Ավստրիայի մշակույթ
Ավստրիական մշակույթի վրա մեծ ազդեցություն են թողել նրա նախկին և ներկայիս հարևանները՝ Իտալիան, Լեհաստանը, Գերմանիան, Հունգարիան և Բոհեմիան։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննան՝ Ավստրիայի մայրաքաղաքը, երկար ժամանակ եղել է երաժշտական նորարարությունների կենտրոնը։ 18-րդ և 19-րդ դարի կոմպոզիտորները գալիս էին Վիեննա Հաբսբուրգների հովանավորությամբ և քաղաքը դարձնում էին Եվրոպայի դասական երաժշտության մայրաքաղաքը։ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ Վան Բեթհովենի և Յոհան Շտրաուսի անունները ասոցացվում էին քաղաքի հետ։ Բարոկկոյի դարաշրջանում սլավոնական և հունգարական ժողովրդական երաժշտությունը մեծ ազդեցություն ունեցավ Ավստրիական երաժշտության վրա։ 16-րդ դարի սկզբում Վիեննան արդեն հայտնի էր որպես մշակութային կենտրոն։
Դասական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
18-րդ դարում Եվրոպայում գերիշխում էր դասական երաժշտությունը, և Վիեննան հատկապես կարևոր քաղաք էր համարվում, քանի որ այն երաժշտական նորամուծությունների կենտրոնն էր։ Հայտնի էին երեք կոմպոզիտորներ՝ Լյուդվիգ վան Բեթհովենը՝ իր սիմֆոնիաներով, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը՝ երեժշտության և կառուցվածքի իր կատարյալ հավասարակշռությամբ և Յոզեֆ Հայդնը՝ լարային կվարտետների զարգացմամբ և սոնատներով։
Վիեննական դասական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
հիմնական հոդվածը՝ Վիեննական դասական դպրոց
Վիեննական երկրորդ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
հիմնական հոդվածը՝ Վիեննական երկրորդ դպրոց
Վիեննայի ֆիլհարմոնիակ նվագախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
հիմնական հոդվածը՝ Վիեննայի ֆիլհարմոնիակ նվագախումբ
Վիեննայի «Մյուզիքվերեին» կոչվող համերգասրահը, որը աշխարհի 3 լավագույն համերգասրահներից մեկն է, բացվել է 1870 թ. հունվարի 6-ին։ Սկսած 1939 թվականից Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրահայտ ամանորյա համերգը հեռարձակվում է 44 երկրներում շուրջ մեկ միլիարդ հանդիսատեսների համար։ Աշխարհի լավագույն նվագախմբերից մեկի՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամները ընտրվում են Վիեննայի պետական օպերայից։ Նվագախումբը հիմնադրվել է 1842 թվականին, երբ Օտտո Նիկոլայը բացեց Ֆիլհարմոնիկ ակադեմիան։
Վիեննայի պետական օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննայի Պետական Օպերան(գերմ.՝ Staatsoper ) աշխարհի ամենակարևոր օպերաներից մեկն է։ Այստեղ աշխատում է մոտ 1000 մարդ։ 2008 թվականին Վիեննայի Պետական Օպերայի բյուջեն կազմել է 100 մլն եվրո։ Այստեղ է տեղի ունենում Վիեննայի ամենամյա պարահանդեսը։ 180 զույգեր բացում են պարահանդեսի արարողությունը, իսկ հետո նրանց միանում մնացած բոլոր մասնակիցները։
Վիեննայի տղաների երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննայի տղաների երգչախումբը աշխարհի լավագույն երգչախմբերի ցանկում է։ Հայտնի լինելով վոկալային իր բարձր չափանիշնրով՝ երգչախումբը աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Անտոնիո Քալդարան, Անտոնիո Սալիերին և Անտոն Բրուքները։
Ժողովրդական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրամմելմյուզիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննական ամենահայտնի ժողովրդական երաժշտությունը, որը նվագում են ակորդեոնով և կիթառով։
Յոդլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոդլը երգեցողության տեսակ է, որը զարգացել է Ալպերում։ Երգեցողության այս տեսակը հովիվներն օգտագործում էին միմյանց կանչելու համար։
Ավստրիական ժողովրդական պար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիական ժողովրդական պարի հիմնական տեսակներն են՝ շկուպլատլերը, լանդլերը, պոլկան և վալսը։ Կան նաև ժողովրդական պարի այլ տեսակներ։
Լանդլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանդլերը ավստրիական ժողովրդական պարի տեսակ է, որի ծագումը անհայտ է։ Պարը հայտնի է դարձել 1720-ական թվականներին։ Այս պարը պարում են զույգերով։ Պարողները սովորաբար իրար շատ մոտ են կանգնում, և այդ պատճառով եկեղեցին այն համարում էր ոչ պատշաճ։ Լանդլերը սկզբում տարածված էր Վիեննայում, այնուհետև Ուկրաինայում։
Ավստրոփոփ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրոփոփը Ավստրիայի փոփ երաժշտությունն է, որը առաջացել է 1960-ականներին և հայտնի է դարձել 1980-ականներին։ Ավստրոփոփը մի քանի երաժշտական ոճերի խառնուրդ է, սկսած փոփից մինչև ռոք երաժշտություն, ինչպես նաև ժողովրդական երաժշտության տարրեր, ինչպիսին է յոդլը։
Ալպիական Նոր Ալիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանկ ռոք ժանրը, որը կարճ անվանում են ալպանկ , առաջացել է Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի Ալպյան շրջաններում։ Ալպանկը միավորում է պանկ երաժշտության քաոսային էներգետիկ ռիթմերը և այս շրջանի ժողովրդական երաժշտության տարրեր։
Սխալ ըմբռնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակնհայտորեն, «Երաշտության ձայնը» (“The sound of music” ) մյուզիքլը և դրա հիման վրա նկարահանված ֆիլմը անգլախոս համայնքում մեծ կարևորություն ունեցավ նրանց՝ Ավստրիայի մասին ունեցած կարծիքի ձևավորման գործըթացում։ Պետք է նշել, որ այս մյուզիքլում որոշ բաներ արված են զուտ արվեստի համար և ճիշտ չեն արտացոլում Ավստրիական երաժշտական մշակույթը։ Օրինակ՝ կա կարծիք, ըստ որի «էդելվեյս» երգը Ավստրիայի հիմն է, որը այդպես չէ։ Ավելին, ֆիլմում Լանդլեր պարը ամենևին էլ իսկական Լանդլեր չէ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի գրականությունը կարելի է բաժանել երկու շրջանի՝ մինչև 20-րդ դարն ընկած ժամանակահատվածը և դրան հաջորդող ժամանակահատվածը։
Ավստրիան միշտ էլ եղել է հիանալի բանաստեղծների, գրողների և վիպասանների հայրենիք։ Այնտեղ հայտնի են այնպիսի վիպասաններ, ինչպիսիք են Արթուր Շնիցլերը, Ստեֆան Ցվայգը, Թոմաս Բերնարդը և այլք։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիան հայտնի է իր ամրոցներով, պալատներով և շենքերով։ Ավստրիայի ամենահայտնի ամրոցների շարքում են Հոհենսալցբուրգը, Հոհենվերֆենը, Լիխտենշտայնը և այլն։ Զալցբուրգ քաղաքի պատմական կենտրոնը 1996 թվականին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այդ ցանկում են նաև Գրաց քաղաքի կենտրոնը և Վիեննայի կենտրոնը։
Տաճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի ամենահայտնի տաճարներից մեկը Վիեննայում գտնվող Մինորիտենկիրշ տաճարն է։ Այն կառուցվել է 1224 թվականին գոթական ոճով։ Մեկ այլ տաճար՝ Ստեֆանսդոմը աշխարհի ամենաբարձր տաճարներից մեկն է։ Այն 136 մետր բարձրություն ունի։ Ստեֆանսդոմը Վիեննայի արքեպիսկոպոսի նստավայրն է։
Պալատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի 2 ամենահայտնի պալատներն են Բելվեդերը և Շյոնբրունը։ Բելվեդերը կառուցվել է 18-րդ դարի սկզբին Լուկաս ֆոն Գիլդեբրանդտի կողմից։ Այն կառուցված է բարոկկո ոճով։ Շյոնբրունի պալատը ունի 1441 սենյակ, կառուցված է բարոկկո ոճով։ Այն համարվում է Ավստրիայի ամենակարևոր ճարտարապետական, մշակութային և պատմական հուշարձաններից մեկը։
Գերեզմանատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիան նաև հայտնի է իր գերեզմանատներով։ Վիեննայում կան 50 տարբեր գերեզմանատներ, որոնցից ամենահայտնին Կենտրոնական գերեզմանատունն է։ Հաբսբուրգները թաղված են կայսերական դամբարանում։
Մելկի վանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մելկի վանքը գտնվում է Ստորին Ավստրիայում։ Այն Բենեդիկտյան վանք է, որը հիմնադրվել է 1089 թվականին։
Հեռարձակում և ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համր ֆիլմերի ժամանակաշրջանում Ավստրիան ֆիլմերի արտադրության ոլորտում առաջատար էր։ Ավստրիացի բազմաթիվ ռեժիսորներ, հեղինակներ և կինեմատոգրաֆներ աշխատել են նաև Բեռլինում։ Ամենահայտնիներից է Ֆրից Լանգը, «Մետրոպոլիս» ֆիլմի ռեժիսորը։ 1938 թվականին Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնագրավումից հետո շատ Ավստրիացի ռեժիսորներ ներգաղթեցին ԱՄՆ ։ Նրանց թվում էին Էրիխ Ֆոն Շտրոհայմը, Օտտո Պրեմինգերը, Բիլլի Վիլդերը, Հեյդի Լամարը, Միա Մեյը, Ռիչարդ Օսվալդը։ 1950-1970- ական թվականներին Ֆրանց Անտելը Կատակերգական ֆիլմերի հայտնի ռեժիսոր էր։
Փիլիսոփայություն, գիտություն և տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիական դպրոցը ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականներին։ Պայքարել է Մարքսի տնտեսագիտական ուսմունքի, հատկապես արժեքի աշխատանքային տեսության դեմ։
Արվեստի պատմության Վիեննական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
հիմնական հոդվածը՝ Արվեստի պատմության Վիեննական դպրոց
Վիեննական խմբակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննական խմբակ (գերմ.՝ Wiener Kreis), Վիեննայի համալսարանում Է. Մախի հիմնադրած՝ ինդուկտիվ գիտությունների փիլիսոփայության (պատմության և տեսության) ամբիոնի շուրջը համախմբված փիլիսոփաների, մաթեմատիկոսների և տրամաբանների (Մ․ Շլիկ, Ռ․ Կառնապ, Ֆ․ Վայսման, Օ․ Նոյրաթ, Հ․ Ֆայգլ, Կ․ Գյոդեչ և այլն) միավորումն է, որը դարձավ տրամաբանական պոզիտիվիզմի գաղափարական և կազմակերպական կորիզը։
Հոգեվերլուծությունը և Զիգմունդ Ֆրոյդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Զիգմունդ Ֆրոյդը ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան է, հոգեվերլուծության հիմնադիրը։
Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիական խոհանոցը հաճախ նույնացվում է Վիեննական խոհանոցի հետ, թեև այն առաջացել է Ավստրո-Հունգարական կայսրությունում։ Ավստրիական խոհանոցում միահյուսվել են Հունգարիայի, Բոհեմիայի, Բավարիայի և Իտալիայի խոհանոցային ավանդույթները։ Մյուս երկրներից փոխառած կերակրատեսակները և նրանց պատրաստման եղանակները ինտեգրվել են և տեղայնացվել[1][2]։ Ավստրիական խոհանոցը ողջ աշխարհին ավելի շատ հայտնի է իր թխվածքներով և աղցաններով։ Համաշխարհային ճանաչում է ստացել Վիեննական շնիցելը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Austrian Wine Marketing Board: Viticulture in Austria – a journey in fast motion Արխիվացված Փետրվար 21, 2007 Wayback Machine
- ↑ Austrian Wine Marketing Board: Facts & Figures: Viniculture in Austria Արխիվացված 2008-05-09 Wayback Machine