Արժույթի նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժույթի նշան կամ խորհրդանշան, տառ, կցագիր, հիերոգլիֆ, վանկ, հատուկ նշան կամ խորհրդանշան, գրաֆեմաների և գրաֆիկական պարզ կրճատումների և հապավումների այլ տարատեսակներ, ինչպես նաև դրանց համադրություններ, որոնք օգտագործվում են դրամական միավորների նշանակումների կամ ստեղնաշարի միջոցով դրանց արագ մուտքագրման համար։ Արժութային նշան կարող է հանդիսանալ ամբողջական բառ։ Ինչպես նաև, «արժույթի նշանը» (անգլ.՝ Currency sign) յունիկոդ ստանդարտի կոնկրետ գրաֆեմայի անվանում է (¤), որը երբեմն օգտագործվում է որպես նման սիմվոլների ամբողջ խմբի խորհրդանիշ։

Արժույթի նշանը տպագրական նշանների խմբի անվանում է Յունիկոդ ստանդարտում, որ տեղակայված է 20A0-20CF տարածքում և ներառում է որոշ արժույթների նշաններ։ Այդ նշանների հետ միասին, որոնք մի քանի պատճառներով տեղափոխվել են ստանդարտների այլ խումբ, ձևավորում են արժույթների նշանների կատեգորիան, որում ներառվել են 53 գրաֆեմաներ՝ ըստ թողարկման 8֊րդ տարբերակի[1]՝ չնայած իրականում գոյություն ունեցող արժույթների նշաններն ավելի շատ են։

Հաճախ արժույթների նշանները յուրահատուկ են, նույն նշանը ծառայում է մի քանի արժույթներ ներկայացնելու համար։ Միաժամանակ, մի քանի դրամական միավորներ չունեն հատուկ խորհրդանիշներ, և դրանց համար օգտագործվում են պարզ կրճատումներ։ Անհրաժեշտ է նշել, որ կարճ գրելաձևերով տարբերակները կարող են տարբեր լինել՝ կախված լեզվից և երկրից։ Այլ կերպ ասած, արժույթի նշանները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պահանջվում է այս կամ այն դրամական միավորի կոնկրետ նույնականացում։ Դրանց օգտագործման հիմնական շրջանը ոչ մասնագիտացված տեքստերն են։ Հատուկ տեքստերում խորհուրդ է տրվում օգտագործել ISO 4217 ստանդարտի եռատառ կոդեր[2]։

Արժույթների նշանների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժույթի նշանը նախ և առաջ առանձին գրաֆեմաներ են, որ ստեղծվում են կիրիլիցայի կամ լատինիցայի հիման վրա։ Դրանցից որոշները ի հայտ են եկել 17֊18֊րդ դարերում՝ գրի էվոլյուցիայի և տարբեր արժույթների կրճատ գրման արդյունքում։ Այդպիսի նշաններ են, օրինակ, դոլարի և ֆունտի նշանները, ինչպես նաև 17֊19֊րդ դարերի ռուբլու նշանը։ Նշանների մեկ այլ խումբ ի հայտ է եկել 20֊րդ դարի վերջին֊19֊րդ դարի սզկզբին՝ կառավարության լիազորված անդամների որոշմամբ։ Այդպիսի նշաններին են պատկանում, օրինակ եվրոն, հայկական դրամը, հնդկական ռուպին։

Արժույթների նշաններին են պատկանում նաև անունների կրճատ գրման այլ տարբերակներ․

  • կցագիր (օրինակ՝ ₶ — լիվր տուրնուա, ₠ — էկյու, ₢ — կրուզեյրո)
  • հիերոգլիֆներ (օրինակ՝ 元, 圆 կամ 圓՝ յուան, 円՝ իեն)
  • կրճատում (օրինակ՝ ₧՝ պետեսա, դեն․՝ դենար, դին.՝ դինար, ռ․՝ ռուբլի)
  • հապավում (օրինակ՝ DM՝ գերմանական նշան, RM՝ Մալայզիայի ռինգիտ)
  • վերը նշվածերի համադրություն (օրինակ՝ ₤m՝ Մալթայի լիրա, Z$՝ Զիմբաբվեի դոլլար)

