Օձի խայթոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օձի խայթոց
Snake Bite injury.jpg
Ենթադասխայթոց, հազվադեպ թունավորում[1] և envenomation
Պատճառկենդանիների հարձակում
Բժշկական մասնագիտությունանհետաձելի բժշկություն
ՀՄԴ-9989.5
ՀՄԴ-10T63.0
Հիվանդությունների բազա29733
MedlinePlus000031
eMedicine168828
MeSHIDD012909
Snake bites Վիքիպահեստում

Օձի խայթոց, վնասվածք, որն առաջանում է օձի (հատկապես՝ թունավոր) խայթի հետևանքով։ Թունավոր օձի խայթոցի ընդհանուր ախտանշաններն իրենցից ներկայացնում են կենդանու ժանիքների ծակած վերք[2]։ Երբեմն խայթելու ընթացքում կարող է տեղի ունենալ թույնի ներարկում[3]։ Սրա հետևանքով կարող է նկատվել կարմրածություն, սաստիկ ցավ խայթոցի շրջանում, որը կարող է առաջանալ մեկ ժամ անց[2][4]։ Կարող է լինել նաև փսխում, շաղված տեսողություն, վերջույթների թմրածություն և առատ քրտնարտադրություն[2][4]։ Շատ խայթոցներ պատահում են ձեռքերի և դաստակների վրա[4]։ Խայթոցին հաջորդող վախը բնորոշվում է սրտխփոցով և թուլության զգացողությամբ[4]։ Թույնը կարող է դառնալ արյունահոսության, երիկամային անբավարարության, սուր ալերգիկ ռեակցիայի, խայթոցի շրջանում հյուսվածքների նեկրոզի կամ շնչառության խանգարումների[2][3] պատճառ։ Խայթոցը կարող է վերջույթի կորստի հետևանք դառնալ կամ այլ խրոնիկական խնդրի[3]։ Ելքը կախված է օձի տեսակից, խայթոցի վայրից, ներարկված թույնի քանակից և խայթվածի ընդհանուր առողջական վիճակից[5]։ Խնդիրները հաճախ ավելի սրընթաց են երեխաների մոտ, քան մեծահասակնեերի, նրանց փոքր չափերի պատճառով[3][6][7]։

Օձերը խայթում են որս կատարելու և պաշտպանվելու նպատակով[8]։ Խայթոցի ռիսկի խումբը ներառում է դրսում աշխատանքը ձեռքերով կատարողներին, ինչպիսին է հողագործությունը, անտառապահությունը, և շինարարությունը[2][3]։ Օձերը ընդհանրապես ներառված են թունավոր օձերի՝ ներառյալ էլյապիդները (ինչպիսին է ասպիդոձ, կոբրան, մամբան), իժը, ծովային օձերը[9]։ Օձի մեծությանը ավելի բնորոշ է թույն չունենալը և իր զոհին խեղդելը[4]։ Թունավոր օձերը կարող են հայտնաբերվել բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից[8]։ Օձի տեսակը հաճախ հնարավոր չէ որոշել խայթոցից[9]։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, օձի խայթոցները անտեսված են շատ արևադարձային և մերձարևադարձային պետությունների առողջապահական համակարգների կողմից։

Օձի խայթոցի կանխարգելումը ներառում է հատուկ ոտքերի հանդերձանք, պետք է խուսափել այն շրջաններից, որտեղ ապրում են օձերը և ձեռք չտալ նրանց[2]։ Բուժումը մասնակիորեն կախված է օձի տեսակից[2]։ Խորհուրդ է տրվում լվանալ վերքը ջրով և օճառով և վերջույթը պահել անշարժ վիճակում[2][9]։ Խորհուրդ չի տրվում արտածծել թույնը, կտրել վերքը դանակով կամ օգտագործել լարան[2]։ Մահվան կանխարգելման համար ամենաարդյունավետ միջոցը հակաթույնն է, սակայն հակաթույնը հաճախ ունենում է կողմնակի երևույթներ[3][10]։ Պահանջվող հակաթույնը կախված է օձի տեսակից[9]։ Եթե օձի տեսակը անհայտ է, հակաթույնը հաճախ տրվում է՝ հիմնվելով տվյալ շրջանում տարածված թունավոր օձերի տեսակների վրա[9]։ Աշխարհի որոշ շրջաններում ճիշտ հակաթույն ընտրելը բավականին դժվար է և մասնավորապես բացատրում է, թե ինչու նրանք երբեմն չեն աշխատում[3]։ Մեկ այլ լրացուցիչ խնդիր է այս դեղամիջոցների գինը[3]։ Հակաթույնը ունի քիչ արդյունք խայթոցի շրջանում[9]։ Աջակցությունը անձի շնչառությունը երբեմն ևս պահանջվում է[9]։

Ամեն տարի թունավոր օձերի խայթոցը լարող է լինել 5 միլիոնից ավելի[3]։ Դրանցից մոտ 2,5 միլիոն թունավորումներից 20,000-ից 125,000-ը մահանում է[3][8]։ Խայթոցների հաճախությունը և ծանրությունը մեծ տատանում ունի աշխարհի տարբեր մասերում[8]։ Այն առավել հաճախ լինում է Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում[3] և հիմականում գյուղական շրջաններում[3][7]։ Մահվան դեպքերը համեմատաբար հազվադեպ են Ավստրալիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում[8][10][11]։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում 7-ից 8 հազար մարդ տարեկան ենթարկվում է թունավոր օձի խայթոցի (մեկ մարդ ամեն 40-ից) և մոտ 5 հոգի մահանում է (ամեն 65 միլիոնից մեկը մահանում է)[2]։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաբնորոշ ախտանշանները ցանկացած թունավորման ժամանակ[12][13][14] Սակայն կան շատ տարբերություններ տարբեր տեսակի օձերի խայթածներից առաջացած ախտանշանների միջև.[12]

Ամենաբնորոշ ախտանշանը օձի խայթոցի ժամանակ ճնշող ցավն է, որը նպաստում է այլ ախտանիշների՝ ներառյալ սրտխառնոց և փսխում, գլխապտույտ, անհանգստություն, հաճախասրտություն, և մրսածություն, խոնավ մաշկ[4][15]։ Հեռուստատեսությունը, գրակնութունը և ասեկոսեները որոշ չափով իրենց ազդեցությունն են ունենում օձի խայթոցների վերաբերյալ չափազանցված տվյալների ստեղծման վրա. սա է պատճառը, որ մարդիկ անհիմն մտածում են, որ խայթվածը անիմջապես մահանում է։

Չոր խայթոցները և դրանց ոչ թունավոր նյութերով ինֆեկցումը կարող է դառնալ ծանր վնասվածքի պատճառ։ Կան ծանր պատճառներ սրա համար՝ վերքը կարող է ինֆեկցվել. օձի թքի և ժանիքների հետ թաքնված ձևով անցնում են ախտածին մանրէային օրգանիզմներ՝ ներառյալ փայտացման հարուցիչը։ Վարակը հաճախ հարուցվում է այն թունավոր խայթոցների ժամանակ, որոնց ժանիքները ընդունակ են խորը ծակած վերքեր առաջացնելու։ Որոշ մարդկանց մոտ խայթոցը կարող է առաջացնել անաֆիլաքսիա։

Շատ օձի խայթոցներ, կախված թունավոր են, թե ոչ, կարող են ունենալ տարբեր տեղային ազդեցություններ։ Կա թեթև ցավ և կարմրածություն ավելի քան 90% դեպքերում, չնայած այս տարբերակները կախված են տեղից[4]։ Խայթոցը իժի կամ որոշ կոբրաների կողմից կարող է լինել ծայրահեղ ցավոտ, տեղի հյուսվածքները դառնում են զգայուն և այտուցված 5 րոպեների ընթացքում[10]։ Այս շրջանը կարող է նաև արյունահոսել, առաջանալ բուշտ և կարող է վերջիվերջո առաջացնել հյուսվածքի մեռուկ։ Փոսագլխավորների և իժերի խայթոցի այլ բնորոշ սկզբնական ախտանշանները ներառում են լեթարգիա, արյունահոսություն, թուլություն, սրտխառնուց և փսխում[4][10]։ Ախտանիշները ժամանակի հետ կարող են դառնալ ավելի վտանգավոր կյանքի համար՝ զարգացնելով զարկերակային ճնշման անկում, հաճախաշնչություն, ծանր հաճախասրտություն, աղավաղված զգացողություն, երիկամային անբավարարություն և շնչառական անբավարարություն[4][10]։

