Թիմ Բորովսկի
Թիմ Բորովսկի գերմ.` Tim Borowski | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Թիմ Բորովսկին 2007 թվականին | |||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||
| Ազգությունը | գերմանացի | ||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1980[1][2][3] (46 տարեկան) | ||||||||||||||
| Ծննդավայր | Նոյբրանդենբուրգ[4] | ||||||||||||||
| Հասակ | 194 սմ | ||||||||||||||
| Քաշ | 84 կգ | ||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
| Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| 1999-2012 | Ընդհանուր | 282 | (43) | ||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
|
| |||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||
Թիմ Բորովսկի (գերմ.` Tim Borowski, մայիսի 2, 1980[1][2][3], Նոյբրանդենբուրգ[4]), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս «Վերդեր II»-ի սպորտային տնօրենն է։
Իր 12-ամյա ֆուտբոլային կարիերայի 11 տարիները ֆուտբոլիստը անցկացրել է «Վերդեր Բրեմեն»-ի կազմում։ Բունդեսլիգայի շրջանակներում մասնակցել է 236 հանդիպման և դարձել է 32 գոլի հեղինակ, ինչպես նաև նվաճել է 3 տիտղոս։
Գերմանիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է ԱԱ 2006-ին և Եվրո 2008-ին։ Հավաքականի կազմում անցկացրել է 33 հանդիպում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վերդեր Բրեմեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորովսկին իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Վերդեր Բրեմեն»-ի կազմում։ 16 տարեկան հասակում միացել է ակումբի երիտասարդական թիմին։ Նա երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան։
Թիմի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 2000 թվականի օգոստոսի 26-ին` Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 0-1 հաշվով` ի օգուտ «Վոլֆսբուրգ»-ի։
2003-04 մրցաշրջանի ընթացքում Բորովսկին մասնակցել է 25 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ։ 2005-06 մրցաշրջանի ընթացքում Թիմը դարձել է 11 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ մրցաշրջանում նա օգնել է իր թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գրավել 2-րդ տեղը[5]։
«Բավարիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով Թիմ Բորովսկին տեղափոխվել է «Բավարիա»[6]։ Թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան, որի ընթացքում մասնակցել է 35 հանդիպման, բայց ոչ մի անգամ չի հայտնվել մեկնարկային կազմում[7]։
Վերադարձ «Վերդեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսի 22-ին Բորովսկին վերադարձել է «Վերդեր»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ 2011-12 մրցաշրջանի վերջում` 32 տարեկան հասակումը Բորովսկին հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին[8]։
2015 թվականին Թիմ Բորովսկին նշենակվել է «Վերդեր II»-ի սպորտային տնօրեն[9][10]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Բորովսկին իր դեբյուտը նշել է 2002 թվականի օգոստոսի 21-ին` Սոֆիայում կայացած Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում[11]։
Նա ընդգգրկվել է ԱԱ 2006-ին մասնակցող ֆուտբոլիստների շարքում։ Նա իր առաջին հանդիպումը անցկացրել է մրցաշարի բացման խաղում` փոխարինման դուրս գալով Կոստա Ռիկայի հավաքականի դեմ խաղում։
Հավաքականյի կազմում թիմ Բորովսկին մասնակցել է նաև Եվրո 2008-ին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բունդեսլիգայի չեմպիոն - 2003-04
- Գերմանիայի գավաթակիր - 2003-04
- Գերմանիայի լիգայի գավաթակիր - 2006
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն - 2008
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2006
- Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր - 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #134017153 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Micoud header ends Juve comeback». UEFA.com. 2006 թ․ փետրվարի 23. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Bayern seal Borowski deal». Sky Sports. 2008 թ․ հունվարի 13. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Tim Borowski of Bayern Munich: Forgotten or ignored?». Bleacher Report. 2008 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Borowski: "Das nehme ich für immer mit"» [Borowski: "This will always be with me"] (German). kicker. 2012 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tim Borowski wird Sportlicher Leiter U23» [Tim Borowski becomes U23 sporting director] (German). SV Werder Bremen. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Borowski kehrt nach Bremen zurück» [Borowski returns to Bremen] (German). Sport1. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Matthias Arnhold (2012 թ․ դեկտեմբերի 13). «Tim Borowski – International Appearances». RSSSF. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Բորովսկի» հոդվածին։ |
| ||||||||||
- Մայիսի 2 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլային մարզիչներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վերդերի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