Անդրեաս Հինկել
Անդրեաս Հինկել գերմ.՝ Andreas Hinkel | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1982[1][2] (41 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Backnang, Rems-Murr, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | ||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
2000-2012 | Ընդհանուր | 282 | (2) | ||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անդրեաս Հինկել (գերմ.՝ Andreas Hinkel, մարտի 26, 1982[1][2], Backnang, Rems-Murr, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Ներկայումս «Շտուտգարտ II» թիմի մարզիչն է։
Անդրեասը իր կարիերան սկսել է գերմանական «Շտուտգարտի» կազմում, որի կազմում հանդես է եկել մինչև 2006 թվականը։ 2006 թվականին միացել է Լա Լիգայում հանդես եկող «Սևիլյային»։ 2008 թվականի հունվարին տեղափոխվել է շոտլանդական «Սելտիկ»։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է գերմանական «Ֆրայբուրգը», որի կազմում հանդես է եկել 2011-ից 2012 թվականների ընթացքում։
Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2003-ից 2009 թվականների ընթացքում։ Այդ ընթացքում Հինկելը հասցրել է մասնակցել 21 հանդիպման։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Շտուտգարտ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեաս Հինկելը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է գերմանական «Շտուտգարտի» կազմում։ Թիմի հիմնական կազմում սկսել է հանդես գալ 2002-03 մրցաշրջանից։
Գերմանական թիմի կազմում ֆուտբոլիստը առաջին անգամ հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Հինկելը 2004 թվականի մարտին վնասվածք է ստացել, որի պատճառով բաց է թողել 3 ամիս։
«Սևիլյա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի հունիսի 23-ին Անդրեասը տեղափոխվել է իսպանական «Սևիլյա»։ Տրանսֆերն արժեցել է 4 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր։ «Սևիլյայի» կազմում Հինկելը դարձել է ՈՒԵՖԱ գավաթակիր և ՈՒԵՖԱ Սուպերգավաթակիր։
«Սելտիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի հունվարի 4-ին Անդրեասը տեղափոխվել է Շոտլանդիայի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Սելտիկ»[3]։ Թիմի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է հունվարի 12-ին` մասնակցելով Շոտլանդիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ստիրլինգ Ալբիոնի» դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով` «Սելտիկի» հաղթանակով։ Հինկելը իր առաջին գոլը խփել է մեկ ամիս անց` «Հարտսի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով[4]։
Այդ մրցաշրջանում թիմը դարձել է Շոտլանդիայի չեմպիոն, իսկ Հինկելը նվաճել է իր առաջին ոսկե մեդալը։
Հաջորդ մրցաշրջանում Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթելով «Ռեյնջերսին» Սելտիկը հռչակվել է Շոտլանդիայի լիգայի գավաթակիր[5]։
2010-11 մրցաշրջանի սկզբում Անդրեաս Հինկելը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 9 ամսով[6]։ 2011 թվականի հուլիսի 1-ին` պայմանագրի ժամկետի ավարտից հետո ֆուտբոլիստը հեռացել է թիմից[7]։
«Ֆրայբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հոկտեմբերի 6-ին Անդրեաս Հինկելը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ֆրայբուրգ»։
2012 թվականի սեպտեմբերի 10-ին գերմանացի ֆուտբոլիստը հայտարարել է կարիերան ավարտելու մասին[8]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի հավաքականի կազմում Անդրեասը իր դեբյուտը նշել է 2003 թվականին` Սերբիայի ազգային հավաքականի դեմ խաղում[9]։ Նա հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2004-ին, բայց բաց է թողել ԱԱ 2006-ը։ Հինկելը չի հրավիրվել նաև Եվրո 2008-ին մասնակցելու համար։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014-ից 2016 թվականների ընթացքում Անդրեաս Հինկելը եղել է «Շտուտգարտ»-ի մարզչի օգնական[10]։ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Հինկելը նշանակվել է «Շտուտգարտ II»-ի գլխավոր մարզիչ[11]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի գավաթակիր - 2006-07
- Իսպանիայի սուպերգավաթակիր - 2007
- ՈՒԵՖԱ Սուպերգավաթակիր - 2006
- ՈՒԵՖԱ գավաթակիր - 2006-07
- Շոտլանդիայի չեմպիոն - 2006-07
- Շոտլանդիայի լիգայի գավաթակիր - 2007-08
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Celtic sign Hinkel from Sevilla»։ BBC Sport։ հունվարի 4, 2008։ Վերցված է օգոստոսի 16, 2011
- ↑ «Celtic 3–0 Hearts»։ BBC Sport։ փետրվարի 16, 2008։ Վերցված է ապրիլի 1, 2010
- ↑ «Celtic 2–0 Rangers»։ BBC Sport։ մարտի 15, 2009։ Արխիվացված օրիգինալից մարտի 16, 2009-ին։ Վերցված է մարտի 19, 2009
- ↑ «Andreas Hinkel injury rocks Celtic as German defender is sidelined for nine months»։ Mail Online։ օգոստոսի 19, 2010։ Վերցված է օգոստոսի 16, 2011
- ↑ Arnhold Matthias (մայիսի 19, 2016)։ «Andreas Hinkel - Matches and Goals in Bundesliga»։ RSSSF։ Վերցված է մայիսի 20, 2016
- ↑ «Ich freue mich auf meine neue Karriere» (German)։ Andreas Hinkel's official website։ սեպտեմբերի 10, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-21-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2012
- ↑ Arnhold Matthias (մայիսի 19, 2016)։ «Andreas Hinkel - International Appearances»։ RSSSF։ Վերցված է մայիսի 20, 2016
- ↑ «Andreas Hinkel»։ World Football։ Վերցված է հունվարի 20, 2017
- ↑ «Hinkel übernimmt den VfB Stuttgart II» (German)։ kicker։ դեկտեմբերի 19, 2016։ Վերցված է հունվարի 19, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը «Սելտիկ»-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Շտուտգարտի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Սելտիկի ֆուտբոլիստներ
- Ֆրայբուրգի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլային մարզիչներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