Պյոտր Տրոխովսկի
Պյոտր Տրոխովսկի գերմ.` Piotr Trochowski | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Պյոտր Արթուր Տրոխովսկի | ||||||||||||||
Ազգությունը | գերմանացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 22, 1984[1][2][3] (39 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Տչև, Լեհաստան | ||||||||||||||
Հասակ | 169 սմ | ||||||||||||||
Քաշ | 70 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հունիսի 19, 2016: |
Պյոտր Արթուր Տրոխովսկի (գերմ.` Piotr Trochowski, մարտի 22, 1984, Տչև, Լեհաստան), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կարիերայի սկզբում հանդես է եկել «Բավսրիայի» կազմում, հետագայում 6.5 մրցաշրջան անցկացրել է «Համբուրգի» կազմում։ 2011 թվականին տեղափոխվել է իսպանական «Սևիլյա», որի հետ իր պայմանագիրը խզել է 2014 թվականի սեպտեմբերին։ 2015 թվականին մեկ տարի ժամկետով միացել է «Աուգսբուրգին։
Գերմանիայի հավաքականում հանդես գալու տարիներին Պյոտրը մասնակցել է 35 հանդիպման։ Հավաքականի կազմում նա մասնակցել է Եվրո 2008-ին և ԱԱ 2010-ին։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Պյոտր Տրոխովսկին միացել է «Բավարիայի» երիտասարդական թիմին։ Թիմի հիմնական կազմում հանդես է եկել 2003-2005 թվականների ընթացքում։ Գերմանական թիմի կազմում Պյոտրը մասնակցել է 13 հանդիպման[4]։
«Համբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի հունվարին Տրոխովսկին տեղափոխվել է «Համբուրգ»։ Թիմի գլխավոր մազրզիչ Թոմաս Դոլը հնարավորություն տվեց ֆուտբոլիստին, իսկ գերմանացի ֆուտբոլիստը օգտագործեց իր հնարավորությունը։ Երկու մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել թիմի մեկնարկային կազմում և դարձել է 5 գոլի հեղինակ։
Իր առաջին մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը օգնել է թիմին նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
«Սևիլյա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի ապրիլի 5-ին Պյոտրի գործակալ Ռոման Գրիլը հայտնեց, որ իր գործակալը պատրաստվում է տեղափոխվել «Սևիլյա»[5]։
Իր առաջին մրցաշրջանում նա Լա Լիգայի շրջանակներում մասնակցել է 35 հանդիպման և դարձել է 1 գոլի որ 2 գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշրջանի արդյունքով թիմը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։
2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց այն մասին, որ «Սևիլյան» և Տրոխովսկին համաձայնության չեն եկել և խզել են պայմանագիրը[6][7]։
«Աուգսբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 16-ին Պյոտր Տրոխովսկին 1 տարվա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայում հանդես եկող «Աուգսբուրգի» հետ[8]։ Մրցաշրջանի ավարտից հետո Տրոխովսկին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Պյոտրը իր դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին` Վրաստանի հավաքականի դեմ կայացած խաղում[9]։ Նա սկսել է հանդիպումը մեկնարկային կազմում և 14-րդ րոպեին փոխարինել է Տորստեն Ֆրինգսին։
Իր առաջին միջազգային գոլը գերմանացի ֆուտբոլիստը խփել է 2008 թվականի հոկտեմբերի 15-ին` Ուելսի հավաքականի դեմ խաղում[10]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գերմանիայի չեմպիոն - 2003
- Գերմանիայի գավաթակիր - 2003
- Գերմանիայի լիգայի գավաթակիր - 2004
- ՈՒԵՖԱ Ինտերտոտոյի գավաթակիր - 2005, 2007
- ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի գավաթակիր - 2014
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Arnhold Matthias (հունիսի 15, 2017)։ «Piotr Artur Trochowski - Matches and Goals in Bundesliga»։ RSSSF։ Վերցված է հունիսի 23, 2017
- ↑ «Piotr Trochowski»։ ESPNFC(չաշխատող հղում)
- ↑ «Der tiefe Fall von Bayerns Supertalenten» (German)։ Die Welt։ մարտի 5, 2015։ Վերցված է մարտի 5, 2015
- ↑ «Streit zwischen Sevilla und Trochwoski» (German)։ Süddeutsche Zeitung։ սեպտեմբերի 3, 2014։ Վերցված է մարտի 5, 2015
- ↑ Howell Alex (հուլիսի 16, 2015)։ «Piotr Trochowski on trial at FC Augsburg»։ Vavel.com։ Վերցված է հուլիսի 21, 2015
- ↑ Arnhold Matthias (հունիսի 15, 2017)։ «Piotr Artur Trochowski - International Appearances»։ RSSSF։ Վերցված է հունիսի 23, 2017
- ↑ Peter Shuttleworth Peter (հոկտեմբերի 15, 2008)։ «Germany 1-0 Wales»։ BBC Sport։ Վերցված է հունիսի 28, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 22 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