Հետաքրքրություն (զգացմունք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հետաքրքրություն, դրական գունազարդված հուզական գործընթաց[1] (ըստ Ալեքսեյ Լեոնտևի կարգաբանության՝ զգացմունք[2]), կապված հետաքրքրության առարկայի մասին ինչ-որ բան իմանալու հետ՝ նրա նկատմամբ բարձր ուշադրության պահանջով[3]։

Հետաքրքրիր է այն, ինչը իրենից ներկայացնում է անսպասելի ինչ-որ բան[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետքրքրության տակ հասկացվում է պահանջկոտ վերաբերմունք կամ մոտիվացիոն վիճակ, որը դրդում է ճանաչողական գործունեության։ Հետաքրքրությունը սերտորեն կապված է գիտելիքների ձևով իրականության մարդկային մակարդակով յուրացման հետ և զարգանում է հիմնականում ներքին պլանով։ Հետաքրքրության հիմքում ընկած է իրականության այս կամ այն ոլորտի ճանաչողական ներգրավումը (ցանկությունը)։ Աստիճանաբար կարող է վերաճել առարկայի նկատմամբ ակտիվ, գործուն վերաբերմունքի անհատական պահանջարկի: Հետաքրքրությունը նկարագրվում է բովանդակության հետաքրքրվածություն, առաջադրանքի մեջ ներգրավվածություն, գործունեության գործընթաց տերմիններով: Հետաքրքրությունը կարող է մեկնաբանվել որպես զարմանքին մոտ զգացմունքներից մեկը, հետաքրքրասիրություն[5]։

Առանձնացվում են հետաքրքրության հուզական և կամային կողմերը։ Հուզական կողմի տակ ենթադրվում է ինտելեկտուալ հույզը, կամային կողմի տակ՝ մտավոր դժվարությունների հաղթահարման ջանքերը[6]։

Սովորական մարդը հետաքրքրություն ավելի շատ է զգում, քան հուզական վիճակում գտնվող ցանկացած մեկը։ Կ․Է․ Իզարդը դասում է այն մարդու բազային հույզերի շարքին։ Նա նաև այն համարում է աշխատանքում մարդուն գլխավոր մոտիվացնողը և ստեղծագործական գործունեության կարևորագույն տարրը[1]։

Շատ մանրամասնորեն հետաքրքրության հիշողության և հետաքրքրի վրա կանգ է առնում Գոլոսովկերը իր «Առասպելի տրամաբանության» մեջ։ Հետաքրքրության հականիշ նա անվանում է ձանձրույթը, իսկ հետաքրքրության ձև՝ հետաքրքրասիրությունը։ Դրա հետ միասին հետաքրքրությունը հայտնաբերում է գաղտնիքը, օրինակ, երբ խոսում են «հետաքրքրիր վիճակի» մասին՝ հղիության իմաստով։ Փիլիսոփայական ստեղծագործությունները ուսումնասիրելով՝ Գոլոսովկերը նշում է, որ դրանք հազվադեպ են հետաքրքիր լինում, քանի որ երևակայություն չեն արթնացնում։ Դրանով հանդերձ՝ հետաքրքիրը միշտ եթերային է և ժամանակավոր, իսկ ակադեմիական միջավայրում այն ունի մակերեսայնության իմաստ՝ ռիսկային և նույնիսկ սկանդալային[7]։

Միմիկական դրսևորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրության միմիկական դրսևորում

Հետաքրքրության զգացմունքը կարող է դրսևորվել հետևյալ մեկ կամ մի քանի, որպես կանոն, կարճատև (մինչև 4-5 վայրկյան) միմիկական շարժումներով[8]:

  • ունքի թեթևակի բարձրացումով կամ իջեցումով
  • հայացքը դեպի օբյեկտը տեղափոխելով
  • բերանը թեթևակի բացելով կամ շրթունքները սեղմելով։

Մարդը կարող է հետաքրքրություն զգալ նաև այն բանից հետո, երբ այն դադարել է արտացոլվել նրա միմիկայի վրա, բայց միմիկական արտահայտության երկարատև բացակայությունը դիտվում է որպես հետաքրքրության մարման նշան[8]։

Ֆիզիոլոգիական դրսևորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար հետաքրքրության զգացումը ուղեկցվում է սրտի ռիթմի դանդաղեցմամբ, սակայն տևական և ինտենսիվ զգացմունքը առաջացնում է հակառակ ազդեցությունը[9]։

Հետաքրքրված մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրված մարդը զգում է հետաքրքրություն-գրգռում։ Դա գրավվածության, հմայվածության և հետաքրքրության զգացմունք է։ Այս զգացողությունն ունեցող անձը ցանկություն ունի ուսումնասիրել, միջամտել, նոր տեղեկատվություն իմանալով ընդլայնել փորձը և նորովի մոտենալ հետաքրքրություն առաջացնող օբյեկտին: Ինտենսիվ հետաքրքրության դեպքում մարդն իրեն ոգևորված և աշխույժ է զգում։ Հենց այս աշխուժացումը կապ է ապահովում ճանաչողական և շարժողական ակտիվության հետ։ Նույնիսկ հարաբերական շարժունակության դեպքում մարդը զգում է, որ «ապրում և գործում է»[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Изард, 2009, Характеристики эмоции интереса, էջ 105
  2. Леонтьев Алексей Николаевич. Потребности, мотивы и эмоции(ռուս.). — М.: МГУ, 1971.
  3. Կաղապար:Из КНЭ
  4. «Интересное» как категория культуры
  5. Большой психологический словарь, 2009, с. 247—248.
  6. Большой психологический словарь, 2009, с. 247.
  7. Логика мифа
  8. 8,0 8,1 Изард, 2009, Мимическое выражение интереса, էջ 113
  9. Изард, 2009, Физиологические проявления эмоции интереса, էջ 114
  10. Изард, 2009, Субъективное переживание интереса-возбуждения, էջ 115

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]