Բժշկական սպիրտ
![]() | |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Նյութափոխանակություն | Լյարդ |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
էթանոլային սպիրտ
| |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C2H5OH |
Մոլային զանգված | 46,07 գ/մոլ |
Սպիրտներ, տարբեր ձևերով օգտագործվում են բժշկության մեջ, որպես հակասեպտիկներ, ախտահանիչներ և հակաթույներ[1]։ Սպիրտները կիրառվում են մաշկի վրա ախտահանելու նպատակով՝ ներարկումից և վիրահատությունից առաջ[2]։ Այն կարող է օգտագործվել և՛ մաշկի ախտահանման համար, և՛ բուժանձնակազիմի ձեռքերի ախտահանման համար[2]։ Այն կարող օգտագործվել նաև այլ տեղեր մաքրելու[2], և բերանի ողողումների համար[3][4][5]։ Բերանով ընդունած կամ ներերակային ճանապարհով ներմուծված էթանոլը օգտագործվում է մեթանոլային կամ էթիլեն գլիկոլային թունավորման ժամանակ, երբ ֆոմեպիզոլը հասանելի չէ[1]։
Սպիրտիների կողմնակի ազդեցությունն է մաշկի գրգռումը[6]։ Պետք է պահպանել էթանոլը էլեկտրականությունից, քանի որ այն դյուրավառ է[7]։ Սպիրտների տեսակների օգտագործումը ներառում է էթանոլ, բնազրկված էթանոլ, 1-պրոպանոլ, իզոպրոպիլ ալկոհոլ[8][9]։ Այն արդյունավետ է մի շարք միկրոօրգանիզմների դեմ, չնայած անօգուտ է սպորների դեմ[9]։ Ամենալավը աշխատում են 60-90%-անոց կոնցենտրացիաները[9]։
Սպրիտը օգտագործվել է որպես հակասեպտիկ դեռ 1363 թվականին, բայց օգտագործման արդյունավետությունը ապացուցվել և հասանելի է դարձել հեռավոր 1800-ականներին[10]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում՝ շատ արդյունավետ և ապահով դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգում[8]։ 70%-անոց բնազրկված էթանոլի 1 լիտրը մեծածախ գներով զարգացող երկրներում արժե մոտ 1,8-9,5 ԱՄՆ դոլար[11]։ Միացիալ Թագավորության Ազգային առողջապահական ծառայությունում 1 լիտր 99%-անոց բնազրկված սպիրտը արժե 3,90 ֆունտ[7]։ Սպրիտի վաճառքային ձևեր կիրառվում են ձեռքերի սպիրտային քսուքների կամ քլորհեքսիդինի ձևով[9][12]։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառվում է մինչ ներարկումը կամ վիրահատությունը մաշկը ախտահանելու համար[13]։ Այն կարող է օգտագործվել և՛ մաշկի ախտահանման համար, և՛ բուժանձնակազիմի ձեռքերի ախտահանման համար[13]։ Այն կարող օգտագործվել նաև այլ տեղեր մաքրելու[13], ինչպես նաև բերանի ողողումների համար[3]։ Խմելով կամ ներերակային ճանապարհով ներմուծված էթանոլը օգտագործվում է մեթանոլային կամ էթիլեն գլիկոլային թունավորման ժամանակ, երբ ֆոմեպիզոլ օգտագործելը այդ պահին անհնար է[7]։
Բացի սրանցից էթանոլը չունի այլ ճանաչված բժշկական կիրառություններ[14]։ Սա ամբողջական չէ, քանի որ էթանոլի թերապևտիկ ինդեքսը 10։1 է[15]։
Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ էթանոլը օգտագործվում է թունավոումների ժամանակ, մրցակցում է այլ սպիրտների հետ ալկոհոլ դեհիդրոգոնազա ֆերմենտի ակտիվ կենտրոնի համար, նվազեցնելով փոխակերպումը թունավոր ալդեհիդի և քացախաթթվի, և կանխում է ավելի լուրջ թունավոր ազդեցություններ, ինչպիսին է գլիկոլների կրիստալիզացիան երիկամներում[16]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիրտը օգտագործվել է որպես ախտահանիչ դեռ 1363 թվականին և հեռավոր 1800-ականներին նրա բերած օգուտը փաստացի ապացուցվել է[10]։ Հին ժամանակներում՝ նախորդելով ժամանակակից նյութերին, սպրիտը օգտագործվել է որպես ընդհանուր անզգայացնող[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 British national formulary : BNF 69 (69 ed.)։ British Medical Association։ 2015։ էջեր 42, 838։ ISBN 9780857111562
- ↑ 2,0 2,1 2,2 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 321։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է հունվարի 8, 2017
- ↑ 3,0 3,1 Hardy Limeback (ապրիլի 11, 2012)։ Comprehensive Preventive Dentistry։ John Wiley & Sons։ էջեր 138–։ ISBN 978-1-118-28020-1։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 18, 2017-ին
- ↑ Moni Abraham Kuriakose (դեկտեմբերի 8, 2016)։ Contemporary Oral Oncology: Biology, Epidemiology, Etiology, and Prevention։ Springer։ էջեր 47–54։ ISBN 978-3-319-14911-0։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 18, 2017-ին
- ↑ «Is synthetic mouthwash the final choice to treat oral malodour?»։ J Coll Physicians Surg Pak 24 (10): 757–62։ 2014։ PMID 25327922։ doi:10.2014/JCPSP.757762
- ↑ WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 321։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է հունվարի 8, 2017
- ↑ 7,0 7,1 7,2 British national formulary : BNF 69 (69 ed.)։ British Medical Association։ 2015։ էջեր 42, 838։ ISBN 9780857111562
- ↑ 8,0 8,1 «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Antiseptics and disinfectants: activity, action, and resistance»։ Clin. Microbiol. Rev. 12 (1): 147–79։ January 1999։ PMID 9880479
- ↑ 10,0 10,1 Block Seymour Stanton (2001)։ Disinfection, Sterilization, and Preservation (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ էջ 14։ ISBN 9780683307405։ Արխիվացված օրիգինալից հունվարի 13, 2017-ին
- ↑ «Alcohol, Denatured»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «Hand Hygiene: An Update»։ Infect. Dis. Clin. North Am. 30 (3): 591–607։ September 2016։ PMID 27515139։ doi:10.1016/j.idc.2016.04.007
- ↑ 13,0 13,1 13,2 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 321։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է հունվարի 8, 2017
- ↑ «Pharmacology of ethanol»։ Pharmacol. Ther. 36 (2–3): 335–427։ 1988։ PMID 3279433
- ↑ «Drug therapy in dental practice: general principles. Part 2 - pharmacodynamic considerations»։ Anesth Prog 54 (1): 19–23; quiz 24–5։ 2007։ PMID 17352523։ doi:10.2344/0003-3006(2007)54[19:DTIDPG]2.0.CO;2
- ↑ «American Academy of Clinical Toxicology practice guidelines on the treatment of methanol poisoning»։ J. Toxicol. Clin. Toxicol. 40 (4): 415–46։ 2002։ PMID 12216995։ doi:10.1081/CLT-120006745
- ↑ Edmond I Eger II, Lawrence J. Saidman, Rod N. Westhorpe (սեպտեմբերի 14, 2013)։ The Wondrous Story of Anesthesia։ Springer Science & Business Media։ էջեր 4–։ ISBN 978-1-4614-8441-7։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 18, 2017-ին