Վերին Ճարտար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղուզե Ճարտարից)
Jump to navigation Jump to search
Գյուղ
Վերին Ճարտար
Ղուզե Ճարտար
Chartar2.JPG
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու
Բնակչություն1 738[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Վերին Ճարտար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Վերին Ճարտար, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 75 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 3874,4 հա տարածք, որից 3284,94 հա գյուղատնտեսական նշանակություն, 477,0 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Ծրվաջուր», «Վետանց», «Վերին շենի», «Մոտե ջուր», «Խաչին ջուր», «Ջհեն», «Սլաբեն» և «Եղիշասարի աղբյուր»։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ղուզե Ճարտար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1803 մարդ, կա 467 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 1759 1798 1802

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Եղիշե եկեղեցի (1655 թ.), Սբ. Գևորգ եկեղեցի (19-րդ դար), հաշվառված է 25 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, 2 դպրոց` 1 հիմնական և 1 Ճարտարի Վերին շենի մասնաճյուղի դպրոցները, որտեղ սովորում էին 162 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում էին 65 երեխաներ[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
  • ՃԱՐՏԱՐ ԳՅՈՒՂԸ ԿՐԿԻՆ ՔԱՂԱՔ ԴԱՐՁԱՎ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf ԼՂՀ մարդահաշիվ
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 245