Երբեմն (օրինակ՝ Excel, Lotus, Gnumeric էլեկտրոնային աղյուսակներում[3]) որպես նշան օգտագործվում է եռատառ կոդ (USD՝ ամերիկյան դոլար, RUB՝ ռուսական ռուբլի)։ Այլ աղբյուրներում կարելի է հանդիպել պետության երկտառ կոդի և արժութային նշանի համադրությանը (US$՝ ամերիկյան դոլար, TT՝ Տրինիդադ և Տոբագոյի դոլար, HK$՝ Հոնկոնգի դոլար)։

Նշաններ եզակի և հոգնակի թվերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ արժույթներ ունեն տարբեր կրճատումներ եզակի և հոգնակի թվերի համար։ Այդպիսիք են, օրինակ, լոտին և լիլանգենին։ Հոգնակի թվում դրանք դառնում են համապատասխանաբար մալոտի և էմալանգենի։ Նման այլ նշաններ ներկայացված են ստորև․

Պետություն Անվանումը հայերենով Անվանումը անգլերենով Նշանը
եզակի թվի համար
Նշանը
հոգնակի թվի համար
Եզ․ թիվ Հոգ․ թիվ Եզ․ թիվ Հոգ․ թիվ
{{{2}}} Աֆղանստան Աֆղանի Աֆղանիներ Afghani Afghani Af Afs
{{{2}}} Նեպալ Ռուպիա Ռուպիաներ Rupee Rupees Re Rs
{{{2}}} Իսպանիա Պեսետա Պեսետաներ իսպ.՝ Peseta իսպ.՝ Pesetas Pta Ptas
{{{2}}} Քենիա Շիլինգ Շիլինգներ Shilling Shillings KSh KShs
{{{2}}} Լեսոթո Լոտի Մալոտի Loti Maloti L M
{{{2}}} Էսվատինի Լիլիանգենի Էմիլանգենի Lilangeni Emalangeni L E

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանշանակ և բազմանշանակ խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ արժույթների նշանները լայնորեն կիրառվում են թղթադրամների և մետաղադրամների վրա, թերթում գործնական և անձնական հաղորդակցության մեջ, գովազդում, գնապիտակների վրա՝ դրանք այնուամենայնիվ միանշանակ չեն։ Սա հատկապես վերաբերում է դոլարի նշանին ($), որը գործնականում կարող է խորհրդանշել մի քանի տասնյակ արժույթներ։ Դրա համար ըստ անհրաժեշտության օգտագործվում են ISO 4217 ստանդարտի եռատառ հապավումներ։

Խորհրդանիշ Յունիկոդ[4]
Գրաֆեմա Դիրք
Արժույթի խորհրդանիշ ¤ 00A4
Դոլարի խորհրդանիշ $ () 0024
Իեն/Յուան֊ի խորհրդանիշ ¥ (Ұ)[5] 00A5
Ռիալի խորհրդանիշ ريال) ﷼) FDFC
Հնդկական ռուպիի խորհրդանիշ ₨ (Rs или Rp)[6] 20A8
Ֆլորինայի խորհրդանիշ ƒ 0192
Ֆրանկի խորհրդանիշ ₣‎ (F, Fr)[7] 20A3
Ֆունտի խորհրդանիշ £ (₤) 00A3 (20A4)
Յուանի հիերոգլիֆ 5713

Ցանկացած արժույթի նշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած արժույթի նշանն իրենից ներկայացնում է շրջան, որից իրար նկատմամբ 90° աստիճանի տակ դուրս են գալիս չորս ճառագայթներ (¤)՝ կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ այս կամ այն համակարգչային տառատեսակներում հասանելի չէ կամ բացակայում է կոնկրետ արժույթի նշանը։ Օրինակ՝ 2,50 ¤֊ը հասկանում ենք որպես երկուս ու կես ինչ֊որ դրամական միավոր, որը կարելի է որոշել միայն համատեքստից ելնելով։ Նշանը առաջին անգամ օգտագործվել է 1972 թվականին ISO 646֊ում։

Նշանների օգտագործումը թվերի առաջ և հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը սահմանում է հետևյալ կանոնները.

