Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պարգև Մարտիրոսյանից)
Jump to navigation Jump to search
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Pargev Martirosyan 2.JPG
Ծնվել էմարտի 20, 1954(1954-03-20) (65 տարեկան)
ԾննդավայրՍումգայիթ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԱրցախի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի հերոս և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (մարտի 20, 1954(1954-03-20), Սումգայիթ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հրամանատար[1], Արցախի հերոս[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ 1966 թվականին Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 122 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ (այժմ՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան), որն ավարտել է 1976 թվականին[3]։

Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 թվականներին աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980 թվականին ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983 թվականին ձեռնադրվել է սարկավագ։ 1985 թվականի սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987 թվականին ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987 թվականին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987 թվականի ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թվականին՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ 1999 թվականի մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագահը[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արցախի հերոս» «Ոսկե արծիվ» շքանշանի հանձնումով[2][3]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալ[4], 2011, ՀՀ
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, ԼՂՀ
  • «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, ԼՂՀ
  • ՀՀ Վարչապետի հուշամեդալ
  • «Երախտագիտություն» մեդալ, ՀՀ ՊՆ
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ, ՀՀ ՊՆ
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ, ՀՀ ՊՆ
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ, ՀՀ ՊՆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]