Որոշ օձերի խայթոցները, ինչպիսին են բուգարը, կորալյան օձերը, Մոյավյան բոժոժավոր օձերը և բծավոր բոժոժավոր օձերը, փոքր են կամ անցավ, չնայած կյանքի համար հավանական լուրջ վտանգ են ներկայացնում[4]։ Այդ խայթվածներ կարող են նաև նկարագրել «ռետինի», «մենթոլի» կամ «մետաղական համ», եթե խայթողը որոշակի բոժոժավոր օձի տեսակ է[4]։ Թքող կոբրաները և վզկապավոր կոբրան կարող են թքել թույնը զոհի աչքերի մեջ։ Այն առաջացնում է միջին ուժգնության ցավ, աչքերի կաթված և երբեմն կուրություն[16][17]։

Ծանր հյուսվածքային մեռուկ առաջացված ակոսագլուխ բոժոժաօձի թույնի պատճառով։ Ոտքը ունի ամպուտացիայի կարիք ծնկից վերև։ Տուժածը տասնմեկամյա երեխա է որին խայթել էին 2 շաբաթ առաջ Էկվադորում, բայց բուժվել է միայն հակաբիոտիկներով[18]։

Որոշ ավստրալական ասպիդների և շատ իժերի թունավորումների պատճառով առաջանում են մակարդման խնդիրներ, երբեմն այնքան ծանր, որ մարդու լնդերը, քիթը և որոշ ապաքինված վերքեր առանց վնասվածքի կարող են արյունահոսել[10]։ Ներքին օրգանները նույնպես կարող են արյունահոսել՝ ներառյալ գլխուղեղը, աղիները և դառնալ մաշկի վրա կապտուկների պատճառ։ Ասպիդների՝ այդ թվում ծովային օձերի, բունգարների, արքայական կոբրաների, մամբաների և շատ ավստրալական տեսակների արտանետած թույնը պարունակում է տոքսիններ, որոնք ախտահարում են նյարդային համակարգը, քանի որ նեյրոտոքսիկ են[4][10][19]։

Անձը կարող է նկարագրել տեսողության տարօրինակ խանգարումներ և լղոզվածություն։ Պարեսթեզի ամբողջ մարմնով, դժվարանում է խոսելը և շնչելը[4]։ Նյարդային համակարգի խնդիրները դառնում են մեծաքանակ ախտանշանների պատճառ և այլն։ Եթե այն անմիջապես չբուժվի, ապա մարդը կարող է մահանալ շնչառական անբավարարությունից։

Որոշ կոբրաների արտանետած թույնը, գրեթե բոլոր իժերի և որոշ ծովային օձերի թույները դառնում են մկանային հյուսվածքի մեռուկի պատճառ[10]։ Մկանային հյուսվածքը սկսում է մեռուկանալ ամբողջ մարմնով և առաջանում է մի վիճակ, որը կոչվում է ռաբդոմիոլիզ։ Ռաբդոմիոլիզի արդյունքում առաջնում է երիկամների վնասում, որի պատճառը միոգլոբինի կուտակումն է երիկամային խողովակներում։ Սա ուղեկցվում զարկերակային թերճնշմամբ և կարող է առաջացնել սուր երիկամաների վնասում և չբուժվելիս անպայման ավարտվում է մահով[10]

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացող աշխարհում շատ օձի խայթոցներ լինում են նրանց մոտ, ովքեր աշխատում են դրսում՝ հողագործներ, որսորդներ, ձկնորսներ։ Դա հաճախ պատահում է այն մարդկանց հետ, երբ նրանք տրորում են օձին կամ շատ են մոտենում նրան։ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում օձի խայթոցները առավել բնորոշ են այն մարդկանց համար, ովքեր տանը օձ են պահում[20]։

Օձի տեսակները, որոնք հաճախ առաջացնում են ծանր խայթոցներ, կախված են աշխարhի տարածաշրջանից։ Աֆրիկայում դրանք մամբաները, Եգիպտական կոբրաները, աղմկող բոժոժաօձերը և խայտաբղետ իժերն են[20]։ Միջին արևելքում դա խայտաբղետ բոժոժաօձն է և ասպիդնը։ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում դրանք նիզակագլուխ և իսկական իժերն են, որոնց հետագայում ավելացել են նաև բոժոժաօձերը։ Հյուսիսային Ամերիկայում բոժոժաօձերը գերակշռող մաս են կազմում, և Միացյալ Նահանգերում օձի խայթոցից մահացածների ավելի քան 95%-ը տուժել է արևմտյան և արևելյան տեխասյան բոժոժաօձերից[4]։ Հարավային Ասիայում նախկինում կարծում էին, որ Հնդկական կոբրաները, սովորական բունգարները, Ռուսսելիկ իժը և խայտաբղետ իժը ամենավտանգավորն էին, սակայն այլ օձերը ևս կարող են նշանակալի խնդիրներ առաջացնել այս տարածաշրջանում[20]:

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած թունավորման պահից, բոլոր թունավոր օձերը կարող են խայթել առանց թույն ներարկելու զոհի օրգանիզմ։ Օձերը ավելի շուտ կարող են իրականացնել «չոր խայթոց», իսկ իրենցից չափերով մեծին ուտելու նպատակով թունավորում են, և այդ երևույթը կոչվում է թունավոր հաշվարկ[21]։ Սակայն տարբեր տեսակների մոտ չոր խայթոցի տոկոսայնությունը տարբերվում է. 80% խայթոցները ինֆեկցվում են ծովային օձերի կողմից, որոնք նորմայում վախկոտ են և որպես հետևանք չեն թունավորում [22], մինչդեռ միայն 25% ակոսագլխավորների խայթոցն է չոր[4]։ Դեռ ավելին՝ որոշ օձեր ընդհանուր առմամբ բոժոժավոր օձերի նման են, նշանակալիորեն ավելացնում են ներարկված թույնի քանակը պաշտպանական խայթոցների ժամանակ համեմատած գիշատչական հարվածների[23]։

Որոշ չոր խայթոցներ կարող են նաև լինել ոչ ճշգրիտ ժամանակի հաշվարկի հետևանքով, և այսպիսով թույնը ավելի շուտ է արտահոսում օձի ատամներից, քան ժանիքները կմխրճվեին զոհի մարմնի մեջ[21]։ Նույնիսկ առանց թույն, որոշ օձեր՝ մասնավորապես մեծ չափեր ունեցողները, ինպիսին են բոիդների և պիթոնների ընտանիքները, կարող են հասցնել վնասվածք առաջացնող խայթոցներ: Մեծ դեպքերի ծանրությունը հաճախ պայմանավորված է մեծ պատռվածքներով. օձը, իր հետ թեքված ատամները մխրճելով զոհի մարմնի մեջ, քաշում է զոհին դեպի իրեն՝ պատճառ դառնալով վերջինիս մսատմանը։ Չնայած նրան, որ այս պարագայում, ի տարբերություն թունավոր օձի խայթոցի, կյանքին վտանգ չի սպառնում, խայթոցը կարող է առաջացնել վտանգավոր ինֆեկցիաներ, եթե ճիշտ ձևով չզբաղվեն դրանով։

Մինչ շատ օձեր պետք է բացեն իրենց բերանները խայթելուց առաջ, Աֆրիկական և Միջին Արևելյան օձերը, որոնք պատկանում են Սիմեյական իժերի խմբին, ի վիճակի են ծալել իրենց ատամները գլխի կողքի մասում և առանց բերանը բացելու կծել զոհին[24]։

