Արժույթի նշան
Արժույթի նշան կամ խորհրդանշան, տառ, կցագիր, հիերոգլիֆ, վանկ, հատուկ նշան կամ խորհրդանշան, գրաֆեմաների և գրաֆիկական պարզ կրճատումների և հապավումների այլ տարատեսակներ, ինչպես նաև դրանց համադրություններ, որոնք օգտագործվում են դրամական միավորների նշանակումների կամ ստեղնաշարի միջոցով դրանց արագ մուտքագրման համար։ Արժութային նշան կարող է հանդիսանալ ամբողջական բառ։ Ինչպես նաև, «արժույթի նշանը» (անգլ.՝ Currency sign) յունիկոդ ստանդարտի կոնկրետ գրաֆեմայի անվանում է (¤), որը երբեմն օգտագործվում է որպես նման սիմվոլների ամբողջ խմբի խորհրդանիշ։
Արժույթի նշանը տպագրական նշանների խմբի անվանում է Յունիկոդ ստանդարտում, որ տեղակայված է 20A0-20CF տարածքում և ներառում է որոշ արժույթների նշաններ։ Այդ նշանների հետ միասին, որոնք մի քանի պատճառներով տեղափոխվել են ստանդարտների այլ խումբ, ձևավորում են արժույթների նշանների կատեգորիան, որում ներառվել են 53 գրաֆեմաներ՝ ըստ թողարկման 8֊րդ տարբերակի[1]՝ չնայած իրականում գոյություն ունեցող արժույթների նշաններն ավելի շատ են։
Հաճախ արժույթների նշանները յուրահատուկ են, նույն նշանը ծառայում է մի քանի արժույթներ ներկայացնելու համար։ Միաժամանակ, մի քանի դրամական միավորներ չունեն հատուկ խորհրդանիշներ, և դրանց համար օգտագործվում են պարզ կրճատումներ։ Անհրաժեշտ է նշել, որ կարճ գրելաձևերով տարբերակները կարող են տարբեր լինել՝ կախված լեզվից և երկրից։ Այլ կերպ ասած, արժույթի նշանները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պահանջվում է այս կամ այն դրամական միավորի կոնկրետ նույնականացում։ Դրանց օգտագործման հիմնական շրջանը ոչ մասնագիտացված տեքստերն են։ Հատուկ տեքստերում խորհուրդ է տրվում օգտագործել ISO 4217 ստանդարտի եռատառ կոդեր[2]։
Արժույթների նշանների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժույթի նշանը նախ և առաջ առանձին գրաֆեմաներ են, որ ստեղծվում են կիրիլիցայի կամ լատինիցայի հիման վրա։ Դրանցից որոշները ի հայտ են եկել 17֊18֊րդ դարերում՝ գրի էվոլյուցիայի և տարբեր արժույթների կրճատ գրման արդյունքում։ Այդպիսի նշաններ են, օրինակ, դոլարի և ֆունտի նշանները, ինչպես նաև 17֊19֊րդ դարերի ռուբլու նշանը։ Նշանների մեկ այլ խումբ ի հայտ է եկել 20֊րդ դարի վերջին֊19֊րդ դարի սզկզբին՝ կառավարության լիազորված անդամների որոշմամբ։ Այդպիսի նշաններին են պատկանում, օրինակ եվրոն, հայկական դրամը, հնդկական ռուպին։
Արժույթների նշաններին են պատկանում նաև անունների կրճատ գրման այլ տարբերակներ․
- կցագիր (օրինակ՝ ₶ — լիվր տուրնուա, ₠ — էկյու, ₢ — կրուզեյրո)
- հիերոգլիֆներ (օրինակ՝ 元, 圆 կամ 圓՝ յուան, 円՝ իեն)
- կրճատում (օրինակ՝ ₧՝ պետեսա, դեն․՝ դենար, դին.՝ դինար, ռ․՝ ռուբլի)
- հապավում (օրինակ՝ DM՝ գերմանական նշան, RM՝ Մալայզիայի ռինգիտ)
- վերը նշվածերի համադրություն (օրինակ՝ ₤m՝ Մալթայի լիրա, Z$՝ Զիմբաբվեի դոլլար)