Միավորների պայմանական նշանները տպվում են լատիներեն տառերով (ուղղահայաց՝ անկախ տեքստի մյուս մասում օգտագործվեղ տառատեսակի թեքությունից), չեն օգտագործվում հոգնակի թվով, դրանց վերջում վերջակետ չի դրվում՝ կետադրության հիմնական կանոններից ելնելով օգտագործման բացառության (օրինակ՝ նախադասության վերջում)։

Լատինական Ամերիկայում և անգլալեզու երկրներում նշանն առավել հաճախ օգտագործվում է թվանշանից առաջ (օրինակ՝ $50, £50), իսկ եվրոպական երկրների մեծամասնությունում, Ասիայում և Աֆրիկայում՝ թվանշանից հետո (50 р., 50 zł)։ Ֆրանսիայում և պորտուգալախոս երկրներում նշանը կարող է բաժանել հիմնական և տասնորդական մասերը (2$50 կամ 2₣50)։ Այս ավանդույթը պահպանվել է նաև ազգային արժույթները համավրոպականի վերածեուց հետո։ Անգլալեզու երկրներում դոլարի նշանը գրվում է թվից առաջ ($10), իսկ ցենտինը՝ հետո (10¢)։ Երբեմն նշանը գրվում է ցուցչային տեսքով։ Այդպիսի ժամանակակից արժույթներ են, օրինակ, վիետնամական դոնգը (2₫)։ Այս տարբերակը հաճախ օգտագործվում է նաև դիզայներական նպատակներով։

Նշանների օգնագործումը բաժանման նպատակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հաճախ տասնորդական մասը բաժանելու համար օգտագործվում է կետ կամ ստորակտ։ Սակայն բաժանորդի դեր կարող են տանել նաև այլ նշաններ․ արաբական երկրներում օգտագործվում է մոմայե, անգլերեն գրականության մեջ հանդիպում է ինտերպունկտ (կետ տողի մեջտեղում), Իսպանիայում այդ նպատակին է ծառայում երկու կետը, Ֆրանսիայում և պորտուգալախոս երկրներում՝ արժույթի նշանը։ Տանզանիայում, Սիերա Լեոնեում և որոշ այլ երկրներում՝ կոտորակի նշանը (/)։ Վերջինս հատուկ է նաև Անգլիայի դրամական համակարգին[8]։ Գրվածքի այս ձևը նաև բնորոշ է եղել Անգլիայի փողային համակարգին հաշվման տասնորդական համակարգի ընդունումից առաջ[9]։

Ստորակետ Կետ Վերջակետ Մոմայե Միջնակետ Ապաթարց Արժույթի
նշան
Գիծ Կոտորակ Ցուցիչ
U+002C U+002E U+003A U+066B U+00B7 U+0027 U+2010 U+002F (U+2044)
2,50 2.50 2:50 ٢٫٥٠ 2·50 2’50 2₣50 2-50 2/50 250 (250)
--

Արժույթի նշանի տեղակայումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզու Օրինակ Լեզու Օրինակ Լեզու Օրինակ Լեզու Օրինակ
Ալբաներեն 3,14 € Անգլերեն €3.14 Հայերեն 3,14 € Բուլղարերեն 3,14 €
Վալերեն €3.14 Հունգարերեն 3,14 € Հունարեն 3,14 €[10], € 3.14[11] Վրացերեն 3,14 €
Իռլանդերեն €3.14 Իսպաներեն 3,14 € Իտալերեն 3,14 € Կատալոներեն 3,14 €
Կոռներեն €3.14 Լատվերեն 3,14 € Լիտվերեն 3,14 € Մակեդոներեն 3,14 €
Մալթայերեն €3.14 Գերմաներեն € 3,14[12], 3,14 €[13] Նիդեռլանդերեն € 3,14 Լեհերեն 3,14 €
Պորտուգաերեն 3,14 € Ռոմաներեն 3,14 € Ռումիներեն 3,14 € Ռուսերեն 3,14 €
Սերբերեն 3,14 € Սլովակերեն 3,14 € Սլովեներեն 3,14 € Թուրքերեն 3,14 €
Ուկրաիներեն 3,14 € Ֆարերերեն €3,14 Ֆիններեն 3,14 € Ֆրանսերեն 3,14 €
Խորվաթերեն 3,14 € Չեխերեն 3,14 € Շվեդերեն 3,14 €[14] Էստոներեն 3,14 €