Օձի թույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձերը դեռևս մեզոզոյան դարաշրջանում զարգացրել են մեխանիզմ, որն անհրաժեշտ է թույնի առաջացման և արտազատման համար[25]։ Դարաշրջանի մեկ երրորդում, շատ օձեր մեծ դարանակալ գիշատիչներ էին և պատկանում էին ստորակարգ օձերի վերնաընտանիքին, որոնք ճզմում էին իրենց զոհին։ Այն բանից հետո, երբ մարգագետինները փոխարինվել են անտառներով, որոշ օձերի ընտանիքներ էվոլյուցիայի են ենթարկվել և դարձել են ավելի փոքր, ուստի նաև ավելի արագ։ Սակայն զոհի խեղդումը և սպանությունը դարձավ դժվար ավելի փոքր օձերի համար՝ առաջնորդելով զարգացումը դեպի օձի թույնի առաջացումը[25]։ Այլ հետազոտությունները տոքսիկոֆերայի վրա, հիպոթետիկ նախնիները ենթադրվում են, որ ամենաշատ ապրող սողուններ են, որն էլ իր հերթին ենթադրում է ավելի վաղ շրջանում օձի թույնի զարգացումը՝ հնարավոր տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում՝ ուշ կայենոզոյան դարաշրջանում[26]։

Օձի թույնը արտադրվում է ձևափոխված հարականջային թքագեղձերում, որը նորմայում ծառայում է թուք արտադրելու համար։ Այն կազմված ենթամիավորներից, որոնք կոչվում են ալվեոլներ և գտնվում են կենդանու աչքերի հետևում, և արտազատում են այդ արտազատուկը խողովակաձև ժանիքների միջոցով։ Թույնը կազմված է հարյուրից հազար տարբեր սպիտակուցներ և ֆերմենտներ, տարբեր չափաբաժիններով և նպատակներով, ինչպես օրինակ զոհի սիրտանոթային համակարգի աշխատանքի շեղումը և բարձրացնելով հյուսվածքի թափանցելիությունը, որպեսզի թույնը արագ ներծծվի։

Շատ օձերի թույներ, ինչպես իժինն է, փաստացի ախտահարում է ամեն օրգանհամակարգ մարդու օրգանիզմում և կարող է լինել տարբեր տոքսինների համադրություն, ներառյալ ցիտոտոքսինները, հեմոտոքսինները, նեյրոտոքսինները և միոտոքսինները, առաջացնելով տարբեր ախտանշաններ[27][28]։ Ավելի վաղ, մեկ օձը կարող էր կուտակել միայն մեկ տեսակի տոքսին, օրինակ՝ հեմոտոքսին կամ նեյրոտոքսին, և այս թյուր կարծիքը կարող էր պահպանվել, եթե չլիներ գրականության թարմացման բարդ հնարավորությունը։ Չնայած կա մեծ քանակությամբ տեղեկություն ասիական և ամերիկյան օձերի թույների բաղադրության մասին, կա շատ քիչ տեղեկություն ավստրալական օձերի թույների մասին։

Օձի թունավորության աստիճանի տարբերությունը ակնհայտ է օձերի տեսակների և ընտանիքների միջև, և չափվում է միջին մահացու չափաքանակով(ՄՉ50) մկան վրա։ Ենթամաշկային ՄՉ50 տատանվում է 140 միոավորի աստպիդների և 100 միավորով ավելի իժերի մոտ։ Արզատված թույնի քնակը նույնպես տարբեր է տարբեր տեսակների մոտ։ Օրինակ Գաբոնյան իժի մեկ խայթոցի ժամանկ կարող է արտազատվել 450-600 միլիգրամ թույն[29]։ Օպիստոգլիֆուս տեսակի թույնը հազիվ թե կյանքին վտանգ սպառնա։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանակ Սիլվան Ռոդրիգես այգում Հյուսթոնում՝ Տեխաս։ Զգուշացնում է օձերի առկայության մասին։

Օձերը հաճախ խայթում են, երբ նրան ինչ որ բան սպառնում է, փախչելու տեղ չեն ունենում, վախեցած են, կամ սադրանքի են ենթարկվել։

Օձերը հաճախ գալիս են բնակելի տարածքներ, երբ հրապուրված են զոհով, ինչպիսին կրծողներն են։ Վնասատուների վերացումը զգալիորեն կարող է նվազեցնել օձերի սպառնալիքը։ Շահավետ է իմանալ բնակության վայրում տարածված օձերի տեսակներին, կամ այնտեղի որտեղ ճանապարհորդում կամ զբոսնում եք։ Աֆրիկան, Ավստրալիան, Նեոտրոպիկան և հարաավային Ասիան մասնակիորեն բնակեցված են տարբեր վտանգավոր տեսակի օձերով։ Խիստ խորհուրդ է տրվում իմանալ այն շրջանները, որոնք խիտ բնակեցված են վտանգավոր օձերով։

Անապատում քայլելիս, երբ ավազի վրա առաջանում է վիբրացիա և ձայներ , հաճախ դառնում են պատճառ օձի փախուստի համար։ Սակայն սա գերազանցապես բնորոշ է իժերին, իսկ աշխարի այլ հատվածների ավելի խոշոր և ագրեսիվ օձերին, ինչպեսին կոբրաները և մամբաներն են[30],բնորոշ է ավելի ագրեսիվ պատասխանը։ Երբա հանդիպում են օձին, ամենաճիշտը դա լռության և հանգստության պահպանումն է։ Եթե օձը նոր է սողացել, կարևոր է հեռանալ շատ դանդաղ և զգույշ։

Լապտերի օգտագործումը ճամբարային գործունեության ժամանակ և գիշերը խարույկ վառելը կարող է օգտակար լինել։ Օձերը կարող են լինել անսովոր ակտիվ տաք գիշերների ժամանակ, երբ շրջակայքում ջերմաստիճանը գերազանցում է 21°C(70°F): Խորհուրդ է տրվում չմոտենալ ծառի փչակներին, չցատկել մեծ քարերի մոտ և չմտնել հին խուցեր կամ այլ հնարավոր օձի թաքստոցներ։ Ժայռեր մագլցելուց ապահով չէ բռնվել ճեղքերից և ակոսներից առանց դռանք նախօրոք ստուգելու, քանի որ օձերը սառնարյուն են և հաճած կարող են արևային լոգանք ընդունել այնտեղ։

Միացյալ Նահանգներում, 40 տոկոս խայթվածները իրենք են իրենց դրել վատ դրության մեջ փորձելով բռնել վայրի օձերի կամ անփութորեն բռնելով իրենց վտանգավոր «ընտանի կենդանուն» և այդ մարդկանց 40 տոկոսի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 0,1 տոկոսից ավել է եղել[31][32]։

Նաև շատ կարևոր է խուսափել օձերից որոնք մեռած են երևում, քանի որ որոշ տեսակներշրջվում են իրենց մեջքի վրա և դւրս են գցում լեզուն զոհին հիմարեցնելու համար։ Նույնիսկ կտրված օձի գլուխը կարող է ռեֆլեքսորեն խայթել։ Եվ այդ խայթոցը կարող է նույնքան ծանր լինել, որքան կենդանի օձինը[33][34]։ Մահացած օձերը չեն կարող կարգավորել իրենց արտազատած թույնը և հաճախ նրանք կարող են պարունակել թույնի մեծ քանակներ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշտ գործ չէ տարբերակել դա կյանքին սպառնացող օձի խայթոց է, թե ոչ։ Հյուսիսամերիկյան պղնձագլուխ օձի խայթոցը առողջ մեծահասակի ոտքին կարող է վնասակար լինել առողջության համար, բայց այդ նույն օձի խայթոցը երեխայի մարմնին կամ դեմքին կարող է մահացու լինել։ Օձի խայթոցի ելքը կախված է շատ հանգամանքներից՝ չափից, ֆիզիկական վիճակից, օձի ջերմաստճանից, անձի տարիքից և ֆիզիկական վիճակից, խայթելու տեղից (օրինակ՝ ոտք, կրծքավանդակ, երակ կամ մկան), ներարկված թույնի քանակից, բուժման սկսման ժամկետից և վերջապես այդ բուժման որակից[35][36]։