Երբեմն (օրինակ՝ Excel, Lotus, Gnumeric էլեկտրոնային աղյուսակներում[3]) որպես նշան օգտագործվում է եռատառ կոդ (USD՝ ամերիկյան դոլար, RUB՝ ռուսական ռուբլի)։ Այլ աղբյուրներում կարելի է հանդիպել պետության երկտառ կոդի և արժութային նշանի համադրությանը (US$՝ ամերիկյան դոլար, TT՝ Տրինիդադ և Տոբագոյի դոլար, HK$՝ Հոնկոնգի դոլար)։
Նշաններ եզակի և հոգնակի թվերի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ արժույթներ ունեն տարբեր կրճատումներ եզակի և հոգնակի թվերի համար։ Այդպիսիք են, օրինակ, լոտին և լիլանգենին։ Հոգնակի թվում դրանք դառնում են համապատասխանաբար մալոտի և էմալանգենի։ Նման այլ նշաններ ներկայացված են ստորև․
Պետություն | Անվանումը հայերենով | Անվանումը անգլերենով | Նշանը եզակի թվի համար |
Նշանը հոգնակի թվի համար | ||
---|---|---|---|---|---|---|
Եզ․ թիվ | Հոգ․ թիվ | Եզ․ թիվ | Հոգ․ թիվ | |||
Աֆղանստան | Աֆղանի | Աֆղանիներ | Afghani | Afghani | Af | Afs |
Նեպալ | Ռուպիա | Ռուպիաներ | Rupee | Rupees | Re | Rs |
Իսպանիա | Պեսետա | Պեսետաներ | իսպ.՝ Peseta | իսպ.՝ Pesetas | Pta | Ptas |
Քենիա | Շիլինգ | Շիլինգներ | Shilling | Shillings | KSh | KShs |
Լեսոթո | Լոտի | Մալոտի | Loti | Maloti | L | M |
Էսվատինի | Լիլիանգենի | Էմիլանգենի | Lilangeni | Emalangeni | L | E |
-
1 pta
-
25 ptas
Օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միանշանակ և բազմանշանակ խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ արժույթների նշանները լայնորեն կիրառվում են թղթադրամների և մետաղադրամների վրա, թերթում գործնական և անձնական հաղորդակցության մեջ, գովազդում, գնապիտակների վրա՝ դրանք այնուամենայնիվ միանշանակ չեն։ Սա հատկապես վերաբերում է դոլարի նշանին ($), որը գործնականում կարող է խորհրդանշել մի քանի տասնյակ արժույթներ։ Դրա համար ըստ անհրաժեշտության օգտագործվում են ISO 4217 ստանդարտի եռատառ հապավումներ։
Խորհրդանիշ | Յունիկոդ[4] | |
---|---|---|
Գրաֆեմա | Դիրք | |
Արժույթի խորհրդանիշ | ¤ | 00A4 |
Դոլարի խորհրդանիշ | $ () | 0024 |
Իեն/Յուան֊ի խորհրդանիշ | ¥ (Ұ)[5] | 00A5 |
Ռիալի խորհրդանիշ | ريال) ﷼) | FDFC |
Հնդկական ռուպիի խորհրդանիշ | ₨ (Rs или Rp)[6] | 20A8 |
Ֆլորինայի խորհրդանիշ | ƒ | 0192 |
Ֆրանկի խորհրդանիշ | ₣ (F, Fr)[7] | 20A3 |
Ֆունտի խորհրդանիշ | £ (₤) | 00A3 (20A4) |
Յուանի հիերոգլիֆ | 圓 | 5713 |
Ցանկացած արժույթի նշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկացած արժույթի նշանն իրենից ներկայացնում է շրջան, որից իրար նկատմամբ 90° աստիճանի տակ դուրս են գալիս չորս ճառագայթներ (¤)՝ կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ այս կամ այն համակարգչային տառատեսակներում հասանելի չէ կամ բացակայում է կոնկրետ արժույթի նշանը։ Օրինակ՝ 2,50 ¤֊ը հասկանում ենք որպես երկուս ու կես ինչ֊որ դրամական միավոր, որը կարելի է որոշել միայն համատեքստից ելնելով։ Նշանը առաջին անգամ օգտագործվել է 1972 թվականին ISO 646֊ում։
Նշանների օգտագործումը թվերի առաջ և հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը սահմանում է հետևյալ կանոնները.
