Միլ Մի-24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միլ ՄԻ-24ից)
Միլ Մի-24
Mil Mi-24 r.jpg
Տեսակ հարվածայինուղղաթիռ
Ենթատեսակ Հարվածային ուղղաթիռ
Շարժիչ Klimov TV3-117
Զենք Yak-B, Gryazev-Shipunov GSh-23, PK, 3M11 Falanga, 9K114 Shturm, Աթագա, S-5, S-8 և Gryazev-Shipunov GSh-30-2
Ստեղծող Միխայել Միլ
Արտադրող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուսաստան Ռոստվերտոլ, Արսենյևսկի «Պրոգրես» ավիացիոնգործարան
Առաջին թռիչք 1969 թվականի սեպտեմբերի 19
Շահագործման սկիզբ 1971 թվական
Կարգավիճակ արտադրվում է, շահագործվում
Շահագործողներ Աֆղանստան, Algerian Air Force[1][2][3], Անգոլա[1], Հայաստան[1], Ադրբեջան[1][4] և Բելառուս[1][4]
Միավոր արտադրված ~ 3 500[5][6]
ՆԱՏՈ-ի կոդ Hind
Mil Mi-24 Վիքիպահեստում

Միլ Մի-24 (ռուսերեն՝ Миль Ми-24, ՆԱՏՈ-ի անվանմամբ՝ Hind) մեծ հարվածային ուղղաթիռ և երկրորդական փոխադրիչ է որը արտադրվել է Միլ Մոսկվա Ուղղաթիռ Գործարանից և գործածվել է Սովետական ռազմա-օդային նավատորմում, նրա հաջորդողները և երեսուն տարբեր այլ երկրներում։

Սերիական արտադրությունը սկսվել է 1971 թվականին։ Ունի տարբեր մոդիֆիկացիաներ, արտահանվել է աշխարհի տարբեր երկրներ։ Ակտիվորեն օգտագործվել է Աֆղանական պատերազմի, Չեչնիայում մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններում: Արտադրվում է «Ռոստվերտոլ» ԲԲԸ-ում։

Օպերատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԻ-24, ՄԻ-25, և ՄԻ-35 օպերատորներ

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի-24Դ ուղղաթիռի օդաչուի խցիկը

Մի-24 ուղղաթիռը կառուցված է դասական միապտուտակային սխեմայով հինգթևանի եռծղխնևոր կրող և եռթևանի ղեկային պտուտակներով:

Շասսին երեք հենարանային է, հավաքվող, դիմացի ղեկավարվող հենարանով։

Ֆյուզելաժի դիմային հատվածում տեղակայված է տանդեմային սխեմայով կառուցված անձնակազմի երկտեղանի խցիկը՝ հրաձիգ-օպերատորը գտնվում է առանձին ճակատային խցիկում, նրա ետևում օդաչուն, որի խցիկը հարմար տեսանելիության համար բարձրացված է 0,3 մետր հրաձիգի խցիկից վերև, բորտմեխանիկը կարող է գտնվել օդաչուի ետևում գտնվող սպառազինության բաժնում, ետգցովի նստատեղի վրա։ Անձնակազմը գտնվում է հերմետիզացված խցիկներում, որը համալրված է ջեռուցման և օդափոխման համակարգերով, վարակված օդի և ռադիոակտիվ փոշու ներթափանցումից խուսափելու համար խցիկներում պահպանվում է ոչ մեծ ավելցուկային ճնշում։

Մի-24 ուղղաթիռի բեռնատար խցիկը ներսից

Պողպատե սալիկներով զրահապատվում էր անձնակազմի խցիկը, փոխանցման տուփը, շարժիչների յուղի տարաները, ռեդուկտորը և հիդրոբաքը։ Օդաչուի նստարանը զրահապատ է, ետգցովի զրահապատ հենարանով, հրաձիգի նստարանը զրահապատ չէ, խցիկների միջև տեղադրված է զրահապատ միջնապատ, դիմացի ապակիները զրահապատ են, տափակ, համալրված ապակի մաքրիչներով, կողային ապակիները ունեն կլորավուն տեսք, պատրաստված են կայծքարատից, զրահապատ չեն։

Ֆյուզելաժի կենտրոնական բաժինը բաղկացած է բեռնատար խցիկից, որտեղ կարող են տեղավորվել մինչև ութ դեսանտավոր, և ետին կոնաձև հատվածից սարքավորումների տեղակայման համար։

Շարժահաղորդումն ու կրկնորդագրված համակարգը նույնն են, ինչպիսին Մի-8 ուղղաթիռում է։

Կրող պտուտակի լիսեռը թեքված է ոչ միայն առաջ 4,5°-ով, այլ նաև դեպի աջ 2,5°-ով, որպեսզի ապահովի հավասարակշռությունը առաջընթացող ուղղագիծ թռիչքի ժամանակ։ Ուղղաթիռի հիմնական առանձնահատկություններից մեկն է համարվում 6,75 մ² մակերեսով թևը բացասական լայնակիով V — 12°, որն ապահովում է ամբարձիկ ուժի 22-28 տոկոսը, կախված արագությունից և այլ գործոններից[8]:

