Սան Տոմե և Պրինսիպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սան Տոմե և Պրինսիպիից)
Jump to navigation Jump to search
Սան Տոմե և Պրինսիպի
Սան Տոմե և Պրինսիպիի դրոշ Զինանշան
Flag of Sao Tome and Principe.svg
Coat of arms of São Tomé and Príncipe.svg
Sao Tome and Principe on the globe (Africa centered).svg
Կարգավիճակհանրապետություն, ինքնիշխան պետություն, կղզային պետություն և երկիր
Ներառում էPríncipe Autonomous Region?, São Tomé Province?, Água Grande?, Cantagalo?, Caué?, Lembá?, Lobata? և Mé-Zóchi?
Պետական լեզուպորտուգալերեն
ՄայրաքաղաքՍան Տոմե
Օրենսդիր մարմինAsamblea Nacional de Santo Tomé y Príncipe?
Երկրի ղեկավարEvaristo Carvalho?
Կառավարության ղեկավարJorge Bom Jesus?
Ազգաբնակչություն204 327 մարդ (2017)[1]
ՀիմնIndependência total?
ԿարգախոսUnidade, Disciplina, Trabalho, Unity, Discipline, Labour, Единство, дисциплина, труд և Undod, Disgyblaeth a Llafur
Հիմնադրված էհուլիսի 12, 1975 թ.
ԱրժույթSão Tomé and Príncipe dobra?
Ժամային գոտիUTC+0 և Africa/Sao_Tome?[2]
Հեռախոսային կոդ+239
Ինտերնետ-դոմեն.st
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,589[3]
saotome.st

Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետություն, (պորտ. República Democrática de São Tomé e Príncipe, [sɐ̃ũ tu'mɛ i 'pɾı̃sɨpɨ]) պետություն Գվինեական ծոցի Սան Տոմե և Պրինսիպի կղզիների վրա, Աֆրիկայից 300 կմ արմ․։ Տարածությունը 964 կմ² է (Սան Տոմե՝ 836 կմ², Պրինսիպի՝ 128 կմ²), բն․՝ 97 հզ․ (1981)։ Մայրաքաղաքը՝ Սան Տոմե (24 հզ․ բն․, 1981)։

Պետական կարգը։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, օրենսդիր բարձրագույն մարմինը՝ Ազգային ժողովրդական ասամբլեան։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիներն ունեն հրաբխային ծագում։ Հիմնականում կազմված են բազալտներից։ Մակերևույթում առանձնանում են հրաբխային կոներ՝ խառնարանային ոչ մեծ լճերով։ Առավելագույն բարձրությունը 2024 մ է (Տոմե լեռ)։ Պրինսիպի կղզում կլիման հասարակածային է, մշտապես խոնավ, Սան Տոմեյում՝ անցումային, հասարակածայինից արևադարձայինի, անձրևոտ (հոկտեմբեր–մայիս) և չոր (հունիս–սեպտեմբեր) սեզոններով։ Ամսական միջին ջերմաստիճանները 23–27°C են, տարեկան տեղումները՝ 1000–3000 մմ։ Կան բազմաթիվ գետակներ։ Տարածված են հասարակածային խիտ անտառները, գետաբերաններում՝ մանգրովային թփուտները։ Կենդանական աշխարհն աղքատ է; Շատ են թռչունները, սողունները։ Հարուստ է ծովային ֆաունան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

90%–ը աֆրիկացի բանտուներն են։ Պաշտոն. լեզուն պորտուգալերենն է, օրացույցը՝ գրիգորյանը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։ Բնակիչների 42%–ը հետևում է տեղական հավատալիքների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XV դարից կղզիները գաղութացրել է Պորտուգալիան։ Շաքարի պլանտացիաներում աշխատեցնելու համար մեծ քանակությամբ աֆրիկացի նեգրեր են բերվել այստեղ։ XVI–XVII դդ․ Սան Տոմե կղզին Աֆրիկայի, Վեստ Ինդիայի և Բրազիլիայի միջև ստրկավաճառության կարևոր տարանցիկ կենտրոն էր։ Կղզիների բնակիչները անընդհատ (դեռևս XVI դարից) պայքարել են գաղութարարների դեմ։ XX դ․ 2-րդ կեսին ազատագրական շարժումը գլխավորել է 1960-ին ստեղծված Սան Տոմեի և Պրինսիպիի ազատագրության կոմիտեն (1972-ից` Շարժում հանուն Սան Տոմեի և Պրինսիպի կղզիների ազատագրության կազմակերպություն)։ 1974-ի նոյեմբերին Շարժման և Պորտուգալիայում 1974-ի հեղաշրջումից հետո ստեղծված կառավարության ներկայացուցիչների միջև կնքվեց համաձայնագիր Սան Տոմեի և Պրինսիպին անկախություն տալու վերաբերյալ։ 1975-ի հուլիսի 22-ին Ազգային ժողովը Սան Տոմեի և Պրինսիպի հռչակեց անկախ դեմոկրատական հանրապետություն։

