Սեբաստիան Կել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Սեբաստիան Կել
Sebastian Kehl.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սեբաստիան Կել
Քաղաքացիությունը Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1980 (37 տարեկան)
Ծննդավայր Հեսսեն, Գերմանիա
Հասակ 188 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Համար -
Պատանեկան կարիերա
1985 - 1994 Գերմանիա Լարբախ (Տան)
1994 - 1998 ԳերմանիաԲորուսիա (Ֆուլդա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998 - 2000 Գերմանիա Հաննովեր 96 32 (2)
2000 - 2001 Գերմանիա Ֆրայբուրգ 40 (4)
2001 - 2015 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 274 (20)
Ազգային հավաքական
2001 - 2010 Գերմանիա Գերմանիայի հավաքական 31 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սեբաստիան Կել (գեր.՝ Sebastian Kehl; փետրվարի 14, 1980, Հեսսեն), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում, որպես կիսապաշտպան։ 2008-2014 թվականներին եղել է Դորտմունդի Բորուսիայի ավագը։ 2014 թվականի հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 1,000,000€ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելը «Դորտմունդի Բորուսիա» է եկել 2001-2002 թթ.՝ «Ֆրայբուրգ» ակումբից, մերժելով «Մյունխենի Բավարիայի» առաջարկը։ 2006 թ.-ի վիրահատությունից հետո բաց է թողել 2006-2007 մրցաշրջանի առաջին կեսը, խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 4-ին, որից հետո ստիպված է եղել բաց թողնել ևս 4 շաբաթ։ 2012 թ. նրա՝ Նյուրնբերգի դեմ ընկերական խաղում խփած գոլը ճանաչվեց Գերմանիայի ամսվա լավագույն գոլ[1]։ 2013 թ.-ի ապրիլին Դորտմունդի Բորուսիան Կելի հետ պայմանագիրը երկարաձգեց մեկ տարով։ Հաջորդ տարի Բորուսիան կրկին 1 տարով երկարաձգեց պայմանագիրը գերմանացի կիսապաշտպանի հետ, ով էլ հայտարարեց, որ այդ տարի կավարտի իր ֆուտբոլային կարիերան։ 2014-15 մրցաշրջանում առաջին գոլը խփել է Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի խաղի 107-րդ րոպեին, և հենց Կելի հրաշալի գոլի շնորհիվ Բորուսիան հաղթեց Հոֆֆենհայմին։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թ.-ի մայիսի 29-ին նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականում՝ Սլովակիայի դեմ խաղում, որը անցկացվել է Բրեմենում։ Այդ խաղում առաջին խաղակեսից հետո նա փոխարինման դուրս եկավ Մարկո Ռախմերի փոխարեն և օգնեց թիմին հաղթել 2-0 հաշվով։ Ազգային ընտրանու հետ Սեբաստիանը մասնակցել է 2 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների. 2002 թ.-ին վաստակել է արծաթե մեդալ, իսկ 2006 թ.-ին՝ բրոնզ։ 2004 թ.-ին Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Կելը և հավաքականի մյուս անդամները չկարողացան մասնակցել խմբային փուլից դուրս չգալու պատճառով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմային

Գերմանիա «Բորուսիա Դորտմունդ»

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելը ապրում է կնոջ՝ Թինայի հետ։ 2006 թ.-ի սեպտեմբերի 26-ին ծնվեց Կելի երեխան՝ Լուիսը։ Սեբաստիանը ցանկանում է միշտ իր ընտանիքի հետ ապրել Դորտմունդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]