Թրոմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տրոմսից)
Թրոմս
նորվ.՝ Troms, սաամ.՝ Romsa
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակկոմսություն
Մտնում էՀյուսիսային Նորվեգիա
Ներառում է25 համայնք
ՎարչկենտրոնԹրոմսյո
Խոշորագույն քաղաքԹրոմսյո
Ռոնալդ Րինդեսթու
Բնակչություն (2013թ.)
160 418[1] (15 տեղ)
Խտություն6,20 ( 16 տեղ)
Տարածք25 863[2]  (4 տեղ)
Հիմնադրված է1886 թ.
Սահմանակցում էՖինմարք, Նուռլան, Լապլանդիա և Նորրբոտտեն
Ժամային գոտիCET (UTC+1, ամռանը UTC+2
ՓոխարինեցTroms og Finnmark?
ISO 3166-2 կոդ19
tromsfylke.no

Թրոմս (նորվ.՝ Troms, սաամ.՝ Romsa), կոմսություն Նորվեգիայում։ Գտնվում է երկրի հյուսիսում։ Սահմանակից հարավ-արևմուտքից Նուռլան, հյուսիս-արևելքից Ֆինմարք կոմսություններին։ Ունի պետական սահման հարավից Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ։ Արևմուտքից ափերը ողողվում են Նորվեգական ծովի ջրերով (Ատլանտյան օվկիանոս)։ Կոմսության ամբողջ տարածքը տեղավորված է Հյուսիսային բևեռային շրջանից հյուսիս։ Որպես Նորվեգիայի վարչական միավոր՝ կազմավորվել է 1866 թվականին։

Վարչական կենտրոնը Թրոմսյո քաղաքն է, որը նաև համանուն համայնքի կենտրոնն է։ Մյուս խոշոր քաղաքներն են Ֆինենսը, Հարսթադը, Շերվյեը։ Կոմսությունում գործում են Թրոմսյո, Էվենս (Հարսթադ) միջազգային և մի շարք փոքր օդանավականներ։

Որպես վարչատարածքային միավոր՝ Թրոմսը գոյություն ունի 1866 թվականից, երբ Սենյան և Թրոմսյոն, առանձնացվելով Ֆինմարքից, մտցվեցին Թրոմսի կազմի մեջ։ Հանդիսանում է ձկնաարդյունաբերության խոշոր կենտրոն։

Բնակչության ազգային կազմի գերակշիռ մասը նորվեգացիներ են։ Այստեղ բնակվում են նաև սաամներ, քվեններ և այլ ազգություններ։

Թրոմս կոմսությունում գործում են մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից առավել հայտնիներն են Թրոմսյոյի համալսարանը և Հարսթադի բարձրագույն դպրոցը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1919 թվականը կոմսությունը կոչվում էր Թրոմսյո։ 2006 թվականի հուլիսի 1-ին կոմսության հյուսիսսաամերեն Romsa անվանումը նույնպես ստացավ պաշտոնական կարգավիճակ։ Ներկայումս Թրոմս և Րոմսա անվանումները իրավահավասար են[3]։

Կոմսությունը և վարչական կենտրոնը կոչվել են Թրոմսեա փոքր կղզու անունով, որի շուրջ էլ ձևավորվել են։ Գոյություն ունի «Թրումս» բառի մի քանի ստուգաբանություն, որոնցից մեկի համաձայն այն հնարավոր է առաջացած լինի նաև Նորվեգիայի տարածքում հոսող համանուն գետի անունից, ինչը թարգմանաբար նշանակում է «հզոր հոսք»։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ նախկինում Թրոմսեա փոքր կղզին կոչվում էր Lille Tromsøya (Փոքր Թրոմսեա), քանի որ մոտ էր գտնվում համանուն մեծ կղզուն (ներկայումս այն կոչվում է Սյոր-Քավալոյ

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմս կոմսությունը ժամանակակից զինանշանը հաստատվել է 1960 թվականին, բայց ունի հին պատմություն։ Զինանշանի վրա պատկերված է 1313 թվականին մահացած Բյարկիոյի իշխանի զինանշանը՝ «արծվառյուծ»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմսը տեղակայված է Սկանդինավյան թերակղզու հյուսիսային մասում։ Լինելով Եվրոպայի խիտ բնակեցված տարածքներից հեռու՝ այն հանդիսանում է մայրցամաքի քիչ աղտոտված վայրերից։ Ունի խսիտ կտրտված ափեր Նորվեգական ծովում, որտեղ ունի ժայռապատ բազմաթիվ կղզիներ։ Խոշոր կղզիներն են (հարավից-հյուսիս) Հինյոյա (մի մասը գտնվում է Նուռլան կոմսությունում), Գրությա, Սենյա, Սյոր-Քավալոյ, Ռինքվասեի, Ռեյնյա, Վանեա և Արնեա։ Նշված կղզիներից որոշները, օրինակ Սենյան, ունեն ժայռապատ ուղղահայաց ափեր։ Կոմսության տարածքում են գտնվում նաև մի քանի ֆյորդեր, որոնցից խոշորներն են՝ Բալսֆյորդը, Անֆյորդը, Մալանգենը, Ուլսֆյորդը, Լյունգենը և Քվենանգենը։ Կոմսության կենտրոնական մասում է գտնվում Ալթևաթն խոշոր լիճ։

Կոմսության ամբողջ տարածքում կարելի է հանդիպել լեռների, որոնցից ամենաբարձրն ու գրավիչը Լյունգենյան ալպերն են (նորվ.՝ Lyngsalpene): Լեռնաշղթայի վրա գտնվում են մի քանի սառցադաշտեր և կոմսության ամենաբարձր լեռը՝ Յիհքեվարեն (նորվ.՝ Jiekkevarre), որն ունի 1833 մետր բարձրություն։ Ամենախոշոր գետ Մոլսելվան է։ Այստեղ են գտնվում նաև մի բազմաթիվ գեղեցիկ ջրվեժներ և երկար քարանձավներ։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքներ

  1. Balsfjord kommune Բալսֆյորդ
  2. Bardu kommune Բարդու
  3. Berg kommune Բերգ
  4. Bjarkøy kommune Բյարկիո
  5. Dyrøy kommune Դյուրյո
  6. Gratangen kommune Գրաթանգեն
  7. Harstad kommune Հարսթադ
  8. Ibestad kommune Իբեսթադ
  9. Kåfjord kommune Կոֆյորդ
  10. Karlsøy kommune Կարլսյո
  11. Kvæfjord kommune Կվեֆյորդ
  12. Kvænangen kommune Քվենանգեն
  13. Lavangen kommune Լավանգեն
  1. Lenvik kommune Լենվիք
  2. Lyngen kommune Լյունգեն
  3. Målselv kommune Մոլսելվ
  4. Nordreisa kommune Նորդռեիսա
  5. Salangen kommune Սալանգեն
  6. Skånland kommune Սքոնլան
  7. Skjervøy kommune Շերվյե
  8. Sørreisa kommune Սյորռեիսա
  9. Storfjord kommune Սթյուրֆյորդ
  10. Torsken kommune Տորսկեն
  11. Tranøy kommune Թրանյո
  12. Tromsø kommune Թրոմսյո
Թրոմս կոմսության համայնքները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նորվեգիայի պաշտոնականն վիճակագրական տվյալներ: (նորվեգերեն)
  2. Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. 2011. (անգլերեն)
  3. «Offisielt samisk namn for Troms». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոմս» հոդվածին։