Կլեմենս Ֆրից
Կլեմենս Ֆրից գերմ.` Clemens Fritz | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Կլեմենս Ֆրիցը 2009 թվականին | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | գերմանացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 7, 1980[1][2][3] (42 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Էրֆուրտ, Արևելյան Գերմանիա | ||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 81 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան, կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կլեմենս Ֆրից (գերմ.` Clemens Fritz, դեկտեմբերի 7, 1980[1][2][3], Էրֆուրտ, Արևելյան Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Նա իր կարիերայի մեծ մասը անցկացրել է գերմանական «Վերդեր»-ում, որի կազմում հանդես է եկել 11 տարի։
Կլեմենսը իր կարիերան սկսել է գերմանական «Ռոտ-Վայս»-ի և «Կարլսրուե»-ի կազմերում։ 2003 թվականին գերմանացի ֆուտբոլիստը միացել է «Բայեր 04»-ին, որի կազմում անցկացրել է 3 մրցաշրջան։ 2006 թվականին Կլեմենսը տեղափոխվել է «Վերդեր Բրեմեն», որի կազմում մասնակցել է ավելի քան 300 հանդիպման։
Իր 2-ամյա միջազգային կարիերան Կլեմենսը սկսել է 2006 թվականին Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում նա մասնակցել է 22 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։ Կլեմենսը հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
2016-17 մրցաշրջանի ավարտից հետո Ֆրից Կլեմենսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռոտ-Վայս»[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլեմենս Ֆրիցը իր կարիերան սկսել է «Ռոտ-Վայս»-ի ակադեմիայում։ Թիմի հիմնական կազմում հանդես է եկել 1999-2001 թվականների ընթացքում։
«Կարլսրուե» և «Բայեր 04»[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի ամռանը ֆուտբոլիստը միացել է II Բունդեսլիգայում հանդես եկող «Կարլսրուե»-ին։ Թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշարջան, որոնց ընթացքում մասնակցել է 61 հանդիպման և դարձել է 7 գոլի հեղինակ։
2003 թվականին Կլեսմենը տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Բայեր 04»։ Մրցաշրջանի կեսը ֆուտբոլիստը անցկացրել է թիմի երիտասարդական կազմում։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում թիմի հիմնական կազմում Ֆրիցը մասնակցել է 14 հանդիպման։
«Վերդեր Բրեմեն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Կլեմենս Ֆրիցը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Վերդեր Բրեմեն»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[4][5]։
Թիմի կազմում անցկացրել է 11 մրցաշրջան, մասնակցել է 288 հանդիպման։ 2017 թվականի մայիսի 8-ին Ֆրիցը հայտարարել է կարիերան ավարտելու մասին.[6]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Կլեմենսը իր դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին` Վրաստանի հավաքականի դեմ խաղում։
2007 թվականի հունիսի 2-ին Ֆրիցը խփել է իր առաջին միջազգային գոլը Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում[7]։ Հանդիպումն ավարտվել է 6-0 հաշվով։
Ֆրիցը Գերմանիայի հավաքականի կազմում 2008 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և դարձել է արծաթե մեդալակիր։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2006 | 3 | 0 |
2007 | 8 | 2 |
2008 | 11 | 0 |
Արդյունք | 22 | 2 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Արդյունք | Հաշիվ | Տեսակ |
---|---|---|---|---|---|---|
1. | հունիսի 2, 2007 | Նյուրեմբերգ, Գերմանիա | ![]() |
6–0 | 6–0 | Եվրո 2008, որակավորման փուլ |
2. | նոյեմբերի 17, 2007 | Հաննովեր, Գերմանիա | ![]() |
1–0 | 4–0 | Եվրո 2008, որակավորման փուլ |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բունդեսլիգայի փոխչեմպիոն - 2007/08
- Գերմանիայի լիգայի գավաթակիր - 2006
- Գերմանիայի գավաթակիր - 2008/09
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր - 2008
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Werder verpflichtet Leverkusens Clemens Fritz» [Werder signs Leverkusen's Clemens Fritz]։ Reviersport (German)։ փետրվարի 16, 2006։ Վերցված է փետրվարի 10, 2016
- ↑ «Werder verpflichtet Leverkusener Clemens Fritz» [Werder signs Leverkusen player Clemens Fritz]։ Nordwest-Zeitung (German)։ փետրվարի 17, 2006։ Վերցված է փետրվարի 10, 2016
- ↑ «Werder Bremen's Clemens Fritz to hang up boots at end of season»։ ESPN FC։ մայիսի 8, 2017։ Վերցված է մայիսի 24, 2017
- ↑ «Germany clear after six-goal romp»։ UEFA։ հունիսի 3, 2007։ Վերցված է մայիսի 10, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
|
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Վերդերի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Կարլսռուհեի ֆուտբոլիստներ
- Էրֆուրտ քաղաքում ծնվածներ