Թռիչքա-տեխնիկական բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի-24 ուղղաթիռը երեք պրոյեկցիաներում

Ծավալային մեծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրող պտուտակի տրամագիծը՝ 17,3 մ
  • Ղեկային պտուտակի տրամագիծը՝ 3,908 մ
  • Պտտվող պտուտակների հետ բարձրությունը՝ 5,47 մ
  • Ֆյուզելաժի երկարությունը՝ 17,51 մ (17,23 մ Ми-24ВМ մոդելի մոտ)
  • Ֆյուզելաժի լայնությունը՝ 1,7 մ
  • Ֆյուզելաժի բարձրությունը՝ 3,9 մ
  • Թևերի չափը՝ 6,4 մ

Հիմնական զանգվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դատարկ՝ 7580 կգ
  • Նորմալ թռիչքային՝ 10 500 կգ
  • Առավելագույն թռիչքային՝ 11 500 կգ
  • Առավելագույն բեռնամբարձությունը՝ 2400 կգ
  • Բեռի զանգվածը արտաքին օդային կախոցի վրա՝ 2400 կգ
  • Վառելիքի ներքին պաշար՝ 2100 կգ
  • Արտաքին բաքի վառելիքի պաշար՝ մինչև 3000 կգ

Ուժասարքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քանակը, տիպը, ապրանքատեսակը՝ ТВ3-117 տեսակի 2 շարժիչ
  • Հզորությունը՝ 2 х 2200 ձիաուժ

Թռիչքա-տեխնիկական բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անձնակազմ՝ 2—3 մարդ
  • Ուղևորներ՝ մինչև 8 դեսանտավոր, 2 ծանր վիրավոր պատգարակի վրա և 2 թեթև վիրավոր և բուժծառայող
  • Նորմալ արագություն՝ 270 կմ/ժ
  • Առավելագույն արագություն հորիզոնական թռիչքի ժամանակ՝ 335 կմ/ժ
  • Պրակտիկ թռիչքի հեռավորություն՝ 450 կմ
  • Տեղափոխման թռիչքի հեռավորությունը՝ 1000 կմ
  • Վառելիքի միջին ծախսը՝ 780 լ/ժամ
  • Ստատիկ բարձրությունը՝ 1400 մ
  • Դինամիկ բարձրությունը՝ 4950 մ
  • Առավելագույն շահագործման ծանրաբեռնվածություն՝−1,3/+3
  • Կողաթեքման թույլատրելի անկյուն՝ 50 աստիճան
  • Տանգաժի թույլատրելի անկյուն՝ 30 աստիճան

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներկառուցված հրաձգա-հրանոթային սպառազինություն՝ կախված մոդիֆիկացիայից
  • Կախոցների թիվը՝ 6 (4)
  • Կախովի հրաձգա-հրետանային՝ 2 УПК-23-250 կամ 2 ГУВ տեսակի բեռնարկղեր գնդացրերով կամ 2 (4) ГУВ՝ նռնականետերով
  • Կառավարվող հրթիռային՝ Штурм-В, Атака-М, Гермес-А
  • Ոչ կառավարվող հրթիռային՝ С-5, С-8, С-13, С-24
  • «Օդ-օդ»: Р-60М, Р-63В, «Игла-В», 9М220О «Атака»
  • Ռմբային։ ռումբեր և կասետաներ 50-ից մինչև 500 կգ տրամաչափերով

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվականին Գ. Կարապետյանը բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանել ուղղաթիռների արագության համար՝ 368,4 կմ/ժամ[9]:
  • Արագամբարձության ռեկորդ՝ 1975 թվականի օգոստոսի 8-ին՝ 3000 մետր 2 րոպե 34 վայրկյանի ընթացքում, իսկ օգոստոսի 26-ին՝ 6000 մետր 8 րոպե 31 վայրկյանի ընթացքում։

Համակարգչային խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի-24 ուղղաթիռը հանդիպում է հետևյալ համակարգչային խաղերում.

  • Metal Gear Solid
  • HIND — The Russian Combat Helicopter Simulation;
  • Operation Flashpoint: Cold War Crisis
  • ArmA 2
  • Call of Duty: Modern Warfare, Modern Warfare 2, Modern Warfare 3
  • Call of Duty: Black Ops, Black Ops II
  • Call of Duty: Ghosts
  • Grand Theft Auto Online
  • S.T.A.L.K.E.R.
  • Counter Strike: Condition Zero Deleted Scenes (Миссия Secret War)
  • Take On Hellicopters — Hind;
  • Battlefield Bad Company;
  • Apache: Air Assault;
  • DCS World;
  • նաև գոյություն ունի Enemy Engaged ուղղաթիռային վարժասարքի համար մոդիֆիկացիայի տեսքով;
  • Ace Combat: Assault Horizon
  • World in Conflict
  • Wargame խաղերի շարքը
  • Freedom Fighters
  • Saints Row: The Third, որն անվանափոխվել և դարձել է Vulture
  • Fair Strike
  • Microsoft Flight Simulator X

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]