի մեջտեղում։ Կառուցողների խոսքով, աշտարակը կարող է դիմադրել այնպիսի հզոր երկրաշարժի, որն այդ տեղայնքում լինում է 2500 տարին մեկ։ Շինության սեփականատերը Թայբեյի ֆինանսների կորպորացիան է։ Շենքի անվանումն ի սկզբանե պետք է լիներ «Թայբեյի համազգային ֆինանսների կենտրոն»։ Շինությունը համարվում է Թայբեյի և ամբողջ Թայվանի գլխավոր ժամանակակից սինվոլներից մեկը։ Այն ունի 101 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկեր։ Նրա ճարտարապետական ոճը ընտրված է պոստմոդեռնիզմի ոգով, համեմված ժամանակակից ավանդույթներով և հին չինական ճարտարապետությամբ։ Բարձրահարկ առևտրի կենտրոնն իր մեջ պարունակում է հարյուրավոր խանութներ, ռեստորաններ և ակումբներ։

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ծրագրումը սկսվել է 1997 թվականին։ Շենքի բացման արարողությունը տեղի ունեցավ 2004 թ-ի Ամանորի երեկոյին։ Երկնաքերի կառուցումից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ 2 երկրաշարժ` 3.2 և 3.8 բալ ուժգնությամբ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրահատկություններ, կոնստրուկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայբեյ 101-ը նախատեսված է բնական պայմաններում օգտագործման համար, այսինքն կարող է դիմակայել այնպիսի բնական աղետների ինչպիսին են երկրաշարժերը և թայֆունները, որոնք բնորոշ են Հարավարևմտյան Ասիային։ Ինժեներների առջև դրվաց էր խնդիր` նախագծել այնպիսի երկնաքեր, որը կապահովի աշխատակիցների և՛ հարմարավետությունը, և՛ անվտանգությունը։ Շինությանը միաժամանակ ամրություն և նրբություն տալիս է շինարարության մեջ օգտագործված բարձրորակ պողպատը։ Շենքը պահում են 36 սյուներ, ներառյալ` 8 գլխավոր բետոնե սյուներ` 70 պասկալ ամրությամբ։ Նախագծման վերոհիշյալ առանձնահատկությունները, ինչպես նաև հիմքի ուժգնությունը, Թայբեյ 101-ը դարձնում են մարդկության կողմից ստեղծված ամենաամուր շինությունը։

Կոնստրուկցիայի կայունությունն իր փորձարկումն անցել է 2002 թ-ի մարտի 31-ին, երբ Թայբեյում տեղի ունեցավ 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի հետևանքով ավերվեց 2 վերամբարձ կռունկ` դեռևս շինարարության ժամանակ, որի հետևանքով մահացավ 5 մարդ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երկրաշարժը ոչ մի վնաս չի հասցրել և շինարարությունը վերսկսվեց։ Thornton-Tomasetti Engineers և Evergreen Consulting Engineering ֆիրմաները միասին մշակեցին, ստեղծեցին 600 տոննայանոց պողպատե ճոճվող գունդ, որը պահպանում է տատանումների իներցիան։ ՈՒժգին քամիների ժամանակ ճոճվող գունդը տատանվում է` պահելով շենքի հավասարակշռությունը։ Ճոճվող գունդը բաղկացած է 41 պողպատե թիթեղից` յուրաքանչյուրը 125 մմ հաստությամբ, որը միասին կազմում է 5.4 մ տրամագիծ։ Թայբեյ 101-ում կա ևս 2 գունդ, որոնք գտնվում են սայրի գագաթին` յուրաքանչյուրը 6 տոննա, դրանք նույնպես կանխում են տատանումները, մեղմացնում քամու հարվածները, որոնք ազդում են շենքի վերին հատվածի վրա։ Շենքը ծածկված է կրկնակի ապակեպատմամբ` կապտականաչ երանգով, որը պաշտպանում է ներսում գտնվողներին շոգից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Բարձրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարության ավարտից հետո Թայբեյը դարձավ համաշխարհային ռեկորդսմեն հետևյալ կատեգորիաներում`

  • Հողից մինչև ճարտարապետական բարձրագույն տարր – 509.2 մ -- Նախորդ ռեկորդսմեն - Պետրոնաս աշտարակ 452 մ
  • Հողից մինչև կտուր – 449.2 մ -- Նախորդ ռեկորդսմեն – ՈՒիլլիս-տաուեռ – 442 մ
  • Հողից մինչև վերին օգտագործվող հարկ – 439.2 մ -- Նախորդ ռեկորդսմեն – ՈՒիլլիս-տաուեռ – 412 մ
  • Ամենաարագընթաց վերելակներ - 60.6կմ/ժ
  • Հետհաշվարկի խոշորագույն ցուցանակ, որը միացնում են յուրաքանչյուր Ամանորին։

Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայբեյ 101-ը համախմբում է հին մոտիվներ և ավանդական չինական փիլիսոփայություն, ժամանակակից տեխնոլոգիաներով և մատերիալներով։ Թայբեյ 101-ը` ինչպես և բոլոր կառույցները, որոնք ունեն սայր, կրում են axis mundi սիմվոլիկա, այսինքն` երկրի առանցք, որտեղ հանդիպում են երկինքն ու երկիրը և համախմբում աշխարհի 4 մասերը (հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք)։ 101 հարկը խորհրդանշում է նոր ժամանակ` նոր դար, որը սկսվել էր շենքի շինության ժամանակ (100+1), և բոլոր նոր տարիները, որոնք գալիս են (1հունվար = 1-01) ։ Աշտարակի նախագիծը բաժանվում է 8 սեկցիայի, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 8 հարկից։ Չինական մշակույթում թիվ 8-ը ասոցացվում է բարգավաճման, հաջողության և բավականության հետ։ Աշտարակի կրկնվող հատվածները հիշեցնում են Ասիայի տարածաշրջանի ավանդական ճարտարապետական ռիթմի, որը կոչվում է Պագոդա (բուդհայականական կամ հինդուիստական պաշտամունքային կառույց)։ 4 սկավառակներ, որոնք գտնվում են շենքի 4 կողմերում` խորհրդանշում են մետաղադրամներ, ի նշան հարստության[1]։

Թայբեյ 101-ը առաջին շենքն է աշխարհում, որի բարձրությունն անցել է կես կիլոմետրը (500մ)։ Մինչև շինության ավարտը Թայվանի ամենաբարձր շենքը համարվել է Տանտեկս Սկայ Տաուեռը, որը գտնվել է Գաուսյունե քաղաքում, ունեցել է 347.5 մ բարձրություն` 85 հարկ։ Իսկ Թայբեյում ամենաբարձր շենքը համարվել է Շին Կոնի աշտարակը` 244.2 մ` 51 հարկ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի մուտքի վերին հատվածում գտնվում են 3 ոսկե մետաղադրամներ` հին չինական ոճով, որոնք համարվում են խորհրդանիշ, իսկ մեջտեղի անցքերը հիշեցնում են արաբական թվեր «101»։

Կլորավուն հատվածները, որոնք կազմում են շենքի դիզայնի հիմնական մասը, կառուցված են հին սիմվոլի հիման վրա, որը կոչվում է Ռուի։ Ռուին ասոցացվում է դրախտային ամպերի հետ, իսկ չինական մշակույթում այն խորհրդանշում է բժշկում և պաշտպանություն[3]։ Երկու զույգ կափույրներ, յուրաքանչյուրը 6 տոննա կշիռով«լողում են» վերևում։ Նրանք մեղմացնում են քամու ուժը աշտարակի վերին հատվածում։ Ամրապնդող սարքերի շնորհիվ կուտակված թրթռման էներգիան մարվում է ամպերի տակ գտնվող աղբյուրների համակարգով[4]։

Գիշերը Թայբեյ 101-ի սայրի հատվածը լուսավորվում է վառ դեղին գույնով, որը Թայբեյ 101-ին տալիս է հսկայական մոմի կամ ջահի տեսք։ Ամեն երեկո 18.00-ից 22.00 շենքն ամբողջությամբ լուսավորվում է 7 հիմնական գույներից մեկով. շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իրեն համապատասխան գույնը։

Օր Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Ուրբաթ Շաբաթ Կիրակի
Գույն

Գույները պատահական չեն ընտրված, դրանք խորհրդանշում են ծիածանը, որը ըստ չինացիների համարվում է իբրև կամուրջ երկնքի և երկրի միջև։ Թայբեյ 101-ի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ֆեն-Շույ-ը` փիլիսոփայական գիտություն, որի համաձայն շենքն ունի ՑԻ, այն է` պոզիտիվ էներգիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Самый высокий в мире небоскреб мог спровоцировать два недавних землетрясения». NEWSru. 3 декабря 2005. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  2. Observatory brochure, Floor 89, Taipei 101.(անգլ.)
  3. «Tuned Mass Dampeners» (PDF). Motioneering. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.(անգլ.)
  4. Тайбэй 101 — Дизайн. Архитектура дизайн интерьера квартиры. Статьи по дизайну интерьера квартиры. - Строительство и архитектура

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Ուիլիս աշտարակ
Աշխարհի ամենաբարձր շենքը տանիքի մակարդակի առումով
449,2 մ

2003 – 2008
Հաջորդող՝
Շանհայի Համաշխարհային Ֆինանսական Կենտրոն


Նախորդող՝
Պետրոնաս աշտարակ
Ճարտարապետական տարրերի առումով աշխարհի ամենաբարձր շենքը
509,2 մ

2003 – 2007
Հաջորդող՝
Բուրջ-Խալիֆա


Նախորդող՝
Պետրոնաս աշտարակ
Աշխարհի ամենաբարձր կառույցը
509,2 մ

2003 – 2007
Հաջորդող՝
Բուրջ-Խալիֆա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայբեյ 101» հոդվածին։