Էնդրյու Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Ջոնսոն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն, ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և National Union Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա, պետական գործիչ և դերձակ
Դավանանք քրիստոնեություն և քրիստոնեա
Ծննդյան օր դեկտեմբերի 29, 1808(1808-12-29)[1][2][3][…]
Ծննդավայր Ռոլի, ԱՄՆ[4]
Վախճանի օր հուլիսի 31, 1875(1875-07-31)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայր Elizabethton, Թենեսի, ԱՄՆ
Թաղված Andrew Johnson National Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Jacob Johnson?
Մայր Mary McDonough?[1]
Ամուսին Էլիզա Ջոնսոն
Զավակներ Martha Johnson Patterson?, Charles Johnson?[1], Mary Johnson?[1], Robert Johnson?[1] և Andrew "Frank" Johnson, Jr.?[1]
 
Ինքնագիր Изображение автографа

Էնդրյու Ջոնսոն (անգլ.՝ Andrew Johnson, դեկտեմբերի 29, 1808(1808-12-29)[1][2][3][…], Ռոլի, ԱՄՆ[4] - հուլիսի 31, 1875(1875-07-31)[1][2][3][…], Elizabethton, Թենեսի, ԱՄՆ), 1865-1869 թվականների Ամերիկայի Միացյալ Նահանգների 17-րդ նախագահ, սկզբում ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունը, 1864 թվականին ընտրվել է հանրապետական նախագահ Ա. Լինքոլնի փոխնախագահ (այդ ժամանակ այն ճյուղը, որը նրանք ներկայացնում էին, անվանափոխվեց «Ազգային միություն» անվան)։ Դառնալով Լինքոլնին հաջորդողը՝ Ջոնսոնը, չնայած Ալյասկայի գնմանը, կորցրեց իր ժողովրդականությունը և նրան հակառակ ԱՄՆ-ի սենատը իպիչմենթի գործ հարուցեց։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հյուսիսային Կարոլինայում։ Հայրը՝ Ջոնսոն Ջեյքոբը, եղել է աղքատ հողատեր, բայց հարգված էր Ռոլիում և ընտրվեց ոստիկան։ Նրա մահից հետո ընտանիքը պահում էր մայրը և աշխատում էր որպես լվացարարուհի։ Նա տվեց իր որդուն դերձակի ենթավարպետ Ջեյմս Սելբիին, որտեղ Ջոնսոնը սովորեց գրագիտություն։ Հետագայում, որպես նախագահ, Ջոնսոնը ինքն էր կարում իր վերնահագուստը, նրա մասնագիտությունը հետո ծաղրանկարիչ Թոմաստ Նաստը օգտագործել է իր ծաղրանկարներում։ Տեղափոխվելով Գրենվիլլ, Թենեսի, որտեղ նա բացում է արհեստանոց և ամուսնանում կոշկակար Էլզ Մակարդլի դստեր հետ (հետաքրքիր է, որ նրա ամուսնությունը գրանցել է դատավոր Մորդեկայ Լինքոլնը՝ ապագա նախագահի հորեղբայրը)։ Կնոջ նախաձեռնությամբ Ջոնսոնը սովորել է և ակտիվ զբաղվել է ինքնակրթությամբ։ Ջոնսոնը հաջողությամբ զարգացրել է դերձակի բիզնեսը և կարող էր զբաղվել իր ներդրումներով, հաճախ էր կարդում և այցելում տեղական քոլեջներ, որտեղ մասնակցում էր բանավեճերի։ Գրենվիլում Ջոնսոնը ընդունվել է որպես վիգ, իսկ հետո՝ որպես դեմոկրատական և Ջեքսոնի ջերմ երկրպագու։ 1933 թվականին իր նահանգի պետական օրենսդիր ժողովի անդամ, 1843-1853 թվականներին՝ կոնգրեսի անդամ, 1853-1857 թվականներին՝ Թենեսիի նահանգապետ, իսկ հետո՝ սենատոր։ 1861 թվականին՝ մինչ Քաղաքացիական պատերազմի սկսելը, Ջոնսոնը միակ հարավային սենատորն էր, որը մնալով իր պաշտոնում, անձեռնմխելի կանգնած էր միության հետ։ 1861 թվականի փետրվարի 5-ին իր ելույթով տպավորում է բոլորին, որի ժամանակ, թեպետ լինելով ծայրահեղ դեմոկրատ, ճնշում գործադրեց անջատողականների վրա։ Նույն թվականի ապրիլին նա դարձավ Կրիտենդեն Ջոնսոնի բանաձևի առաջին ստեղծողներից մեկը, որում հաստատվեց, որ Խորհուրդը վարում է պատերազմը հանուն միացյալ երկրի, ոչ թե հանուն ստրկատիրության վերացման։

