Պոլկա (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլկա պարողներ

Պոլկա (պար) (չեխ․ polka), չեխական ժողովրդական պար։ Անվանում են նաև Նիմռա, Մադեռա։ Անվանումը ենթադրաբար ծագում է չեխական pulka՝ կիսաքայլ բառից։ Պարն ունի երկմաս չափ, պարում են զույգերով, շրջան կազմած, աշխույժ տեմպով։ 19-րդ դարի 2-րդ կեսին որպես պարահանդեսային պար տարածվել է ողջ Եվրոպայում՝ զգալիորեն կորցնելով ազգային բնորոշության գծերը։ Պարի-ի օրինակները հանդիպում են պրոֆեսիոնալ երաժշտության մեջ (Բ․ Սմետանա, Ա․ Դվորժակ, Ա․ Գ․ Ռուբինշտեյն, Մ․ Ա․ Բալակիրև, Պ․ Ի․ Չայկովսկի, Ս․ Վ․ Ռախմանինով և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 363 CC-BY-SA-icon-80x15.png