Relics։ Վաղ և չհրատարակված
Relics։ Վաղ և չհրատարակված | |
---|---|
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Էջեր | 352 |
Հրատարակիչ | Էքսմո |
Հրատարակման տարեթիվ | 2005 |
ԳՄՍՀ | 978-5-699-44551-6 |
«Relics։ Վաղ և չհրատարակված» (ռուս.՝ «Relics. Раннее и неизданное»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վաղ շրջանի ստեղծագործությունների ժողովածուն, որը հրատարակվել է 2005 թվականին «Էքսմո» հրատարակչությունում։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին մոսկովյան «Էքսմո» հրատարակչությունը հրատարակեց Վիկտոր Պելևինի վաղ շրջանի աշխատությունների «Relics։ Վաղ և չհրատարակված» վերնագրով ժողովածուն։ Գրքի ընդհանուր ծավալը 352 էջ տպագիր տեքստ է, տպաքանակը` ավելի քան 50000 օրինակ։
Գիրքն անվանվել է «Pink Floyd» խմբի՝ հեղինակի սիրելի սկավառակի անունով, որը վաղուց դարձել է հազվագյուտություն[1]։ Այս ժողովածուի էջերում Վիկտոր Պելևինի պատմվածքների և վիպակների սյուժեների թեմաներն անդրադառնում են Ռուսաստանի բնակիչների և նրա դժվարին պատմությանը։
Պելևինի ժողովածուի մեջ ընդգրկված շատ տեքստեր նախկինում տպագրվել են ամսագրերում և թերթերում, բայց երբեք չեն տպագրվել գրքով։ Բազմաթիվ ստեղծագործություններ համացանցում շրջանառվել են փոփոխված ձևով, և հեղինակը ցանկացել է հրապարակել դրանք իրենց սկզբնական տեսքով։ Հրատարակության էջերում առաջին անգամ տպագրվել են գրողի որոշ էսսեներ, որոնք Ռուսաստանը դեռևս չէր կարդացել[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Պելևինն այս ժողովածուի մեջ կրկին ցույց է տվել իր ինքնատիպությունը. գրքի բովանդակությունը կրկնում է 20-րդ և 21-րդ դարերի սահմանագծի Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրական շղթան[3]։
Իննսունականները բնակչության համար արդեն հետևում են, բայց հիշողությունն ու մշակույթը շարունակում են հետաքրքիր և հուզիչ սյուժեներ նվիրել։ Էկրաններին հայտնվել են «Աչքակապուկի» նման կինոնկարներ, իսկ հրատարակչությունները թողարկել են «Relics»-ի նման գրքեր, որոնք նարնջագույն փողկապների և մորեգույն բաճկոնների դաժան դարաշրջանի մասին կարոտախտային հիշողություններ են[1]։ Հրատարակության էջերում Պելևինը ընթերցողին ուղեկցում է հետևյալ հարցերով. ինչպե՞ս ընկանք այնտեղ, ինչի՞ մեջ ընկանք և որտե՞ղ հայտնվեցինք դրանից հետո...[4][5]
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հոգեկան գրոհ (սոնետ)»
- «Կախարդ Իգնատը և մարդիկ»
- «ԽՍՀՄ Թայշոու Չժուան»
- «Համար XII ցախատան կյանքն ու արկածները»
- «Ջրմուղ աշտարակը»
- «Միջնախաղ»
- «Երաժշտություն սյունից»
- Կրեգերի հայտնությունը
- «Հատուցման զենքը»
- «Ստորին աշխարհի դափը»
- «Մոսկվայում փեյնթբոլի համառոտ պատմությունը»
- «Ստորին տունդրա»
- «Ծննդյան տոների կիբերփանկ, կամ Սուրբ ծննդյան գիշեր-117.DIR»
- «Թայմ աութ»
- «Հունական տարբերակ»
- «Who by fire»
- «Իքստլան - Պետուշկի»
- «ГКЧП-ն (Արտակարգ իրավիճակների պետական կոմիտե)՝ որպես քառագիր»
- «Զոմբիացում։ Համեմատական մարդաբանության փորձ»
- «Ջոն Ֆաուլզը և ռուսական լիբերալիզմի ողբերգությունը»
- «Օլիգարխների անունները հայրենիքի քարտեզի վրա»
- «Կամուրջը, որն ուզում էի անցնել»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Relics. Раннее и неизданное» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: Text "Time Out" ignored (օգնություն) - ↑ «Рецензия на книгу: Виктор Пелевин «Relics. Раннее и неизданное» (Сборник прозы) - МИР ФАНТАСТИКИ И ФЭНТЕЗИ». cft.mirf.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Пелевин Виктор. Relics - раннее и неизданное (Мальхан) / Проза.ру». proza.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Relics. Раннее и неизданное». avidreaders.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «ПЕЛЕВИН Виктор. "RELICS: Раннее и неизданное". ~ Стихи и проза (Литературная критика)». www.chitalnya.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիկտոր Պելևին. «Relics։ Վաղ և չհրատարակված»