Պատերազմի սկզբին Ջոնսոնը վերադարձավ հայրենիք և 1862 թվականի գարնանը նշանակվեց Թենեսիի ռազմական նահանգապետ՝ ստանալով բրիգադի գեներալի կոչում։ 1864 թվականին ընտրվել է Միության փոխնախագահ, այդ պաշտոնն ստացել է 1865 թվականի մարտի 4-ին։ Որպես փոխնախագահ երդման ընդունման ժամանակ Ջոնսոնը հարբած էր և արտասանում է անմիտ ճառ, որտեղ գովաբանում է իր «ժողովրդական» ծագումը և նույնիսկ բացասական է արձագանքում Ռուսաստանի ինքնակալության մասին, որը, նրա կարծիքով, ամերիկյան դեմոկրատիայի հակապատկերն էր։ Լինքոլնի պնդմամբ նա լքել է գահակալության արարողությունը։ Լինքոլնի սպանությունից (1865 թվականի ապրիլի 12-ին) ոչ ավելի, քան մեկ ամիս անց Ջոնսոնը դարձավ նախագահ (1865—1869): Դավադիրները ծրագրել էին մինչև Լինկոլնի մահափորձից հետո սպանել նաև Ջոնսոնին և պետքարտուղար Ուիլյամ Սյուարդին, բայց նրանց հաջողում է միայն վերջինիս թեթև վնասվածք հասցնել։

Անհաջող կառավարում, ինպիչմենթի փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես նախագահ Ջոնսոնը խզեց հարաբերություններն իր կուսակցության հետ։ Նա արգելք դրեց Կոնգրեսում գրեթե միաձայն ընտրված օրինագծին, որով միավորվում էին Միավորման հարավային նահանգները, ինչպես նաև սևամորթների քաղաքացիական հավասարությանը։ Կոնֆլիկտին ներգրավվեցին նաև նախարարները։ Նախագահը հեռացրեց ռազմական նախարար Ստենթոնին, բայց Սենատը նրա հեռացման պատճառները համարեց ոչ հարգալից, և Ստենթոնը նորից դարձավ ռազմական նախարարության ղեկավարը։ Այնուհետև Ջոնսոնը ժամանակավորապես նշանակեց գեներալ Թոմասին ռազմական նախարար և Ստենթոնին հրամայեց հանձնել նրա մոտ գտնվող ամբողջ հանրային սեփականությունը։ Ստենթոնը հրաժարվեց կատարել նրա հրամանը, Սենատը նորից նրա հեռացումը ճանաչեց սխալ։ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց և մեծամասնության քվեներով՝ 126 ձայնն ընդդեմ 47-ի, դատական գործ սկսեցին նախագահի դեմ և իմպիչմենթի գործընթաց։ ԱՄՆ Սենատի երկու երրորդը կողմ չեղավ, ինչը անհրաժեշտ էր մեղադրական գործ սկսելու համար (1868 թվականի մարտ)։

Ջոնսոնի նախագահության ժամանակ ԱՄՆ-ը Ռուսական կայսրությունից գնեց Ալյասկա տարածքը (1867). այդ ձեռքբերման նշանակությունը ժամանակակիցների կողմից թերահավատությամբ ընդունվեց։

1874 թվականին Ջոնսոնը նորից ընտրվեց Թենեսի նահանգի սենատոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Savage, «Life and public services of And. J.» (Նյու Յորք, 1865),
  • Moor, «Speeches of And. J.» (Բոստոն, 1865),
  • Foster, «Life and speeches of And. J.» (Ֆիլադելֆիա, 1866),
  • «Impeachment and trial of Andrew J.» (Ֆիլադելֆիա, 1868)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Ջոնսոն» հոդվածին։