Էրիխ ֆոն Շտրոհայմ
Էրիխ ֆոն Շտրոհայմ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | մայիսի 12, 1957[4][3][5][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոդերասան և կինոպրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[2] |
Երեխաներ | Erich von Stroheim Jr.? և Josef von Stroheim? |
Erich von Stroheim Վիքիպահեստում |
Էրիխ ֆոն Շտրոհայմ (սեպտեմբերի 22, 1885[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 12, 1957[4][3][5][…], Փարիզ), ամերիկյան ռեժիսոր և դերասան։ Ազգությամբ՝ ավստրիացի։
1909 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Որպես դերասան գործունեությունն սկսել է 1915 թվականից։ Դերասանական և ռեժիսորական աշխատանքներում սարկազմը, գրոտեսկը, երգիծանքը զուգակցել է ռեալիստական վավերագրական ստույգությանը։ Ստեղծել է ցինիկ, դաժան, հաճախ մտագար մարդու կերպարի զանազան տարբերակներ։ Ֆոնի գլուխգործոցը «Ընչաքաղցություն» ֆիլմն է։ Լավագույն կինոնկարներից են նաև «Կույր տղամարդիկ», «Ուրախ այրին», «Հարսանեկան քայլերգ»։ Ֆոնի ֆիլմերը հաճախ հանդիպել են մամուլի և պրոդյուսերների կատաղի դիմադրությանը, կրճատվել ու աղավաղվել։ Անհաշտ արվեստագետը 1930-ական թվականներին հեռացել է ռեժիսորական աշխատանքից և գլխավորապես հանդես եկել որպես դերասան։ Ամենաճանաչված դերերից են՝ Ֆոն Ռաուֆենշտայն «Մեծ պատրանք», Գաղտնի գործակալ («Ջիբրալթար», սովետական էկրանում՝ «Գաղտնի գործակալության ցանցերը», գեներալ Ռոմմել «Հինգ դամբարան Կահիրեի ճանապարհին» և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Штрогейм Эрих фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ LIBRIS — 2012.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 581)։ ![]() |
|
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 1957 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին