Քևին Կուրանյի
Կուրանյին 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Kevin Dennis Kurányi | ||
Քաղաքացիությունը |
Գերմանիա Բրազիլիա Պանամա Բուլղարիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 2, 1982[1][2] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3] | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 88 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
Պատանեկան կարիերա | |||
1988-1993 | Սերանո | ||
1993-1994 | Լաս Պրոմեսաս | ||
1994-1996 | Սերանո | ||
1996-1997 | Լաս Պրոմեսաս | ||
1997-2001 | Շտուտգարտ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2000-2002 | Շտուտգարտ II | 33 | (10) |
2001-2005 | Շտուտգարտ | 99 | (40) |
2005-2010 | Շալկե 04 | 162 | (71) |
2010-2015 | Դինամո Մոսկվա | 123 | (50) |
2015-2016 | Հոֆենհայմ | 14 | (0) |
2000-2016 | Ընդհանուր | 473 | (171) |
Ազգային հավաքական | |||
2001 | Գերմանիա Մ20 | 5 | (2) |
2002-2003 | Գերմանիա Մ21 | 6 | (2) |
2003-2008 | Գերմանիա | 52 | (19) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քևին Կուրանյի (գերմ.՝ Kevin Kurányi, մարտի 2, 1982[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3]), գերմանացի նախկին ֆուտբոլիստ[4]։ Ունի բրազիլական և հունգարական արմատներ։ Խաղացել է կենտրոնական հարձակվողի դիրքում և հայտնի է եղել օդային պայքարում լավ խաղ ցուցադրելու և գոլային պահն ավարտելու կարողությունների համար։ Հանդես է եկել Շտուտգարտի, Շալկե 04-ի, Դինամո Մոսկվայի և Հոֆենհայմի կազմում։ 2003 թվականից 2008 թվականներին խաղացել է Գերմանիայի ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրանյին սկսեց ֆուտբոլ խաղալ 1988 թվականին՝ 6 տարեկան հասակում՝ միանալով բրազիլական Սերանոյին։ 1993 թվականին նա միացավ պանամայական Լաս Պրոմեսասին, սակայն 1 տարի անց նորից վերադարձավ Սերանո։ 1996 թվականին նա նորից 1 տարով միացավ Լաս Պրոմեսասին։
Շտուտգարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին Կուրանյին միացավ Շտուտգարտին՝ սկսելով հանդես գալ ակումբի B թիմի կազմում։ Շտուտգարտի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2001 թվականին։
Շտուտգարտի երիտասարդական թիմի կազմում 33 խաղ անցկացնելուց հետո Կուրանյին անցկացրեց 99 հանդիպում Շտուտգարտի առաջին կազմում՝ դառնալով 40 գոլի հեղինակ[5]։ Բացի այդ, նա մասնակցեց 22 խաղի եվրոպական առաջնություններում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։ 2002-03 մրցաշրջանում Կուրանյին դարձավ Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուն, իսկ Շտուտգարտը զբաղեցրեց 2-րդ տեղը առաջնությունում։ Շտուտգարտի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս նաև Տիմո Հիլդեբրանդը, Անդրեաս Հինկելը, Ալեքսանդր Հլեբը, Ֆիլիպ Լամը և Իմրե Սաբիչը, ում շնորհիվ Շտուտգարտը բարձրորակ հարձակվողական ֆուտբոլ էր ցուցադրում։
Շալկե 04
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի ամռանը Կուրանյին տեղափոխվեց Շալկե 04՝ կնքելով պայմանագիր մինչև 2010 թվականը[6]։ 2005-ից 2008 թվականներին Կուրանյին դարձավ թիմի լավագույն ռմբարկուն՝ օգնելով Շալկեին 3 տարի անընդմեջ մասնակցել Չեմպիոնների Լիգային։
2008 թվականի ապրիլի 15-ին Կուրանյին պոկեր ձևակերպեց Էներգի Կոտբուսի դեմ խաղում, իսկ Շալկեն հաղթեց 5-0 հաշվով[7]։ Դրանից 3 օր առաջ Շալկեն 5-1 հաշվով պարտվեց Վերդեր Բրեմենին, իսկ թիմի միակ գոլը խփեց Կուրանյին[8]։
Դինամո Մոսկվա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 9-ին Կուրանյին 3 տարվա պայմանագիր կնքեց Մոսկվայի Դինամոյի հետ[9]՝ ակումբ տեղափոխվելով հուլիսի 1-ին[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 31-ին՝ Կռիլյա Սովետովի դեմ խաղում[11]։ Օգոստոսի 14-ին՝ Զենիտի դեմ խաղում Կուրանյին խփեց իր առաջին գոլը Դինամոյի կազմում[12]։
Ակումբի հետ պայմանագիրը մինչև 2015 թվականը երկարաձգելուց հետո[13]՝ 2012 թվականի հուլիսին Կուրանյին դարձավ Դինամոյի ավագը[14][15]։
Հոֆենհայմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 24-ին Կուրանյին 1 տարվա պայմանագիր կնքեց Հոֆենհայմի հետ[16][17][18]։
2017 թվականի մարտի 24-ին գերմանացին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, թեև ուներ առաջարկներ Քաթարից և Չինաստանից[19][20]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրանյին ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա՝ հունգարական արմատներ ունեցող գերմանական հորից և պանամացի մորից[21]։ Նա ընտրեց Գերմանիայի հավաքականը, թեև հնարավորություն ուներ խաղալու նաև Պանամայի և Բրազիլիայի հավաքականներում[22]։
Կուրանյին Գերմանիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2003 թվականի մարտի 29-ին՝ Եվրո 2004-ի որակավորման Լիտվայի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց հոկտեմբերի 11-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում[24]։ Կուրանյին Գերմանիայի կազմում մասնակցեց Եվրո 2004-ին և 2005 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին, սակայն չհայտավորվեց 2006 թվականի աշխարհի առաջնությանը։
2007 թվականին Կուրանյին վերադարձավ Գերմանիայի հավաքական 15 ամսվա բացակայությունից հետո՝ 2007 թվականի փետրվարի 7-ին գոլի հեղինակ դառնալով Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում[25]։ Նա մասնակցեց Եվրո 2008-ին՝ փոխարինման դուրս գալով Իսպանիայի դեմ եզրափակչի երկրորդ խաղակեսում, սակայն այդպես էլ չկարողանալով օգնել իր թիմին խուսափել պարտությունից[26]։ Այս հանդիպումը դարձավ Կուրանյիի 50-րդ խաղը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում[27]։
2008 թվականի հոկտեմբերի 11-ին Կուրանյին դուրս մնաց Ռուսաստանի դեմ խաղի համար կազմից[28]։ Խաղի առաջին խաղակեսը տրիբունայից դիտելուց հետո, նա լքեց մարզադաշտը և չվերադարձավ Գերմանիայի հավաքականի հյուրանոց[29]։ Այս միջադեպից հետո ազգային հավաքականի մարզիչ Յոախիմ Լյովը հայտարարեց, որ նա այլևս երբեք չի հրավիրի Կուրանյիին Գերմանիայի հավաքական[30]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրանյին ունի Գերմանիայի, Հունգարիայի, Բրազիլիայի և Պանամայի քաղաքացիություն։ Նրա սիրելի ֆուտբոլային թիմը Ֆլամենգոն է[31]։ Կուրանյին կարող է խոսել գերմաներեն, պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն և հունգարերեն։
Կուրանյիի կինը՝ Վիկտորիա Պելիչիչը խորվաթ է։ Նրանք ամուսնացել են 2007 թվականի ապրիլի 28-ին Շտուտգարտում։ 2005 թվականի սեպտեմբերի 27-ին նրանք ունեցան իրենց առաջին երեխային՝ Կառլոյին։ 2008 թվականի հունվարի 6-ին նրանք դուստր ունեցան՝ անվանելով նրան Վիվիեն Կարմեն։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շտուտգարտ II | 2000–01 | Ռեգիոնալլիգա Հարավ | 8 | 1 | 1 | 0 | — | 9 | 1 | |||
2001–02 | 25 | 9 | 1 | 0 | 26 | 9 | ||||||
Ընդհանուր | 33 | 10 | 2 | 0 | — | 35 | 10 | |||||
Շտուտգարտ | 2001–02 | Բունդեսլիգա | 5 | 1 | 1 | 1 | — | — | 6 | 2 | ||
2002–03 | 32 | 15 | 2 | 2 | 9 | 5 | 43 | 22 | ||||
2003–04 | 33 | 11 | 2 | 1 | 1 | 0 | 8 | 3 | 44 | 16 | ||
2004–05 | 29 | 13 | 2 | 2 | 2 | 0 | 6 | 3 | 39 | 18 | ||
Ընդհանուր | 99 | 40 | 7 | 6 | 3 | 0 | 23 | 11 | 132 | 57 | ||
Շալկե 04 | 2005–06 | Բունդեսլիգա | 30 | 10 | 2 | 0 | 2 | 1 | 12 | 3 | 46 | 14 |
2006–07 | 34 | 15 | 2 | 2 | — | 2 | 0 | 38 | 17 | |||
2007–08 | 32 | 15 | 2 | 2 | 2 | 0 | 8 | 3 | 44 | 20 | ||
2008–09 | 33 | 13 | 4 | 2 | — | 7 | 1 | 44 | 16 | |||
2009–10 | 33 | 18 | 4 | 2 | — | 37 | 20 | |||||
Ընդհանուր | 162 | 71 | 14 | 8 | 4 | 1 | 29 | 7 | 209 | 87 | ||
Դինամո Մոսկվա | 2010 | Պրեմիեր Լիգա | 16 | 9 | 0 | 0 | — | — | 16 | 9 | ||
2011–12 | 41 | 13 | 1 | 0 | 42 | 13 | ||||||
2012–13 | 27 | 10 | 0 | 0 | 4 | 0 | 31 | 10 | ||||
2013–14 | 15 | 8 | 0 | 0 | — | 15 | 8 | |||||
2014–15 | 24 | 10 | 0 | 0 | 14 | 5 | 38 | 15 | ||||
Ընդհանուր | 123 | 50 | 1 | 0 | — | 18 | 5 | 142 | 55 | |||
Հոֆենհայմ | 2015–16 | Բունդեսլիգա | 14 | 0 | 1 | 0 | — | 15 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 431 | 171 | 25 | 14 | 7 | 1 | 70 | 23 | 533 | 209 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2003 | 7 | 1 |
2004 | 13 | 10 |
2005 | 15 | 3 |
2006 | 0 | 0 |
2007 | 9 | 5 |
2008 | 8 | 0 |
Ընդհանուր | 52 | 19 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի լիգայի գավաթ․ 2005
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ․ երրորդ տեղ․ 2005
- ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն․ երկրորդ տեղ․ 2008
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #133960714 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Germany - K. Kuranyi - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Kevin Kuranyi - Matches and Goals in Bundesliga». rsssf.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ uefa.com. «Schalke seal Kuranyi coup – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Schalke 04 vs. Energie Cottbus - Football Match Report - April 15, 2008 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Werder Bremen vs. Schalke 04 - Football Match Report - April 12, 2008 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Schalke's Kevin Kuranyi Announces Dynamo Moscow Transfer | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «КУРАНЬИ - В «ДИНАМО»!». 2010 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Dinamo Moscow vs. Krylia Sovetov - Football Match Summary - July 31, 2010 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Зенит – Динамо 1 : 1 2010-08-14 текстовая онлайн трансляция - Футбол. Россия - Премьер-Лига». www.championat.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ (www.dw.com), Deutsche Welle. «Fußball: Kuranyi bleibt in Moskau | Sport-News | DW | 17.11.2011». DW.COM (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ WELT, DIE (2012 թ․ հուլիսի 18). «Kicker-Ticker: Kuranyi ist neuer Kapitän von Dynamo Moskau». DIE WELT. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Кураньи - капитан Динамо». Eurosport. 2012 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Hoffenheim, TSG 1899. «Kevin Kuranyi verstärkt die TSG » achtzehn99». www.achtzehn99.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Kuranyi signs one-year deal with Hoffenheim». ESPN.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Hoffenheim land striker Kuranyi | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Former Germany striker Kevin Kuranyi retires from football despite offers from Qatar and China - Firstpost». www.firstpost.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Former Germany striker Kuranyi announces retirement». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ մարտի 24. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Jahn, Michael. «DUELL DER GEGENSÄTZE - Deutschland hat ein harmonisches Team, aber kaum Stürmer. Bei den Niederländern ist es umgekehrt - deshalb wird schon jetzt über Trainer Advocaat diskutiert.: Drei Stürmer in einem». Berliner Zeitung (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Kevin Kuranyi» (բրիտանական անգլերեն). 2004 թ․ մայիսի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Germany vs. Lithuania - Football Match Report - March 29, 2003 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Germany vs. Iceland - Football Match Stats - October 11, 2003 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Germany vs. Switzerland - Football Match Report - February 7, 2007 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ uefa.com (2008 թ․ հունիսի 29). «UEFA EURO 2008 - History - Germany-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Kevin Kuranyi - Goals in International Matches». rsssf.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Germany-Russia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ (www.dw.com), Deutsche Welle. «Kuranyi Leaves Stands, Gets the Boot From Loew | Sports| German football and major international sports news | DW | 12.10.2008». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Miller, David (2008 թ․ հոկտեմբերի 12). «Kevin Kuranyi hits an all-time Löw after Germany win» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «UOL Esporte - Copa do Mundo 2006 - Kuranyi sonha marcar derrotar o Brasil na final da Copa». esporte.uol.com.br. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 32,0 32,1 Strack-Zimmermann, Benjamin. «Kevin Kurányi». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուրանյիի պաշտոնական կայքը
- Կուրանյիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կուրանյիի պաշտոնական Տվիտերի էջը
- Կուրանյիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կուրանյին transfermarkt-ում
- Կուրանյին WhoScored.com կայքում
- Կուրանյին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Կուրանյի» հոդվածին։ |
|
|
- Մարտի 2 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռիո դե Ժանեյրո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Հոֆենհայմի ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- Շտուտգարտի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