Օձի ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձի ճանաչումը կարևոր է աշխարհի որոշակի շրջաններում բուժման պլանավորման համար, բայց դա միշտ չէ հնարավոր։ Իդեալում մահացած օձին պետք է վերցնել խայթվածի հետ միասին, բայց այն շրջաններում որտեղ օձի խայթոցը ավելի սովորական է, միայն տեղանքի օձերի իմացությունը բավական է։ Այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ պոլիվալենտ հակաթույները հասանելի են, ինչպես Հյուսիսային Ամերիկայում, օձի ճանաչումը մեծ առաջնայնություն չունի։ Օձին բռնելու կամ սպանելու փորձը պարունակում է իր մեջ կրկնակի թունավորման կամ երկրորդ խայթոցի ավելացման վտանգ և ընդհանրապես խորհուրդ չի տրվում։

Կլինիկական դեպքերի մեծամասնությունը մեծամասամբ պայմանավորված է 3 տեսակի թունավոր օձերով՝ իժերով, կոբրաներով և բուգարներով։ Տարածաշրջանում տարածված տեսակների իմացությունը կարող է վճռորոշ լինել, ինչպես նաև ամեն տեսակի օձի խայթոցից թունավորմանը բնորոշ ախտանշանները։ Կարող են օգտագործվել հաշվարկման համակարգեր օձին ճանաչելու համար՝ հիմնվելով կլինիկական նշանների վրա[37], բայց այս հաշվարկման համակարգերը խիստ սպեցիֆիկ են աշխարհագրական տարբեր հատվածների համար։

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձի խայթոցի առաջին օգնությունը տարբեր է, քանի որ, տարբեր օձեր տարբեր թույներ ունեն։ Որոշները ունեն փոքր տեղային ազդեցություն, բայց այն դեպքերում, երբ կյանքին վտանգ է սպառնում թունավոր օձի խայթոցից հետո՝ ճնշող անշարժացումը ցանկալի է։ Այլ թույներ խայթոցի շրջանում հրահրում են հյուսվածքի վնասում, և անշարժացումը կարող է բարձրացնել վնասվածքի ծանրությունը այդ շրջանում, բայց նաև նվազեցնել ամբողջ շրջանի ախտահարումը և այս ամենը վերլուծելու և հավասարակշռության կետի հայտնաբերումը ցանկալի է։ Քանի որ տարբեր տեղեր օձերը տարբեր են, հետևաբար առաջին օգնությունները նույնպես տարբեր են։

Շատ կազմակերպություններ՝ ներառյալ Ամերիկյան բժշկական ասոցիացիան և Ամերիկյան Կարմիր խաչը, խորհուրդ են տալիս խայթված շրջանը լվանալ օճառով և ջրով։ Ավստրալական հանձնարարականները օձի խայթոցի բուժման համար խորհուրդ են տալիս չլվանալ վերքը։ Թույնի հետքերը մաշկի կամ վիրակապի վրա կարող են օգտագործվել՝ համակցելով մյուս տվյալների հետ օձի տեսակը ճշտելու համար։ Սա արագացնում է տարբերակումը և հակաթույնի նշանակումը տուժածին առաջին օգնության ժամանակ[38]։

Ճնշող վիրակապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսսելյան իժի թույնը քամելիս։Լաբորատորիաները օգտագործում են քամված թույնը հակաթույն արտադրելու համար, որը հաճախ կարող արդյունավետ լինել միայն հնարավոր մահացու խայթոցի բուժման համար։

2018 թվականի դրությամբ, կլինիկական ապացույցներ ճնշող վիրակապի օգտագործման ժամանակ էլաստիկ բանդաժների օգտագործումը սահմանափակ է[39]։ Դա խորհուրդ է տրվում խայթոցների ժամանակ, որոնք տեղի են ունենում Ավստրալիայում(ասպիդների դեպքում որոնց թույնը նեյրոտոքսիկ է)[40]։ Այն խորհուրդ չի տրվում կատարել այն խայթոցների ժամանակ, երբ թույնը նեյրոտոքսիկ չէ, ինչպես օրինակ Հյուսիսային Ամերիկայում և աշխարհի այլ շրջաններում[40][41]։ Բրիտանական ուղեցույները խորհուրդ են տալիս տեղադրել ճնշող վիրակապ բոլոր դեպքերում, երբ օձի տեսակը հայտնի չէ[42]։

Ճնշող վիրկապի խնդիրը դա թույնի պահպանումն է խայթված վերջույթի շրջանում և ավշային համակարգով նրա հոսքի խոչընդոտումը դեպի այլ կենսական օրգաններ։ Այս բուժումը ունի երկու բաղադրիչ՝ ճնշում՝ ավշային հոսքը դադարեցնելու համար և խայթված վերջույթի անշարժացում ՝ կմախքային մկանների մխոցային ֆունկցիան դադարացնելու համար։

Հակաթույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հակաթույների հայտնաբերումը, որոշ տեսակի օձերի խայթոցները գրեթե միշտ մահացու են եղել[43]: Չնայած անհետաձգելի բուժման հսկայական առաջընթացին, հակաթույնը հաճախ մնում է օձի խայթոցից թունավորման բուժման միակ արդյունավետ միջոցը: Առաջին հակաթույնը մշակվել է 1895 թվականին ֆրանսիացի բժիշկ Ալբերտ Կալմետի կողմից` հնդկական կոբրայի խայթոցների բուժման համար: Հակաթույնը ստանում են կենդանիներին ( սովորաբար ձիերին կամ ոչխարներին) քիչ քանակության թույնի ներմուծման միջոցով` իմունային համակարգի ռեակցիայի խթանման նպատակով: Ստացված հակամարմինները այնուհետև անջատում են կենդանու արյունից:

Հակաթույնը մարդուն ներարկվում է ներերակային ճանապարհով և ազդում է թունավոր ֆերմենտների կապման և վնասազերծման ճանապարհով: Այն չի կարող վերացնել թույնից առաջացած ախտահարումները, այդ պատճառով հակաթույնով բուժումը պետք է հնարավորինս շուտ իրականացնել: Ժամանակակից հակաթույները սովորաբար պոլիվալենտ են, ինչը դրանց արդյունավետ է դարձնում շատ տեսակի օձերի թույների դեմ: Հակաթույն արտադրող դեղագործական կազմակերպությունները ուղղում են իրենց արտադրանքը որոշակի շրջանում ապրող տեսակների դեմ: Չնայած որոշ մարդկանց մոտ հակաթույնի հետևանքով կարող են դրսևորվել ծանր կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են անաֆիլաքսիան, որը արտակարգ իրավիճակներում սովորաբար բուժման ենթակա է, հետևաբար վնասը գերազանցում է հակաթույնի տված օգուտին: Ադրենալինի (էպինեֆրինի) կիրառումը հակաթույնի ներմուծումից առաջ, դրա կողմնակի ազդեցությունների կանխարգելման համար կարող է խելամիտ լինել, եթե դրանք հաճախակի են դրսևորվում[44]: Հակահիստամինային դեղերը, ըստ երևույթին, չեն ցուցաբերում ոչ մի դրական ազդեցություն` կողմնակի երևույթների կանխարգելման հարցում[44]:

Հնաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնաձև օձի խայթոցի առաջին օգնության փաթեթ, որը այժմ չի կիրառվում։

Նշված բուժումները, որոնք ժամանակին խորհուրդ էին տրվում, համարվում են ոչ օգտակար կամ վնասակար, ներառյալ լարանը, կտրվածքը, արտածծումը, սառեցումը կամ էլեկտրահարումը[45]։ Այն դեպքերը երբ այս ամենը ենթադրյալ օգուտ է տվել կարող է լինել չոր խայթոցի ժամանակ։

  • Լարանի տեղադրումը խայթված վերջույթի վրա հիմնականում խորհուրդ չի տրվում։ Չկա որևէ համոզիչ ապացույց, որ դա արդյունավետ առաջին օգնություն միջոց է[46]։ Լարանները գտնվել են բացարձակապես անարդյունավետ Crotalus durissus տեսակի օձի խայթոցի ժամանակ[47], բայց որոշակի դրական արդյունք է նկատվել Ֆիլիպիններում հանդիպող կոբրայի խայթոցի դեպքում[48]։ Չգիտակցված լարանի տեղադրումը կարող է վտանգավոր լինել, քանի որ քչացնելով կամ դադարեցնելով արյան հոսքը կարող է փտախտ սկսվել, որը կարող է մահացու լինել[46]։ Ճնշող վիրակապի տեղադրումը ավելի արյունավետ և ավելի ապահով է։
  • Խայթվածի շրջանի կտրվածքը գործողություն է, որը հաճախ նախորդում է արտածծմանը։ Այն խորհուրդ չի տրվում քանի որ հետագա վնասումը կարող է բարձրացնել վարակի ռիսկը։ Այդ շրջանի հաջորդող այրումը արծաթի նիտրատով նույնպես հնարավոր վարակի վտանգ է[49]։
  • Թույնի արտածծումը, բերանի կամ մխոցի միջոցով չի աշխատում և կարող է վնասել արտածծման շրջանը[50]։ Խայթելուց 3 րոպե հետո արտածծելու դեպքում հեռացվում է կլինիկորեն նշանակություն չունեցող թույնի քանակ՝ ավելի քիչ քան ներմուծված թույնի հազարերորդ մասը, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները[51]։ Խոզերի վրա ուսումնասիրություններ կատարելիս պարզվել է, որ արտածծումը ոչ միայն անօգուտ է այլնաև առաջացնում է արտածծման շրջանի մեռուկ[52]։ Արտածծումը բերանի միջոցով իր մեջ պարունակում է բերանի լորձաթաղանթի թունավորման վտանգ[53]։ Օգնություն ցույց տվողը կարող է մանրէներ տարածել վերքի մեջ և վարակի աղբյուր դարձնել։
  • Տաք ջրի կամ թթված կաթի մեջ խայթված հատվածի սուզելը և հաջորդող օձի քարի տեղադրումը, որը հավատում էին թե հետ է ներծծում թույնը ջրի հետ։
  • Խայթած հատվածի վրա մեկ տոկոսանոց կալիումի պերմանգանատի կամ քրոմաթթվի կիրառումը[49]։ Նշված նյութերը թունավոր են և ուռուցքածին։
  • Մեծ քանակությամբ ալկոհոլի ընդունումը վերքի շրջանի ախտահանման նպատակով[49]։
  • Էլեկտրաշոկային բուժման կիրառումը կենդանիների վրա ցույց են տվել, որ այս մեթոդը անօգուտ է և նույնիսկ վտանգավոր է[54][55][56][57]։

Ծայրահեղ դեպքերում, հեռու տեղերում, այս սխալ պատկերացումները բուժման մասինբերել են ծանր վնասվածքների քան առաջացել էր օձի առաջնակի խայթելուց։ Դեպքի ամենավատ ընթացքը, երբ տեղադրված է ձիգ լարան վերջույթի վրա, դադարած արյունահոսությունով։ Այն ժամանակ երբ տուժածը վերջնականապես հասնում է բուժհաստատություն՝ նրա վերջույթը անդամահատման ենթակա է դառնում։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձի խայթոցների քանակը տատանվում են 1․2 մինչև 5․5 միլիոնի սահմաններում, թունավորումները՝ 421,000-2,5մլն, իսկ մահացու դեպքերը՝ 20,000-125,000 սահմաններում[58][59]։ Քանի որ աշխարհի շատ երկրներում հաշվետվությունը պարտադիր չէ՝ օձերի խայթոցների հաճախականության մասին տվյալները ճշգրիտ չեն[59]: Խայթված մարդկանց մոտ տեղի է ունենում հյուսվածքների շարունակական ախտահարում, որը պայմանավորված է թույնով, ինչն էլ բերում է հաշմանդամության[60]։ Օձերի խայթոցների հետևանքով թունավորումները և մահացու դեպքերը մեծամասամբ հանդիպում են Հարավային Ասիայում, Հարավարևելյան Ասիայում և Ենթասահարական Աֆրիկայում, ընդ որում բոլոր երկրներից Հնդկաստանում դիտվում է օձերի խայթոցներից առավելագույն քանակության մահացու դեպքեր[59]։

Մեծամասամբ օձերի խայթոցների պատճառ են հանդիսանում ոչ թունավոր օձերը: Աշխարհում օձերի մոտ 3000 հայտնի տեսակներից, միայն 15% է համարվում մարդկանց համար վտանգավոր[61][59]: Օձերը հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիկայից[59]: Օձերի ամենաբազմազան և լայն տարածում ունեցող ընտանիքներից է լորտուները, հաշվարկվում է մոտ 700 թունավոր տեսակներ[62], բայց միայն 5 ցեղատեսակներն են հանդիսացել մարդկանց մահվան պատճառ` բումսլանգները, փայտային օձերը, ձկնորս օձերը, կանաչ օձերը, նեղաբերան օձերը[62]։

Ամբողջ աշխարհում օձերի խայթոցների դեպքերը ավելի շատ հանդիպում են ամառվա ամիսներին, երբ օձերը ակտիվ են, իսկ մարդիկ դրսում[63][59]: Գյուղատնտեսական և արևադարձային շրջաններում հայտնում են օձերի խայթոցների ավելի շատ դեպքերի մասին` այլ վայրերի հետ համեմատած[59][64]: Միացյալ Նահանգներում խայթվածները հիմնականում 17-27 տարեկան տղամարդիկ են[61][63][65]: Երեխաները և տարեց մարդիկ հաճախ մահանում են[61][66]:

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Կլեոպատրա VII ինքնասպան է եղել ձախ կրծքի օձի խայթոցից, ինչպես պատկերված է այս 1911 թվականի կտավի վրա՝ Հունգարացի նկարիչ Գյուլա Բենցուրի կողմից։

Օձերին և՛ պաշտել են, և՛ երկրպագել, և՛ դրանցից վախեցել են վաղ քաղաքակրթությունները: Հնադարում՝ դեռևս 13-րդ դինաստիայում Բրուքլինյան պապիրուսներում եգիպտացիները արձանագրել են օձերի խայթոցների բուժման համար նախատեսված մեթոդներ, որոնք ներառում են ներկայումս տարածաշրջանում տարածված նվազագույնը 7 թունավոր տեսակներ, օրինակ` եղջերավոր իժ[67]: Հուդայականությունում Նեհուշտանը համարվել է ձող, որի վրա ամրացված է եղել պղնձե օձ: Առարկան դիտվում էր որպես աստվածային լիազորություններով օժտված Աստծո գործիք, որը կարող էր բուժել հրեաներին թունավոր օձի խայթոցի ժամանակ, երբ Եգիպտոսից արտագաղթելուց հետո նրանք թափառում էին անապատում: Նրանք բուժվում էին միայն նայելով Մովսեսի ձեռքի առարկային:

