Մասնակից:Sigma'am/Ծավալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դեպի Եվրատեսիլ», հայկական երաժշտական ժամանցային շոու, որը ստեղծվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից[1]։ Այս հեռուստաշուի արդյունքում ընտրվել են 2017, 2018 և 2020 թվականների Եվրատեսիլ երգի մրցույթներում Հայաստանը ներկայացնող մասնակիցները։

2016 թվականի դեկտեմբերի 24-ին ավարտվել է առաջին եթերաշրջանը, որի արդյունքում որպես Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել Արծվիկը։ Երկրորդ եթերաշրջանը տեղի է ունեցել 2018 թվականին և ժյուրին ընտրել է Սևակ Խանաղյանին՝ նրա «Քամի» երգով։ Սակայն 2019 թվականին շոուն չի հետաձգվել երրորդ եթերաշրջանով և Եվրատեսիլի ներկայացուցիչն ընտրվել է ներքին կարգով։ 2019 թվականի նոյեմբերին հեռուստաընկերությունը հայտարարել է, որ «Դեպի Եվրատեսիլ» հեռուստաշոուն պաշտոնապես վերադառնալու է 2020 թվականին[2]։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան 1 (2016-17)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեպի Եվրատեսիլ» շոուի առաջին եթերաշրջանի մասին հայտարարվել է 2016 թվականի հուլիսին[3]։ Ավելի ուշ հաստատվել է, որ Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթներում նախկինում ներկայացրած երաժիշտներ Եսայի Ալթունյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը լինելու են շոուի ժյուրիները։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է տարբեր մասնակիցներից սեփական թիմ ստեղծի և նրանց հետ միասին հաղթի շոուն, ինչպես The Voice-ում[4]։ Տարբեր երաժիշտներ լսումների են մասնակցել 2016 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 12-ը, որոնց ընթացքում հաջող ելույթներ ունեցած մասնակիցները համալրել են ժյուրիների թիմերը[5] և պայքարել են իրար դեմ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 3-ը՝ կիսաեզրափակիչ փուլ անցնելու համար[6][7]։ Կիսաեզրափակիչ փուլն անցկացվել է դեկտեմբերի 10-ին և մեկ շաբաթ անց՝ 17-ին։ Եզրափակիչ փուլը կայացել է դեկտեմբերի 24-ին, որտեղ Արծվիկը հաղթող է ճանաչվել[8][9]։ Եզրափակիչների և կիսաեզրափակիչների հաղթողներն ընտրվել են ժյուրիի և հանդիսատեսների քվերկության արդյունքում[3][10]։ «Fly with Me» երգն ընտրվել է Հ1-ի կողմից ամիսներ հետո։

Եթերաշրջան 2 (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեպի Եվրատեսիլ» հեռուստաշոուի երկրորդ եթերաշրջանի մասին հայտարարվել է 2017 թվականի հոկտեմբերին[11]։ Ի տարբերություն նախորդ եթերաշրջանին, արտիստներն այս անգամ հանդես են եկել իրենց սեփական երգերով։ Այն եթեր է հեռարձակվել 2018 թվականի փետրվարին[12]։ 2017 թվականի դեկտեմբերի 27-ին հայտարարվել են եզրափակիչ փուլ հասած 20 մասնակիցները[13]։

Եթերաշրջան 3 (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերին հաստատվել է, որ մրցույթը վերադառնալու է 2020 թվականին՝ 2019 թվականին չկայանալուց հետո։ Ինչպես և 2018 թվականին, մրցույթի արդյունքում ընտրվել է և Հայաստանի ներկայացուցչը, և երգը, որով նա ելույթ է ունենալու[2]։ Մրցույթը կազմված է եղել միայն մեկ շոուից, որը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 12-ին[14][15]։

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%) և հեռուստադիտողների ՍՄՍ քվեարկության (ձայների 33.3%) արդյունքում։ Միջազգային ժյուրիի կազմում են եղել Եվրատեսիլ երգի մրցույթում Բելառուսի պատվիրակության ղեկավար և Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի գլխավոր պրոդյուսեր Օլգա Սալամախան, Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի պրոդյուսեր Թալի Էշկոլին, Վրաստանի պատվիրակության ղեկավար Նաթիա Մշվենիերադձեն, ռեժիսոր և ստեղծագործական պրոդյուսեր Գորդոն Բոնելոն, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար և Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի ղեկավար խորհրդի նախագահ Եկատերինա Օրլովան[16]։

2020 թվականի մարտի 18-ին Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես չեղարկել է Եվրատեսիլ 2020 երգի մրցույթը COVID-19 համավարակի պատճառով, ինչը դարձել է մրցույթի չեղարկման առաջին դեպքն իր ամբողջ պատմության ընթացքում[17]։

Դեպի Մանկական Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 26-ին ՀՀՀ-ը հայտարարել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» շոուի մասին[18]։ Դրա արդյունքում ընտրվել է Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը։ Շոուի հաղթող է ճանաչվել L.E.V.O.N-ը՝ նույնանուն երգով, որը 9-րդ հորիզոնականն է զբաղեցրել Մինսկում կայացած Մանկական Եվրատեսիլ մրցույթում։ Դա եղել է Հայաստանի ամենավատ արդյունքը մրցույթի պատմության մեջ[19]։

