Սյոր-Քավալոյ (Թրոմս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սյոր-Քավալոյ (այլ կիրառումներ)
| Սյոր-Քավալոյ | |
|---|---|
| Տեսակ | կղզի |
| Երկիր | |
| Վարչատարածք | Թրոմսյո |
| Երկարություն | 46,6 կմ |
| Լայնություն | 30,2 կմ |
| Ամենաբարձր կետ | Store Blåmann? |
| Մակերես | 737 կմ² |
| Ջրլիցի ափին | Նորվեգական ծով |
| 69°37′00″N 18°33′00″E / 69.616666666667°N 18.55°E | |
![]() | |
![]() | |
Սյոր-Քավալոյ (նորվ.՝ Kvaløya, սաամ.՝ Sállir) նաև Քավալոյ, կղզի Նորվեգիայի հյուսիսում՝ Թրոմս ֆյուլքեի Թրոմսյո կոմունայում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու մակերեսը 737 կմ² է, ինչը այն դարձնում է Նորվեգիայի մեծությամբ 5-րդ կղզին։ Թրոմսեա կղզու հետ միացված է Սաննեսուն կամրջով, Ռինգվասեի կղզու հետ՝ Կվալսունի կամրջով և Սոմարեի կղզու հետ՝ Սոմարեի կամրջով։ Կղզու հարավարևմտյան ափերը հանդիսանում են հայտնի հանգստյան գոտիներ[1]։

Քավալոյը ունի լեռնային ռելիեֆ։ Այստեղ կան 700-ից 1000 մետր բարձրության շուրջ 10 լեռ։ Ամենաբարձր գագաթը Սթուր-Բլումն (Store Blåmann) է, որը նաև կոչվում է «Մեծ մանուշակագույն մարդ»։ Ունի 1044 մետր բարձրություն։ Այստեղ կան նաև մի քանի ոչ մեծ ֆյորդեր։ Կղզու զգալի մասը պատված է սաղարթախիտ անտառներով[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Նորվեգիայի վիճակագրական ծառայության 2008 թվականի տվյալների՝ Սյոր-Քավալոյ կղզին ունի 11300 բնակիչ, որի մեծ մասը բնակվում է կղզում արևելյան մասում։ Սաննեսուն կամրջից ոչ հեռու գտնվում են Սթուրելվա, Կալֆյորդ, Բրենսհոլմեն, Էրսֆյորդսբոթնը բնակավայրերը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blåmann (Blue Man) mountain. (անգլերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյոր-Քավալոյ (Թրոմս)» հոդվածին։ |
| ||||||||||