Լատինական Ամերիկայում և անգլալեզու երկրներում նշանն առավել հաճախ օգտագործվում է թվանշանից առաջ (օրինակ՝ $50, £50), իսկ եվրոպական երկրների մեծամասնությունում, Ասիայում և Աֆրիկայում՝ թվանշանից հետո (50 р., 50 zł)։ Ֆրանսիայում և պորտուգալախոս երկրներում նշանը կարող է բաժանել հիմնական և տասնորդական մասերը (2$50 կամ 2₣50)։ Այս ավանդույթը պահպանվել է նաև ազգային արժույթները համավրոպականի վերածեուց հետո։ Անգլալեզու երկրներում դոլարի նշանը գրվում է թվից առաջ ($10), իսկ ցենտինը՝ հետո (10¢)։ Երբեմն նշանը գրվում է ցուցչային տեսքով։ Այդպիսի ժամանակակից արժույթներ են, օրինակ, վիետնամական դոնգը (2₫)։ Այս տարբերակը հաճախ օգտագործվում է նաև դիզայներական նպատակներով։
Նշանների օգնագործումը բաժանման նպատակով
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել հաճախ տասնորդական մասը բաժանելու համար օգտագործվում է կետ կամ ստորակտ։ Սակայն բաժանորդի դեր կարող են տանել նաև այլ նշաններ․ արաբական երկրներում օգտագործվում է մոմայե, անգլերեն գրականության մեջ հանդիպում է ինտերպունկտ (կետ տողի մեջտեղում), Իսպանիայում այդ նպատակին է ծառայում երկու կետը, Ֆրանսիայում և պորտուգալախոս երկրներում՝ արժույթի նշանը։ Տանզանիայում, Սիերա Լեոնեում և որոշ այլ երկրներում՝ կոտորակի նշանը (/)։ Վերջինս հատուկ է նաև Անգլիայի դրամական համակարգին[8]։ Գրվածքի այս ձևը նաև բնորոշ է եղել Անգլիայի փողային համակարգին հաշվման տասնորդական համակարգի ընդունումից առաջ[9]։
Ստորակետ | Կետ | Վերջակետ | Մոմայե | Միջնակետ | Ապաթարց | Արժույթի նշան |
Գիծ | Կոտորակ | Ցուցիչ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
U+002C | U+002E | U+003A | U+066B | U+00B7 | U+0027 | — | U+2010 | U+002F (U+2044) | — |
2,50 | 2.50 | 2:50 | ٢٫٥٠ | 2·50 | 2’50 | 2₣50 | 2-50 | 2/50 | 250 (250) |
-- |
Արժույթի նշանի տեղակայումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզու | Օրինակ | Լեզու | Օրինակ | Լեզու | Օրինակ | Լեզու | Օրինակ |
---|---|---|---|---|---|---|---|
Ալբաներեն | 3,14 € | Անգլերեն | €3.14 | Հայերեն | 3,14 € | Բուլղարերեն | 3,14 € |
Վալերեն | €3.14 | Հունգարերեն | 3,14 € | Հունարեն | 3,14 €[10], € 3.14[11] | Վրացերեն | 3,14 € |
Իռլանդերեն | €3.14 | Իսպաներեն | 3,14 € | Իտալերեն | 3,14 € | Կատալոներեն | 3,14 € |
Կոռներեն | €3.14 | Լատվերեն | 3,14 € | Լիտվերեն | 3,14 € | Մակեդոներեն | 3,14 € |
Մալթայերեն | €3.14 | Գերմաներեն | € 3,14[12], 3,14 €[13] | Նիդեռլանդերեն | € 3,14 | Լեհերեն | 3,14 € |
Պորտուգաերեն | 3,14 € | Ռոմաներեն | 3,14 € | Ռումիներեն | 3,14 € | Ռուսերեն | 3,14 € |
Սերբերեն | 3,14 € | Սլովակերեն | 3,14 € | Սլովեներեն | 3,14 € | Թուրքերեն | 3,14 € |