Պատմականորեն, օձերի խայթոցները որոշ մշակույթներում համարվում էին մահապատժի միջոց: Միջնադարյան Եվրոպայում մահապատժի տեսակներից է եղել նետել մարդկանց օձերով փոսը, թողնելով մարդկանց մահանալու բազմաթիվ թունավոր խայթոցներից: Պատժի տվյալ ձևը տարածված է եղել Հարավային Հանում` Չինաստանի 5 դինաստիաների և 10 թագավորությունների շրջանի ժամանակ և Հնդկաստանում[68]: Օձերի խայթոցները նաև կիրառվել են որպես ինքնասպանության տեսակ; նախ և առաջ եգիպտացի թագուհի Կլեոպատրա VII-ի կողմից, որը ինչպես տեղեկացվում է, մահացել է ասպիդի խայթոցից` հավանաբար եգիպտական կոբրայի` Մարկ Էնտոնի մահվան լուրը լսելուց հետո[67][69]:

Օձի խայթոցը որպես թաքուն սպանության տեսակ հանդես է գալիս այնպիսի պատմվածքներում, ինչպիսիք են` սըր Արթուր Կոնան Դոյլի «Խայտաբղետ ժապավենի արկածը», սակայն փաստացի պատահարները գրեթե անլսելի են, բացառությամբ մի քանի փաստաթղթավորված դեպքերի[68][70][71]: Կար մի ենթադրություն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի դաշնակից Բորիս III Բուլղարիայից, հնարավոր է, որ սպանվել է օձի թույնով[68], չնայած ճշգրիտ ապացույցներ չկան: Համենայնդեպս բժշկական գրականությունում փաստաթղթավորվել է օձի խայթոցից ինքնասպանության մեկ փորձ` ձեռքի վրա աղմկող իժի խայթոցով[72]