2019 թվականին ևս մեկ անգամ շոուի արդյունքով ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչը։ Այս անգամ հաղթել է Կարինա Իգնատյանը՝ «Colours of Your Dream» երգով։ Նա նույնպես զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ հավաքելով 115 միավոր Մանկական Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում[20]։

Եթերաշրջան 1 (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանը կազմված է եղել երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 9-ին և 16-ին, և եզրափակչից, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։ Հանդես են եկել 23 արտիստներ, որոնցից տասն անցել են եզրափակիչ փուլ։

Եթերաշրջան 2 (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանը ներառել է միայն մեկ շոու, որը եթեր է հեռարձակվել սեպտեմբերի 15-ին[21]։ Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցներն ընտրվել են սեպտեմբերի 3-ին՝ իրենց երգերի հետ միասին[20][22]։ Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Կարինա Իգնատյանը 138 միավոր է վաստակել՝ դառնալով հեռուստաշոուի հաղթողը[23]։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Մանկական Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դեպի Եվրատեսիլ». www.1tv.am. Վերցված է 2020-07-16-ին.
  2. 2,0 2,1 Farren, Neil (նոյեմբերի 5, 2019). «Armenia: Depi Evratesil to Select Eurovision 2020 Entry». Eurovoix. Վերցված է նոյեմբերի 5, 2019-ին.
  3. 3,0 3,1 Brey, Marco (հուլիսի 1, 2016). «Armenia launches ambitious search for Eurovision 2017 act». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է հուլիսի 4, 2016-ին.
  4. «Armenia unveils 'Dream Team' for 2017». eurovision.tv. European Broadcasting Union. օգոստոսի 22, 2016. Վերցված է օգոստոսի 31, 2016-ին.
  5. Granger, Anthony (հոկտեմբերի 1, 2016). «Tonight: Depi Evratesil Begins in Armenia». Eurovoix.
  6. Granger, Anthony (հոկտեմբերի 23, 2016). «Armenia: Three Singers Leave Depi Evratesil». Eurovoix.
  7. Granger, Anthony (նոյեմբերի 19, 2016). «Tonight: Depi Evratesil Moves into Third Round». Eurovoix.
  8. Granger, Anthony (դեկտեմբերի 17, 2016). «Armenia: Marta & Artsvik Make it to Depi Evratesil Final». Eurovoix.
  9. Weaver, Jessica. «Armenia: Artsvik to fly the flag in Kyiv for Eurovision 2017!date=դեկտեմբերի 24, 2016». ESCToday.
  10. Granger, Anthony (դեկտեմբերի 9, 2016). «Armenia: Public Vote Begins With The First Semi Final of Depi Evratesil». Eurovoix.
  11. Jiandani, Sergio (հոկտեմբերի 30, 2017). «Armenia: Depi Evratesil to run throughout February». ESCToday.
  12. Herbert, Emily (հոկտեմբերի 27, 2017). «Armenia: Depi Evratesil To Select Eurovision 2018 Participant». Eurovoix.
  13. Granger, Anthony. «Armenia: Depi Evratesil 2018 Participants Revealed». Eurovoix.
  14. Granger, Anthony (հունվարի 22, 2020). «Armenia: Depi Evratesil Final on February 15». eurovoix.com.
  15. «Participants of Depi Evratesil 2020 announced - Eurovision». eurovision.am. APMTV. հունվարի 23, 2020. Վերցված է հունվարի 29, 2020-ին.
  16. LLC, Helix Consulting. ««Դեպի Եվրատեսիլ 2020»-ի քվեարկության արդյունքները». www.eurovision.am (անգլերեն). Վերցված է 2020-07-18-ին.
  17. European Broadcasting Union (2020-03-18). «Eurovision 2020 in Rotterdam is cancelled». Eurovision Song Contest.
  18. Herbert, Emily (փետրվարի 26, 2018). «Armenia: Depi Mankakan Evratesil to Select Next Junior Eurovision Entry». Eurovoix.
  19. «Armenia». junioreurovision.tv (անգլերեն). Վերցված է 2020-07-18-ին.
  20. 20,0 20,1 Farren, Neil (սեպտեմբերի 15, 2019). «Armenia: Karina Ignatyan to Junior Eurovision 2019». Eurovoix.
  21. Granger, Anthony (սեպտեմբերի 2, 2019). «Armenia: Junior Eurovision 2019 Participant To Be Chosen On September 15». eurovoix.com. Eurovoix. Վերցված է սեպտեմբերի 2, 2019-ին.
  22. García, Belén (սեպտեմբերի 3, 2019). «Junior Eurovision: Listen to the Armenian finalist songs». ESCplus. Վերցված է սեպտեմբերի 3, 2019-ին.
  23. LLC, Helix Consulting. «Կարինա Իգնատյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին»». www.eurovision.am (անգլերեն). Վերցված է 2020-07-18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]