Քաղաքական կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Տոմե և Պրինսիպիի ազատագրության համար շարժում․ երկրի միակ ղեկավար քաղաքական կազմակերպությունն է, ստեղծվել է 1960-ին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Տոմե և Պրինսիպի ագրարային երկիր է։ Տնտեսության հիմնական ուղղությունը պետ․ սեկտորի հետագա ամրապնդումն է։ Անկախությունից հետո անցկացվում են դեմոկրատական վերափոխումներ․ իրականացվում է ագրարային ռեֆորմ. հողն ազգայնացվում է, ստեղծվում են կոոպերատիվներ, ազգայնացվել է պորտուգ․ «Բանկո նասիոնալ ուլտրամարինով բանկի բաժանմունքը։ Արտաքին առևտրի մենաշնորհը պատկանում է պետությանը։ Մշակվում է երկրի տարածքի 1/3-ը։ Զարգացած են պլանտացիոն տնտեսությունները։ Մշակում են կակաո (բերքահավաքը 1980-ին՝ 7 հզ․), սուրճ, բանան, ձիթատու և կոկոսյան արմավենի, քինաքինայի ծառ, կորեկ, եգիպտացորեն, յամս։ Անասնապահությունն ունի տեղական նշանակություն։ Արդյունաբերությունը ներկայացված է գյուղատնտ․ հումքը մշակող ձեռնարկություններով։ Կարևոր նշանակություն է ստանում ձկնորսությունը (1980-ին որսը՝ 1,8 հզ․ ա), ձկնարդյունաբերությունն ու փայտամշակումը։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 287 կմ է (1980)։ Կղզիների միջև կա ծովային և օդային կապ։ Հիմնական նավահանգիստներն են Սան Տոմեն և Սանտու Անտոնյուն։ Արտահանում է կակաո (արտահանվող ապրանքի արժեքի 80%-ը, 1980), կոպրա, սուրճ, ներմուծում՝ սննդամթերք (ներմուծվող ապրանքի արժեքի 40%–ը), նավթամթերք, լայն սպառման ապրանքներ են։ Առևտր․ հիմնական գործընկերներն են Պորտուգալիան, Նիդերլանդները, Անգոլան, ԴՖՀ, ԱՄՆ։ Դրամական միավորը դոբրան է։

Լուսավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության 85%–ը անգրագետ է։ Պարտադիր է ուսուցումը 6–12 տարեկանների համար։ Դպրոցների կեսից ավելին մասնավոր են կամ պատկանում են կաթոլիկ միսիոներներին։ 7 տարեկանից ընդունվում են 4-ամյա տարրական դպրոց։ Միջնակարգ դպրոցը 5-ամյա է (2+3)։ Ուսուցումը՝ պորտուգ․։ Մասնագիտական ուսուցումը իրականացվում է տարրական կամ ոչ լրիվ միջնակարգ դպրոցների հիմքի վրա։ Ոչ լրիվ միջնակարգ կրթության հիմքի վրա տարրական դպրոցի ուսուցիչներ է պատրաստում մանկավարժական ուսումնարանը։

Մամուլը, ռադիոհաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիարիո դա ռեպուբլիկա» («Dia՛rio da Repúblican), կառավարական շաբաթական լրատու։ Հրատարակվում է 1836-ից, Սան Տոմեյում։ «Ռեվոլյուսաո» («Revolučao»), կառավարական օրաթերթ։ Լույս է տեսնում 1975-ից, Սան Տոմեյում։ Կառավարական ռադիոն է Սան Տոմե և Պրինսիպի ազգային ռադիոն։ Գտնվում է Սան Տոմեյում։ Հիմնվել է 1958-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 170 CC-BY-SA-icon-80x15.png