Այլ կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միևնույն բնական միջավայրում հանդիպող որոշ կենդանիներ օձի թույնի նկատմամբ ձեռք են բերել իմունիտետ[73]: Տվյալ դեպքերը արձանագրվել են նաև մարդկանց շրջանում[74]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 «Venomous Snakes»։ U.S. National Institute for Occupational Safety and Health։ February 24, 2012։ Արխիվացված օրիգինալից 29 April 2015-ին։ Վերցված է 19 May 2015 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Animal bites: Fact sheet N°373»։ World Health Organization։ February 2015։ Արխիվացված օրիգինալից 4 May 2015-ին։ Վերցված է 19 May 2015 
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 Gold Barry S., Richard C. Dart, Robert A. Barish (1 April 2002)։ «Bites of venomous snakes»։ The New England Journal of Medicine 347 (5): 347–56։ PMID 12151473։ doi:10.1056/NEJMra013477 
  5. Marx John A. (2010)։ Rosen's emergency medicine : concepts and clinical practice (7 ed.)։ Philadelphia: Mosby/Elsevier։ էջ 746։ ISBN 9780323054720։ Արխիվացված օրիգինալից 21 May 2015-ին 
  6. Peden M. M. (2008)։ World Report on Child Injury Prevention (անգլերեն)։ World Health Organization։ էջ 128։ ISBN 9789241563574։ Արխիվացված օրիգինալից 2 February 2017-ին 
  7. 7,0 7,1 «Snake antivenoms: Fact sheet N°337»։ World Health Organization։ February 2015։ Արխիվացված օրիգինալից 18 April 2017-ին։ Վերցված է 16 May 2017 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Kasturiratne A., Wickremasinghe A. R., de Silva N, Gunawardena NK, Pathmeswaran A, Premaratna R, Savioli L, Lalloo DG, de Silva HJ (4 November 2008)։ «The global burden of snakebite: a literature analysis and modelling based on regional estimates of envenoming and deaths»։ PLOS Medicine 5 (11): e218։ PMC 2577696։ PMID 18986210։ doi:10.1371/journal.pmed.0050218 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Neglected tropical diseases: Snakebite»։ World Health Organization։ Արխիվացված օրիգինալից-ից 30 September 2015-ին։ Վերցված է 19 May 2015 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Gutiérrez José María, Bruno Lomonte, Guillermo León, Alexandra Rucavado, Fernando Chaves, Yamileth Angulo (2007)։ «Trends in Snakebite Envenomation Therapy: Scientific, Technological and Public Health Considerations»։ Current Pharmaceutical Design 13 (28): 2935–50։ PMID 17979738։ doi:10.2174/138161207782023784 
  11. Chippaux J. P. (1998)։ «Snake-bites: appraisal of the global situation»։ Bulletin of the World Health Organization 76 (5): 515–24։ PMC 2305789։ PMID 9868843 
  12. 12,0 12,1 MedlinePlus – Snake bites Archived 4 December 2010 at the Wayback Machine. From Tintinalli JE, Kelen GD, Stapcynski JS, eds. Emergency Medicine: A Comprehensive Study Guide. 6th ed. New York, NY: McGraw Hill; 2004. Update Date: 2/27/2008. Updated by: Stephen C. Acosta, MD, Department of Emergency Medicine, Portland VA Medical Center, Portland, OR. Review provided by VeriMed Healthcare Network. Also reviewed by David Zieve, MD, MHA, Medical Director, A.D.A.M., Inc. Retrieved on 19 mars, 2009
  13. Health-care-clinic.org – Snake Bite First Aid – Snakebite Archived 16 January 2016 at the Wayback Machine. Retrieved on 21 mars, 2009
  14. Snake bite image example at MDconsult – Patient Education – Wounds, Cuts and Punctures, First Aid for Archived 7 January 2016 at the Wayback Machine.
  15. «Envenomation by the Eastern coral snake (Micrurus fulvius fulvius). A study of 39 victims»։ JAMA 258 (12): 1615–18։ 1987։ PMID 3625968։ doi:10.1001/jama.258.12.1615 
  16. Warrell David A., L. David Ormerod (1976)։ «Snake Venom Ophthalmia and Blindness Caused by the Spitting Cobra (Naja Nigricollis) in Nigeria»։ The American Journal of Tropical Medicine and Hygiene 25 (3): 525–9։ PMID 1084700։ Արխիվացված օրիգինալից 7 October 2008-ին։ Վերցված է 2009-09-05 
  17. «The ocular effects of spitting cobras: I. The ringhals cobra (Hemachatus haemachatus) Venom-Induced corneal opacification syndrome»։ Clinical Toxicology 31 (1): 31–41։ 1993։ PMID 8433414։ doi:10.3109/15563659309000372 
  18. Gutiérrez José María, Theakston R. David G, Warrell David A (2006)։ «Confronting the Neglected Problem of Snake Bite Envenoming: The Need for a Global Partnership»։ PLOS Medicine 3 (6): e150։ PMC 1472552։ PMID 16729843։ doi:10.1371/journal.pmed.0030150 
  19. Phillips Charles M. (2002)։ «Sea snake envenomation»։ Dermatologic Therapy 15 (1): 58–61(4)։ doi:10.1046/j.1529-8019.2002.01504.x։ Արխիվացված օրիգինալից 28 April 2011-ին։ Վերցված է 2009-07-24 
  20. 20,0 20,1 20,2 Brutto edited by Hector H. Garcia, Herbert B. Tanowitz, Oscar H. Del (2013)։ Neuroparasitology and tropical neurology։ էջ 351։ ISBN 9780444534996։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  21. 21,0 21,1 Young Bruce A., Cynthia E. Lee, Kylle M. Daley (2002)։ «Do Snakes Meter Venom?»։ BioScience 52 (12): 1121–26։ doi:10.1641/0006-3568(2002)052[1121:DSMV]2.0.CO;2։ «The second major assumption that underlies venom metering is the snake's ability to accurately assess the target» 
  22. Phillips Charles M. (2002)։ «Sea snake envenomation»։ Dermatologic Therapy 15 (1): 58–61(4)։ doi:10.1046/j.1529-8019.2002.01504.x։ Արխիվացված օրիգինալից 28 April 2011-ին։ Վերցված է 2009-07-24 
  23. Young Bruce A., Krista Zahn (2001)։ «Venom flow in rattlesnakes: mechanics and metering»։ The Journal of Experimental Biology 204 (Pt 24): 4345–4351։ PMID 11815658։ Արխիվացված օրիգինալից 9 January 2009-ին։ «With the species and size of target held constant, the duration of venom flow, maximum venom flow rate and total venom volume were all significantly lower in predatory than in defensive strikes» 
  24. Deufel Alexandra, David Cundall (2003)։ «Feeding in Atractaspis (Serpentes: Atractaspididae): a study in conflicting functional constraints»։ Zoology 106 (1): 43–61։ PMID 16351890։ doi:10.1078/0944-2006-00088։ Արխիվացված օրիգինալից 7 January 2016-ին։ Վերցված է 2014-05-19 
  25. 25,0 25,1 Jackson Kate (2003)։ «The evolution of venom-delivery systems in snakes»։ Zoological Journal of the Linnean Society 137 (3): 337–354։ doi:10.1046/j.1096-3642.2003.00052.x։ Արխիվացված օրիգինալից 10 October 2012-ին։ Վերցված է 2009-07-25 
  26. «Early evolution of the venom system in lizards and snakes»։ Nature 439 (7076): 584–8։ 2006։ Bibcode:2006Natur.439..584F։ PMID 16292255։ doi:10.1038/nature04328։ Արխիվացված օրիգինալից-ից 30 May 2009-ին։ Վերցված է 2009-09-18 
  27. Gold Barry S., Richard C. Dart, Robert A. Barish (1 April 2002)։ «Bites of venomous snakes»։ The New England Journal of Medicine 347 (5): 347–56։ PMID 12151473։ doi:10.1056/NEJMra013477 
  28. Russell Findlay E. (1980)։ «Snake Venom Poisoning in the United States»։ Annual Review of Medicine 31: 247–59։ PMID 6994610։ doi:10.1146/annurev.me.31.020180.001335 
  29. Spawls Stephen, Bill Branch (1997)։ The Dangerous Snakes of Africa։ Johannesburg: Southern Book Publishers։ էջ 192։ ISBN 978-1-86812-575-3 
  30. Haji R.։ «Venomous snakes and snake bites»։ Zoocheck Canada։ Արխիվացված օրիգինալից-ից 25 April 2012-ին։ Վերցված է 25 October 2013 
  31. «Venomous snakebites in the United States»։ Journal of Family Practice 25 (4): 386–92։ 1987։ PMID 3655676 
  32. Suchard JR, LoVecchio F. (1999)։ «Envenomations by Rattlesnakes Thought to Be Dead»։ The New England Journal of Medicine 340 (24): 1930։ PMID 10375322։ doi:10.1056/NEJM199906173402420 
  33. Gold Barry S., Richard C. Dart, Robert A. Barish (1 April 2002)։ «Bites of venomous snakes»։ The New England Journal of Medicine 347 (5): 347–56։ PMID 12151473։ doi:10.1056/NEJMra013477 
  34. «Venomous snakebites. Current concepts in diagnosis, treatment, and management»։ Emerg Med Clin North Am 10 (2): 249–67։ 1992։ PMID 1559468 
  35. Gold Barry S., Richard C. Dart, Robert A. Barish (1 April 2002)։ «Bites of venomous snakes»։ The New England Journal of Medicine 347 (5): 347–56։ PMID 12151473։ doi:10.1056/NEJMra013477 
  36. «Snake venom poisoning in the United States: a review of therapeutic practice»։ South. Med. J. 87 (6): 579–89։ 1994։ PMID 8202764։ doi:10.1097/00007611-199406000-00001 
  37. «Identifying the biting species in snakebite by clinical features: an epidemiological tool for community surveys»։ Trans R Soc Trop Med Hyg 100 (9): 874–8։ 2006։ PMID 16412486։ doi:10.1016/j.trstmh.2005.10.003 
  38. Chris Thompson։ «Treatment of Australian Snake Bites»։ Australian anaesthetists' website։ Արխիվացված օրիգինալից-ից 23 March 2007-ին 
  39. Currie Bart J., Elizabeth Canale, Geoffrey K. Isbister (2008)։ «Effectiveness of pressure-immobilization first aid for snakebite requires further study»։ Emergency Medicine Australasia 20 (3): 267–270(4)։ PMID 18549384։ doi:10.1111/j.1742-6723.2008.01093.x 
  40. 40,0 40,1 Patrick Walker J, Morrison, R, Stewart, R, Gore, D (January 2013)։ «Venomous bites and stings»։ Current Problems in Surgery 50 (1): 9–44։ PMID 23244230։ doi:10.1067/j.cpsurg.2012.09.003 
  41. «Pressure immobilization after North American Crotalinae snake envenomation»։ Journal of Medical Toxicology 7 (4): 322–3։ December 2011։ PMC 3550191։ PMID 22065370։ doi:10.1007/s13181-011-0174-2 
  42. Wall C (September 2012)։ «British Military snake-bite guidelines: pressure immobilisation»։ Journal of the Royal Army Medical Corps 158 (3): 194–8։ PMID 23472565։ doi:10.1136/jramc-158-03-09 
