Չեխոսլովակիայի բնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չեխոսլովակիայի տեղադիրքը

Չեխոսլովակիայի բնությունը, Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետության տարածքը ձգվում էր արևմուտքից արևելք ավելի քան 750 կմ, հյուսիսից հարավ՝ 150—200 կմ։

Լեռները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնեժկա լեռը

Լեռնային երկիր է։ Տիրապետում են անտառային ու անտառատափաստանային լանդշաֆտները։ Արևմտյան մասում Չեխական զանգվածն է, որի եզրերին բարձրանում են հարթագագաթ, միջին բարձրության Չեխական Անտառ, Շումավա, Հանքային լեռներ և Կրկոնոշե լեռնաշղթաները 800— 1200 մ բարձրություններով (առավելագույնը՝ 1602 մ, Սնեժկա լեռը Կրկոնոշե լեռնաշղթայում)։ Չեխական զանգվածի հարավ-արևելքում Չեխա-Մորավական բարձրավանդակն Է, ուր տարածված են ռելիեֆի կարստային ձևերը։ Չեխոսլովակիայի արևելյան մասում Կարպատյան լեռների համակարգն Է՝ Տատրաներ (Գեռլախովսկի Շտիտ լեռ, 2655 մ, Չեխոսլովակիայի և Կարպատների ամենաբարձր կետը), Մեծ ն Փոքր Ֆատրա, Ցածր Տատրաներ, Սլովակյան Հանքային լեռներ և այլ լեռնաշղթաներով։ Լեռները խիստ մասնատված են խոր ձորերով, Սլովակյան Կրասի լեռներում զարգացած են կարստային երևույթները, Կարպատների հարավային մասում՝ հրաբխային զանգվածները։ Հարավից Չեխոսլովակիայի տարածքն է մտնում Միջինդանուբյան հարթավայրի մի մասը։ Չեխոսլովակիայի արևմտյան․ մասը (Չեխական զանգվածը) հանդիսանում է Կենտրոնական Եվրոպայի հին հիմքի վարիսկյան ծալքավորության միջուկը, արևելյան մասը (Կարպատների արևմտյան ճյուղերը) պատկանում է Ալպյան գեոսին- կլինալային մարզին։ Չեխական զանգվածի հիմքը կազմված է մինչքեմբրիի գնեյսներից, գրանուլիտներից, միգմատիտներից, բյուրեղային թերթաքարերից և պալեոզոյի թերթաքարերից, քվարցիտներից ու ավազաքարերից, նստվածքային ծածկոցը՝ կավճի և կայնոզոյան հասակի ապարատեսակներից։ Կարպատների հիմքը կազմում են մինչքեմբրիի և պալեոզոյի մետամորֆային ապարները։

Օգտակար հանածոները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կան քարածուխ, գորշ ածուխ, նավթ, գազ, երկաթ, մանգան, կապար, ցինկ, պղինձ, անագ, վոլֆրամ, ծարիր, սնդիկ, ֆլյուորիտ, գրագիտ, բարիտ, պիրիտ, կաոլին, մագնեզիտ, շինանյութեր ևն։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեխառն Է, բայց արևմուտքից արևելք և ներքին գոգավորություններում ցամաքայնությունն աճում Է։ Հարթավայրերում հունվարի միջին ջերմաստիճանը — 1°-ից մինչև —4 °C Է, Չեխական զանգվածի լեռներում՝ մինչև —7 °C, Կարպատներում՝ մինչև — 10 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 19—21 °C, 8 °C և 4 °C։ Տարեկան տեղումները հարթավայրերում 450—700 մմ են, լեռներում՝ 1600—2100 մմ։ Ձնածածկույթի տևողությունը հարթավայրերում 1,5—2 ամիս Է, լեռներում՝ 2,5—3 ամիս, Կարպատների կատարային մասում՝ մինչև 6 ամիս։

Ներքին ջրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ցանցը խիտ Է, գետերը՝ կարճ։ Մեծ գետերն են Դանուբը (միջին հոսանքի մի մասը) Վահ, Մորավա ն Տիսա վտակներով (Սև ծովի ավազան), Օդրան և Լաբան (վերին հոսանքների շրջանում, Բալթիկ ծովի ավազան)։ Գետերն ունեն ձնաանձրևային սնում, վարարում են գարնանը։ Սառցակալում են 1—2 ամիս։ Դանուբ, Լաբա, Վլտավա (ստորին հոսանքում) գետերը նավարկելի են։ Լճերը փոքր են, ունեն գերազանցապես լեռնասառցադաշտային և տեկտոնական ծագում։ Կան բազմաթիվ լճակներ (50.000 հա ընդհանուր տարածությամբ), որոնք օգտագործվում են ձկնաբուծության և ջրամատակարարման համար։

Հողերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակշռում են գորշ և լեռնաանտառային գորշ հողերը։ Լեռներում՝ անտառային գոտու վերին մասում, տարածված են լեռնապոդզոլային և լեռնամարգագետնային հողերը, անտառից զուրկ վայրերում՝ ճմային գորշ, ճմակարբոնատային հողերը։ Միջին Չեխիայի և Հարավային Մորավիայի հարթավայրերում զարգացած են սևահողանման հողերը, գետահովիտներում՝ ալյուվիալ հողերը։

Բուսականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 300 մ բարձրությունները տիրապետում են հերկված տափաստանները՝ կաղնու ն սոճու ոչ մեծ պուրակներով։ Անտառատափաստանը պահպանվել է միայն մշակության համար ոչ պիտանի հողատարածություններում և արգելավայրերում, մինչև 600— 1200 մ բարձրությունները տարածված են կաղնու, հաճարենու, բրգաձև սոճու, ավելի բարձր (մինչև 1500մ)՝ ասեղնատերև (48%-֊ը՝ եղևնի) անտառները։ Անտառները լավ են պահպանվել Կարպատներում և Չեխական զանգվածում։ 1500—1700 մ բարձրություններում տարածված են կորաբուն անտառները, ավելի բարձր՝ թփուտները, ենթալպյան և ալպյան մարգագետինները։

Կենդանական աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասուններից կան գորշ արջ, գայլ, լուսան, աղվես, կզաքիս, կնգում, եղջերու, կինճ, այծյամ, սկյուռ, ոզնի, թռչուններից՝ խլահավ, կաքավ, արագիլ, արծիվ ևն։ Գետերն ու լճակները հարուստ են ձկներով։ Չեխոսլովակիայում 170.000 հա տարածություն վերցված է պահպանության տակ։ Նշանավոր են Տատրայի ժողովրդական պարկը, Կրկոնոշեի և Պենինների ազգային պարկերը։ Կան արգելանոցներ և բազմաթիվ բնական հուշարձաններ։ 2000-ից ավելի քարանձավներից 21-ը սարքավորված է տուրիզմի համար։ Հատկապես դիտարժան են Մացոխա (Մորավական կրաս), Ագտելեկյան (Դոմիցա), Դեմենովյան քարանձավները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 696 CC-BY-SA-icon-80x15.png