Ուկրաիներեն | 3,14 € | Ֆարերերեն | €3,14 | Ֆիններեն | 3,14 € | Ֆրանսերեն | 3,14 € |
Խորվաթերեն | 3,14 € | Չեխերեն | 3,14 € | Շվեդերեն | 3,14 €[14] | Էստոներեն | 3,14 € |
Տարբեր նշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոլարի նշանը ("$"), հավանաբար լատինամերիկյան ծագում ունի, սակայն դա հաստատված չէ։ Գոյություն ունեն տարբեր վարկածներ, որ բարձրացվել են դրամագետների և հետազոտողների կողմից։
- Դոլարի սկզբնաղբյուրը կարող է լինել իսպանական 8 ռեալանոցը, որը ԱՄՆ֊ում օրինական վճարման միջոց չէր մինչև 1857 թվականը։ $ նշանը համարվում է 8 թվի պատկերումը (ինչպես և Մեքսիկայում, որտեղ 8 ռեալը համարվում էր 1 պեսո և դոլարի նշանը հատվում էր միայն մեկ անգամ՝ $)։
- Բացի այդ, իսպանական զինանշանի վրա կան երկու սյուներ՝ Հերկուլեսի սյուները կամ Սողոմոնի տաճարի երկու սյուների պատկերումը, որոնք կարող էին ընկալվել որպես դոլարի երկու գծեր։
- Համաձայն այլ վարկածի՝ դոլարի նշանը գալիս է US տառային հապավումից․ երկու տառերի վերադրվում են։ Ձևափոխվելու արդյունքում U տառը վերածվում է երկու գծերի։
Եվրոպական գումարի նշանը կամ գրաֆիկական խորհրդանիշը՝ "€", դարձել է Եվրոպայի մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված տասը տարբերակների մրցույթի արդյունքում։ Նշանի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հունական էփսիլիոն տառը, այն վերաբերում է նաև Եվրոպա բառի առաջին տառին, իսկ երկու զուգահեռ գծերը խորհրդանշում են եվրոյի կայունությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Unicode Utilities: UnicodeSet / General Category = Currency Symbol
- ↑ Unicode: Chapter 22.1. Currency Symbols
- ↑ Gnumeric (версия 1.10.7)
- ↑ Unicode, 2011, раздел Curency Symbols (range: 20A0—20CF)
- ↑ Յունիկոդում նշանն անվանվել է Իենի նշան և պատկերված է լատինական Y տառի տեսքով՝ երկու հորիզոնական գծերով։ Օգտագործվող տառատեսակից կախված՝ այն կարող է գրվել որպես Ұ։
- ↑ Յունիկոդում նշանն անվանվել է Ռուպիի նշան և պատկերված է լատինական Rs տառերի տեսքով։ Օգտագործվող տառատեսակից կախված՝ այն կարող է գրվել որպես Rs ('R+s), կամ որպես Rp (R+p)
- ↑ В Unicode символ назван «Знак франка» (Franc Sign) и изображён в виде латинской буквы F с одним горизонтальным штрихом. Однако в зависимости от используемого шрифта (в том числе заданного по умолчанию в браузере или на конкретном сайте) он может выводиться как F (то есть без штриха) или как монограмма Fr (F+r).
- ↑ Solidus (punctuation) հոդված (անգլ.)
- ↑ £sd հոդված (անգլ.)
- ↑ Հունաստանում
- ↑ Կիպրոսում
- ↑ Ավստրիայում
- ↑ Գերմանիայում
- ↑ Ֆինլանդիայում