Բերգի համայնք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերգ (այլ կիրառումներ)
Բերգ նորվ.՝ Berg | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Նորվեգիայի նախկին կոմունա | ||||
| Մտնում է | Թրոմս | ||||
| Վարչկենտրոն | Սկալան | ||||
| Թրոն Աբելսոն (Trond Abelson) | |||||
| Հիմնական լեզու | չեզոք (այսինքն համայնքը չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||||
| Բնակչություն (2009) | 942 (0.02 %, 407-408 տեղ) | ||||
| Տարածք | 294 (280 տեղ) | ||||
| Հիմնադրված է | 1837 թ. | ||||
| Սահմանակցում է | Լենվիք, Թրանյոյ և Տորսկեն | ||||
| ISO 3166-2 կոդ | 1929 | ||||
| 69°28′00″N 17°23′52″E / 69.466666666667°N 17.397777777778°E | |||||
| berg.kommune.no | |||||

Բերգ (նորվ.՝ Berg), համայնք Նորվեգիայի Թրոմս կոմսությունում։ Արևմտյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Համայնքի վարչական կենտրոնը Սկալան գյուղն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 294 կմ² տարածք[1]։
Բերգը համայնքի կարգավիճակ է ստացել 1838 թվականի հունվարի 1-ին։ 1902 թվականի հունվարի 1-ին Բերգից առանձնացել է Թորսկեն համայնքը։
Այստեղ են աշխարհում առաջին անգամ աղբը վերամշակել և ստացել էլեկտրաէներգիա։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքն իր անվանումը ստացել է Berg (լեռ) անունով ֆերմայից։
Բերգի զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերգ համայնքի զինանշանը իրենից ներկայացնում է սև և դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր։ Գույները այնպես են դասավորված, որ պատկերում են լեռներ, ինչը խորհրդանշում է համայնքի լեռնային ռելիեֆը։ Ընդունվել է 1987 թվականի հոկտեմբերի 2-ին[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Բերգ համայնքում բնակվում է 942 մարդ։ Համայնքի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազում է գրանցել (-14.3 տոկոս)[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համայնքի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2011-05-14 Wayback Machine (նորվեգերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերգի համայնք» հոդվածին։ |
| ||||||||||