  43. White Julian (November 1991)։ «Oxyuranus microlepidotus»։ Chemical Safety Information from Intergovernmental Organizations։ Արխիվացված օրիգինալից 3 August 2009-ին։ Վերցված է 24 July 2009։ «Without appropriate antivenom treatment up to 75% of taipan bites will be fatal. Indeed, in the era prior to specific antivenom therapy, virtually no survivors of taipan bite were recorded.» 
  44. 44,0 44,1 Nuchpraryoon I, Garner, P (2000)։ «Interventions for preventing reactions to snake antivenom»։ The Cochrane Database of Systematic Reviews (2): CD002153։ PMID 10796682։ doi:10.1002/14651858.CD002153 
  45. «Pressure immobilization after North American Crotalinae snake envenomation»։ Journal of Medical Toxicology 7 (4): 322–3։ December 2011։ PMC 3550191։ PMID 22065370։ doi:10.1007/s13181-011-0174-2 
  46. 46,0 46,1 Theakston RD (1997)։ «An objective approach to antivenom therapy and assessment of first-aid measures in snake bite»։ Ann. Trop. Med. Parasitol. 91 (7): 857–65։ PMID 9625943։ doi:10.1080/00034989760626։ Արխիվացված օրիգինալից 30 December 2008-ին 
  47. «Tourniquet ineffectiveness to reduce the severity of envenoming after Crotalus durissus snake bite in Belo Horizonte, Minas Gerais, Brazil»։ Toxicon 36 (5): 805–8։ 1998։ PMID 9655642։ doi:10.1016/S0041-0101(97)00132-3 
  48. «Tourniquet application after cobra bite: delay in the onset of neurotoxicity and the dangers of sudden release»։ Am. J. Trop. Med. Hyg. 38 (3): 618–22։ 1988։ PMID 3275141։ doi:10.4269/ajtmh.1988.38.618 
  49. 49,0 49,1 49,2 Lupano Guglielmo, Peola Paolo (1915)։ Corso di Scienze Naturali a uso delle Scuole Complementari [A Course of Natural Sciences for the Complementary Institutes] (Italian)։ G.B. Paravia։ էջ 68 
  50. «Images in emergency medicine. Skin damage following application of suction device for snakebite»։ Annals of Emergency Medicine 48 (1): 105, 113։ 2006։ PMID 16781926։ doi:10.1016/j.annemergmed.2005.12.019 
  51. «Suction for venomous snakebite: a study of "mock venom" extraction in a human model»։ Annals of Emergency Medicine 43 (2): 181–6։ 2004։ PMID 14747805։ doi:10.1016/S0196-0644(03)00813-8 
  52. «Effects of a negative pressure venom extraction device (Extractor) on local tissue injury after artificial rattlesnake envenomation in a porcine model»։ Wilderness & Environmental Medicine 11 (3): 180–8։ 2000։ PMID 11055564։ doi:10.1580/1080-6032(2000)011[0180:EOANPV]2.3.CO;2 
  53. Riggs BS, Smilkstein MJ, Kulig KW, et al. Rattlesnake envenomation with massive oropharyngeal edema following incision and suction (Abstract). Presented at the AACT/AAPCC/ABMT/CAPCC Annual Scientific Meeting, Vancouver, Canada, September 27 October 2, 1987.
  54. Russell F (1987)։ «Another warning about electric shock for snakebite»։ Postgrad Med 82 (5): 32։ PMID 3671201։ doi:10.1080/00325481.1987.11699990 
  55. Ryan A (1987)։ «Don't use electric shock for snakebite»։ Postgrad Med 82 (2): 42։ PMID 3497394։ doi:10.1080/00325481.1987.11699922 
  56. «Electric shock does not save snakebitten rats»։ Annals of Emergency Medicine 17 (3): 254–6։ 1988։ PMID 3257850։ doi:10.1016/S0196-0644(88)80118-5 
  57. «Electric shocks are ineffective in treatment of lethal effects of rattlesnake envenomation in mice»։ Toxicon 25 (12): 1347–9։ 1987։ PMID 3438923։ doi:10.1016/0041-0101(87)90013-4 
  58. «Animal bites: Fact sheet N°373»։ World Health Organization։ February 2015։ Արխիվացված օրիգինալից 4 May 2015-ին։ Վերցված է 19 May 2015 
  59. 59,0 59,1 59,2 59,3 59,4 59,5 59,6 Kasturiratne A., Wickremasinghe A. R., de Silva N, Gunawardena NK, Pathmeswaran A, Premaratna R, Savioli L, Lalloo DG, de Silva HJ (4 November 2008)։ «The global burden of snakebite: a literature analysis and modelling based on regional estimates of envenoming and deaths»։ PLOS Medicine 5 (11): e218։ PMC 2577696։ PMID 18986210։ doi:10.1371/journal.pmed.0050218 
  60. Gutiérrez José María, Bruno Lomonte, Guillermo León, Alexandra Rucavado, Fernando Chaves, Yamileth Angulo (2007)։ «Trends in Snakebite Envenomation Therapy: Scientific, Technological and Public Health Considerations»։ Current Pharmaceutical Design 13 (28): 2935–50։ PMID 17979738։ doi:10.2174/138161207782023784 
  61. 61,0 61,1 61,2 Gold Barry S., Richard C. Dart, Robert A. Barish (1 April 2002)։ «Bites of venomous snakes»։ The New England Journal of Medicine 347 (5): 347–56։ PMID 12151473։ doi:10.1056/NEJMra013477 
  62. 62,0 62,1 Mackessy Stephen P. (2002)։ «Biochemistry and pharmacology of colubrid snake venoms»։ Journal of Toxicology: Toxin Reviews 21 (1–2): 43–83։ doi:10.1081/TXR-120004741։ Արխիվացված օրիգինալից-ից 2 June 2010-ին։ Վերցված է 2009-09-26։ «Estimates of the number of venomous colubrids approach 700 species. Most may not produce a venom capable of causing serious damage to humans, but at least five species (Dispholidus typus, Thelotornis capensis, Rhabdophis tigrinus, Philodryas olfersii and Tachymenis peruviana) have caused human fatalities» 
  63. 63,0 63,1 «Rattlesnake Bites in Southern California and Rationale for Recommended Treatment»։ West J Med 148 (1): 37–44։ 1 January 1988։ PMC 1026007։ PMID 3277335 
  64. Gutiérrez José María, R. David G. Theakston, David A. Warrell (6 June 2006)։ «Confronting the Neglected Problem of Snake Bite Envenoming: The Need for a Global Partnership»։ PLOS Medicine 3 (6): e150։ PMC 1472552։ PMID 16729843։ doi:10.1371/journal.pmed.0030150 
  65. Parrish H (1966)։ «Incidence of treated snakebites in the United States»։ Public Health Rep 81 (3): 269–76։ JSTOR 4592691։ PMC 1919692։ PMID 4956000։ doi:10.2307/4592691 
  66. «Snake venom poisoning in the United States: a review of therapeutic practice»։ South. Med. J. 87 (6): 579–89։ 1994։ PMID 8202764։ doi:10.1097/00007611-199406000-00001 
  67. 67,0 67,1 «Life-threatening envenoming by the Saharan horned viper (Cerastes cerastes) causing micro-angiopathic haemolysis, coagulopathy and acute renal failure: clinical cases and review»։ QJM: An International Journal of Medicine 97 (11): 717–27։ 2004։ PMID 15496528։ doi:10.1093/qjmed/hch118։ Վերցված է 2009-09-04։ «This echoed the opinion of the Egyptian physicians who wrote the earliest known account of the treatment of snake bite, the Brooklyn Museum Papyri, dating perhaps from 2200 BC. They regarded bites by horned vipers 'fy' as non-lethal, as the victims could be saved.» 
  68. 68,0 68,1 68,2 Anil Aggrawal (2004)։ «Homicide with snakes: A distinct possibility and its medicolegal ramifications»։ Anil Aggrawal's Internet Journal of Forensic Medicine and Toxicology 4 (2)։ Արխիվացված օրիգինալից-ից 18 July 2007-ին 
  69. Crawford Amy (April 1, 2007)։ «Who Was Cleopatra? Mythology, propaganda, Liz Taylor and the real Queen of the Nile»։ Smithsonian.com։ Վերցված է 4 September 2009 
  70. Warrell D.A. (2009)։ «Commissioned article: management of exotic snakebites»։ QJM: An International Journal of Medicine 102 (9): 593–601։ PMID 19535618։ doi:10.1093/qjmed/hcp075 
  71. Straight Richard C., James L. Glenn (1994)։ «Human fatalities caused by venomous animals in Utah, 1900–90»։ Great Basin Naturalist 53 (4): 390–4։ doi:10.5962/bhl.part.16607։ Արխիվացված օրիգինալից 8 October 2011-ին։ Վերցված է 2009-09-04։ «A third unusual death was a tragic fatality (1987), recorded as a homicide, which resulted when a large rattlesnake (G. v. lutosus) bit a 22-month-old girl after the snake had been placed around her neck (Washington County). The child died in approximately 5 h.» 
  72. Strubel T., A. Birkhofer, F. Eyer, K.D. Werber, H. Förstl (2008)։ «Suizidversuch durch Schlangenbiss: Kasuistik und Literaturübersicht» [Attempted suicide by snake bite: Case report and literature survey]։ Der Nervenarzt (German) 79 (5): 604–6։ PMID 18365165։ doi:10.1007/s00115-008-2431-4։ «Ein etwa 20-jähriger Arbeiter wurde nach dem Biss seiner Puffotter (Bitis arietans) in die Hand auf die toxikologische Intensivstation aufgenommen. Zunächst berichtet der Patient, dass es beim „Melken“ der Giftschlange zu dem Biss gekommen sei, erst im weiteren Verlauf räumt er einen Suizidversuch ein. Als Gründe werden Einsamkeit angeführt sowie unerträgliche Schmerzen im Penis.» 
  73. Bittel Jason։ «The Animals That Venom Can't Touch»։ Smithsonian (անգլերեն)։ Վերցված է 29 May 2018 
  74. Collins Britt (11 February 2018)։ «Poison pass: the man who became immune to snake venom»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 29 May 2018 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Campbell, Jonathan A.; William W. Lamar (2004). The Venomous Reptiles of the Western Hemisphere. Ithaca, NY: Cornell University Press. 978-0-8014-4141-7
  • Spawls, Stephen; Bill Branch (1995). The Dangerous Snakes of Africa: Natural History, Species Directory, Venoms and Snakebite. Sanibel Island, FL: Ralph Curtis Publishing. 978-0-88359-029-4
  • Sullivan JB, Wingert WA, Norris Jr RL. (1995). North American Venomous Reptile Bites. Wilderness Medicine: Management of Wilderness and Environmental Emergencies. 3: 680–709.
  • Thorpe, Roger S.; Wolfgang Wüster, Anita Malhotra (1996). Venomous Snakes: Ecology, Evolution, and Snakebite'. Oxford, England: Oxford University Press. 978-0-19-854986-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]