Տարբեր նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլար[խմբագրել | խմբագրել կոդը]

8 պիես Կառլ 5֊րդի ժամանակաշրջանից, 1770 թվական

Դոլարի նշանը ("$"), հավանաբար լատինամերիկյան ծագում ունի, սակայն դա հաստատված չէ։ Գոյություն ունեն տարբեր վարկածներ, որ բարձրացվել են դրամագետների և հետազոտողների կողմից։

  • Դոլարի սկզբնաղբյուրը կարող է լինել իսպանական 8 ռեալանոցը, որը ԱՄՆ֊ում օրինական վճարման միջոց չէր մինչև 1857 թվականը։ $ նշանը համարվում է 8 թվի պատկերումը (ինչպես և Մեքսիկայում, որտեղ 8 ռեալը համարվում էր 1 պեսո և դոլարի նշանը հատվում էր միայն մեկ անգամ՝ $)։
  • Բացի այդ, իսպանական զինանշանի վրա կան երկու սյուներ՝ Հերկուլեսի սյուները կամ Սողոմոնի տաճարի երկու սյուների պատկերումը, որոնք կարող էին ընկալվել որպես դոլարի երկու գծեր։
  • Համաձայն այլ վարկածի՝ դոլարի նշանը գալիս է US տառային հապավումից․ երկու տառերի վերադրվում են։ Ձևափոխվելու արդյունքում U տառը վերածվում է երկու գծերի։

Եվրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոյի նշանի պաշտոնական կառուցվածքը

Եվրոպական գումարի նշանը կամ գրաֆիկական խորհրդանիշը՝ "€", դարձել է Եվրոպայի մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված տասը տարբերակների մրցույթի արդյունքում։ Նշանի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հունական էփսիլիոն տառը, այն վերաբերում է նաև Եվրոպա բառի առաջին տառին, իսկ երկու զուգահեռ գծերը խորհրդանշում են եվրոյի կայունությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Unicode Utilities: UnicodeSet / General Category = Currency Symbol
  2. Unicode: Chapter 22.1. Currency Symbols
  3. Gnumeric (версия 1.10.7)
  4. Unicode, 2011, раздел Curency Symbols (range: 20A0—20CF)
  5. Յունիկոդում նշանն անվանվել է Իենի նշան և պատկերված է լատինական Y տառի տեսքով՝ երկու հորիզոնական գծերով։ Օգտագործվող տառատեսակից կախված՝ այն կարող է գրվել որպես Ұ։
  6. Յունիկոդում նշանն անվանվել է Ռուպիի նշան և պատկերված է լատինական Rs տառերի տեսքով։ Օգտագործվող տառատեսակից կախված՝ այն կարող է գրվել որպես Rs ('R+s), կամ որպես Rp (R+p)
  7. В Unicode символ назван «Знак франка» (Franc Sign) и изображён в виде латинской буквы F с одним горизонтальным штрихом. Однако в зависимости от используемого шрифта (в том числе заданного по умолчанию в браузере или на конкретном сайте) он может выводиться как F (то есть без штриха) или как монограмма Fr (F+r).
  8. Solidus (punctuation) հոդված (անգլ.)
  9. £sd հոդված (անգլ.)
  10. Հունաստանում
  11. Կիպրոսում
  12. Ավստրիայում
  13. Գերմանիայում
  14. Ֆինլանդիայում