Նյուրնբերգ (մարզադաշտ)
| Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ |
| Նախկին անվանումներ | Քաղաքային մարզադաշտ (1928—1945 և 1961—1991) Հաղթանակի մարզադաշտ (1945—1961) Ֆրանկենշտադիոն(1991—2006) Իզիկրեդիտ-Շտադիոն(2006—2012) Գրունդինգ-Շտադիոն (2013—2016) |
| Տեղագրություն | Գերմանիա, Նյուրնբերգ |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1928 |
| Անվանված է | Մաքսիմիլիան Մորլոկ |
| Կառուցված | 1928 թվական |
| Բացված | 1928 |
| Սեփականատեր | Նյուրնբերգ |
| Տարողություն | 46 780 մարդ |
| Տնային թիմ | Նյուրնբերգ |
| Դաշտի չափսեր | 105×68 մ |
| Ծածկույթի տեսակը | գազոն |
| Կայք | franken-stadion.de |
![]() | |
| |
«Նյուրնբերգ մարզադաշտ» (գերմ.՝ Stadion Nürnberg), մարզադաշտ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, «Նյուրնբերգ» ֆուտբոլային ակումբի տնային խաղադաշտը։ Ընդունել է 1972 թվականի Ֆուտբոլի ամառային օլիմպիական խաղերի և 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները, ինչպես նաև 2005 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղերը։
1967 թվականի մայիսի 31-ին մարզադաշտը ընդունել է ՈՒԵՖԱ-ի գավաթներ կրողների եզրափակիչ գավաթի հանդիպումները, որտեղ Մյունխենի «Բավարիան» լրացուցիչ ժամանակում Ֆրանց Վխաշտի հարվածի շնորհիվ հաղթել է շոտլանդական «Ռեյնջերս»-ին։ Բավարիայի համար այս հաղթանակը դարձել է պատմության մեջ առաջինը՝ եվրագավաթների խաղում (Գերմանիան պատմության եզրափակիչ գավաթը հաղթել է միայն մեկ անգամ)։
Անվանումների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե կոչվել է «Քաղաքային մարզադաշտ» (գերմ.՝ Städtisches Stadion), 1991-2006 թթ. — «Ֆրանկենշտադիոն» (գերմ.՝ Frankenstadion). 2006 թվականի մարտի 14-ին վերանվանվել է "իզիԿրեդիտ-Շտադիոն" (գերմ.՝ easyCredit-Stadion)՝ հինգ տարի ժամկետով գերմանական բանկի DZ Bank բանկի համաձայնագրի համաձայն։ Տվյալ փոփոխությունը բացասաբար է անդրադարձել «Նյուրնբերգ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա, որոնք ցույցեր են անցկացրել և իրենց վրդովմունքն են արտայատել նոր անվանման համար և խորհրդանշական՝ մարզադաշտը վերանվանել են ի պատիվ «Նյուրնբերգի» ՖԱ-ի նախկին խաղացող Մաքս Մորլոկի։ 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ ՖԻՖԱ-ի պահնջների համաձայն՝ մարզադաշտը վերդարձել է իր հին անվանը՝ «Ֆրանկենշտադիոն»։
2013 թվականի փետրվարի 14-ին հովանավորչական Grundig ընկերության հետ համաձայնության արդյունքում (կենտրոնակայանը Նյուրնբերգում) մարզադաշտը ստացել է նոր անվանում«Գրունդիգ-Շտադիոն», որը այս անգամ չառաջացրեց բացասական արձագանք երկրպագուների կողմից։ Grundig ընհերությն համաձայնագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ Grundig-ի հետ պայմանագրի ավարտից հետո՝ Նյուրնբերգի վարչակազմը դեռ չի կարողացել գտնել նոր հովանավոր մարզադաշտի համար և նա այժմ անվանումը կրում է ի պատիվ քաղաքի։
1930-ական թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 1933 թվականից նացիստական կուսակցության համագումարների ընթացքում մարզադաշտում անցկացվում էին կուսակցական հանրահավաքներ և այլ միջոցառումներ։
2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մարզադաշտում տեղի են ունեցել հետևյալ հանդիպումները.
| Ամսաթիվ | Ժամ
(տեղական) |
Թիմ 1 | Արդ-ք | Թիմ 2 | Փուլ | Հանդիսատես |
|---|---|---|---|---|---|---|
| 11 հունիսի 2006 | 18:00 | 3-1 | Խումբ D | 41 000 | ||
| 15 հունիսի 2006 | 18:00 | 2-0 | Խումբ B | 41 000 | ||
| 18 հունիսի 2006 | 15:00 | 0-0 | Խումբ F | 41 000 | ||
| 22 հունիսի 2006 | 16:00 | 2-1 | Խումբ E | 41 000 | ||
| 25 հունիսի 2006 | 21:00 | 1-0 | 1/8 | 41 000 |
Համերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հուլիսի 15-ին Funhouse Summer Carnival Tour-ի շրջանակներում մարզադաշտում հանդես է եկել երգչուհի Փինկ-ը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը(գերմ.)
- Անձնագիրը մարզադաշտի Արխիվացված 2013-12-14 Wayback Machine allstadium.org կայքում

